«Հիսուսը սպասավորում է հաղորդությունը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Հիսուսը սպասավորում է հաղորդությունը
Միշտ հիշեք Նրան
Այն բանից հետո, երբ Հիսուսը բժշկեց հիվանդներին և օրհնեց փոքր երեխաներին, Նա հաղորդությունը ներկայացրեց բոլոր այն մարդկանց, ովքեր հավաքվել էին Նրան լսելու։ Նա խնդրեց Իր աշակերտներին հաց և գինի բերել:
Հիսուսը կտրեց հացը և օրհնեց այն։ Նա տվեց աշակերտներին, որ ուտեն: Նա աշակերտներին խնդրեց հացը տալ ողջ ժողովրդին:
Հիսուսն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր հավատացին Նրան և մկրտվեցին, պետք է ուտեն հացը։ Երբ անում են այդ, նրանք պետք է հիշեն Նրա մարմինը։ Նա հիշեցրեց մարդկանց այն մասին, երբ նրանք զգացին մեխի հետքերը Նրա ձեռքերի և ոտքերի վրա և Նրա կողի վերքը։
Այնուհետև Հիսուսը աշակերտներին գինի տվեց, որ խմեն։ Նա խնդրեց աշակերտներին գինին տալ ողջ ժողովրդին:
Հիսուսն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր ապաշխարել են և մկրտվել, պետք է խմեն գինին։ Նա խնդրեց բոլոր նրանց, ովքեր գինին խմեցին, հիշել Իր արյունը: Նա հիշեցրեց նրանց, որ Նա իր արյունը տվեց, երբ Նա չարչարվեց և մահացավ նրանց համար։
Հիսուսն ասաց, որ հացը ուտելը և գինին խմելը պատվիրան է։ Հացն ուտելով և գինին խմելով՝ մարդիկ ցույց տվեցին Երկնային Հորը, որ ցանկանում են պահել Նրա պատվիրանները և հիշել Հիսուսին։ Հիսուսն ասաց, որ նրանք կօրհնվեն Սուրբ Հոգով, եթե անեն այս բաները։
Այն բանից հետո, երբ ժողովուրդը կերավ հացը և խմեց գինին, նրանք լցվեցին Սուրբ Հոգով: Հետո ժողովուրդը գովերգեց Հիսուսին։