Սուրբ գրությունների պատմություններ
Երիտասարդ բանակի մայրերը


«Երիտասարդ բանակի մայրերը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 24, 53, 56–57

Երիտասարդ բանակի մայրերը

Սովորեցնում են երեխաներին վստահել Աստծուն

դեռահաս տղաները լսում են մինչ մայրը սովորեցնում է նրանց, իսկ երիտասարդ աղջիկը խաղում է մոտակայքում

Անթի-նեփի-լեքիները սիրում էին Տիրոջը և բոլոր մարդկանց: Մայրերն իրենց երեխաներին սովորեցրեցին, որ միշտ կարող են վստահել Աստծուն։ Նրանք սովորեցրեցին նրանց պահել Նրա պատվիրանները:

Ալմա 26․31-34, 27․12, 27-30, 56․47-48, 57․21, 26

Հելամանը և մյուս նեփիացիները նայում են այրվող քաղաքին

Նեփիացիները և լամանացիները կռվում էին միմյանց դեմ մեծ պատերազմում։ Նեփիացիները կռվում էին պաշտպանելու իրենց սեփական ժողովրդին և անթի-նեփի-լեքիներին։

Ալմա 48-52, 53․10-13

Անթի-նեփի-լեքիները խոսում են Հելամանի և մեկ այլ նեփիացու հետ

Իրենց անցյալ մեղքերի պատճառով անթի-նեփի-լեքիները ուխտ կամ հատուկ խոստում էին տվել Աստծուն, որ երբեք ոչ մեկի հետ չեն կռվի։ Բայց նրանք սիրում էին նեփիացիներին և ցանկացան օգնել։

Ալմա 24․6-19, 53․10-13

Անթի-նեփի-լեքիների որդիները խոսում են միմյանց հետ և նայում, թե ինչպես են իրենց ծնողները խոսում Հելամանի և մեկ այլ նեփիացու հետ

Անթի-նեփի-լեքիները պատրաստվում էին կռվել պատերազմում: Սակայն Հելաման մարգարեն և Եկեղեցու մյուս ղեկավարները համոզեցին նրանց, որ պետք է պահեն չկռվելու իրենց խոստումը։ Անթի-նեփի-լեքիները պետք է հետևեին, թե ինչպես են իրենց ընկերները անցնում շատ ցավերի և փորձանքների միջով, սակայն նրանք պահեցին իրենց ուխտը Աստծո հետ։

Ալմա 53․13-15

որդիները բարձրացնում են իրենց ձեռքերը, և նրանց ծնողներն ու նեփիացիները լսում են նրանց

Անթի-նեփի-լեքիների որդիները չէին տվել իրենց ծնողների տված խոստումը։ Այժմ նրանք իրենց սեփական խոստումը տվեցին, որ պայքարելու են հանուն ազատության։

Ալմա 53․16-17

որդիները նիզակ են ստանում նեփիացի զինվորից, և նրանց մայրերն ու հայրերը աղոթում և հետևում են

Նրանք մեծ քաջություն ունեին։ Նրանք սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, որ եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր իրենց։

Ալմա 53․20, 56․47

որդիները զրահ են կրում և խոսում են իրենց մայրերի ու հայրերի հետ, իսկ Հելամանը կրում է զրահ և կանգնած է մոտակայքում

Որդիները հավատում էին իրենց մայրերին: Որդիները հավատարիմ էին Աստծուն և պահում էին Նրա պատվիրանները: Նրանք վստահ էին, որ Աստված իրենց ապահով կպահի։ Մայրերը գիտեին, որ Աստված կպաշտպանի իրենց որդիներին։

Ալմա 53․20–21, 56․47-48, 57․20-21, 26