«Թեանկումը և Մորոնին», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Թեանկումը և Մորոնին
Ցուցաբերում են մեծ քաջություն
Ամաղիկիայի մահից հետո նրա եղբայր Ամմորոնը դարձավ Լամանացիների թագավորը։ Ամմորոնը շարունակեց կռվել Նեփիացիների դեմ։ Պատերազմը տևեց տարիներ։ Նեփիացիները սկսեցին հաղթել, ուստի Լամանացիների բոլոր զորքերը փախան մի քաղաք։ Մորոնին, Թեանկումը և մեկ այլ Նեփիացի հրամանատար իրենց զորքերով արշավեցին դեպի Լամանացիները։
Ալմա 52․3-4, 54․16-24, 62․12-35
Թեանկումը զայրացած էր, որ Ամաղիկիան և Ամմորոնը պատճառ էին դարձել այս մեծ, երկարատև պատերազմին։ Պատերազմի պատճառով շատ մարդիկ էին զոհվել, և ուտելիքը շատ քիչ էր։ Թեանկումը ցանկանում էր վերջ դնել պատերազմին։ Նա գիշերով գնաց քաղաք՝ Ամորոնին փնտրելու։
Թեանկումն անցավ քաղաքի պատի վրայով։ Նա քաղաքում տեղից տեղ գնաց, մինչև գտավ, թե որտեղ է քնած Ամմորոնը։
Թեանկումը տեգը նետեց Ամմորոնի վրա։ Այն խոցեց նրան՝ սրտին մոտիկ։ Բայց Ամմորոնը մահից առաջ արթնացրեց իր ծառաներին։
Ամմորոնի ծառաները հետապնդեցին Թեանկումին և սպանեցին նրան։ Նեփիացիների մյուս ղեկավարները շատ տխուր էին, որ Թեանկումը մահացավ։ Նա քաջաբար կռվել էր իր ժողովրդի ազատության համար։
Թեև Թեանկումը մահացավ, բայց նա օգնեց նեփիացիներին հաղթել պատերազմում։ Նրա շնորհիվ Լամանացիները կորցրել էին իրենց առաջնորդին: Հաջորդ առավոտ Մորոնին կռվեց լամանացիների դեմ և հաղթեց։ Լամանացիները լքեցին Նեփիացիների երկիրը, և պատերազմն ավարտվեց։
Վերջապես խաղաղություն հաստատվեց։ Մորոնին ջանասիրաբար աշխատեց Նեփիացիների երկիրն ավելի ապահով դարձնել Լամանացիների ոտնձգություններից։ Ապա Մորոնին գնաց տուն՝ խաղաղ ապրելու։ Մարգարեներն ուսուցանեցին ավետարանը և առաջնորդեցին Աստծո Եկեղեցին։ Ժողովուրդը վստահեց Տիրոջը, և Նա օրհնեց նրանց։