Եկ, հետևիր ինձ 2024
Մարտի 25-31-ը. «Նա պիտի … բարձրանա՝ իր թևերի մեջ ունենալով բժշկություն» Զատիկ


«Մարտի 25-31-ը․ «Նա պիտի … բարձրանա՝ իր թևերի մեջ ունենալով բժշկություն»: Զատիկ», Եկ հետևիր ինձ, Տան և եկեղեցու համար. Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Մարտի 25-31-ը։ Զատիկ», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

հարություն առած Քրիստոսը Իր Առաքյալների հետ

Քրիստոսը և Առաքյալները,, Դել Փարսոն

Մարտի 25-31-ը․ «Նա պիտի … բարձրանա՝ իր թևերի մեջ ունենալով բժշկություն»

Զատիկ

Հին դարերի առաքյալները համարձակ էին Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության մասին իրենց վկայությունների մեջ (տես Գործք 4.33): Միլիոնավոր մարդիկ հավատում են Հիսուս Քրիստոսին և ձգտում են հետևել Նրան՝ Աստվածաշնչում արձանագրված նրանց խոսքերի շնորհիվ: Սակայն ոմանք կարող են մտածել, եթե Հիսուս Քրիստոսն ամբողջ աշխարհի Փրկիչն է, ապա ինչո՞ւ էին նրա ականատեսները սահմանափակ թվով՝ կենտրոնացած մի փոքր տարածքում։

Մորմոնի Գիրքը լրացուցիչ, համոզիչ վկայություն, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է, ով «իրեն հայտնում է բոլոր ազգերին» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ), և փրկություն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր գալիս են Նրա մոտ։ Բացի այդ՝ այս երկրորդ վկան նաև պարզաբանում է, թե ինչ է փրկությունը: Ահա թե ինչու Նեփին, Հակոբը, Մորմոնը և բոլոր մարգարեները աշխատեցին «ջանասիրաբար, փորագրելով այս խոսքերը թիթեղների վրա», որպեսզի ապագա սերունդներին հայտարարեն, որ նրանք նույնպես «գիտեն Քրիստոսի մասին և … ունեին նրա փառքի մի հույս» (Հակոբ 4․3–4)։ Զատիկի այս օրերին անդրադարձեք Մորմոնի Գրքի վկայություններին, որ Քրիստոսի Քավության զորությունը և՛ համամարդկային է, և՛ անհատական, որը փրկագնում է ամբողջ աշխարհը և փրկագնում է ձեզ։

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես հարություն կառնեմ

Ավանդություն է դարձել Զատիկի ժամանակ մտածել Հիսուս Քրիստոսի Հարության մասին, բայց հատկապես ի՞նչ է նշանակում հարություն առնել: Ի՞նչ գաղափարներ է առաջարկում Մորմոնի Գիրքը հարության մասին։ Գուցե Զատիկի այս օրերին հարության վերաբերյալ ճշմարտությունների ցուցակ կազմեք, որոնք գտնվում են 2 Նեփի 9․6–15, 22, Ալմա 11․41–45, 40․21-25, և 3 Նեփի 26․4–5։

Կարող եք նաև գրի առնել, թե ինչպես են հարության մասին այս ճշմարտությունները ազդում ձեր գործողությունների և ապրելակերպի վրա: Օրինակ՝ մտածեք, թե դուք ինչպես կլրացնեիք այս նախադասությունները. Եթե ես չիմանայի այս բաները … և Որովհետև ես գիտեմ այս բաները …

«Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ, հ. 136) հիմնը կարող է օգնել ձեզ մտածել այն մասին, թե ինչու է Փրկչի Հարությունը կարևոր ձեզ համար: Երբ երգեք, լսեք կամ կարդաք հիմնը, դուք կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս է իմ կյանքը տարբեր Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ»:

Ավետարանի գրադարանն ունի Զատիկի տեսանյութերի հավաքածու, որոնք կարող են լինել ձեր ուսումնասիրությունների իմաստալից մասը: Գուցե կարողանաք դիտել այդ տեսաֆիլմերից մեկը կամ մի քանիսը և խորհել, թե ինչ են դրանք ավելացնում ձեր հասկացողությանը կամ Փրկչի Հարության հանդեպ ձեր երախտագիտությանը։

Տես նաև Ղուկաս 24.36–43, Գործք 24.15, Ա Կորնթացիս 15.12–23, Ռեյնա Ի. Աբուրտո, «Գերեզմանը չունի հաղթանակ», Լիահոնա, մայիս 2021, 85–86, Gospel Topics, “Resurrection,” Gospel Library; “Death, Grieving, and Loss” in the “Life Help” collection in Gospel Library:

Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց իմ մեղքերը, ցավերն ու թուլությունները

Աստվածաշունչը հստակ ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը։ Սակայն Մորմոնի Գիրքը կարևոր ձևերով ընդլայնում է մեր հասկացողությունը Քրիստոսի զոհաբերության և տառապանքի մասին: Այդ ուսմունքներից մի քանիսը կարող եք գտնել Մոսիա 3․7, 15․5–9, Ալմա 7․11–13 հատվածներում։ Այդ հատվածները կարդալուց հետո մտածեք, թե ինչ բացահայտեցիք այսպիսի գծապատկերում.

Ի՞նչ տառապանք կրեց Փրկիչը:

Ինչո՞ւ Նա տառապեց:

Ի՞նչ է դա նշանակում ինձ համար:

Ահա այդ հատվածները ուսումնասիրելու ևս մեկ եղանակ. փնտրեք հիմներ, որոնք զգում եք, որ համապատասխանում են այն ուղերձներին, որ դրանք ուսուցանում են: Հիմների գրքի վերջում գտնվող սուրբ գրությունների ցուցիչը կարող է օգնել։ Որ արտահայտություններն են այդ օրհներգերից և սուրբ գրություններից օգնում ձեզ ավելի խորությամբ գնահատել Փրկչի զոհաբերությունը։

Տես նաև Եսայիա 53, Եբրայեցիս 4․14–16, Ջերալդ Կոսե, «Կենդանի վկայություն կենդանի Քրիստոսի մասին», Լիահոնա, մայիս 2020, 38–40։

Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել ինձ և օգնել կատարելագործվել

Կարելի է ասել, որ Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ փոխված մարդկանց պատմությունն է: Դուք կարող եք կարդալ այդ փորձառություններից մի քանիսը Մոսիա 5.1–2, 27.8–28, Ալմա 15.3–12, 24.7–19-ում: Դուք կարող եք նաև մտածել այլ օրինակներ ուսումնասիրելու մասին։ Ի՞նչ ընդհանուր բան նկատեցիք այդ փորձառություններում։ Ի՞նչ տարբերություններ եք նկատում: Ի՞նչ են այդ փորձառություններն ուսուցանում ձեզ այն մասին, թե Փրկիչն ինչպե՞ս կարող է փոխել ձեզ:

Տես նաև Ալմա 5․6–14, 13․11–12, 19.1–16, 22․1-26, 36․16-21, Եթեր 12․27, Մորոնի 10․32–33։

Ավելի շատ գաղափարների համար տես այս ամսվա Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի թողարկումները:

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Քանի որ այս կիրակին ամսվա հինգերորդ կիրակին է, Երեխաների միության ուսուցիչներին խրախուսում ենք օգտագործել ուսումնական միջոցառումները Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար:

Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, ես ևս հարություն կառնեմ

  • Դուք կարող եք օգտագործել «Գլուխ 53. Հիսուսը խաչվել է» և «Գլուխ 54. Հիսուսը հարություն է առել» ( Նոր Կտակարանի պատմություններ, 136–38, 139–44)՝ պատմելու ձեր երեխաներին Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Կամ թույլ տվեք ձեր երեխաներին պատմել պատմությունները՝ օգտագործելով այդ գլուխների նկարները:

  • Հարություն առած Փրկչի՝ Ամերիկա մայրցամաք կատարած այցելությունը հզոր ապացույց է Նրա Հարության վերաբերյալ։ Պատմեք այդ մասին` օգտագործելով 3 Նեփի 1117, «Զատիկի Ովսաննա» երգը, կամ «Մորմոնի Գրքի պատմությունների» վերջին հատվածը (Մանկական երգարան, 68–69, 118–19): Հորդորեք ձեր երեխաներին պատկերացնել, թե ինչ կզգայիք՝ շոշափելով Հիսուսի վերքերը (տես 3 Նեփի 11․14–15) կամ լինել այն երեխաներից մեկը, որին Նա օրհնեց (տես 3 Նեփի 17․21)։ Միմյանց հետ կիսվեք ձեր զգացումներով Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության վերաբերյալ:

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին բացահայտել, թե ինչ է Մորմոնի Գիրքն ուսուցանում հարության մասին, կարող եք հրավիրել նրանց պատկերացնել, որ ոչ մի բան չգիտեք այդ մասին և խնդրեք նրանց բացատրել ձեզ: Օգնեք նրանց 2 Նեփի 9,10–15-ում, Ալմա 11.41–45-ում և Ալմա 40.21–23-ում փնտրել նմանատիպ հարցերի պատասխանները. Ի՞նչ է նշանակում լինել հարություն առած: Ո՞վ է հարություն առնելու: Նաև խնդրեք նրանց, որպես իրենց պատասխանի մաս, վկայություն բերել Փրկչի Հարության մասին:

Հիսուս Քրիստոսը գիտե՝ ինչպես սփոփել ինձ

  • Մոսիա 3.7-ը և Ալմա 7.11-ը նկարագրում են որոշ բաներ, որոնց միջով անցավ Փրկիչը՝ որպես Իր Քավության մաս: Գուցե ձեր երեխաների հետ կարդաք այս հատվածներից մեկը և խնդրեք նրանց լսել խոսքերը, որոնք պատմում են նրանց, թե ինչեր տարավ Հիսուսը մեզ համար: Ապա կարող եք կարդալ Ալմա 7.12-ը, որպեսզի պարզեք, թե Նա ինչու տարավ այդ ամենը: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը զգաց մեր բոլոր «ցավերն ու հիվանդությունները», որպեսզի կարողանար սփոփել մեզ:

  • Ձեր երեխաներն ունե՞ն սիրելի օրհներգ կամ երգ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին: Դուք կարող եք երգել այն միասին կամ սովորել նորը: Խոսեք ոտանավորի բառերի կամ արտահայտությունների մասին, որոնք ուսուցանում են ձեզ այն հանգստության և խաղաղության մասին, որ Փրկիչն է առաջարկում մեզ:

Քրիստոսն աղոթում է Գեթսեմանիի պարտեզում

Գեթսեմանի, Մայքլ Թ. Մալմ

Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել ինձ և օգնել ինձ փոխվել

  • Մորմոնի Գիրքը շատ մարդկանց օրինակներ է տալիս, որոնք փոխվեցին Փրկչի Քավության շնորհիվ: Հավանաբար ձեր երեխաները կարող են ընտրել մեկին, որի մասին կարող են սովորել, օրինակ՝ Ենովսը (տես Ենովս 1.2-8), Ալմա Կրտսեր (տես Մոսիա 27.8-24) կամ Անթի-Նեփի-Լեքիները (տես Ալմա 24.7-19): Ինչպե՞ս այդ մարդը կամ խումբը փոխվեց Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին։

  • Դուք և ձեր երեխաները կարող եք նաև համեմատել մաքուր և կեղտոտ մի բան և խոսել այն մասին, թե ինչպես են կեղտոտ բաները մաքուր դարձվում: Միասին կարդացեք Ալմա 13.11-13-ը: Ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսը, որը մեզ կարող է մաքուր դարձնել մեր մեղքերից: Ինչպե՞ս է դա ստիպում մեզ վերաբերվել մեղքին: Ինչպե՞ս է դա ազդում Փրկչի հանդեպ մեր վերաբերմունքի վրա:

Ավելի շատ գաղափարների համար, տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը:

Արժանի ապրեք Հոգու առաջնորդության համար։ Հոգին է իսկական ուսուցչը: Երբ փնտրեք Նրա առաջնորդությունը և ապրեք արժանավոր կյանքով, Նա ձեզ մտքեր ու տպավորություններ կտա, թե ինչպես հոգալ նրանց կարիքների մասին, ում դուք ուսուցանում եք։

Քրիստոսը ողջունում է Նեփիացիներին

Նկար. Քրիստոսը Նեփիացիների հետ, Բեն Սովարդս