Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը վերադառնում է Իր Հոր մոտ


«Հիսուսը վերադառնում է Իր Հոր մոտ», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

3 Նեփի 28, 4 Նեփի 1

Հիսուսը վերադառնում է Իր Հոր մոտ

Ծառայում է Իր աշակերտներին, նախքան Նա կհեռանար

Հիսուս Քրիստոսը քարոզում է մարդկանց մի խմբի։

Հիսուսն ուսուցանել էր ժողովրդին Իր ավետարանը։ Նա ուսուցանել էր նրանց սիրել Աստծուն և ծառայել միմյանց։ Շուտով Հիսուսը վերադառնալու էր Իր Հոր մոտ։ Նա խնդրեց աշակերտներին, որ Իր հեռանալուց հետո շարունակեն ուսուցանել ժողովրդին։

3 Նեփի 11․41, 28․1

Հիսուս Քրիստոսը ժպտում է և ձեռքը պարզում

Նախքան մեկնելը Հիսուսը հարցրեց իր աշակերտներից յուրաքանչյուրին, թե ինչ կցանկանային, որ Նա աներ նրանց համար։ Աշակերտներից շատերն ասացին, որ ցանկանում են ապրել Հիսուսի հետ՝ երկրի վրա Իրեն ծառայելն ավարտելուց հետո։ Հիսուսը խոստացավ նրանց, որ նրանք կապրեն Իր հետ մահից հետո։

3 Նեփի 28․1-3

երեք աշակերտներ անհանգստացած են երևում

Աշակերտներից երեքը տխուր էին, քանի որ շատ էին անհանգստանում, որպեսզի Հիսուսին ասեն, թե ինչ են ուզում։ Բայց Հիսուսը գիտեր, թե ինչ էին նրանք ուզում Իրենից։ Նրանք ցանկանում էին ապրել մինչև Փրկիչի Երկրորդ Գալուստը, որպեսզի կարողանային ավելի շատ մարդկանց օգնել՝ գալու Հիսուսի մոտ։

3 Նեփի 28․4–7, 9

Հիսուս Քրիստոսը զրուցում է երեք աշակերտների հետ

Հիսուսը խոստացավ նրանց, որ նրանք չեն մահանա։ Նրանք կմնան երկրի վրա և կօգնեն մարդկանց գալ Նրա մոտ մինչև Նրա Երկրորդ Գալուստը։

3 Նեփի 28․7-11

Հիսուս Քրիստոսը վեր է բարձրանում օդ և շրջապատված է լույսով

Հիսուսը մատով դիպավ յուրաքանչյուր աշակերտի, բացի այն երեքից, ովքեր ցանկանում էին մնալ։ Այնուհետև Հիսուսը հեռացավ և վերադարձավ Երկնային Հոր մոտ։

3 Նեփի 28․1, 12

երեք աշակերտները ժպտում են և թեթև շողում

Դրանից հետո երկինքները բացվեցին, և երեք աշակերտները երկինք բարձրացան։ Նրանք տեսան ու լսեցին շատ հրաշալի բաներ և պատվիրվեցին, որ չխոսեն դրանց մասին։ Նրանց մարմինները նույնպես փոխվեցին, որպեսզի չմահանան կամ ցավ զգան։

3 Նեփի 28․13-15, 36-40

աշակերտները մկրտում են մարդկանց

Աշակերտները վերադարձան և շարունակեցին ժողովրդին սովորեցնել Հիսուսի մասին։ Ժողովուրդը ցանկանում էր հետևել Հիսուսին և մկրտվեցին Նրա Եկեղեցում։ Աստծո սերը նրանց սրտերում էր, և նրանք միմյանց հետ կիսվում էին այն ամենով, ինչ ունեին։ Նրանք ուրախ էին, և Աստված օգնեց նրանց։ Բոլորը խաղաղության մեջ ապրեցին մոտ 200 տարի։

3 Նեփի 28․16-18, 23, 4 Նեփի 1․1-23