«Կենաց ծառը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
«Կենաց ծառը», Մորմոնի Գրքի պատմություններ
Կենաց ծառը
Լեքիի ոգեշնչված երազը
Մի գիշեր Լեքին երազ տեսավ Տիրոջից: Նա իր ընտանիքին պատմեց այդ երազը։
Իր երազում Լեքին տեսավ սպիտակ հագուստներով մի մարդու։ Այդ մարդը պատվիրեց Լեքիին հետևել իրեն:
Լեքին տեսավ, որ ինքը մութ ու դատարկ մի վայրում էր: Նա շատ ժամեր քայլեց։ Բայց խավարը չցրվեց։ Ի վերջո, Լեքին աղոթեց օգնության համար:
Երբ Լեքին ավարտեց աղոթքը, նա տեսավ մի մեծ դաշտ: Այդ դաշտում կար մի ծառ՝ սպիտակ պտուղներով։ Լեքին կարծում էր, որ պտուղը երջանիկ կդարձնի իրեն, ուստի նա կերավ այն: Նրա հոգին լցվեց ուրախությամբ։
Պտուղն ավելի համեղ էր, քան ցանկացած այլ միրգ։ Այն շատ քաղցր էր և համեղ։ Լեքին ցանկանում էր կիսել այն իր ընտանիքի հետ: Նա գիտեր, որ դա նրանց նույնպես կուրախացնի: Լեքին տեսավ Սարիային, Սամին և Նեփիին, որոնք կանգնած էին գետի մոտ: Նրանք մոլորված տեսք ունեին։ Լեքին բարձր ձայնով կանչեց նրանց։ Նա խնդրեց, որ գան ու ճաշակեն պտղից։
Սարիան, Սամը և Նեփին եկան ծառի մոտ և ճաշակեցին պտղից։ Լեքին փնտրեց Լամանին ու Լեմուելին: Նա ուզում էր, որ նրանք նույնպես ճաշակեին պտղից։ Բայց նրանք չկամեցան գալ և ճաշակել պտղից։
Հետո Լեքին տեսավ մի արահետ, որը երկաթյա ձողով տանում էր դեպի ծառը: Նա տեսավ բազմաթիվ մարդկանց, որոնք քայլում էին արահետով։ Հանկարծ թանձր խավար պատեց։ Խավարը դժվարացնում էր տեսանելիությունը։ Ծառին հասնելու միակ ճանապարհը երկաթյա ձողից բռնվելն էր։
Որոշ մարդիկ հեռացան ճանապարհից և մոլորվեցին։ Մյուսները բռնվեցին երկաթյա ձողից և առաջ շարժվեցին։
Երբ նրանք հասան ծառին, ճաշակեցին պտղից:
Լեքին վեր նայեց և տեսավ մի մեծ շենք, որը լցված էր շատ մարդկանցով: Նրանք ծաղրում էին պտուղն ուտողներին։ Ոմանք, ովքեր ճաշակում էին պտղից, վատ էին զգում, երբ մյուսները ծիծաղում էին իրենց վրա, ուստի նրանք հեռացան ծառից: Նրանք թափառեցին ու մոլորվեցին։
Իր երազում Լեքին տեսավ ավելի շատ մարդկանց, որոնք ամուր բռնվել էին երկաթյա ձողից: Նրանք քայլ առ քայլ առաջ գնացին, մինչև եկան ծառի մոտ։ Հետո նրանք ծնկի եկան ծառի մոտ և ճաշակեցին պտղից։ Նրանք չլսեցին այդ շենքում գտնվող մարդկանց։ Նրանք նախընտրեցին մնալ ծառի մոտ։
Երբ Լեքին արթնացավ, նա անհանգստացավ Լամանի և Լեմուելի համար: Նրանք չէին կերել իր Երազում տեսած պտուղը։ Լեքին սիրում էր Լամանին և Լեմուելին: Նա հույս ուներ, որ նրանք մոտ կմնան Տիրոջը: Նա կոչ արեց նրանց պահել Աստծո պատվիրանները: