Scripture Stories
Մորմոնի Գրքի մասին


«Մորմոնի Գրքի մասին», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Մորմոնի Գրքի մասին

Հիսուս Քրիստոսը և Նրա ժողովուրդը Ամերիկա մայրցամաքում

Նկար
Հիսուսը երկնային լույսի ներքո

Մորմոնի Գիրքը սուրբ գրություն է: Այն մեզ ուսուցանում է Տեր Հիսուս Քրիստոսի և շատ տարիներ առաջ Ամերիկա մայրցամաք կատարած Նրա այցի մասին: Մորմոնի Գրքից մենք կարող ենք սովորել Հիսուսի ավետարանի մասին: Այն մեզ ուսուցանում է, թե ինչպես խաղաղություն գտնենք այժմ և ինչպես կարող ենք մի օր նորից ապրել Աստծո և Հիսուսի հետ:

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը, Մորմոնի Գրքի նախաբանը, 3 Նեփի 11

Նկար
մարգարեն և մայրը երեխաների հետ

Մորմոնի Գիրքը գրվել է Աստծո մարգարեների կողմից: Նրանք գրում էին մետաղական էջերի վրա, որոնք կոչվում էին թիթեղներ։ Նրանց պատմություններն ու վկայությունները օգնում են մեզ հավատք ունենալ Հիսուսի հանդեպ: Նրանք գրել են մարդկանց բազմաթիվ խմբերի մասին, որոնք վաղուց ապրել են Ամերիկա մայրցամաքում։

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը, Մորմոնի Գրքի նախաբանը

Նկար
Նեփին և նրա ընտանիքը նավի վրա

Մի խումբ Երուսաղեմից եկել է Ամերիկա մայրցամաք Հիսուսի ծնվելուց մոտ 600 տարի առաջ։ Նրանք դարձան երկու ազգ, որոնք կոչվում էին լամանացիներ և նեփիացիներ:

Մորմոնի Գրքի նախաբանը, 1 Նեփի 1․4

Նկար
Հարեդացիները հեռանում են աշտարակից

Շատ ավելի վաղ, մեկ այլ խումբ Բաբելոնի աշտարակից եկել էր Ամերիկա մայրցամաք։ Նրանք կոչվում էին հարեդացիներ։

Մորմոնի Գրքի նախաբանը, Եթեր 1․33-43

Նկար
Սամուելն ուսուցանում է Հիսուսի ծննդյան մասին

Աստծո մարգարեները ուսուցանում էին մարդկանց։ Երբ մարդիկ լսում էին և պահում Աստծո պատվիրանները, Նա օգնում էր նրանց: Մարգարեներն ուսուցանեցին Հիսուսի մասին և ասացին, որ Նա ծնվելու է Երուսաղեմում: Նեփիացիներն ու լամանացիներն իմացան, որ Հիսուսն Իր մահից հետո կայցելի իրենց:

2 Նեփի 1․20, 25․12-14, 26․1, 3, 9, Մոսիա 3․5-11, Ալմա 7․9-13, Հելաման 3

Նկար
հարություն առած Հիսուսը երեխաների հետ

Հիսուսը եկավ ճիշտ այնպես, ինչպես մարգարեներն էին ասում։ Երբ Հիսուսը մահացավ և հարություն առավ, Նա այցելեց մարդկանց: Նա թույլ տվեց, որ յուրաքանչյուր մարդ շոշափի Իր ձեռքերի և ոտքերի բևեռների նշանները: Նրանք իմացան, որ Հիսուսն Աստծո Որդին էր: Նա ուսուցանեց Իր ավետարանը, և մարդիկ գրի առան այն: Նրանք երկար տարիներ խոսում էին Հիսուսի այցի մասին։

3 Նեփի 11․7-15, 31-41, 16․4, 4 Նեփի 1․1-6, 13-22

Նկար
Մորմոնը ոսկե թիթեղները ձեռքին

Մորմոնը մի մարգարե էր, որն ապրել է Հիսուսի այցելությունից մի քանի հարյուր տարի անց: Մորմոնի օրոք մարդիկ դադարեցին հետևել Տիրոջը: Մորմոնն ուներ մարգարեների գրությունները, որոնք ապրել էին իրենից առաջ: Նա նրանց գրություններից շատերը միավորեց թիթեղների մեկ հավաքածուի մեջ։ Այդ թիթեղները դարձան Մորմոնի Գիրքը:

Մորմոնի Գրքի նախաբանը, Մորմոնի Խոսքերը 1․2-9, Մորմոն 1․2-4, 13-17

Նկար
Մորոնին թաղում է ոսկե թիթեղները

Իր մահից առաջ Մորմոնը թիթեղները տվեց իր որդի Մորոնիին: Մորոնիի օրոք մարդիկ շատ վատ բաներ էին անում: Նրանք ցանկանում էին սպանել բոլոր նրանց, ովքեր հավատում էին Հիսուսին: Մորոնին ցանկանում էր օգնել ապագայի մարդկանց, ուստի նա ավելին գրեց թիթեղների վրա և թաղեց դրանք՝ թիթեղներն անվտանգ պահելու համար:

Մորմոնի Գրքի նախաբանը, Մորմոնի Խոսքերը 1․1-2, Մորմոն 8․1-4, 14-16, Մորոնի 1

Նկար
Մորոնի հրեշտակը հայտնվում է Ջոզեֆ Սմիթին

Շատ տարիներ անց՝ 1823 թվականին, Մորոնին հրեշտակի տեսքով հայտնվեց մարգարե Ջոզեֆ Սմիթին: Մորոնին ասաց Ջոզեֆին, թե որտեղ գտնել թիթեղները: Աստծո օգնությամբ Ջոզեֆը թարգմանեց այն, ինչ գրված էր թիթեղների վրա։

Մորմոնի Գրքի նախաբանը, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1

Նկար
քույր ու եղբայր կարդում են սուրբ գրություններ

Աստված ուղարկում է Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ իմանալ այն, ինչը ճշմարիտ է: Երբ դուք կարդաք Մորմոնի Գիրքը, կարող եք աղոթել և հարցնել Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է: Նույն կերպ դուք կարող եք իմանալ, որ Հիսուսը ձեր Փրկիչն է, և Նա սիրում է ձեզ:

Մորմոնի Գրքի նախաբանը, Մորոնի 10․3-5

Տպել