«Փետրվարի 26-ից մարտի 3-ը. «Նրա անունը կկոչվի ․․․ Խաղաղության Իշխան» 2 Նեփի 11–19», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Փետրվարի 26-ից մարտի 3-ը։ 2 Նեփի 11-19», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ 2024 (2024)
Փետրվարի 26-ից մարտի 3-ը.«Նրա անունը կկոչվի ․․․ Խաղաղության Իշխան»
2 Նեփի 11-19
Մետաղե թիթեղների վրա փորագրելը հեշտ չէ, իսկ Նեփիի փոքր թիթեղների վրա տարածությունը սահմանափակ էր։ Ուրեմն ինչո՞ւ Նեփին ջանք գործադրեց՝ իր հիշատակարանում արտագրելով մարգարե Եսայիայի այդքան շատ գրվածքներ: Նա արեց դա, քանի որ ուզում էր, որ մենք հավատանք Հիսուս Քրիստոսին: «Հոգիս հրճվում է,- գրել է նա,- ապացուցելով իմ ժողովրդին Քրիստոսի գալստյան ճշմարտությունը» (2 Նեփի 11.4): Նեփին տեսել էր, թե ինչ է լինելու իր ժողովրդի ապագա սերունդների հետ: Նա տեսավ, որ, չնայած իրենց մեծ օրհնություններին, նրանք կդառնան հպարտ, կռվարար և աշխարհիկ (տես 1 Նեփի 12, 15.4–6): Նա նաև նմանատիպ խնդիրներ կանխատեսեց մեր օրերի համար (տես 1 Նեփի 14): Եսայիայի գրվածքները նախազգուշացնում էին այդպիսի ամբարշտության մասին: Բայց դրանք նաև հույս էին տալիս Նեփիին փառահեղ ապագայի համար, այն է՝ ամբարշտության վերջը, հավատարիմների հավաքումը և «մեծ լույս» այն մարդկանց համար, որոնք «քայլում էին խավարում» (2 Նեփի 19.2): Այս ամենը տեղի կունենար, քանի որ մի «երեխա [ծնվեց]» և «որդի [տրվեց]», որը կարող էր վերջ տալ բոլոր վեճերին, որը «Խաղաղության Իշխանն» էր (2 Նեփի 19.6):
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ Եսայիայի ուսմունքները
Նեփին ընդունեց, որ ոմանց համար «Եսայիայի խոսքերը պարզ չեն» (2 Նեփի 25․4)։ Սակայն, նա նաև կիսվել է մտքերով, որպեսզի օգներ մեզ գտնել Եսայիայի գրվածքների իմաստը։
-
«Նրա խոսքերը վերագրեք» ձեզ (2 Նեփի 11․2)։ Եսայիայի ուսմունքներից շատերն ունեն բազմաթիվ հնարավոր իմաստներ և կիրառություններ: Օրինակ՝ երբ կարդաք բնակատեղիների մասին 2 Նեփի 14.5–6-ում, մտածեք, թե ինչպես են այդ հատվածները վերաբերում ձեր տանը: Ձեզ հարց տվեք. «Երկնային Հայրն ի՞նչ է կամենում, որ ես սովորեմ»:
-
Փնտրեք Հիսուս Քրիստոսի խորհրդանիշները (տես 2 Նեփի 11.4): Փրկչի մասին Եսայիայի ուսմունքներից շատերը տրված են խորհրդանիշների միջոցով։ Օրինակ՝ ինչպե՞ս է Փրկիչը ներկայացված 2 Նեփի 19․2 հատվածներում։ Այս խորհրդանիշն ի՞նչ է ուսուցանում ձեզ Նրա մասին։
-
«Ձգտեք լինել «լցված մարգարեության ոգով» (2 Նեփի 25.4). Երբ ուսումնասիրեք, աղոթեք հոգևոր առաջնորդության համար: Հնարավոր է, սկզբում չհասկանաք ամեն ինչ, բայց Հոգին կարող է օգնել ձեզ սովորել այն, ինչ պետք է իմանաք:
Գուցե նաև օգտակար համարեք հղումներ անել ուսումնասիրման օժանդակ նյութերին սուրբ գրություններում, այդ թվում՝ ծանոթագրություններին, գլուխների վերնագրերին և Սուրբ գրքերի ուղեցույցին։ Մորմոնի Գրքի և Հին Կտակարանի ինստիտուտի ձեռնարկներն ունեն հավելյալ տեղեկություններ, որոնք կարող են օգնել ձեզ սովորել Եսայիայի ուսմունքների պատմական համատեքստի մասին:
Եսայիան վկայեց Հիսուս Քրիստոսի մասին
Քանի որ Եսայիան օգտագործել է խորհրդանիշներով հարուստ լեզու, գուցե հեշտությամբ չնկատեք Հիսուս Քրիստոսի վերաբերյալ նրա զորեղ վկայությունը։ Փնտրեք Փրկչին 2 Նեփի 13.13, 14.4–6, 15.1–7, 16.1–7, 17.14, 18.14–15, 22.2: Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Աստծո մասին:
2 Նեփի 19․6 հատվածում տրված են Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մի քանիսը։ Ինչպե՞ս է Նա իրականացրել այդ դերերը ձեր կյանքում:
Տես նաև Ուլիսես Սոարես, «Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը», Լիահոնա, մայիս 2021, 82-84։
Հպարտներն ու աշխարհիկը կխոնարհեցվեն
Նեփին կանխատեսել էր, որ հպարտությունը կբերի իր ժողովրդի անկմանը (տես 1 Նեփի 12․19)։ Ուստի, զարմանալի չէ, որ Նեփին իր ժողովրդի հետ կիսվում էր հպարտության մասին Եսայիայի բազմակի զգուշացումներով: Գլուխներ 12 և13-ում, ուշադրություն դարձրեք այն բառերին, որոնց միջոցով Եսայիան նկարագրեց հպարտությունը, ինչպես օրինակ՝ ամբարտավան և գոռոզ: 2 Նեփի 15.1–24 հատվածներում փնտրեք խորհրդանշական բառեր, որոնք նկարագրում են հպարտության հետևանքները։ Ապա, ձեր կարդացած խոսքերը կարող եք փորձել ամփոփել ձեր բառերով։ Մտածեք, թե ինչպես կընտրեք խոնարհ լինել:
Տես նաև «Գլուխ 18․ Զգուշացեք հպարտությունից» Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 229–40։
Տաճարը Տիրոջ տունն է
Եսայիան տաճարը կոչել է «Տիրոջ տան սար (2 Նեփի 12․2)։ Ինչո՞ւ է սարը լավ խորհրդանիշ տաճարի համար:
Ինչպե՞ս կարող եք մեկ ուրիշին բացատրել, թե ինչու կարիք ունենք տաճարների։ Դուք կարող եք մի քանի հնարավոր պատասխաններ գտնել 2 Nephi 12,2–3-ում և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը» ուղերձում (Լիահոնա, նոյ. 2021, 93–96): Հիմնվելով ձեր կարդացածի վրա՝ ի՞նչ է Տերը կամենում, որ մենք սովորենք և զգանք Նրա սուրբ տանը: Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել այնտեղ:
Դուք կարող եք գտնել տաճարային երաշխավորագրի հարցերը էջեր 36–37-ում Երիտասարդներին զորացնելու համար․ Ընտրություններ կատարելու ուղեցույց գրքույկում: Կարդացեք յուրաքանչյուր հարցը և հարցրեք ինքներդ ձեզ. ի՞նչ է այս հարցն ուսուցանում ինձ Տիրոջ ուղիների մասին։ Ինչպե՞ս է այն օգնում ինձ «քայլել նրա ուղիներում»։
Տես նաև ավետարանական թեմաներ, «Տաճարներ», Gospel Library (Ավետարանի գրադարան), «High on the Mountain Top», Hymns, no 5:
Հիսուս Քրիստոսը կփրկագնի Իր ժողովրդին
Չնայած իր տեսած ամբարշտությանը, Եսայիան հույս տեսավ հույս ապագայի համար։ Ուսումնասիրեք հետևյալ հատվածներից յուրաքանչյուրը: Գրեք մեկ կամ մի քանի ճշմարտություն, որը յուրաքանչյուր հատված ուսուցանում է մեր օրերի մասին. 2 Նեփի 12.1–5, 14.2–6, 15.20–26, 19.2–8: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք հասկանանք այս հատվածները:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Տաճարը Տիրոջ տունն է
-
Եսայիան տաճարը նկարագրեց որպես՝ «Տիրոջ տան սար»։ Ձեր երեխաները կարող են բավականություն ստանալ՝ ձևացնելով, թե սար են բարձրանում, երբ կարդաք 2 Նեփի 12.2-3-ը: Օգնեք նրանց այս հատվածներից գտնել արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե մենք ինչու տաճարներ ունենք:
-
Որպեսզի բացատրենք «մենք կքայլենք նրա ուղիներում» արտահայտությունը 2 Նեփի 12.3-ում, կարող եք մի արահետ ստեղծել հատակին, որը տանում է դեպի տաճարի որևէ նկար: Երբ ձեր երեխաները քայլում են այդ արահետով, նրանք կարող են անվանել այն բաները, որոնք կարող են անել` Տիրոջ ուղիներում քայլելու համար:
-
Կարող եք հանձնարարել երեխաներին նկարել իրենց նկարը տաճար գնալիս: Երեխաները կարող են նաև երգել կամ լսել մի երգ տաճարի մասին, օրինակ՝ «I Love to See the Temple» (Children’s Songbook, 95): Օգնեք նրանց երգի մեջ գտնել բառեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ինչ է տաճարը, և մենք ինչ ենք անում այնտեղ։
Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է
-
Հիսուս Քրիստոսի համար կան մի քանի անուններ 2 Նեփի 11․4–7, 17.14, 19․6 հատվածներում. Օգնեք ձեր երեխաներին գտնել դրանք և խոսել այն մասին, թե ինչ են դրանք նշանակում: Օրինակ՝ «Քրիստոս» նշանակում է «օծյալ», իսկ «Էմմանուել» նշանակում է «Աստված մեզ հետ է»: Այդ անուններն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուսի մասին։
-
Ցուցադրեք հատվածներ «Մանուկ Քրիստոսը» տեսաֆիլմից (Gospel Library), որը պատկերում է տաբեր մարդկանց Հիսուսին առաջին անգամ տեսնելիս: Դադարեցրեք տեսաֆիլմը այդ ցուցադրումների ընթացքում և հարցրեք ձեր երեխաներին, թե իրենց կարծիքով, ի՞նչ էին զգում այդ մարդիկ: Ի՞նչ կզգայինք, եթե այնտեղ լինեինք: Ի՞նչ կզգանք, երբ կրկին տեսնենք Նրան:
Սատանան փորձում է շփոթեցնել ինձ բարին ու չարը տարբերելիս
-
Երեխաներին ցույց տվեք որևէ դառը կամ թթու ուտելիք, օրինակ լիմոնի մի կտոր, որը փաթաթված է կոնֆետի թղթով: Կարդացեք միասին 2 Նեփի 15.20: Ինչպե՞ս է սատանան փորձում այնպես անել, որ չարը բարի երևա: Կարող եք նաև ցույց տալ տեսաֆիլմի առաջին 90 վայրկյանները «Դուք ազատ կլինեք» (Ավետարանի գրադարան): Ինչո՞ւ է ձկնորսը քողարկում իր կարթը: Ինչո՞ւ է սատանան քողարկում մեղքը։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ խուսափել սատանայի խաբեություններից: