«Ապրիլի 1-7-ը․ «Հաշտվեք Աստծո հետ՝ Քրիստոսի Քավությամբ»: Հակոբ 1–4», Եկ հետևիր Ինձ. Տան և եկեղեցու համար. Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Ապրիլի 1-7-ը։ Հակոբ 1-4», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2024 (2024)
Հակոբ 1-7․ «Հաշտվեք Աստծո հետ՝ Քրիստոսի քավությամբ»
Հակոբ 1-4
Նեփիացիները Նեփիին համարում էին իրենց «մեծ պաշտպանը» (տես Հակոբ 1․10)։ Նա նաև պաշտպանել էր նրանց հոգևոր վտանգներից՝ նախազգուշացնելով մեղքի մասին և հորդորելով գալ Քրիստոսի մոտ: Այժմ այդ առաջադրանքն ընկել էր Հակոբի վրա, որին Նեփին նվիրաբերեց որպես քահանա և ուսուցիչ (տես Հակոբ 1․18)։ Հակոբը պատասխանատվություն էր զգում համարձակ նախազգուշացնելու նրանց, ովքեր «սկսում են գործել մեղքի մեջ», միևնույն ժամանակ մխիթարելով նաև նրանց «վիրավոր հոգի[ները]», ովքեր վիրավոր էին ուրիշների մեղքերի պատճառով (տես Հակոբ 2.5–9): Ինչպե՞ս էր Նա անելու այդ երկուսն էլ: Նա ուղղորդելու էր նրանց դեպի Հիսուս Քրիստոսը, որովհետև երկու խմբերն էլ Փրկչի բժշկության կարիքն ունեին (տես Հակոբ 4): Ինչպես Նեփիի ուղերձը իրենից առաջ, Հակոբի վկայությունը կոչ էր «հաշտվել [Աստծո] հետ՝ Քրիստոսի քավությամբ» (Հակոբ 4․11)։
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Ես հանձնարարություն ունեմ Տիրոջից
Հակոբի համար Աստծո խոսքն ուսուցանելը «հանձնարարություն [էր] Տիրոջից», այնպես որ նա ջանասիրաբար աշխատեց, որպեսզի «մեծարի [իր] պաշտոնը» (Հակոբ 1․17, 19)։ Ի՞նչ նշանակություն ունեն Հակոբի կողմից օգտագործված այս արտահայտությունները ձեզ համար: Մտածեք թե ինչ է անում խոշորացուցը: Արդյոք այն ձեզ գաղափարնե՞ր է տալիս: Երբ խորհեք Հակոբ 1.6–8, 15–19 2.1–11 հատվածների շուրջ, մտածեք այն հանձնարարությունների մասին, որ գուցե Տերն ունի ձեզ համար: Ի՞նչ եք ոգեշնչված զգում անել` դրանք «մեծարելու» համար:
Տես նաև «Ում Տերը կանչում է, նրան էլ որակավորում է» Եկեղեցու նախագահների ուսմունքներ․ Թոմաս Ս. Մոնսոն (2022), 209–20, «Rise to Your Call» (տեսաֆիլմ), Gospel Library։
«Թույլ չտաք ձեր սրտերի այս հպարտությունը կործանի ձեր հոգիները»
Նեփիացիները խնդիր ունեին հպարտության հետ և կենտրոնացած էին հարստությունների վրա (տես Հակոբ 2.13), և այդ խնդիրը եզակի չէր նրանց համար կամ նրանց օրերի համար: Հակառակորդն ինչպե՞ս է փորձում խթանել սերը հարստությունների հանդեպ: Հակոբ 2.12–21-ը կարդալուց հետո նկարագրեք ձեր սեփական բառերով, թե ինչպես է Աստված կամենում, որ դուք նայեք նյութական հարստությանը: «Because I Have Been Given Much» հիմնը (Hymns, հ. 219) կարող է տալ լրացուցիչ գաղափարներ: Ի՞նչ ենք դուք ոգեշնչվում անել՝ ձեր սովորածի շնորհիվ։
Աստված հիանում է մաքրաբարոյությամբ
Երբ կարդում եք Հակոբ 2.22–35-ը, 3.10–12-ը, ինչ եք դուք գտնում, որն օգնում է հասկանալ, թե ինչու է մաքրաբարոյությունը այդքան կարևոր Աստծո համար: Որո՞նք են անբարոյականության մի քանի բացասական հետևանքները Հակոբի և մեր օրերում։ Որո՞նք են մաքրաբարո կյանքով ապրելու օրհնությունները:
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ մենք ապրում ենք «աշխարհում, որը գնալով ավելի շատ է ծաղրում ծնունդ տալու սրբազան ունակությունը» («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 41-44)։ Ինչպե՞ս եք դուք զգացել մաքրաբարոյության օրենքին հնազանդվելու օրհնությունները: Սկսելու համար ճիշտ տեղին է Աստծո չափանիշների բացատրությունը սեռական զգացմունքների և հարաբերությունների վերաբերյալ «Ձեր մարմինը սուրբ է» Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց (էջեր 22–29): Ուրիշ ի՞նչ եք գտնում այդ աղբյուրում, որը կարող է օգնել ձեզ բացատրել, թե ինչու եք ապրում մաքրաբարոյության օրենքով:
Դուք կարող եք գտնել լրացուցիչ պատասխաններ Երեց Բեդնարի ուղերձում, որի հղումը գտնվում է վերևում կամ «I Choose to Be Pure(Ես ընտրել եմ լինել մաքուր»)» (Gospel Library):
Սեռական մաքրության Աստծո չափանիշը ինչպե՞ս է տարբերվում այլ ուղերձներից, որոնց կարող եք հանդիպել: Որո՞նք են մաքրաբարո կյանքով ապրելու օրհնությունները:
Տես նաև ավետարանական թեմաներ (Gospel Topics), «Առաքինություն (Virtue)», Gospel Library, «Same-Sex Attraction (Նույնասեռ հակվածություն)», «Օգնություն կյանքին (Life Help)» Gospel Library-ում:
Ես կարող եմ հաշտվել Աստծո հետ՝ Քրիստոսի քավությամբ
Հակոբն աղերսեց իր ժողովրդին «հաշտվել [Աստծո] հետ՝ Քրիստոսի քավությամբ» (Հակոբ 4․11)։ Հաշտվել բառի սահմանումներից մեկն է՝ վերականգնել ընկերությունը կամ ներդաշնակությունը: Երբ խորհրդածեք ձեր սեփական կյանքի շուրջ, մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք հեռու եք զգացել Երկնային Հորից: Ինչպե՞ս է Փրկիչն օգնում ձեզ վերականգնել այդ փոխհարաբերությունը: Ի՞նչ խորհուրդ կարող եք գտնել այս գլխում, որն օգնում է ձեզ հաշտվել Աստծո հետ (տես հատվածներ 4–14):
Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ եք ձեռք բերում Մատթեոս 5.23–24-ից: Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հաշտվել Աստծո և մյուսների հետ:
Տես նաև 2 Նեփի 10․24։
Ես կարող եմ խուսափել հոգևոր կուրությունից՝ կենտրոնանալով Փրկչի վրա
Երբ Հակոբը ձգտեց իր ժողովրդին լիովին մոտեցնել Տիրոջը, նա զգուշացրեց, որ նրանք չպետք է հոգևորապես կույր լինեն և արհամարհեն ավետարանի «պարզության խոսքերը» (տես Հակոբ 4․13–14)։ Համաձայն Հակոբ 4․8–18 հատվածների՝ ի՞նչ կարող ենք անել հոգևոր կուրությունից խուսափելու համար։
Տես նաև Քվենթին Լ. Քուք, «Նայելով նշանակետից այն կողմ», Ensign, Mar. 2003, 40–44:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Աստված բժշկում է վիրավոր հոգին
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչպես կարելի է բուժել «վիրավոր հոգին», կարող եք միասին քննարկել, թե ինչպես են մեր մարմինները վերքեր ստանում, և ինչն է օգնում նրանց ապաքինվել: Հավանաբար ձեր երեխաները կարող են խոսել այն դեպքերի մասին, երբ վերք են ստացել, և ինչն է օգնել նրանց ապաքինվել: Դուք կարող եք նույնիսկ նրանց ցույց տալ վիրակապեր կամ դեղորայք՝ որպես այդ խոսակցության մաս: Գուցե կիսվեք նրանց հետ, թե Փրկիչն ինչպես է օգնել ձեզ, երբ ձեր հոգին բժշկության կարիք ուներ։
Ես կարող եմ օգնել կարիքի մեջ գտնվողներին, երբ կիսվեմ նրանց հետ
-
Որոշ մարդիկ Հակոբի ժամանակ շատ հարուստ էին, բայց նրանք չէին ցանկանում իրենց ունեցածով կիսվել մյուսների հետ: Երբ կարդաք Հակոբի ուսմունքները նրանց համար Հակոբ 2.17–19-ում, կարող եք ձեր երեխաներին նկարներ կամ առարկաներ տալ, որոնք համապատասխանում են այդ հատվածների խոսքերի կամ արտահայտությունների հետ: Կարող եք բացատրել, որ կիսվում եք այս առարկաներով նրանց հետ. գուցե հետո հրավիրեք նրանց այդ առարկաներով կիսվել ձեզ հետ կամ միմյանց հետ: Պատմեք նրանց, թե ինչ եք զգում, երբ կիսվում եք։ Ուրիշ ինչո՞վ կարող ենք կիսվել մյուսների հետ, որպեսզի օգնենք նրանց երջանիկ զգալ:
-
Հակոբ 2.17-ը միասին կարդալուց հետո գուցե ձեր երեխաները կարողանան անվանել որոշ օրհնություններ, որոնցով Երկնային Հայրը կիսվել է նրանց հետ: Ինչո՞ւ է Նա ցանկանում, որ մենք կիսվենք միմյանց հետ:
Ես կարող եմ ամրապնդել իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս
-
Հակոբի հավատն առ Հիսուս Քրիստոսն այնքան ուժեղ էր, որ այն չէր կարող սասանվել։ Որպեսզի սովորեցնեք ձեր երեխաներին, թե ինչպես ձևավորել այդպիսի հավատք, կարող եք հարցնել նրանց այն բաների մասին, որոնք մենք անում ենք` մեր մարմիններն ավելի ուժեղ դարձնելու համար: Ի՞նչ կարող ենք անել՝ մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուժեղացնելու համար: Կարդացեք Հակոբ 4.6 հատվածը և օգնեք երեխաներին բացահայտել, թե Հակոբն ու իր ժողովուրդը ի՞նչ արեցին, որպեսզի իրենց հավատքը դառնար «անսասան»:
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել «անսասան» իրենց հավատքում, կարող եք մոտակայքում մի մեծ ծառ գտնել և խնդրել ընտանիքի անդամներին թափահարել առանձին ճյուղերը։ Ապա, թույլ տվեք նրանց թափահարել բունը։ Ինչո՞ւ է դժվար թափահարել բունը։ Ո՞ր արտահայտություններն են Հակոբ 4.6, 10–11-ում նկարագրում, թե ի՞նչ կարող ենք անել մեր հավատքը անսասան պահելու համար:
-
Ձեր երեխաներին Հիսուս Քրիստոսի հանդեպ անսասան հավատքի մասին ուսուցանելու այլ համեմատությունների համար, տես Նիլ Լ. Անդերսեն, «Հոգևոր պտտահողմեր» (Լիահոնա, մայիս 2014, 18–21, և «Հոգևոր պտտահողմեր») տեսաֆիլմը կամ «Իմաստուն մարդը և հիմար մարդը» (Մանկական երգարան, 281, տես նաև Մատթեոս 7.24–27):