Եկ, հետևիր ինձ 2024
Ապրիլի 8-14-ը․ «Տերն աշխատում է մեզ հետ» Հակոբ 5-7


«Ապրիլի 8-14-ը․ «Տերն աշխատում է մեզ հետ»: Հակոբ 5–7», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. Մորմոնի Գիրքը 2024 (2024)

«Ապրիլ 8–14. Հակոբ 5–7», Եկ. Հետևիր Ինձ. Տան և եկեղեցու համար. 2024 (2024)

տղամարդիկ աշխատում են ձիթենիների պուրակում

Ձիթենու այլաբանությունը, Բրեդ Թիերի

Հակոբ 8-14․ Տերն աշխատում է մեզ հետ

Հակոբ 5-7

Կան շատ մարդիկ, որոնք դեռևս չեն լսել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին։ Եթե երբևէ ճնշված զգաք Տիրոջ Եկեղեցում նրանց հավաքելու առաջադրանքի մեծությունից, այն ինչ Հակոբն ասաց Հակոբ 5 գլխի ձիթենիների այլաբանության մասին, ունի համոզիչ հիշեցում․ այգին պատկանում է Տիրոջը։ Նա մեզանից յուրաքանչյուրին տվել է Իր աշխատանքին աջակցելու մի փոքրիկ շրջանակ` մեր ընտանիքը, ընկերները, մեր ազդեցության ոլորտը: Եվ երբեմն, առաջին մարդը, որին կարող ենք օգնել հավաքվել, մենք ինքներս ենք։ Բայց մենք երբեք միայնակ չենք այս աշխատանքում, որովհետև այգու Տերն աշխատում է իր ծառաների կողքին (տես Հակոբ 5․72)։ Աստված ճանաչում ու սիրում է Իր զավակներին և Իր ավետարանը լսելու համար ուղի կպատրաստի յուրաքանչյուրի համար, նույնիսկ նրանց, ովքեր նախկինում մերժել են Իրեն (տես Հակոբ 4․15–18)։ Իսկ հետո, երբ աշխատանքն ավարտվի, այն մարդիկ, ովքեր եղել են «ջանասեր [Նրա] հետ այգում աշխատելիս … [Նրա] հետ [Իր] այգու պտղի համար, ուրախություն կունենան» (Հակոբ 5․75

Տես նաև «Հակոբն ուսուցանում է Իսրայելի հավաքման մասին» (տեսաֆիլմ), Gospel Library։

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Հակոբ 5

Հիսուս Քրիստոսը այգու Տերն է

Հակոբ 5-ը խորհրդանշական իմաստով պատմություն է: Այն նկարագրում է ծառեր, միրգ և աշխատողներ, բայց դա իրականում Աստծո փոխհարաբերություններն են Իր ժողովրդի հետ ողջ պատմության ընթացքում: Երբ կարդաք յուրաքանչյուր կնիքի մասին, մտածեք թե որոշ փոխաբերություններ ինչ կարող են նշանակել:

Օրինակ՝ եթե այգին ներկայացնում է աշխարհը, իսկ բնական ձիթապտղի ծառը ներկայացնում է Իսրայելը (կամ նրանք, ովքեր ուխտեր են կապել Աստծո հետ, տես Հակոբ 5.3-ը), ի՞նչ կարող են ներկայացնել վայրի ձիթապտղի ծառերը: Ի՞նչ կարող են ներկայացնել բարի և չար պտուղը։ Ի՞նչ այլ խորհրդանիշներ եք տեսնում:

Չնայած Հակոբ 5 գլուխն ուսուցանում է աշխարհի պատմության ազգերի և դարերի մասին, այն նաև ձեր մասին է և ձեր կյանքի մասին: Ի՞նչ ուղերձներ եք գտնում ձեզ համար Հակոբ 5 գլխում։

Հավանաբար ամենակարևորը այն է, որ Հակոբ 5-ը Հիսուս Քրիստոսի մասին է: Կարդալիս փնտրեք Նրան: Ի՞նչ եք սովորում Նրա մասին, օրինակ՝ հատվածներ 40–41, 46–47-ից:

Հակոբ 5-ի վերաբերյալ լրացուցիչ գաղափարների համար, տես գծապատկերը համառոտ շարադրանքի վերջում:

Հակոբ 5․61–75

սեմինարիայի պատկերակ
Տերը հրավիրում է ինձ Իր հետ աշխատել Իր այգում

«Ուրիշ ծառաները» (Հակոբ 5․70-ում), որոնք կանչվեցին Տիրոջ այգին, ներառում են ձեզ նման մարդիկ։ Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում Հակոբ 5-ում, հատկապես հատվածներ 61–62 և 70–75-ում Տիրոջ այգում աշխատելու մասին: Ի՞նչ սովորեցիք Նրա մասին`օգնելով Նրա աշխատանքին:

Երբ կարդաք այն մասին, որ Տերն Իր այգում աշխատում է «վերջին անգամ», ի՞նչն է ոգեշնչում ձեզ ծառայել Տիրոջը «ձեր զորությամբ»: (Հակոբ 5․71)։ Գուցե կարողանաք հիշել որևէ անձնական փորձառություն, որի ժամանակ ուրախություն զգացիք այգու Տիրոջը ծառայելիս, օրինակ՝ ավետարանով կիսվելիս, տաճարում ծառայելիս կամ մյուսներին ամրապնդելիս: Դուք կարող եք նաև միասին ուսումնասիրել այն օրինակները, որոնց մասին երեց Գարի Ի. Սթիվենսոնը խոսել է իր «Գեղեցիկ՝ իր պարզության մեջ և պարզ՝ իր գեղեցկության մեջ» ուղերձում (Լիահոնա, նոյ. 2021, 47-50)։

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է վարագույրի երկու կողմերում գտնվող որևէ մեկին քայլ կատարել՝ Աստծո հետ ուխտեր կապելու և մկրտություն ու տաճարային արարողությունները ստանալու ուղղությամբ, դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։ Դա այնքան պարզ է» («Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018թ․], ChurchofJesusChrist.org)։ Գաղափարների մի ցուցակ կազմեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնենք հավաքել Իսրայելը: Ձեր ցուցակից, ըստ ձեզ, Տերն ի՞նչ կցանկանար, որ դուք այսօր անեիք Իր այգում: Համաձայն հատված 75-ի, Տերն ինչպե՞ս է պարգևատրում մեզ Իր այգում ծառայելու համար:

Տես նաև «Իսրայել, Իսրայել, Աստված կանչում է», Hymns, no. 7, «Old Testament Olive Vineyard (Հին Կտակարան ձիթապտղի այգի)» (տեսաֆիլմ), Ավետարանի գրադարան (Gospel Library), Ավետարանական թեմաներ (Gospel Topics), «Իսրայելի հավաքումը» (“Gathering Israel”), «Հրավիրել բոլորին ընդունելու Հիսուս Քրիստոսի ավետարանը» (“Inviting All to Receive the Gospel of Jesus Christ”), «Մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին» (“Participating in Temple and Family History Work”), Gospel Library:

6:57

Հին Կտակարանի ձիթենու այգին

Ուսուցանեք վարդապետությունը: Հետևեք, որ ձեր դասարանական քննարկումները կենտրոնանան սուրբ գրությունների հիմնարար վարդապետությունների վրա: Դրա համար կարող եք խնդրել դասարանի անդամներին կարդալ սուրբ գրություններ, ապա կիսվել իրենց գտած ճշմարտություններով, ինչպես նաև այդ ճշմարտություններով ապրելու վերաբերյալ իրենց փորձառություններով։

Հակոբ 6․4-5

Տերը հիշում է Իր ժողովրդին սիրով ու ողորմությամբ

Հարել բառի իմաստներից մեկը ինչ-որ բանից ամուր, սերտորեն և անսասան կառչելն է։ Ինչպե՞ս է այդ սահմանումը ազդում Հակոբ 6.4–5 հատվածների ձեր ըմբռնման վրա: Ձիթենու այլաբանության մեջ այգու Տերը ինչպե՞ս երկարեց իր «ողորմության բազուկը» (տես, օրինակ՝ Հակոբ 5.47, 51, 60–61, 71–72): Նա ինչպե՞ս է արել դա ձեզ համար:

Հակոբ 7․1–23

Ես կարող եմ ուժեղ լինել, երբ ուրիշները մարտահրավեր են նետում իմ հավատքին առ Հիսուս Քրիստոս

Սերեմի հետ ունեցած Նեփիացիների փորձառությունը հաճախ կրկնվում է այսօր․ մարդիկ փորձում են կործանել հավատքն առ Քրիստոս։ Ինչպե՞ս արձագանքեց Հակոբը, երբ նրա հավատքը հարձակման ենթարկվեց։ Ի՞նչ եք սովորում նրա պատասխաններից: Ի՞նչ կարող եք անել այժմ, որպեսզի պատրաստվեք այն պահերի համար, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը մարտահրավերի ենթարկվի։

Տես նաև Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 6–9, «Սերեմն ուրանում է Քրիստոսին» (տեսաֆիլմ), Gospel Library:

Ավելի շատ գաղափարների համար, տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի թողարկումները:

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Հակոբ 5

Տերը հոգում է Իր ժողովրդի մասին

  • Ինչպե՞ս կարող եք կիսվել ձիթենու մասին պատմությունով, որ ձեր երեխաները կարողանան հասկանալ: Դրա համար հարկավոր է զբոսնել դրսում՝ նայելով որևէ ծառի, և համառոտ կրկնել այդ պատմության հիմնական կետերը: Ի՞նչ արեց այգու Տերը Իր ծառերի համար։ Ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել այդ պատմվածքի ծառայողներին և օգնել մյուսներին զգալ Փրկչի սերը:

  • Հակոբը կիսվում է ձիթենու այլաբանությամբ, որպեսզի հրավիրի Իր ժողովրդին գալ դեպի Քրիստոս: Այն կարող է նույնը անել ձեր երեխաների համար: Գուցե ամփոփեք պատմությունը հետևյալ հատվածներով՝ Հակոբ 5.3–4, 28–29, 47, և 70–72 (տես նաև «Հին Կտակարան ձիթենու այգին» [տեսաֆիլմ], Gospel Library): Ապա դուք կամ ձեր երեխաները կարող են կարդալ Հակոբ 5.11, 41, 47, և 72-ը, փնտրելով հուշումներ, որոնք ցույց են տալիս, թե այգու Տերը (Հիսուս Քրիստոսը) որքան շատ է հոգ տանում ծառերի մասին: Փրկիչն ի՞նչ է անում, որպեսզի ցույց տա, որ Ինքը հոգում է մեր մասին։

6:57

Հին Կտակարանի ձիթենու այգին

Հակոբ 6․4-5

Երկնային Հայրը սիրում է ինձ և կների ինձ, երբ ես ապաշխարեմ

  • Հակոբ 6.4–5-ը կարևոր ուղերձ ունի մեզ համար, երբ մենք կատարում ենք սխալ ընտրություններ: Գուցե կարողանաք օգնել ձեր երեխաներին գտնել այն: Ո՞ր խոսքերն են այս հատվածներում մեզ հույս տալիս Աստծո քավիչ սիրո մասին: Երեց Ալեն Դ. Հեյնիի պատմությունը այն մասին, թե ինչպես ցեխոտվեց՝ ընկնելով ջրափոսը՝ իր «Հիշենք, թե ում ենք ապավինել» ուղերձում (Լիահոնա, նոյեմբեր 2015, 121–22) կարող է օգնել: Այս պատմությունը և Հակոբ 6.4–5-ը սովորեցնում է մեզ այն մասին, թե մենք ինչ պետք է անենք Աստծո արքայությունում փրկվելու համար:

Հակոբ 7.1-23

Ես կարող եմ պաշտպանել այն, ինչը գիտեմ, որ ճշմարիտ է

  • Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին պաշտպանել ճշմարտությունը, ինչպես Հակոբն արեց: Ձեր երեխաները կարող են դիտել «Գլուխ 10. Հակոբը և Սերեմը» տեսաֆիլմը (Gospel Library) և դերակատարել Հակոբի և Սերեմի միջև տեղի ունեցած վիճաբանությունը` օգտագործելով Հակոբ 7.1–23-ը որպես ուղեցույց: Հակոբն ինչպե՞ս էր պաշտպանում այն, ինչը գիտեր, որ ճիշտ էր։ Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք պաշտպանել են ճիշտը, կամ կիսվեք ձեր անձնական փորձառություններով: Հավանաբար նրանք կարող են երգել մի երգ, որն արտահայտում է խիզախություն` ինչպես Հակոբինն էր, օրինակ «Stand for the Right», Children’s Songbook, 159:

Ավելի շատ գաղափարների համար տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը: