«Մոսիան և Զենիֆը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Մոսիան և Զենիֆը
Պաշտպանված Տիրոջով
Նեփիացիներն ու լամանացիները շատ պատերազմներ ունեցան: Մի օր Տերը Մոսիա անունով մի նեփիացու ասաց, որ հեռանա Նեփիի երկրից այն մարդկանց հետ, որոնք կհետևեն Տիրոջը:
Շատ նեփիացիներ հնազանդվեցին Տիրոջը և հեռացան Մոսիայի հետ: Տերը նրանց առաջնորդեց մի երկիր, որտեղ մարդիկ էին ապրում: Նրանք կոչվեցին Զարահեմլայի ժողովուրդ:
Զարահեմլայի ժողովուրդը նույնպես դուրս էր եկել Երուսաղեմից շատ տարիներ առաջ։ Նրանք ուրախ էին, որ Տերն ուղարկեց նեփիացիներին արույրե թիթեղների հետ։ Մոսիայի ժողովուրդը միացավ Զարահեմլայի ժողովրդին: Բոլոր մարդիկ ընտրեցին Մոսիային որպես իրենց թագավոր: Նա ուսուցանեց նրանց Տիրոջ մասին:
Նեփիացիները որոշ ժամանակ ապրում էին Զարահեմլայում, երբ մի մեծ խումբ հետ գնաց Նեփիի երկիր: Նրանց առաջնորդում էր Զենիֆ անունով մի նեփիացի:
Լամանացիներն այժմ ապրում էին Նեփիի երկրում, ուստի Զենիֆը հարցրեց նրանց թագավորին՝ արդյոք նրա ժողովուրդը նույնպես կարող էր ապրել այնտեղ: Թագավորը համաձայնեց։
Թագավորը խաբեց Զենիֆին և նրա ժողովրդին։ Նա թույլ տվեց նրանց ապրել Նեփիի երկրում, որպեսզի հետագայում վերցներ նրանց սննդի և կենդանիների որոշ մասը: Զենիֆի մարդիկ տարիներ շարունակ այնտեղ ապրեցին խաղաղության մեջ։ Նրանք մեծ քանակությամբ մշակաբույսեր աճեցրին և շատ կենդանիներ ունեցան: Այնուհետև լամանացիները հարձակվեցին և փորձեցին վերցնել նրանց սնունդն ու անասունները:
Զենիֆն իր ժողովրդին սովորեցրեց վստահել Տիրոջը: Երբ լամանացիները եկան նրանց դեմ կռվելու, Զենիֆն ու նրա ժողովուրդը աղոթեցին Տիրոջը: Տերը նրանց ուժ տվեց և պաշտպանեց նրանց: Նրանք կարողացան դուրս քշել լամանացիներին: Տերը օրհնեց Զենիֆին և նրա ժողովրդին իրենց հավատքի համար: