Սուրբ գրությունների պատմություններ
Մորմոն մարգարեն


«Մորմոն մարգարեն», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Մորմոնի խոսքերը 1, Մորմոն 1–8

Մորմոն մարգարեն

Գրում է Մորմոնի Գիրքը

շատերը զենք են պատրաստում, իսկ Մորմոնը մանուկ հասակում և նրա մայրը կանգնած են սրերով լցված սեղանի մոտ

Մորմոնը նեփիացի էր, ով հավատում էր Հիսուս Քրիստոսին: Նա մեծացել է այն ժամանակներում, երբ շատերը չէին հնազանդվում Աստծո պատվիրաններին։ Ժողովուրդը թալանում ու սպանում էր իրար փողի ու իշխանության համար։ Շատ պատերազմներ եղան։

3 Նեփի 5.12–13, 4 Նեփի 1.27–49, Մորմոն 1.1–3, 15, 18–19

Ամմարոնը խոսում է Մորմոնի և նրա մոր հետ բերք հավաքելիս, և շատերը աշխատում են դաշտում՝ մոտակայքում

Երբ Մորմոնը 10 տարեկան էր, Ամմարոն անունով մի մարդ եկավ նրա մոտ։ Ամմարոնը հոգ էր տանում նեփիացիների հիշատակարանի մասին։ Ամմարոնը վստահեց Մորմոնին և ասաց նրան, որ հիշատակարանները պահված են մի բլրի վրա։ Ամմարոնն ասաց, որ երբ Մորմոնը 24 տարեկան լինի, Մորմոնը պետք է գրի այն, ինչ տեսել էր իրենց ժողովրդի մասին, և ավելացներ այն հիշատակարաններին:

4 Նեփի 1․17-49, Մորմոն 1․2-4

պատանի Մորմոնը աղոթում է ծառերի մի պուրակում, և լույսն իր շուրջ բոլորն է

Երբ Մորմոնը մեծացավ, նա հիշեց, թե Ամմարոնն ինչ ասաց իրեն անել։ Երբ Մորմոնը 15 տարեկան էր, նրան Տերն այցելեց։ Մորմոնը սովորեց Հիսուսի բարության մասին:

Մորմոն 1․5, 15

դեռահաս Մորմոնը  զրահ է կրում և վերահսկում է նեփիացիների մի զորք

Թեև Մորմոնը երիտասարդ էր, նա ուժեղ էր։ Նեփիացիները ընտրեցին նրան առաջնորդելու իրենց զորքերը։ Մորմոնն իր ամբողջ սրտով սիրում էր ժողովրդին: Նա ուզում էր, որ նրանք հնազանդվեն Աստծուն և երջանիկ լինեն։

Մորմոն 2․1-2, 15, 19, 3․12

չափահաս Մորմոնը տխուր է և աղոթում է, իսկ հետևում այրվող երկիրն է

Մորմոնը փորձում էր օգնել ժողովրդին։ Նա օրեցօր աղոթում էր նրանց համար։ Մարդիկ գիտեին, որ վատ բաներ են անում, բայց չէին կամենում ապաշխարել։ Նրանք այլևս չունեին Աստծո զորությունը իրենց օգնելու համար։ Քանի որ նրանք հավատք չունեին, հրաշքները դադարել էին։ Նրանք շարունակեցին կռվել, և նրանցից շատերը մահացան։ Մորմոնը տխուր էր:

Մորմոն 1.13-14, 16-19, 2.23-27, 3.1-12, 4.5, 9–12, 5.1-7

Մորմոնը գրում և կազմակերպում է մետաղյա թիթեղները

Երբ Մորմոնը մոտ 24 տարեկան էր, նա գնաց այն բլուրը, որտեղ հիշատակարաններն էին պահված։ Նա սկսեց գրել մարդկանց պատմություններն ու ուսմունքները մետաղյա թիթեղների վրա: Աստված օգնեց նրան իմանալու, թե ինչ պետք է գրի։ Մորմոնը երկար տարիներ աշխատեց հիշատակարանի վրա: Այսօր հիշատակարանը կոչվում է Մորմոնի Գիրք:

Մորմոնի խոսքերը 1.3–9, Մորմոն 1.3-4, 2.17-18

Մորմոնը, իր կինը և իր երեխաները ճանապարհորդում են

Շատ տարիներ անց լամանացիները սպանել էին գրեթե բոլոր նեփիացիներին։ Մորմոնը գիտեր, որ իր ժողովուրդը շուտով վերանալու է։ Նա տխուր էր, քանի որ նրանք չէին ապաշխարել և Աստծուց օգնություն խնդրել։ Բայց նա աղոթեց և խնդրեց Աստծուն պաշտպանել թիթեղները։ Նա գիտեր, որ թիթեղները անվտանգ կլինեն, քանի որ դրանց վրա Աստծո խոսքերն էին գրված։

Մորմոնի խոսքերը 1.11, Մորմոն 5.11, 6.6, 16-22

Մորմոնը, որպես մի ծեր մարդ իր որդի Մորոնիին է տալիս մետաղյա թիթեղները

Մորմոնն ուզում էր, որ մարդիկ հավատան Հիսուսին: Նա հույս ուներ, որ ապագայում շատերը կկարդան գիրքը։ Նա հատկապես ուզում էր, որ լամանացիների ընտանիքները մի օր կարդան այն։ Եթե անեին դա, կսովորեին Հիսուսի մասին։ Մորմոնի մահից առաջ նա այդ հիշատակարանը տվեց իր որդուն՝ Մորոնիին, որպեսզի այն անվտանգ լինի։

Մորմոնի խոսքերը 1.1-2, Մորմոն 3.17-22, 5.8-24, 6.6, 7, 8․1