Scripture Stories
Նեփիացի սպասուհին


«Նեփիացի սպասուհին», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 50

Նեփիացի սպասուհին

Օգնում է պաշտպանել իր ժողովրդին

Նկար
Մորիանթոնը ջահը ձեռքին խոսում է ամբոխի հետ, մոտակայքում սպասուհին է

Մորիանթոն անունով Նեփիացի առաջնորդի մոտ աշխատում էր մի սպասուհի։ Մորիանթոնը մարդկանց մեջ անախորժություններ էր առաջացնում։ Նա հարձակվեց Նեփիացիների մի խմբի վրա և փորձեց խլել նրանց երկիրը։ Այնուհետև նա ծրագրեց իր մարդկանց հետ ճամփորդել դեպի հյուսիս՝ այնտեղի երկիրը վերցնելու համար։

Ալմա 50․25-30

Նկար
սպասուհին գիշերով փախչում է Մորիանթոնից

Մի օր Մորիանթոնը բարկացավ սպասուհու վրա։ Նա շատ վատ վարվեց նրա հետ և ծեծեց նրան։ Սպասուհին փախավ և վազեց դեպի Մորոնի զորապետի ճամբարը։ Նա Մորոնիին պատմեց Մորիանթոնի կատարած վատ արարքների մասին։ Մորոնին հավատաց նրան։

Ալմա 50․30-31

Նկար
սպասուհին ցույց է տալիս քարտեզը և խոսում Մորոնի զորավարի հետ

Սպասուհին նաև ասաց, որ Մորիանթոնը ցանկանում է փախչել հյուսիսային կողմի երկիրը և տիրանալ դրան: Մորոնին անհանգստացավ։ Նեփիացիները կարող էին վտանգի տակ լինել, եթե Մորիանթոնը տիրեր հյուսիսում գտնվող երկրին։ Դա կարող էր պատճառ դառնալ, որ ժողովուրդը կորցներ իր ազատությունը։

Ալմա 50․31-32

Նկար
սպասուհին նայում է Մորոնիին և բանակին

Մորոնին զորք ուղարկեց՝ Մորիանթոնին կանգնեցնելու համար։ Մորիանթոնի մարդիկ կռվեցին զորքի դեմ և պարտվեցին։ Նրանք խոստացան խաղաղ լինել և վերադարձան իրենց երկիրը։ Քանի որ սպասուհին զգուշացրեց Մորոնիին, Նեփիացիների քաղաքները ապահով մնացին։

Ալմա 50․33, 35-36

Տպել