«Մարտի 18–24-ը․ «Սա է ճանապարհը» 2 Նեփի 31–33», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Մարտի 18-24-ը: 2 Նեփի 31-33», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Մարտի 18–24-ը․ «Սա է ճանապարհը»
2 Նեփի 31–33
Նեփիի արձանագրած վերջին խոսքերից մենք գտնում ենք այս հայտարարությունը. «Այսպես է պատվիրել ինձ Տերը և ես պետք է հնազանդվեմ» (2 Նեփի 33․15)։ Սա Նեփիի կյանքի լավ ամփոփումն է: Նա փորձեց հասկանալ Աստծո կամքը և խիզախորեն հնազանդվեց դրան. արդյոք դա նշանակում էր վտանգել իր կյանքը՝ Լաբանից վերցնելու արույրե թիթեղները, նավ կառուցել և անցնել ծովը, թե հավատարմորեն ուսուցանել Քրիստոսի վարդապետությունը պարզությամբ և զորությամբ: Նեփին կարող էր համոզիչ կերպով խոսել «առաջ մղվելու Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» և «նեղ և անձուկ արահետին, որը տանում է դեպի հավերժական կյանք» հետևելու անհրաժեշտության մասին (2 Նեփի 31․20, 18), քանի որ դա է այն ճանապարհը, որին նա հետևեց։ Իր փորձից Նա գիտեր, որ չնայած ճանապարհը ժամանակ առ ժամանակ դժվար է, այն նաև ուրախալի է, և որ «չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն՝ երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում» (2 Նեփի 31․21)։
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Հիսուս Քրիստոսը և Նրա վարդապետությունը միակ ճանապարհն են դեպի հավերժական կյանք
Եթե հավերժական կյանք տանող ճանապարհը ցանկանայիք ամփոփել միայն մի քանի բառով, ի՞նչ կասեիք: Ուշադրություն դարձրեք, թե Նեփին ինչպես է նկարագրել այն 2 Նեփի 31 գլխում: Գծեք մի արահետ և դրա երկայնքով գրեք որոշ սկզբունքներ կամ քայլեր, որոնք դուք գտնում եք այս գլուխներում: Կարող եք ձեր նկարին ավելացնել ձեր սեփական ամփոփումը առ այն, թե Նեփին ինչ է ուսուցանել յուրաքանչյուր սկզբունքի մասին:
Երբ կարդում եք 2 Նեփի 31․18–20հատվածները, գնահատեք ավետարանի ուղիով «առաջ մղվելու» ձեր ջանքերը։
Տես նաև “Press Forward, Saints,” Hymns, no. 81:
Հիսուս Քրիստոսը հնազանդության կատարյալ օրինակ սահմանեց, երբ Նա մկրտվեց
Ձեր մկրտությունը երեկ էր, թե 80 տարի առաջ, դա կարևոր պահ էր: Դուք մտաք հավերժական ուխտի մեջ՝ հետևելու Հիսուս Քրիստոսին։ Մտածեք ձեր մկրտության մասին, երբ կարդաք Փրկչի մկրտության մասին 2 Նեփի 31․4–13 հատվածներում։ Օգտակար կլինի պատասխանել նմանատիպ հարցերին:
-
Ինչո՞ւ մկրտվեց Քրիստոսը: Ինչո՞ւ ես որոշեցի մկրտվել:
-
Ի՞նչ խոստումներ տվեցի, երբ մկրտվեցի: Ի՞նչ է Տերը խոստանում ի պատասխան (տես հատվածներ 12–13, տես նաև Մոսիա 18.10, 13):
-
Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ, որ դեռ հավատարմությամբ հետևում եմ Հիսուս Քրիստոսին:
«Ով որ համբերում է մինչև վերջ, նա կփրկվի»
Երբ կարդաք 2 Նեփի 31.15–20-ը, հարցրեք ինքներդ ձեզ, «Ինչպե՞ս իմանամ՝ արդյոք ես համբերո՞ւմ եմ մինչև վերջ: Ի՞նչ եք սովորում Նեփիից, որը կօգնի ձեզ պատասխանել այս հարցին:
Երեց Դեյլ Գ. Ռենլանդը ուսուցանել է. «Մինչև վերջ համբերելը Քրիստոսի վարդապետության առանձին քայլ չէ, կարծես թե մենք ավարտում ենք առաջին չորս քայլերը, որից հետո կծկվում ենք, ատամները կրճտացնում ենք և սպասում մեր մահվանը: Ոչ, մինչև վերջ համբերել նշանակում է ակտիվորեն և միտումնավոր կրկնել քայլերը» (“Lifelong Conversion” [Brigham Young University devotional, Sept. 14, 2021], 2, speeches.byu.edu): Ինչպե՞ս կարող եք կրկնել քայլերը Քրիստոսի վարդապետությունում (հավատք, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու ստացում):
Քրիստոսի խոսքերի և Սուրբ Հոգու միջոցով Աստված ցույց կտա ինձ ինչ անել
Երբևէ զգացե՞լ եք, որ չեք կողմնորոշվում ձեր կյանքի հետագա քայլերի վերաբերյալ: Նեփիի ժողովուրդն ուներ նմանատիպ մտահոգություններ (տես 2 Նեփի 32.1): Փնտրեք Նեփիի պատասխանը 2 Նեփի 32.2–9-ում: Ինչպե՞ս կարող եք ձեր իսկ բառերով հաղորդել Նեփիի ուսուցանածը: Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ սովորել, որ Նեփիի խոսքերը ճշմարիտ են:
Կազմեք որոշումների կամ իրավիճակների (այժմ և ապագայում) մի ցուցակ, որոնց ժամանակ դուք Աստծո առաջնորդության կարիքը կունենաք: Ի՞նչ կարող եք սովորել 2 Նեփի 32, գլխից, որը կօգնի ձեզ հաջողության հասնել`Նրանից ոգեշնչում ստանալով: Ի՞նչն է մղում մարդկանց «կարծրացնել իրենց սրտերը Սուրբ Հոգու դեմ»։ (2 Նեփի 33․2)։
Երբ խորհում եք Նեփիի խորհրդի մասին, մտածեք այն մասին, թե ինչպես եք ուսումնասիրում Փրկչի խոսքերը: Ինչպե՞ս կնկարագրեիք դա, որպես՝ արագ խորտիկներ ուտել, ճաշել, թե՞ խրախճանք: Ձեր կարծիքով, ո՞րն է տարբերությունը: Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր փորձառությունը Փրկչի խոսքերի հետ ավելի նման դարձնել խրախճանքի: Գուցե գաղափարներ ստանաք ընկերոջից կամ ընտանիքի անդամից:
Ինչպե՞ս եք հրավիրում Սուրբ Հոգուն լինելու ձեր մշտական ուղեկիցը կյանքում, այլ ոչ թե պատահական այցելու։ Կարդացեք Դեյվիդ Ա. Բեդնարի երեք առաջարկները՝ Սուրբ Հոգու ընկերակցությունը «շարունակական իրականություն» դարձնելու համար։ «Ստացիր Սուրբ Հոգին» (Լիահոնա, նոյ. 2010, 94–97): Ինչպե՞ս եք կիրառելու Նրա խորհուրդը:
Տես նաև ավետարանական թեմաներ, «Revelation (Հայտնություն)», Gospel Library; «Daily Bread: Pattern (Հանապազօրյա հաց. օրինակ)» (տեսաֆիլմ), Gospel Library:
Մորմոնի Գիրքը համոզում է մեզ բոլորիս հավատալ Հիսուս Քրիստոսին
2 Նեփի 33 գլխում, երբ Նեփին ավարտեց իր գրվածքները, բացատրեց, թե ինքն ինչու էր առաջին հերթին գրում։ Ի՞նչ պատճառներ եք գտնում այս գլխում։ Մտածեք, մինչև այժմ 1 Նեփիի և 2 Նեփիի ձեր կարդացած պատմությունների և ուսմունքների մասին: Ի՞նչն է ամենից շատ ազդել ձեր և Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի վրա:
Տես նաև «Նեփին գրում է իր վերջին վկայությունը» (տեսաֆիլմ), Gospel Library։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Երբ ես մկրտվում եմ, հետևում եմ Հիսուս Քրիստոսին
-
Այս համառոտ շարադրանքի վերջում կա Հիսուսի մկրտության նկարը: Գուցե ձեր երեխաները կարողանան օգտագործել այն և պատմել ձեզ, թե իրենք ինչ գիտեն այդ իրադարձության մասին (տես նաև Մատթեոս 3,13–17): Ինչո՞ւ է Հիսուսը ցանկանում, որ մենք մկրտվենք՝ ինչպես Նա մկրտվեց: Ձեր երեխաները կարող են լսել պատճառները, երբ դուք միասին մասեր կարդաք 2 Նեփի 31.4–13 հատվածներից: Կարող է օգտակար լինել, եթե նոր մկրտված մեկը, կիսվի իր փորձառությամբ:
Հիսուս Քրիստոսն ուսուցանել է ինձ, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ
-
Որպեսզի օգնեք երեխաներին պատկերացնել 2 Նեփի 31-ի ուսմունքները, նրանք կարող են մի արահետ նկարել`վերջում Քրիստոսի նկարով: Կարող եք օգնել նրանց գտնել կամ նկարել նկարներ, որոնք ներկայացնում են քայլեր այդ արահետի վրա, ինչպես օրինակ` հավատք առ Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն, Սուրբ Հոգու պարգևը և համբերելը մինչև վերջ։ Նրանք կարող է մատնանշել նկարները, երբ միասին կարդում եք 2 Նեփի 31.17–20-ը:
Ես կարող եմ սնվել Քրիստոսի խոսքերով
-
Որպեսզի ուսուցանեք Քրիստոսի խոսքերով սնվելու մասին, հրավիրեք նրանց դերակատարումով ցույց տալ, թե ինչպես են սնվելու իրենց սիրած ուտելիքով: Ըստ 2 Նեփի 32.3 հատվածում տրված Նեփիի խոսքերի՝ մենք ինչո՞վ պետք է սնվենք: Աստծո խոսքով սնվելը ինչո՞վ է տարբերվում այն պարզապես ընթերցելուց: Գուցե ձեր երեխաները դերակատարեն տարբերությունները։ Երեխաների հետ կիսվեք օրհնություններով, որոնք դուք ստացել եք, երբ սնվել եք սուրբ գրություններով։
Երկնային Հայրը ցանկանում է, որ ես միշտ աղոթեմ
-
2 Նեփի 32.8–9-ը կարդալուց հետո խոսեք ձեր երեխաների հետ այն մասին, թե սատանան ինչու չի ուզում, որ մենք աղոթենք: Ինչո՞ւ է Աստված կամենում, որ մենք միշտ աղոթենք: Ձեր երեխաները կարող են ցուցակ կազմել կամ նկարել այն իրավիճակները, որոնց ժամանակ նրանք կարող են աղոթել: Ապա, դուք կարող եք մի երգ երգել, որն ուսուցանում է աղոթքի մասին, ինչպես օրինակ՝ «Աղոթեցի՞ր դու» (Հիմներ և մանկական երգեր, էջ 140): Դուք կարող եք երգի որոշ բառերը փոխարինել նրանց կազմած ցուցակների բառերով։ Ինչպե՞ս է Տերն օրհնում մեզ, երբ մենք մշտապես աղոթում ենք: