Սուրբ գրությունների պատմություններ
Սամուել մարգարեն


«Սամուել մարգարեն», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Հելաման 13–16

Սամուել մարգարեն

Սովորեցնում է Հիսուսի ծննդյան և մահվան մասին

Նեփիացիները ստիպում են Սամուելին հեռանալ քաղաքից

Սամուել անունով մի լամանացի մարգարե գնաց ուսուցանելու նեփիացիներին Զարահեմլայում։ Նա ուսուցանում էր ապաշխարության մասին։ Նեփիացիները չէին կամենում լսել և դուրս նետեցին նրան քաղաքից։

Հելաման 13․1-2

Սամուելը աղոթում է

Սամուելը պատրաստվում էր վերադառնալ իր ժողովրդի մոտ։ Բայց Տերը նրան ասաց վերադառնալ՝ ուսուցանելու նեփիացիներին։

Հելաման 13․2-3

Սամուելը քաղաքից դուրս կանգնած նայում է քաղաքին

Տերն ասաց Սամուելին, որ Նա կասի նրան, թե ինչ խոսի: Սամուելը հնազանդվեց Տիրոջը: Նա վերադարձավ Զարահեմլա: Բայց նեփիացիները թույլ չտվեցին նրան մտնել քաղաք:

Հելաման 13.3–4

Սամուելը կանգնած է քաղաքի պատի վրա և զրուցում է մարդկանց մեծ խմբի հետ

Սամուելը բարձրացավ քաղաքի պատի վրա։ Նա ասաց այն բաները, որ Տերն իր սրտում դրեց: Նա զգուշացրեց մարդկանց, որ նրանք կկործանվեն, քանի որ վատ բաներ են անում։ Նա ասաց, որ միայն ապաշխարությունն ու Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը կարող են փրկել նրանց։ Նա ասաց, որ Հիսուսը՝ Աստծո Որդին, ծնվելու է հինգ տարուց։

Հելաման 13․4-11, 14․2, 8, 12-18

Սամուելը կանգնած է քաղաքի պատի վրա և խոսում է, և նրա կողքին Հիսուսի՝ որպես մանուկ, Մարիամի և Հովսեփի մի պատկեր է

Սամուելն ասաց, որ Հիսուսի ծննդյան վերաբերյալ նշաններ կլինեն։ Նա մարդկանց ասաց, որ նշանների սպասեն: Նշաններից մեկը գիշերն էր, որտեղ խավար չէր լինի։ Մյուս նշաններն այն են, որ երկնքում կհայտնվեն նոր աստղ և շատ հրաշալի բաներ։

Հելաման 14․3-7

Սամուելը խոսում է, և նրա կողքին գերեզմանից դուրս եկած և Մարիամ Մագդաղենացու հետ զրուցող, հարություն առած Փրկչի պատկեր է

Սամուելը ցանկանում էր, որ մարդիկ հավատային Հիսուսին ։ Նա ասաց, որ Հիսուսը կմահանա և հարություն կառնի, որպեսզի բոլոր մարդիկ փրկվեն, եթե ապաշխարեն։

Հելաման 14․8, 12-18

Սամուելը խոսում է, և իր ետևում մութ քաղաքի մի պատկեր է

Սամուելն ասաց, որ Հիսուսի մահվան վերաբերյալ նշաններ կլինեն։ Մարդիկ չէին կարողանա տեսնել արևը, լուսինը և աստղերը։ Երեք օր լույս չի լինի։

Հելաման 14․20, 27

Սամուելը խոսում է, և նրա կողքին կայծակով զարկվող, այրվող քաղաքի մի պատկեր է

Որոտ ու կայծակ է լինելու: Երկրաշարժեր կգան, և քաղաքները կոչնչանան։

Հելաման 14․21-27

Սամուելը կանգնած է քաղաքի պատի վրա, և ներքևում գտնվող զայրացած մարդկանց խումբը փորձում է նետերով ու քարերով հարվածել նրան, բայց ամեն ինչ վրիպում է Սամուելին

Ոմանք հավատացին Սամուելին, բայց շատ նեփիացիներ զայրացած էին նրա վրա։ Նրանք քարեր էին նետում նրա վրա և նետահարում նրան։ Տերը պաշտպանեց Սամուելին, երբ նա կանգնած էր պատին: Քարերից ու նետերից ոչ մեկը չէր կարող հարվածել նրան։

Հելաման 16․1-2

որոշ մարդիկ աղոթում են և անհանգիստ երևում, մյուսները զայրացած են, իսկ Սամուելը հեռանում է

Երբ ոչ ոք չէր կարողանում հարվածել Սամուելին, ավելի շատ մարդիկ հավատացին նրա խոսքերին։ Բայց մարդկանց մեծ մասը դեռ զայրացած էր։ Նրանք փորձեցին բռնել Սամուելին և կապել նրան։ Սամուելը փախավ ու գնաց տուն։ Նա շարունակում էր սովորեցնել իր ժողովրդին։

Հելաման 16․3, 6-8

Նեփի անունով մի մարգարե խոսում է մարդկանց հետ գետակի մոտ

Նեփիացիները, ովքեր հավատացին Սամուելին, ապաշխարեցին և մկրտվեցին Նեփի մարգարեի կողմից։ Նրանք հավատացին Հիսուսին և հետևեցին Հիսուսի ծննդյան նշաններին, որոնց մասին Սամուելն ասել էր իրենց։

Հելաման 16․1, 3-5, 3 Նեփի 1․8