«Մարտի 11-17-ը․ «Զարմանալի գործ և զարմանք» 2 Նեփի 26–30», Եկ հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Մարտի 11-17-ը։ 2 Նեփի 26–30», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Մարտի 11-17-ը․ «Զարմանալի գործ և զարմանք»
2 Նեփի 26-30
«Ես մարգարեանում եմ ձեզ վերջին օրերի վերաբերյալ»,- գրել է Նեփին (2 Նեփի 26․14)։ Այլ կերպ ասած, նա գրում էր մեր օրերի մասին։ Եվ պատճառ կա անհանգստանալու այն ամենի համար, ինչ նա տեսավ. մարդիկ ժխտում են Աստծո զորությունը և հրաշքները, համատարած նախանձ է ու հակասություն է տիրում: Սակայն, բացի հակառակորդի կողմից ղեկավարվող այս վերջին օրերի «խավարի գործերից» (2 Նեփի 26․10, 22), Նեփին նաև խոսեց անձամբ Աստծո կողմից ղեկավարվող «զարմանալի գործի և զարմանք»-ի մասին (2 Նեփի 27․26)։ Եվ այդ աշխատանքի կենտրոնում կլինի մի գիրք, որը բացահայտում է սատանայի ստերն ու հավաքում արդարներին: Այդ գիրքը Մորմոնի Գիրքն է, զարմանալի գործը` վերջին օրերի Տիրոջ Եկեղեցու աշխատանքն է, իսկ զարմանքն այն է, գոնե մասամբ, որ, չնայած մեր թուլություններին Աստված բոլորին հրավիրում է մասնակցել հավաքմանը:
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Աստված Մորմոնի Գիրքը պատրաստել է մեր օրերի համար
2 Նեփի 26–27 գլուխներում Նեփին մեջբերում է Եսայիայի վաղեմի մարգարեությունից (տես Եսայիա 29) և կիրառում այն իր ժողովրդի և նրանց հիշատակարանի՝ Մորմոնի Գրքի վերաբերյալ։ Նեփին հայտնությամբ գիտեր, որ Մորմոնի Գիրքը մի օր «մեծ արժեք կունենար մարդկանց զավակների համար», նույնիսկ նախքան վերջնականապես ավարտին հասցվելը (2 Նեփի 28․2)։ Ինչո՞ւ Մորմոնի Գիրքը այդքան մեծ արժեք ունի ձեզ համար։ Մտածեք այս հարցի մասին, երբ կարդաք 2 Նեփի 29–30 գլուխները։ Որո՞նք են այն «զարմանալի գործերը» (2 Նեփի 27․26), որոնք Աստված Մորմոնի Գրքի միջոցով իրականացնում է աշխարհում և ձեր կյանքում։
Տես նաև Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․62-65։
Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ բոլորիս գալ Իր մոտ
2 Նեփի 26.23-24-ում շատ գեղեցիկ ճշմարտություններ կան դիտարկելու համար: Օրինակ, կարող եք մտածել այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել «աշխարհի օգտի համար» և ձեզ համար: Ինչպե՞ս է Նա «ձգել բոլոր մարդկանց» և ձեզ «իր մոտ»։ Մենք ի՞նչ ենք ոգեշնչվում անել՝ ի պատասխան Նրա սիրո արտահայտության։
Շարունակեք կարդալ և փնտրել ճշմարտություններ Փրկչի մասին հատվածներ 25–33-ում: Հատկապես ուշադրություն դարձրեք Նրա հրավերներին: Ինչպե՞ս կամփոփեիք Հիսուս Քրիստոսի ուղերձը ձեզ` մեկ նախադասությամբ։ «Come unto Jesus» (Hymns, no. 117) հիմնը կարող է բացել ձեր միտքը լրացուցիչ տպավորությունների համար:
Մտածեք, այդ հատվածներն ինչպե՞ս կարող են ազդել այն բանի վրա, թե մենք ինչպես ենք շփվում ուրիշների հետ և հրավիրում նրանց գալ դեպի Քրիստոսը։ Դուք կարող եք գտնել մի քանի գաղափարներ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Պատկանելության վարդապետությունը» (Լիահոնա, նոյ. 2022, 53–56) ուղերձում:
Տես նաև 3 Նեփի 18.30–32, Դալլին Հ, Օուքս, «Ի՞նչ է մեր Փրկիչն արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75–77, Ավետարանական թեմաներ, «Պատկանել Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն», Gospel Library:
Սատանան ձգտում է խաբել
2 Նեփի 28 գլխում բացահայտվում են սատանայի շատ ստեր ու ռազմավարություններ: Փնտրեք դրանք հատվածներ 6, 8, 21–23, 29-ում: Ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ իմանալ սատանայի ստերի մասին: Ինչպե՞ս կվարվեք, երբ հակառակորդը փորձի խաբել ձեզ։
Ստորև նշվում են մի քանի սուրբգրային հատվածներ, որոնք հերքում են սատանայի ստերը: Տեսեք՝ արդյոք կարող եք համեմատել այս հատվածների ճշմարիտ վարդապետությունը կեղծ վարդապետության հետ, որի մասին մեզ նախազգուշացնում էր Նեփին 2 Նեփի 28-ում:
-
2 Նեփի 2.17. կա դև (2 Նեփի 28.22. «Ես դև չեմ, քանզի այդպիսին չկա»)
