Եկ, հետևիր ինձ 2024
Փետրվարի 19–25. «Օ որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը» 2 Նեփի 6–10


«Փետրվարի 19–25. «Օ որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը» 2 Նեփի 6–10», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)

«Փետրվարի 19-25-ը. 2 Նեփի 6-10», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)

Հիսուսը աղոթում է Գեթսեմանիում

Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի, Հարրի Անդերսոն

Փետրվարի 19–25. «Օ որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»

2 Նեփի 6–10

Անցել էր առնվազն 40 տարի, ինչ Լեքիի ընտանիքը հեռացել էր Երուսաղեմից։ Նրանք մի տարօրինակ նոր երկրում էին՝ Երուսաղեմի հակառակ կողմում։ Լեքին մահացել էր, և նրա սերունդն արդեն սկսել էր պայքարը, որը շարունակվելու էր դարերով: Այդ հակառակությունը տեղի էր ունենում Նեփիացիների՝ «ովքեր հավատում էին Աստծո նախազգուշացումներին և հայտնություններին» և Լամանացիների միջև, ովքեր չէին հավատում (2 Նեփի 5․6)։ Հակոբը, որը Նեփիի կրտսեր եղբայրն էր, և այժմ կարգված էր որպես Նեփիացիների ուսուցիչ, ցանկանում էր, որ ուխտի ժողովուրդն իմանա, որ Աստված երբեք չի մոռանա իրենց, ուստի նրանք երբեք չպետք է մոռանան Նրան: Սա մի ուղերձ է, որի կարիքը մենք անշուշտ ունենք այսօր (տես Վարդապետություն և Ուխտեր 1.15 -16)։ «Եկեք հիշենք նրան, … քանզի մենք մերժված չենք։ … Մեծ են Տիրոջ խոստումները», հայտարարեց Հակոբը (2 Նեփի 10․20–21)։ Այդ խոստումներից ոչ մեկն այդքան մեծ չէ, որքան մահին և դժողքին հաղթելու «անսահման քավության» խոստումը (2 Նեփի 9․7)։ «Հետևաբար, - եզրափակեց Հակոբը, - ուրախացրեք ձեր սրտերը» (2 Նեփի 10․23

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

2 Նեփի 6–8

Տերը ողորմած է Իր ժողովրդի հանդեպ և կիրագործի Իր ուխտերը

Որպեսզի իր ժողովուրդը հասկանա, որ նրանք Իսրայելի տան մաս են կազմում, և կարող են վստահել Աստծուն ու Նրա խոստումներին, Հակոբը մեջբերեց Եսայիայի մարգարեությունները, որոնք գրված են 2 Նեփի 6–8 գլուխներում։ Այդ ուղերձը նաև ձեզ համար է, քանի որ Վերջին Օրերի Սրբերը նույնպես Աստծո ուխտյալ ժողովրդի մասն են կազմում: Երբ կարդաք այս գլուխները, խորհեք նմանատիպ հարցերի շուրջ․

  • Ի՞նչ եմ ես սովորում Փրկչի՝ իմ հանդեպ ունեցած փրկագնող սիրո մասին։ Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են հատկապես լավ արտահայտում այդ սերը:

  • Փրկիչն ի՞նչ է առաջարկում այն մարդկանց, որոնք փնտրում են Իրեն։

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հավատարմությամբ «սպասեմ» Փրկչին և Նրա խոստացած օրհնություններին։

2 Նեփի 9.1–26

սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսը փրկում է ինձ մեղքից ու մահից

Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր երախտագիտությունը խորացնելու ուղիներից մեկն է` մտածել այն մասին, թե ինչ կպատահեր մեզ հետ առանց Նրա: Երբ կարդաք 2 Նեփի 9․1–26 հատվածները, կարող եք մի գույնով նշել, թե ինչ կպատահեր մեզ հետ առանց Հիսուս Քրիստոսի Քավության: Ապա, մեկ այլ գույնով կարող եք նշել, թե ինչ կարող ենք ստանալ Փրկչի քավության շնորհիվ։ Հիմնվելով ձեր կարդացածի վրա՝ ինչպե՞ս կբացատրեք, թե մենք ինչու ունենք Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը։ Ինչ գտաք, որը ոգեշնչեց ձեզ գովել «իմաստությունն Աստծո, նրա ողորմությունը և շնորհը» (2 Նեփի 9․8

Հակոբը ուսուցանեց, թե Հիսուս Քրիստոսը ինչից փրկեց մեզ: Բացի այդ՝ գաղափարներ տվեց, թե Նա ինչպես արեց դա: Գրի առնեք այն, ինչ կգտնեք 2 Նեփի 9.11–15, 20–24 հատվածներում։

Հակոբն այնքան հիացած էր Աստծո փրկագնման ծրագրով, որ բացականչեց « Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»։ Փնտրեք նրա բացականչությունները 2 Նեփի 9 գլխում (դրանցից շատերը գտնվում են հատվածներ 8–20-ում): Ի՞նչ եք սովորում այդ հատվածներից Աստծո ծրագրի մասին։ Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ զգալ, որոշ բաներ, որոնք Հակոբն է զգացել: Որպես ձեր երկրպագության և ուսումնասիրության մաս՝ փնտրեք մի հիմն, որը կարող է արտահայտել, թե ինչ եք զգում Նրա հանդեպ, ինչպես օրինակ՝ «How Great Thou Art» (Hymns, հ. 86):

Տես նաև «Where Justice, Love, and Mercy Meet (Որտեղ հանդիպում են արդարությունը, սերը և ողորմածությունը)», «Հակոբն ուսուցանում է Հարության մասին» (տեսաֆիլմ), Ավետարանի գրադարան, Ավետարանի թեմաներ, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Ավետարանի գրադարան:

2 Նեփի 9.7

Փրկչի Քավությունն անսահման է

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ հասկանաք ավելի լավ հասկանաք Հիսուս Քրիստոսի «անսահման քավությունը» (2 Նեփի 9․7)։ Գուցե դուք նայեք այնպիսի բաների, որոնք թվով անսահման են թվում՝ դաշտի խոտի ծիլերին, ծովափի ավազի հատիկներին կամ երկնքի աստղերին: Ինչո՞վ է Փրկչի Քավությունն անսահման։ Իսկ ինչպե՞ս է այն անձնական։ 2 Նեփի 9 գլխում ո՞ր արտահայտություններն են օգնում ձեզ երախտագիտություն զգալ Փրկչի կատարած գործերի համար։

2 Նեփի 9․27–54

Ես կարող եմ գալ Քրիստոսի մոտ և հետևել Աստծո ծրագրին

2 Նեփի 9 գլխում Հակոբն օգտագործում է երկու զորեղ և հակասական արտահայտություններ՝ «մեծ Ստեղծողի ողորմած ծրագիրը» և « խորամանկ ծրագիրը այն չար մեկի» (2 Նեփի 9․6, 28)։ Գուցե գծեք մի ճանապարհ և վերնագրեք այն Երկնային Հոր ծրագիրը։ Ապա հետազոտեք 2 Նեփի 9.27–52 հատվածները: Փնտրեք նախազգուշացումներ և առաջարկներ, որոնք Հակոբը տվեց մեզ` օգնելու հետևել այս ծրագրին: Ճանապարհի կողքին գրեք այն, ինչ կգտնեք: Ինչպե՞ս է սատանան փորձում մեզ հեռացնել Աստծո ծրագրից: Ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ ի պատասխան Հակոբի նախազգուշացումներին և հրավերներին:

2 Նեփի 10․20, 23–25

Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը կարող է ինձ ուրախություն պարգևել

Հակոբի ուղերձն ուրախալի ուղերձ էր։ Նա ասաց․ «Ես խոսում եմ ձեզ հետ այս բաները, որպեսզի դուք կարողանաք ուրախանալ և բարձրացնել ձեր գլուխները հավիտյան» (2 Նեփի 9․32 Նեփի 10․20, 23–25 հատվածները կարդալիս ի՞նչ եք գտնում, որն ուրախացնում է ձեր սիրտը։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հուսահատության պահերին հիշեք այդ խոսքերը։

Տես նաև Հովհաննես 16․33, Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Սրբերի ուրախությունը» Լիահոնա, նոյեմբեր 2019, 15–18, «Jacob Encourages the Nephites to Be Reconciled with God (Հակոբը խրախուսում է Նեփիացիներին հաշտվել Աստծո հետ)» (տեսաֆիլմ), Ավետարանի գրադարան:

Լրացուցիչ գաղափարների համար, տես այս ամսվա Լիահոնան և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի թողարկումները:

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

2 Նեփի 9․6-10, 19-24

Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է

  • Ինչպե՞ս կօգնեք ձեր երեխաներին հասկանալ և զգալ, որ իրենք Փրկիչ Հիսուս Քրիստոսի կարիքն ունեն: Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը նույնպես կարող է օգնել։ Այն օգտագործում է փոսի և սանդուղքի մի պարզ նմանություն: Օգտագործեք 2 Նեփի 9.21–22-ը և ձեր երեխաների հետ զրուցեք այն մասին, թե ինչո՞ւ եք երախտապարտ Հիսուս Քրիստոսի համար:

  • Ձեր երեխաներին ուսուցանեք Անկման մասին, որպեսզի օգնեք նրանց հասկանալ, թե մենք ինչու ունենք Փրկչի կարիքը: Կարող եք ցույց տալ Ադամի ու Եվայի մի նկար, օրինակ՝ Հեռացում Եդեմի պարտեզից (Ավետարանի գրադարան), և խաչի վրա Հիսուս Քրիստոսի մի նկար: Խնդրեք նրանց նկարագրել, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում: Ինչպե՞ս ենք մենք նման Ադամին ու Եվային: Գուցե 2 Նեփի 9.6–10 հատվածները օգնեն նրանց տեսնել, թե ինչ է Հիսուս Քրիստոսն անում մեզ համար: Հրավիրեք երեխաներին կիսվել Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքով։ «I Feel My Savior’s Love (Ես զգում եմ Փրկչիս սերը)», (Children’s Songbook, 74–75) կարող է օգնել:

Ուսուցանեք ճշմարտությունը պատմություններով և օրինակներով: Հավաստիացեք, որ պատմություններն ու օրինակները, որոնք դուք օգտագործում եք, ուսուցանում են ճշմարտություն։ Օրինակ՝ երբ օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, ուսուցանեք, որ Հիսուս Քրիստոսը իջավ «փոսը», որպեսզի օգնի մեզ կատարել ուղու յուրաքանչյուր քայլը, երբ փորձում ենք դուրս գալ փոսից:

2 Նեփի 9.20, 28–29, 42–43, 49

«Իմ սիրտը հրճվում է արդարությամբ»

  • Որպեսզի խրախուսեք ձեր երեխաներին «[հրճվել] արդարությամբ» կամ ուրախությամբ հնազանդվել Տիրոջը (2 Նեփի 9.49), կիսվեք օրինակներով, երբ երեխան լավ կամ վատ ընտրություն է կատարում: Հրավիրեք երեխաներին կանգնել, երբ ընտրությունը երջանկություն է բերում և նստել, երբ ընտրությունը տխրություն է բերում: Ե՞րբ ենք երջանիկ զգացել, որովհետև ընտրել ենք հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր երեխաները հավանաբար շփվում են մարդկանց հետ (եթե արդեն չեն շփվել), ովքեր կարծում են, որ Տիրոջ պատվիրանները հիմար են կամ ժամկետանց: Երեխաների հետ խոսեք այն մասին, թե ինչպես բացատրեն, թե ինչու ենք երջանիկ պատվիրանները պահելիս: Ինչո՞ւ է կարևոր վստահել Աստծո խորհրդին, նույնիսկ, եթե մենք լիովին չենք հասկանում դա: Խրախուսեք երեխաներին բացել 2 Նեփի 9.20, 28–29, և 42–43 հատվածները օգնության համար՝ խորհելով այս հարցերի շուրջ և քննարկելով դրանք:

Lրացուցիչ գաղափարների համար տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը:

Հիսուսը բժշկում է մարդկանց

Նա բուժեց բազմաթիվ տարբեր հիվանդություններ, Ջ. Քըրք Ռիչարդս