Սուրբ գրությունների պատմություններ
Զորամացիները


«Զորամացիները», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 31-35

Զորամացիները

Աճեցնում են իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս

Ամուղեկը, Ալման, Կորիանթոնը և այլ նեփիացիներ մեկնում են քաղաք

Մի խումբ նեփիացիներ, որոնք կոչվում էին զորամացիներ, չէին պահում Աստծո պատվիրանները։ Սա տխրեցրեց Ալմա մարգարեին։ Նա գիտեր, որ նրանց օգնելու լավագույն միջոցը Աստծո խոսքը նրանց ուսուցանելն էր։ Ամուղեկի և մյուսների հետ նա գնաց՝ նրանց սովորեցնելու:

Ալմա 31․2-11

Ալման և Ամուղեկը տխուր տեսք ունեն, իսկ լավ հագնված մարդիկ անտեսում են կարիքի մեջ գտնվող մարդկանց

Զորամացիները գիտեին Աստծո մասին, բայց փոխել էին Նրա ուսմունքները։ Նրանք կուռքերի էին երկրպագում։ Նրանք կարծում էին, որ իրենք ավելի լավն էին, քան մյուս մարդիկ: Նրանք նաև վատ էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր փող չունեին։

Ալմա 31․1, 8-12, 24-25, 32․2-3

լավ հագնված զորամացիները կանգնում են բարձր հարթակի վրա՝ ամբոխի կենտրոնում և բարձրացնում են ձեռքերը դեպի երկինք

Զորամացիները բարձր տեղ էին կառուցել՝ իրենց եկեղեցիների կենտրոնում կանգնելու համար։ Նրանք մեկ առ մեկ կանգնում էին դրա վրա և աղոթում։ Նրանք ամեն անգամ աղոթում էին նույն խոսքերով։ Աղոթքում նրանք ասում էին, որ Աստված մարմին չունի, իսկ Հիսուս Քրիստոսը իրական չէ։ Նրանք ասում էին, որ իրենք միակ ժողովուրդն են, ում Աստված կփրկի։

Ալմա 31․12-23

Ալման և Ամուղեկը զրուցում են աղքատ զորամացիների հետ

Ալման սիրում էր զորամացիներին և ցանկանում էր, որ նրանք հետևեին Աստծուն և Հիսուսին։ Նա աղոթեց և խնդրեց Աստծուն, որ օգնի իրեն և իր հետ եկածներին՝ սովորեցնելու զորամացիներին։ Ալման և իր հետ գտնվողները լցված էին Սուրբ Հոգով։ Նրանք գնացին և սովորեցրեցին Աստծո զորությամբ։

Ալմա 31․24-38, 32․1

շատ աղքատ զորամացիներ լսում են Ալմայի, Ամուղեկի և Զիզրոմի սովորեցրածը

Որոշ զորամիացիներ տխուր էին։ Նրանց թույլ չէին տալիս մտնել եկեղեցիներ, քանի որ գեղեցիկ հագուստ չունեին։ Նրանք ցանկանում էին երկրպագել Աստծուն, բայց չգիտեին, թե ինչպես, եթե չէին կարող մտնել եկեղեցիներ։ Նրանք Ալմային հարցրեցին, թե ինչ պետք է անեն։ Ալման սովորեցրեց նրանց, որ Աստված լսում է նրանց աղոթքները՝ անկախ այն բանից, թե նրանք որտեղ են։

Ալմա 32․2-12, 33․2-11

Ալման պահում է փոքրիկ սերմն ու իր մյուս ձեռքով մատնանշում բարձր ու գեղեցիկ ծաղիկը

Ալման ասաց, որ Աստված ցանկանում է, որ մարդիկ հավատ ունենան։ Նա Աստծո ուսմունքները համեմատեց սերմի հետ։ Եթե մարդիկ Աստծո ուսմունքները սերմանեն իրենց սրտերում, այդ սերմը կաճի, և նրանք կիմանան, որ Աստծո ուսմունքները ճշմարիտ են։ Նա ասաց, որ նրանք պետք է միայն ցանկություն ունենան հավատալու, որ սկսեն գործադրել իրենց հավատքը։

Ալմա 32․12-43

Ամուղեկը խոսում է, և նրա կողքին Հիսուս Քրիստոսի պատկեր է՝ մարդկանց ուսուցանելիս

Այնուհետև Ամուղեկը ժողովրդին ուսուցանեց Իր զավակների համար Աստծո ծրագրի մասին։ Նա նրանց ասաց, որ Հիսուսի միջոցով նրանց բոլորի մեղքերը կարող են ներվել։։ Նա նաև սովորեցրեց նրանց աղոթել Աստծուն և ասաց, որ Աստված կօգնի ու կպաշտպանի նրանց։

Ալմա 34

պահակախումբը նայում է, թե ինչպես են շատ աղքատ զորամացիներ լքում քաղաքը

Զորամացիներից շատերը, ովքեր աղքատ էին, հավատացին այն ամենին, ինչ սովորեցնում էին Ալման և Ամուղեկը։ Բայց զորամացիների առաջնորդները բարկացած էին։ Նրանք բոլոր հավատացյալներին ստիպեցին դուրս գալ քաղաքից։

Ալմա 35․1-6

Անթի-նեփի-լեքիները ողջունում են աղքատ զորամացիներին

Հավատացյալները գնացին ապրելու անթի-նեփի-լեքիների հետ: Անթի-նեփի-լեքիները սպասավորեցին նրանց, կամ ծառայեցին նրանց՝ նրանց սնունդ, հագուստ և հողեր տալով։

Ալմա 35․9