Տես նաև Գարի Ի. Սթիվենսոն, «Մի խաբիր ինձ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 93–96:
Աստված շարունակում է հայտնություն տալ իր զավակներին առաջնորդելու համար
Որպես Վերջին Օրերի Սրբեր՝ մենք օրհնված ենք Աստծո խոսքի առատությամբ: Եվ այնուամենայնիվ, ինչպես նախազգուշացրել է Նեփին, մենք երբեք չպետք է զգանք, որ «մենք բավականաչափ ունենք»: Երբ կարդաք 2 Նեփի 28,27–31 և 2 Նեփի 29-ի նախազգուշացումները, խորհեք նմանատիպ հարցերի շուրջ․
-
Ինչպե՞ս է Աստված ցանկանում, որ ես զգամ և արձագանքեմ Իր խոսքին։
-
Ինչո՞ւ են մարդիկ երբեմն «բարկացած»՝ Աստծուց ավելի շատ ճշմարտություն ստանալու համար (2 Նեփի 28․28)։ Ես երբևէ այդպիսի զգացում ունեցե՞լ եմ։ Եթե այդպես է, ինչպե՞ս կարող եմ փոխվել:
-
Ի՞նչ է նշանակում ստանալ Աստծո խոսքը: Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ Նրան, որ ցանկանում եմ ավելի շատ ստանալ Նրա խոսքը։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ բոլորը գան Իր մոտ
-
Որպեսզի ուսուցանեք ձեր երեխաներին Փրկչի հրավերների մասին այս հատվածներում, դուք կարող եք խոսել նրանց հետ այն դեպքերի մասին, երբ հրավիրել եք մարդկանց որևէ հատուկ իրադարձության, ինչպես օրինակ ծննդյան օրվա երեկույթի: Ապա կարող եք միասին կարդալ 2 Նեփի 26.23–28-ը և պարզել, թե Հիսուսը Հիսուսը հրավիրում մեզ անել: Գուցե ձեր երեխաները կամենան ստեղծել քարտ կամ նամակ՝ հրավիրելով ինչ-որ մեկին գալ Հիսուս Քրիստոսի մոտ: Խրախուսեք նրանց իրենց հրավերի մեջ օգտագործել որևէ արտահայտություն այս հատվածներից:
-
Այս համառոտ շարադրանքի վերջում գտնվող նկարը ցույց է տալիս տարբեր ծագում ունեցող մարդկանց: Գուցե ձեր երեխաները նայեն այս նկարը, երբ դուք կարդաք 2 Նեփի 26.33-ը: Կարող եք կրկնել «Հիսուսը հրավիրում է բոլորին գալ Իր մոտ», երբ ձեր երեխաները մատնացույց անեն նկարում գտնվող յուրաքանչյուր մարդու, իսկ հետո իրենց: Ինչպե՞ս ենք մենք գալիս Հիսուսի մոտ։
-
Բոլոր մարդկանց սիրելու մասին հետևյալ երգը «I’ll Walk with You» (Children’s Songbook, 140–41) կարող է օգնել ձեզ ուսուցանել 2 Նեփի 26.33-ի ուղերձը:
Մորմոնի Գիրքն օրհնություն է
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին զգալ, որ Մորմոնի Գիրքը «մեծ արժեք» ունի (2 Նեփի 28.2), կարող եք գրքի մի օրինակ փաթաթել որպես նվեր և թույլ տաք, որ գուշակեն, թե ինչ է ներսում: Նրանք կարող ենք հուշումներ փնտրել 2 Նեփի 30.3–6-ում: Ասացեք ձեր երեխաներին, թե Մորմոնի Գիրքը ինչու մեծ արժեքի ձեզ համար և թույլ տվեք, որ նրանք կիսվեն իրենց զգացումներով:
-
Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ մի ընկեր ասել է. «Ես Մորմոնի Գիրքը կարդալու կարիք չունեմ: Ես արդեն կարդացել եմ Աստվածաշունչը»։ Ի՞նչ կասեինք մեր ընկերոջը։ Միասին կարդացեք 2 Նեփի 29.7–11-ը սովորելու, թե ինչու է Աստված կամենում, որ մենք երկու գիրքն էլ ունենանք:
Երկնային Հայրն ինձ քիչ-քիչ է ուսուցանում
-
Հավանաբար դուք կարող եք մտածել որևէ առարկայական դաս կամ վարժություն, որը կօգնի երեխաներին տեսնել, թե ինչ է նշանակում սովորել «տող առ տող»: Օրինակ նրանք կարող են հավաքել գլուխկոտրուկ կամ կառուցել ինչ-որ բան խորանարդներով՝ մեկ առ մեկ: Ուսուցանեք երեխաներին որևէ հմտություն քայլ առ քայլ, ինչպես օրինակ փողկապ կապելը կամ նկար նկարելը: Ապա կարող եք կարդալ 2 Նեփի 28.30-ը և քննարկել, թե ինչպես է Երկնային Հայրն ուսուցանում մեզ ամեն անգամ մեկ ճշմարտություն:
-
Մեկ այլ գաղափար կարող է լինել՝ ընտրել մի արտահայտություն 2 Նեփի 28.30-ից և հերթով ամեն անգամ գրել մեկ բառ: Ինչո՞վ է սա նման այն եղանակին, որով Տերը մեզ ճշմարտություն է տալիս։ Ինչո՞ւ է Տերը ճշմարտությունը հայտնում մեզ «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ», այլ ոչ թե բոլորը միանգամից։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Աստծուն, որ մենք ցանկանում ենք ավելի շատ ճշմարտություն Նրանից: