«Լիահոնան և կոտրված աղեղը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Լիահոնան և կոտրված աղեղը
Փնտրել Տիրոջ օգնությունը
Լեքիի և Իսմայելի ընտանիքները երկար տարիներ ճամփորդեցին անապատում: Տերը նրանց առաջնորդեց երկրի ավելի լավ մասերով: Ճանապարհին նրանք պետք է որս անեին ու սնունդ հավաքեին։ Դա դժվար ճամփորդություն էր։
Տերը խոստացել էր առաջնորդել այդ ընտանիքներին դեպի լավ երկիր, եթե նրանք պահեին պատվիրանները: Նրանք չգիտեին, թե ինչպես գտնել այդ երկիրը, բայց Նա կառաջնորդեր նրանց:
Մի առավոտ Լեքին զարմացավ, երբ իր վրանի առջև մի արույրե գնդակ գտավ: Գնդակը կոչվում էր Լիահոնա: Լիահոնայի ներսում սլաքը ցույց էր տալիս այն ճանապարհը, որով պետք է գնար խումբը: Երբեմն նրանք գտնում էին Տիրոջ կողմից գրված ուղերձներ Լիահոնայի վրա: Ահա թե ինչպես էր Տերն առաջնորդում նրանց։
1 Նեփի 16․10, 16, 26–29, Ալմա 37․38
Մի օր, երբ Նեփին որս էր անում, նրա պողպատե աղեղը կոտրվեց: Ընտանիքներն առանց դրա չէին կարող սնունդ հայթայթել։ Նեփիի եղբայրները բարկացած էին նրա և Տիրոջ վրա:
Նրանք բոլորը շատ հոգնած էին և քաղցած։ Նրանցից ոմանք տխուր էին ու դժգոհ։ Նրանք վախենում էին, որ կմեռնեն սովից։ Նույնիսկ Լեքին տրտնջաց Տիրոջ դեմ:
Նեփին փայտից նոր աղեղ ու նետ պատրաստեց: Նա հավատում էր, որ Տերը կօգնի իրեն ուտելիք գտնել:
Նեփին Լեքիին հարցրեց, թե ուր գնալ որսի: Լեքին զղջաց, որ տրտնջացել էր: Նա զղջաց և Տիրոջից օգնություն խնդրեց: Տերն ասաց, որ Լեքին նայի Լիահոնային: Դրա վրա գրված էր մի հաղորդագրություն։ Այդ ընտանիքները սովորեցին, որ Լիահոնան աշխատում էր միայն այն ժամանակ, երբ հավատք էին գործադրում առ Տերը և հնազանդվում պատվիրաններին:
Տերը երբեմն փոխում էր Լիահոնայի ուղերձը, որպեսզի օգնի նրանց իրենց ճամփորդության ժամանակ: Լիահոնան օգնեց Նեփիին իմանալ, թե որտեղ պետք է որս անել: Նա ուտելիք բերեց, և նրանք բոլորն ուրախացան։ Նրանք ապաշխարեցին և գոհություն հայտնեցին Տիրոջը: