«Հիսուսը ընտրում է տասներկու աշակերտներին», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Հիսուսն ընտրում է տասներկու աշակերտներին
Սովորեցնելու և մկրտելու զորությունը
Երբ Հիսուս Քրիստոսը եկավ Լիառատ քաղաքը, Նա ընտրեց տասներկու հոգու և զորություն տվեց նրանց ուսուցանելու և մկրտելու: Նա նաև Սուրբ Հոգու պարգևը տալու զորություն տվեց նրանց։ Նա նրանց անվանեց Իր աշակերտները: Աշակերտները արեցին այն, ինչ Հիսուսը սովորեցրեց նրանց անել։
3 Նեփի 11․1, 18-22, 41, 12․1, 15․11–12, 18․36–37
Հիսուսն Իր աշակերտներին սովորեցրեց, թե ինչպես մկրտել: Նա ասաց նրանց այն խոսքերը, որ նրանք պետք է ասեն։ Նա սովորեցրեց նրանց, որ մարդուն իջեցնեն ջրի տակ և օգնեն, որ նորից դուրս գա։ Հիսուսն ասաց, որ միշտ մկրտեն այնպես, ինչպես Նա սովորեցրեց նրանց։ Նա նաև ուսուցանեց նրանց Սուրբ Հոգու մասին:
Հիսուսը ցանկանում էր, որ Իր աշակերտները համերաշխ լինեին միմյանց հետ և չվիճեին։ Նա ասաց, որ երբ նրանք վիճեն, նրանք չեն հետևի Իր ուսմունքներին։
Հիսուսը սովորեցրեց ժողովրդին հավատալ Իրեն, ապաշխարել և մկրտվել, որպեսզի նրանք կարողանան կրկին ապրել Երկնային Հոր հետ։
Հիսուսն Իր աշակերտներին ասաց, որ եթե նրանք հավատում են Իրեն, նրանք հավատում են Երկնային Հորը նույնպես։ Սուրբ Հոգին կօգնի նրանց իմանալ, որ Հիսուսն ու Երկնային Հայրը իրական են։
Երբ Հիսուսն ավարտեց Իր աշակերտներին ուսուցանելը, Նա ասաց նրանց, որ գնան և ուսուցանեն բոլոր մարդկանց։ Նա ասաց, որ չանհանգստանան, թե ինչ են ուտելու, խմելու կամ հագնելու։ Նա ասաց նրանց, որ եթե նրանք ծառայեն Երկնային Հորը, Երկնային Հայրը հոգ կտանի նրանց մասին։