«Նեփի մարգարեն», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Նեփի մարգարեն
Տիրոջից մեծ զորություն ստանալը
Գադիանթոնի ավազակներ անունով մի խումբ ղեկավարում էր Զարահեմլա քաղաքը։ Նրանք խոստացան օգնել միմյանց վատ բաներ անել։ Նրանք թալանել և վնաս են հասցրել մարդկանց, որպեսզի փող ու իշխանություն ստանան։ Մարդկանց մեծ մասը միացավ ավազակներին։ Նրանք ցանկանում էին հարուստ լինել։
Նեփի մարգարեն ապրում էր Զարահեմլայում։ Նեփին աղոթեց Աստծուն, քանի որ նա տխուր էր, որ մարդիկ չէին հետևում Աստծո պատվիրաններին։ Նեփին խնդրեց ժողովրդին հիշել այն ամենը, ինչ Աստված արեց իրենց համար։ Բայց շատ մարդիկ չէին կամենում լսել։ Նրանք ավելի շատ մտահոգված էին փողի և զորության մասին, քան Աստծուն հնազանդվելու։
Նեփին ժողովրդին զգուշացրեց ավազակների մասին: Նա ասաց, որ նրանք պետք է ապաշխարեն։ Նեփիացի դատավորներից ոմանք միացել էին ավազակներին։ Նրանք բարկացած էին Նեփիի վրա և ասացին, որ նա ստում է։ Նրանք ցանկանում էին, որ ժողովուրդը նույնպես բարկանար Նեփիի վրա։
Նեփին ասաց, որ Աստված իր մարգարեներին շատ բաներ է ասում: Նեփին ասաց նրանց, որ բոլոր մարգարեները ուսուցանեցին Հիսուս Քրիստոսի գալստյան մասին: Նա ասաց, որ մարգարեները նախազգուշացրել էին մարդկանց, որ Երուսաղեմը կկործանվի, եթե նրանք չապաշխարեն։ Նա օգնեց նրանց հիշելու, որ Երուսաղեմը կործանվել է։
Հաջորդ օրը դատավորները Նեփիին հարցեր տվեցին՝ նրան ծուղակը գցելու համար։ Նեփին նրանց պատմեց իրենց մեջ եղած չարի մասին: Որոշ մարդիկ հավատացին Նեփիին և գիտեին, որ նա մարգարե էր։
Մյուսները չհավատացին։ Բոլորը վիճեցին, հետո հեռացան։ Նեփին մտածեց այն մասին, թե ինչ էր Տերն ուսուցանել նրան: Նա տխուր էր ժողովրդի վատ արարքների պատճառով:
Տերը խոսեց Նեփիի հետ: Նա ուրախ էր, որ Նեփին ուսուցանել էր ժողովրդին։ Քանի որ Նեփին այնքան հնազանդ էր, Տերը նրան հատուկ զորություն տվեց երկրի և երկնքի բաների վրա։ Տերը գիտեր, որ Նեփին կօգտագործեր զորությունը միայն մարդկանց օգնելու համար, որպեսզի ապաշխարեն:
Տերը Նեփիին ասաց, որ վերադառնա մարդկանց մոտ և ասի նրանց, որ ապաշխարեն: Նեփին անմիջապես գնաց: Բայց ժողովուրդը զայրացած էր նրա վրա և չլսեց։
Նրանք փորձեցին Նեփիին բանտ նստեցնել։ Բայց Աստծո Հոգին օգնեց Նեփիին փախչել:
Նեփին շարունակում էր ուսուցանել Աստծո խոսքը։ Ժողովուրդը դեռ չէր լսում։ Նրանք սկսեցին վիճել և կռվել իրար հետ։ Ավազակները կռիվն ավելի սրեցին։ Շուտով ամեն քաղաքում պատերազմներ կային։ Շատերը վիրավորվում էին կամ սպանվում։ Նեփին տխուր էր։ Նա չէր ուզում, որ մարդիկ կործանվեին պատերազմներով։
Նեփին խնդրեց Աստծուն մեծ սով առաջացնել, որպեսզի մարդիկ հիշեն Տիրոջը և ապաշխարեն: Երկար տարիներ անձրև չէր եղել։ Գետինը չոր էր, բերքը չէր կարող աճել։ Մարդիկ սոված էին։ Նրանք դադարեցին կռվել և սկսեցին հիշել Տիրոջը։ Ժողովուրդը ապաշխարեց և ազատվեց ավազակներից:
Ժողովուրդը Նեփիին խնդրեց աղոթել Տիրոջը։ Նեփին տեսավ, որ նրանք ապաշխարել էին, իսկ ավազակները՝ հեռացել։ Նա խնդրեց Տիրոջը անձրև ուղարկել: Տերը պատասխանեց Նեփիի աղոթքին: Անձրև եկավ, և բերքը սկսեց աճել։ Ժողովուրդը շնորհակալություն հայտնեց Աստծուն։ Նրանք գիտեին, որ Նեփին մարգարե էր և մեծ զորություն ուներ Աստծուց։