«Նոր տուն խոստումի երկրում», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
«Նոր տուն խոստումի երկրում», Մորմոնի Գրքի պատմություններ
Նոր տուն խոստումի երկրում
Նեփիացիները և լամանացիները
Լեքիի և Սարիայի ընտանիքը շարունակում էր աճել խոստումի երկրում: Նրանց երեխաներն իրենց երեխաներն էին ունեցել: Լեքին ծերանում էր: Մահից առաջ նա օրհնություններ տվեց իր ընտանիքի անդամներին: Նա ասաց, որ երբ նրանք պահեն Աստծո պատվիրանները, Տերը կօգնի նրանց:
Լեքիի մահից հետո Նեփին առաջնորդեց ժողովրդին: Նա պատվիրեց նրանց հնազանդվել Տիրոջը: Լամանը և Լեմուելը զայրացած էին: Նրանք ցանկանում էին սպանել Նեփիին, որպեսզի իրենք առաջնորդեին:
Տերն ասաց Նեփիին, որ հեռանա իր ընտանիքի և այն մարդկանց հետ, որոնք ցանկանում են հետևել Տիրոջը: Նրանք շատ օրեր ճամփորդեցին և նոր բնակավայր գտան։
Նրանք, ովքեր գնացին Նեփիի հետ, կոչվում էին նեփիացիներ, իսկ նրանք, ովքեր մնացին, կոչվում էին լամանացիներ: Նեփիացիները խնդրեցին Նեփիին առաջնորդել իրենց: Նրանք աշխատասեր էին։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ և անասնաբուծությամբ, նաև կառուցեցին տաճար և այլ շինություններ։ Քահանաներն ու ուսուցիչները նրանց սովորեցնում էին Տիրոջ մասին, և ժողովուրդը երջանիկ էր: