«Հակոբը և Սերեմը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Հակոբը և Սերեմը
Մարգարեի վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին
Հակոբը մի մարգարե էր, որը տեսավ Հիսուս Քրիստոսին: Նա ուզում էր, որ մարդիկ հավատան Հիսուսին: Հակոբը մարդկանց ուսուցանեց պահել Աստծո պատվիրանները: Նա ջանասիրաբար մարդկանց ուսուցանեց Հիսուսի մասին։
2 Նեփի 11․2–3, Հակոբ 1․1–8, 17–19
Մի օր Սերեմ անունով մի մարդ սկսեց ուսուցանել մարդկանց։ Բայց Սերեմն ուսուցանում էր, որ Հիսուսն իրական չէ: Սերեմը լավ էր խոսում, և շատ նեփիացիներ հավատացին նրա խոսքերին: Նրա պատճառով շատ մարդիկ դադարեցին հավատալ Հիսուսին: Սերեմը նաև ցանկանում էր, որ Հակոբը դադարի հավատալ Հիսուսին:
Սերեմն ասաց, որ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կլինի ապագայում: Նա ասաց, որ դա նշանակում է, որ ոչ ոք չի կարող իմանալ՝ արդյոք Հիսուսը իրական է, քանի որ Հիսուսը դեռ չէր եկել երկիր: Բայց Հակոբն ասաց, որ սուրբ գրությունները և բոլոր մարգարեները ուսուցանում են Հիսուսի մասին: Աստված ցույց էր տվել Հակոբին, որ Հիսուսը գալու է երկիր։
Սակայն Սերեմը հրաժարվում էր հավատալ։ Նա ուզում էր, որ Հակոբը նշան ցույց տա իրեն, որ Հիսուսն իրական է։
Հակոբն ասաց, որ Սերեմը գիտեր, որ Հիսուսը կգա, և նշանի կարիք չուներ: Բայց Հակոբն ասաց, որ Աստված այնպես կանի, որ Սերեմը կուշաթափվի՝ ցույց տալու համար, որ Աստված զորություն ունի, իսկ Հիսուսն իրական է:
Հանկարծ Սերեմը հիվանդացավ և ընկավ գետնին։ Շատ օրեր անց նա հասկացավ, որ մահանալու է։ Նա ասաց ժողովրդին, որ իրեն խաբել էր սատանան։ Նա ասաց, որ ինքը ստել էր Աստծուն: Նա ամբողջ ժամանակ գիտեր, որ Հիսուսն իրական է: Հետո Սերեմը մահացավ։ Ժողովուրդը կարդաց սուրբ գրությունները և հավատաց Հիսուսին: