«Ապրիլի 15–21-ը․ «Նա ներգործում է իմ մեջ՝ անել ըստ իր կամքի» «Ենովս-Մորմոնի Խոսքերը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Ապրիլի 15-21-ը։ Ենովս-Մորմոնի Խոսքերը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Ապրիլի 15–21-ը․ «Նա ներգործում է իմ մեջ՝ անել ըստ իր կամքի»
Ենովս-Մորմոնի Խոսքերը
Թեպետ Ենովսը գնաց անտառ, որպեսզի գազաններ որսա՝ ֆիզիկական քաղցը հագեցնելու համար, սակայն նա այնտեղ մնաց ամբողջ ցերեկը և գիշերը, քանի որ նրա «հոգին քաղցում էր»։ Այդ քաղցը դրդեց Ենովսին «բարձրացնել [իր] ձայնը վեր, այնպես որ այն հասավ երկինքներին»։ Նա նկարագրեց այս փորձառությունը որպես «գոտեմարտ» Աստծո առաջ (տես Ենովս 1.2–4): Ենովսից մենք սովորում ենք, որ աղոթքը Աստծուն մոտենալու անկեղծ ջանք է և Նրա կամքը ճանաչելու ձգտում է: Երբ աղոթեք այդ միտումով, դուք հավանաբար Ենովսի նման կբացահայտեք, որ Աստված լսում է ձեզ և իսկապես հոգ է տանում ձեր մասին, ձեր սիրելիների մասին, և նույնիսկ, ձեր թշնամիների մասին (տես Ենովս 1․4–17)։ Երբ դուք գիտեք Նրա կամքը, դուք ավելի լավ եք կարողանում կատարել Նրա կամքը: Մորմոնի նման, հնարավոր է, դուք «չիմանաք բոլոր բաները. բայց Տերը գիտի բոլոր բաները … ուստի նա ներգործում է [ձեր] մեջ՝ անել ըստ իր կամքի» (Մորմոնի խոսքերը 1․7)։
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Աստված կլսի և կպատասխանի իմ աղոթքներին
Հնարավոր է, աղոթելու ձեր փորձառություններն այդքան էլ տպավորիչ չեն, որքան Ենովսինը, սակայն դա չի նշանակում, որ դրանք նույնքան իմաստալից չեն։ Ահա մի քանի հարցեր մտածելու համար, երբ ուսումնասիրեք Ենովս 1.1–17-ը:
-
Ո՞ր բառերն են նկարագրում Ենովսի ջանքերը, երբ նա աղոթում էր։
-
Ինչպե՞ս փոխվեցին Ենովսի աղոթքները հատվածներ 4-11-ը:
-
Ի՞նչ կարող եմ սովորել Ենովսից, որը կարող է օգնել ինձ բարելավել իմ աղոթքները:
Տես նաև «Enos Prays Mightily» (տեսաֆիլմ), Gospel Library, “Sweet Hour of Prayer,” Hymns, no. 142:
Տերը կարող է օգնել ինձ լավ ազդեցություն գործել իմ ընտանիքի վրա
Միգուցե ձեր ընտանիքում կա մեկը, ում կցանկանայիք օգնել գալ Քրիստոսի մոտ, բայց դուք երկմտում եք՝ արդյոք ձեր ջանքերը որևէ փոփոխություն կառաջացնեն: Ի՞նչ կարող եք սովորել Ենովս 1.1–4-ից իր որդի Ենովսի վրա Հակոբի ազդեցության մասին: Օրինակ. Ի՞նչ է նշանակում «Տիրոջ խրատով և ուսմունքով» արտահայտությունը ձեզ համար: Ինչպե՞ս կարող եք Նրա ազդեցությունը ձեր տուն հրավիրել:
Երբ մտածում եք ձեր սեփական ընտանիքի մասին, նկատի առեք այս հարցերն ու աղբյուրները.
-
Ինչպե՞ս կարող եք ազդել ձեր ընտանիքի վրա դրական ուղիներով (տես 1 Նեփի 2.16–18, 3.15–21, 5,1–6, 7.20–21, Ալմա 36.17–20, «Ընտանիք. հայտարարություն աշխարհին»): Ի՞նչ կարող եք անել, եթե թվում է, որ ինչ-որ մեկը չի ցանկանում ձեր օգնությունը կամ անբարյացակամ է ձեր հանդեպ:
-
Ի՞նչ սկզբունքներ եք գտնում հետևյալ սուրբ գրություններում, որոնք կարող են ղեկավարել ձեր փոխհարաբերությունները ընտանիքի անդամների հետ։ Մատթեոս 5․21-24, 38=44, 6․14, 7․1-5, 22․36-39, 3 Նեփի 18․21, Մորոնի 7․33, Վարդապետություն և Ուխտեր 18․10-13:
Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը իր ուղերձում կիսվել է ընտանիքների համար օգտակար խորհրդով՝ «Գովք փրկարարներին» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 77–80): Նրա ուղերձը ի՞նչ է ձեզ ոգեշնչում անել՝ ձեր ընտանիքն ամրացնելու համար (տես հատկապես՝ «Փրկենք մեր ընտանիքները» վերնագրով բաժինը):
Տես նաև Ավետարանական թեմաներ «Family (Ընտանիք)» Gospel Library, «Home and Family—Through Small Things (Տուն և ընտանիք` փոքր բաների միջոցով)» (տեսաֆիլմ), Gospel Library:
Ես կարող եմ ներում ստանալ, երբ հավատք գործադրեմ առ Քրիստոս
Ձեզանից ոմանց էլ գուցե հետաքրքրում է՝ արդյոք ձեր մեղքերը ներվել են՝ նույնիսկ այդ մեղքերի համար ապաշխարելուց հետո: Ի՞նչ գաղափարներ եք ձեռք բերում Ենովսի փորձառությունից Ենովս 1.1–8: Ենովսն ինչպե՞ս ցույց տվեց իր հավատն առ Հիսուս Քրիստոս` ներում ստանալուց առաջ և հետո:
Հարոմ–Օմնի
Երբ ես ձգտեմ պահել պատվիրանները, Աստված կօրհնի ինձ
Հարոմի և Օմնիի գրքերը երկուսն էլ նկարագրում են կապը արդարակեցության և բարգավաճման միջև: Ի՞նչ եք սովորում Հարոմ 1.7–12, Օմնի 1.5–7, 12–18-ից: Բարգավաճում բառի աշխարհիկ սահմանումը ինչո՞վ է տարբերվում Տիրոջ սահմանումից: Ինչպե՞ս է Տերն օգնում Իր ժողովրդին բարգավաճել (տես Ալմա 37.13, 48.15–16):
«Եկեք Քրիստոսի մոտ, որը Սուրբն է Իսրայելի»
«Եկեք Քրիստոսի մոտ» հրավերը հաճախ է հայտնվում Մորմոնի Գրքում: Փաստորեն, գրքի հիմնական նպատակներից մեկը այս հրավերը բոլորին տարածելն է: Երբ կարդում եք Օմնի 1.25–26-ը, ի՞նչ խոսքեր կամ արտահայտություններ եք գտնում, որոնք նկարագրում են, թե ինչպես գալ Քրիստոսի մոտ: Ի՞նչ կանեք դուք, որ լիովին գաք Նրա մոտ:
Աստված կգործի իմ միջոցով, եթե ես հետևեմ Նրա առաջնորդությանը
Պատճառներից մեկը, որ Տերը ոգեշնչեց Մորմոնին ներառել Նեփիի փոքրիկ թիթեղները Մորմոնի Գրքում, այն էր, որ Աստված գիտեր, որ առաջին թարգմանված 116 էջերը կորսվելու էին (տես Վարդապետություն եվ Ուխտեր 10, Saints, volume 1, chapter 5): Նրանք կարող են կիսվել, թե ինչու են շնորհակալ, որ Մորմոնը հետևեց Տիրոջ հրահանգին՝ ներառելով այդ գրվածքները (որը բաղկացած էր 1 Նեփիից մինչև Օմնի): Մորմոնը ի՞նչ պատճառներ ներկայացրեց` դրանք ներառելու համար (տես Մորմոնի խոսքերը 1.3–7): Ե՞րբ եք տեսել, որ Աստված կատարի Իր աշխատանքը ձեր կամ ուրիշների միջոցով:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ես կարող եմ Երկնային Հոր հետ խոսել աղոթքի միջոցով
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին` ավելի իմաստալից դարձնել իրենց աղոթքները: Ցույց տվեք աղոթող Ենովսի մի նկար, և թող նրանք նկարագրեն իրենց տեսածը: Ապա նրանք կարող են փակել իրենց աչքերը և պատկերացնել, որ իրենք դեմ առ դեմ խոսում են Երկնային Հոր հետ: Նրանք ինչի՞ մասին կկամենային խոսել: Նա ի՞նչ կկամենար ասել նրանց:
-
Երբ բարձրաձայն կարդաք Ենովս 1.1-5-ը, փոքր երեխաները կարող են ձևացնել, որ իրենք Ենովսն են, և դերախաղով ցույց տան, որ որս են անում, ծնկի իջած աղոթում և այլն: Ավելի մեծ երեխաները կարող են լսել մի խոսք կամ արտահայտություն, որոնք նկարագրում են Ենովսի աղոթքները։ Այդ բառերն ի՞նչ են ուսուցանում մեզ Ենովսի աղոթքի մասին։ Կիսվեք փորձառությամբ, երբ ձեր հոգին «քաղցում էր» և դուք «աղաղակում» էիք առ Տերը (Ենովս 1.4):
Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին
-
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը կլսի և կպատասխանի իրենց աղոթքներին։ Հանձնարարեք նրանց կազմել մի քանի բաների ցուցակը, որոնց շուրջ նրանք սովորաբար աղոթում են: Ապա դուք կարող եք օգնել նրանց գտնել, թե Ենովսը ինչի համար էր աղոթել Ենովս 1.2, 9, 13–14, և 16 (տես նաև «Գլուխ 11. Ենովս», Մորմոնի Գրքի պատմություններ, 30–31):
Որո՞նք էին Ենովսի աղոթքների հետևանքները (տես հատվածներ 6, 9, 11):
Ի՞նչ ենք սովորում Ենովսի փորձառությունից այն մասին, թե ինչպես բարելավենք մեր աղոթքները:
-
Երեխաների հետ միասին երգեք որևէ երգ աղոթքի մասին, օրինակ՝ «A Child’s Prayer» (Children’s Songbook, 12–13)։ Խնդրեք ձեր երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերն ամեն անգամ, երբ լսեն «աղոթել» կամ «աղոթք» բառը կամ մեկ այլ կրկնվող բառ։ Պատմեք ձեր երեխաներին այն մի քանի ուղիների մասին, որոնցով Երկնային Հայրը պատասխանել է ձեր աղոթքներին։
Ես կարող եմ օրհնել ուրիշներին, երբ լսեմ Սուրբ Հոգուն
-
Մորմոնը հետևեց Սուրբ Հոգու առաջնորդությանը` ներառելով Նեփիի փոքր թիթեղները Մորմոնի Գրքում: Այն ամենը, ինչ մինչ այժմ մենք սովորել ենք Մորմոնի Գրքում այս տարի, հասել է մեզ այն բանի շնորհիվ, որ Մորմոնը ընտրություն կատարեց լսել Հոգուն: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին սովորել Հոգուն լսելու մասին։ Հրավիրեք նրանց հերթով կարդալ Մորմոնի խոսքերը 1.3–8 հատվածներից: Դուք կարող եք խոսել այն մասին, թե նրանք ինչ են սովորել յուրաքանչյուր հատվածից: Այնուհետև ձեր երեխաները կարող են.
-
Կիսվել այս տարվա իրենց սովորածով Մորմոնի Գրքի պատմություններ գրքից Եկ, հետևիր ինձ-ը կարող է օգնել նրանց հիշել):
-
Միասին երգեք որևէ երգ Սուրբ Հոգու մասին, օրինակ՝ «The Still Small Voice» (Children’s Songbook, 106-7)։
-
Խոսեք այն փորձառությունների մասին, որոնց ժամանակ նրանք առաջնորդվել են Հոգուց` անելու ինչ-որ բան, որն օրհնել է մեկ ուրիշին:
-