«Փետրվարի 5–11-ը. «Ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով» 2 Նեփի 1–2», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Փետրվարի 5-11-ը։ 2 Նեփի 1-2», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար. 2024 (2024)
Փետրվարի 5-11-ը. «Ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով»
2 Նեփի 1-2
Եթե իմանայիք, որ ձեր կյանքը մոտենում է ավարտին, ի՞նչ վերջնական ուղերձներով կցանկանայիք կիսվել նրանց հետ, ում ամենից շատ եք սիրում: Երբ մարգարե Լեքին զգաց, որ մոտենում է իր կյանքի ավարտին, նա վերջին անգամ հավաքեց իր ընտանիքին։ Նա նրանց պատմեց այն, ինչ Երկնային Հայրը հայտնել էր իրեն։ Ապա իր վկայությունը բերեց Մեսիայի մասին: Հետո ուսուցանեց ավետարանի իր սիրած ճշմարտությունները այն մարդկանց, որոնց սիրում էր: Նա խոսեց ազատության, հնազանդության, Ադամի և Եվայի Անկման, Հիսուս Քրիստոսի միջոցով փրկագնման և ուրախության մասին: Նրա զավակներից ոչ բոլորն ընտրեցին ապրել այն ամենով, ինչ նա ուսուցանել էր. մեզանից ոչ ոք չի կարող նման ընտրություն կատարել մեր սիրելիների համար: Բայց մենք կարող ենք ուսուցանել և վկայել Քավիչի մասին, ով մեզ դարձնում է «ազատ`ընտրելու ազատություն և հավերժական կյանք» (տես 2 Նեփի 2.26–27):
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Ես կարող եմ «զարթն[ել] և բարձրա[նալ] փոշուց»
2 Նեփի 1.13–29-ում ուշադրություն դարձրեք այն բառերին, որոնք Լեքին օգտագործում է Լամանի և Լեմուելի հոգեվիճակը նկարագրելու համար: Ի՞նչն է օգնում ձեզ արթուն մնալ հոգևոր «խորը քնից»: Ի՞նչն է օգնում ձեզ թոթափել հոգևոր «շղթաները» ձեր կյանքում: Մտածեք Լեքիի մասին, երբ կարդում եք Հռովմայեցիս 15-ը և նրա հրավերը հատված 23-ում։ Ի՞նչ ուղերձ ունի Երկնային Հայրը ձեզ համար այս հատվածներում:
Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես «ազատ եմ ընտրելու ազատություն և հավերժական կյանք»:
Լեքիի ընտանիքն այժմ նոր երկրում էր, որը լի էր նոր հնարավորություններով: Այս նոր վայրում նրանց կատարած ընտրությունները կարևոր էին լինելու իրենց հաջողության ու երջանկության համար: Հավանաբար այդ պատճառով Լեքին ուսուցանեց իր որդի Հակոբին` ազատ կամքի կամ ընտրություններ կատարելու ունակության մասին 2 Նեփի 2-ում: Հատվածներ 11–30-ը ուսումնասիրելիս գրի առեք այս հարցերի հնարավոր պատասխանները:
-
Ինչո՞ւ է ազատ կամքն այդքան կարևոր Աստծո ծրագրում, չնայած որոշ մարդիկ օգտագործում են այն վնասակար ձևերով:
-
Ինչպե՞ս է հակառակորդը փորձում թուլացնել կամ խորտակել ձեր ազատ կամքը:
-
Փրկիչն ինչպե՞ս է օգնում ձեզ «ընտրել ազատություն և հավերժական կյանք» (հատված 27):
Ահա ևս մեկ ուղի՝ սովորելու ազատ կամքի մասին 2 Նեփի 2 գլխում. Փնտրեք բաներ, որոնք կարևոր են, որ մենք ունենանք ազատ կամք և հասնենք մեր աստվածային ներուժին: Օրինակ.
-
(2 Նեփի 2․5). Բարու և չարի գիտելիքը, օրենք
Ի՞նչ կպատահեր մեր ազատ կամքի հետ, եթե այդ բաներից որևէ մեկը կամ ավելին բացակայեր։
Երիտասարդներին զորացնելու համար․ Ընտրություններ կատարելու ուղեցույցի վեց բաժիններից յուրաքանչյուրը պարունակում է «Հրավերներ» և «Խոստացված օրհնություններ»: Նայեք այս բաժիններից մեկին կամ մի քանիսին և ընտրեք մի խոստացված օրհնություն, որի հույսն ունեք ձեր կյանքում: Ի՞նչ հրավերի կարիք ունեք դուք, ըստ որի գործելով՝ կստանաք այս օրհնությունը։ Որևէ մեկի հետ կիսվեք այն օրհնություններով, որոնք դուք ստացել եք՝ հետևելով այդ հրավերներին:
Տես նաև ավետարանական թեմաներ, «Ազատ կամք և պատասխանատվություն», Gospel Library (Ավետարանի գրադարան), «Know This, That Every Soul Is Free», Hymns, հ. 240:
Աստված կարող է փորձություններն օրհնություններ դարձնել
Լեքին խոստովանեց, որ իր կրտսեր որդի Հակոբը կրել է «նեղություն», «չարչարանք» և «շատ վիշտ» իր մանկության տարիներին (2 Նեփի 2.1): Ինչո՞ւ եք կարծում, որ 2 Նեփի 2.1–3, 6–25-ում Լեքիի վկայությունը արժեքավոր կլիներ Հակոբի համար: Ինչո՞վ է դա արժեքավոր ձեզ համար։ Փնտրեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք հատկապես հզոր եք համարում: Ինչպե՞ս է Տերը նվիրագործել ձեր չարչարանքները ձեր օգտի համար։ (Տես 2 Նեփի 2․2։)
Տես նաև Հռովմայեցիս 8.28, Դեյլ Գ. Ռենլանդ, «Վրդովեցուցիչ անարդարություն», Լիահոնա, մայիս 2021, 41–45:
Անկումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասերն են
Շատ քրիստոնյաներ կարծում են, որ Անկումը միայն ողբերգություն էր, և Եվան ու Ադամը հարատև սխալ գործեցին, երբ որոշեցին ուտել պտուղը։ 2 Նեփի 2.15–28-ում Լեքին ուսուցանում է լրացուցիչ ճշմարտություն Անկման մասին և Քրիստոսի միջոցով քավության մասին: Երբ այս հատվածներն ուսումնասիրեք, ցուցակ կազմեք` Եդեմի պարտեզում կատարվածի ճշմարտությունների մասին: Կարող են օգտակար լինել նմանատիպ հարցերը.
-
Ինչո՞ւ էր Անկումն անհրաժեշտ:
-
Երկնային Հայրն ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ փրկելու մեզ Անկման հետևանքներից։
-
Ճիշտ հասկանալով անկումը, ինչպե՞ս ենք ավելի լավ հասկանում, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության կարիքը։
Տես Դալլին Հ. Օուքս, «Երջանկության մեծ ծրագիրը», Ensign, Nov. 1993, 72–75:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Հիսուս Քրիստոսն օգնում է ինձ հաղթահարել մեղքի հետևանքները
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ մեղքի «շղթաները թոթափելու» Լեքիի հրավերը, գուցե միասին աշխատեք՝ թղթի թերթիկներից շղթա պատրաստելու համար: Թերթիկների վրա երեխաները կարող են գրել մի քանի մեղքեր, որոնք սատանան գայթակղում է մեզ գործել: Ապա կարող եք միասին կարդալ 2 Նեփի 1.13, 15, 23-ը, երբ նրանք կդերակատարեն որոշ արտահայտություններ այս հատվածներից, ներառյալ թղթե շղթաները իրենց վրայից թոթափելը: Ինչո՞վ է մեղքը նման շղթայի: Ինչպե՞ս է Հիսուսն օգնում մեզ «թոթափել շղթաները» մեղքի:
Ես օրհնվում եմ, երբ հետևում եմ Աստծո պատվիրաններին
-
Արդյո՞ք ձեր երեխաներին կօգնի, եթե Աստծո պատվիրանները համեմատեն կոշիկների, գլխարկների, ձեռնոցների կամ մեզ պաշտպանող այլ բաների հետ։ Գուցե դուք թույլ տաք, որ նրանք փորձեն ոմանց վրա, մինչ դուք խոսում եք այն մասին, թե ինչպես են պատվիրանները պաշտպանում մեզ: Կարդացեք 2 Նեփի 1.20-ը, և շեշտեք, որ մենք «բարգավաճում ենք» (օրհնված ենք և պաշտպանված), երբ պահում ենք պատվիրանները: Կիսվեք փորձառությամբ, երբ դուք օրհնված կամ պաշտպանված եք եղել, երբ հետևել եք պատվիրաններին:
-
Որպեսզի լուսաբանեք տարբերությունը բարգավաճելու և Աստծուց կտրվելու միջև (տես 2 Նեփի 1.20-ը), դուք և ձեր երեխաները կարող եք նայել մի առողջ բույսի, և մի տերևի կամ ճյուղի, որը կտրվել է այդ բույսից: Ապա ձեր երեխաները կարող են վերանայել ընտրությունները, որոնք Նեփին և նրա եղբայրները կատարեցին (տես 1 Նեփի 2.11-16, 3.5-7, 18.9–11): Որո՞նք էին այդ ընտրությունների արդյունքները: Ո՞ր ընտրություններն են օգնում մեզ կապված մնալ Աստծո հետ:
Աստված ինձ տվել է ընտրելու ազատություն
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ այն, ինչ Լեքին ուսուցանեց հակադրությունների և ընտրություններ կատարելու մասին, կարող եք մի խաղ խաղալ, որում դուք ասում եք որևէ բառ (օրինակ լույս), իսկ երեխաները ասում են դրա հակառակը՝ (խավար): Օգնեք նրանց սովորել, թե ինչո՞ւ են հակադրությունները Աստծո ծրագրի մաս կազմում, երբ միասին կարդաք 2 Նեփի 2.11, 16-ը: Ապա կարող եք կիսվել պատմություններով մի երեխայի մասին, որը գայթակղվում է սխալ ընտրություն կատարել։ Ձեր երեխաները կարող են կիսվել, թե որն է այդ սխալ ընտրության հակառակը և բեմականացնել այն։
-
«Ազատություն» և «գերություն» բառերի տարբերության մասին սովորելու համար (2 Նեփի 2.27) ձեր երեխաները կարող են նկարել վանդակում գտնվող կենդանու և իր բնական միջավայրում գտնվող կենդանու նկարները: Որ կենդանին է ազատ: Խնդրեք երեխաներին մատնացույց անել ճիշտ նկարը, երբ կարդաք ազատ բառը 2 Նեփի 2.27: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը մեզ ազատ է դարձնում:
-
Ընտրությունների մասին մի երգ երգեք, օրինակ՝ «Ընտրիր ճիշտը» (Հիմներ հ. 82): Ի՞նչ ենք սովորում երգից՝ ընտրություններ կատարելու մասին: