«Ապրիլի 22-28-ը․ «Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ» Մոսիա 1-3», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Ապրիլի 22-28-ը: Մոսիա 1-3», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Մոսիա 22-28-ը․ «Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ»:
Մոսիա 1-3
Երբ լսում եք թագավոր բառը, գուցե մտածում եք թագերի, ամրոցների, ծառաների և գահերի մասին։ Մոսիա 1–3 գլուխներում դուք կկարդաք մեկ այլ տեսակի թագավորի մասին։ Իր ժողովրդի աշխատանքի հաշվին ապրելու փոխարեն՝ Բենիամին թագավորը «աշխատեց [իր] իսկ ձեռքերով» (Մոսիա 2․14)։ Փոխանակ ուրիշները ծառայեին իրեն, նա ծառայեց իր ժողովրդին «ողջ զորությամբ, մտքով և ուժով, որը Տերը շնորհել [էր] [նրան]» (Մոսիա 2․11)։ Այդ թագավորը չէր ցանկանում, որ իր ժողովուրդը երկրպագեր իրեն, այլ ուսուցանեց, որ նրանք երկրպագեն իրենց Երկնային Թագավորին` Հիսուս Քրիստոսին: Թագավոր Բենիամինը հասկացավ, որ Ամենակարող Տերն է, որ թագավորում է» (Մոսիա 3.5), ով «ներքև իջավ երկնքից» «առաջ գնաց մարդկանց մեջ, … որպեսզի փրկություն գա մարդկանց զավակներին, միայն առ նրա անունը հավատքի միջոցով» (Մոսիա 3.5, 9):
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
«Ջանասիրաբար քննեք [սուրբ գրքերը]»
Այս հատվածներում ուշադրություն դարձրեք, թե սուրբ հիշատակարաններն ինչպես օրհնեցին Բենիամին թագավորի ժողովրդին: Ինչպե՞ս է ձեր կյանքը բարելավվել սուրբ գրությունների շնորհիվ:
Երբ ես ծառայում եմ ուրիշներին, ծառայում եմ նաև Աստծուն
Ձեր կարծիքով, ի՞նչ կպատասխաներ Բենիամին թագավորը, եթե հարցնեիք, թե ինչու է նա ծառայել իր «ողջ զորությամբ, մտքով և ուժով» (Մոսիա 2․11)։ Մտածեք այս հարցի մասին, երբ կարդաք Մոսիա 2․10-26 հատվածները: Որո՞նք են այն օրհնությունները, որ մենք ստանում ենք, երբ ուրիշներին ծառայում ենք ավելի իմաստալից եղանակներով։ Օրինակ՝ ձեզ համար ի՞նչ է նշանակում այն, որ երբ դուք ծառայում եք այլ մարդկանց, դուք ծառայում եք նաև Աստծուն (տես Մոսիա 2.17): Ոգեշնչում փնտրեք այն մասին, թե ինչպես կարող եք այս շաբաթ ծառայել ինչ-որ մեկին:
Նույնիսկ, երբ մենք գիտենք, որ պետք է ծառայենք ուրիշներին, երբեմն մենք դիմակայում ենք մարտահրավերների: Մոսիա 2.10–26 հատվածներն ուսումնասիրելու մեկ այլ միջոց է՝ կազմել Բենիամին թագավորի ուսուցանած ճշմարտությունների ցանկը, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք կարող են խանգարել ձեզ ծառայել: Ի՞նչ փորձառություններից եք սովորել, որ Բենիամին թագավորի ուսուցանածը ճշմարիտ է:
Նախագահ Ջոյ Դ. Ջոնսը կիսվել է մի հզոր փորձառությամբ, որը փոխեց նրա վերաբերմունքը ուրիշներին ծառայելու հարցին: Այդ մասին կարդացեք «Նրա համար» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2018, 50–52), և մտածեք այն հնարավորությունների մասին, որ դուք ունեք ուրիշներին ծառայելու համար: Դուք նույնիսկ կարող եք թվարկել մի քանիսը և խորհել, թե նախագահ Ջոնսի ուղերձը Մոսիա 2.17-ի հետ միասին ինչպես կարող է ազդել այն ձևի վրա, որով դուք մոտենում եք այդ հնարավորություններին: «A Poor Wayfaring Man of Grief» (Hymns, no. 29) օրհներգը կամ «The Old Shoemaker (Gospel Library) տեսաֆիլմը կարող են օգնել ձեզ մտածել լրացուցիչ գաղափարների մասին:
Տես նաև Մատթեոս 25.40, «Faith Murray’s Story: Overcoming Adversity through Service», «King Benjamin Teaches about Serving God» (տեսաֆիլմեր), Gospel Library, JustServe.org, Ավետարանական թեմաներ, «Ծառայություն», Gospel Library:
Երջանկությունը գալիս է Աստծո պատվիրանները պահելուց
Դասարանի անդամներն ինչպե՞ս կնկարագրեն երջանկությունը, որը գալիս է Աստծուն հնազանդվելուց։ Կա՞ն արտահայտություններ Մոսիա 2.38–41-ում, որոնք կօգնեն ձեզ բացատրել, թե ինչու եք պահում Նրա պատվիրանները:
Ես կարող եմ դառնալ սուրբ` Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով
Բոլոր մարգարեների նման Բենիամին թագավորը վկայեց Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի իր ժողովուրդը «կարողանա ստանալ իր մեղքերին թողություն և անչափ մեծ ուրախությամբ հրճվի» (Մոսիա 3․13)։ Ահա որոշ հարցեր, որոնց շուրջ կարող եք խորհել, երբ կարդաք Փրկչի մասին Բենիամին թագավորի վկայությունը Մոսիա 3․1–20․
-
Ի՞նչ եմ սովորում այս հատվածներից Փրկչի և Նրա առաքելության մասին։
-
Ի՞նչ եմ սովորում Մոսիա 3.18–19-ից այն մասին, թե ինչ է նշանակում դառնալ սուրբ:
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնել ինձ հաղթահարել մեղքը, փոխել իմ էությունը և ավելի նմանվել սրբի։
«Ամենակարող Տերը ․․․ կիջնի ներքև երկնքից»
Էլեկտրական էներգիան ի՞նչ անելու ունակություն է տալիս ձեզ: Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց դրա: Այս հարցերը կօգնեն ձեզ խորհել նույնիսկ ավելի մեծ զորության մասին, որ Փրկիչը կարող է բերել ձեր կյանք:
Բենիամին թագավորին հայտնված հրեշտակը Հիսուս Քրիստոսին անվանեց «Ամենակարող Տերը», որն ընդգծում է, որ Հիսուս Քրիստոսն ունի ողջ զորությունը։ Ի՞նչ եք սովորում Մոսիա 3.5–21 հատվածներից այն մասին, թե ինչպես է Փրկիչն օգտագործում այդ զորությունը: Ինչպե՞ս եք դուք ականատես եղել Փրկչի զորությանը ձեր և ձեր շրջապատի մարդկանց կյանքում: Ինչպե՞ս է Նրա զորությունը գործելու և դառնալու կարողունակ դարձնում ձեզ: Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց դրա:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Երբ ես ծառայում եմ ուրիշներին, ծառայում եմ Աստծուն
-
Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջն ունի մի պարզ թագ, որը կարող են պատրաստել ձեր երեխաները: Միգուցե նրանք կցանկանային հերթով կանգնել աթոռի կամ աթոռակի վրա և ձևացնել, որ Բենիամին թագավորն են, մինչ դուք կիսվեք որոշ բաներով, որ Բենիամին թագավորն ուսուցանել է իր ժողովրդին, որոնք գտնվում են Մոսիա 2–3-ում: Դուք կարող եք նաև կիսվել նրանց հետ` «Գլուխ 12. Բենիամին թագավոր» (Մորմոնի Գրքի պատմություններ, 32–35-ից)` մի ակնարկ տալով թագավոր Բենիամինի ուսմունքների մասին:
-
Մոսիա 2.17-ը կարող է լավ հատված լինել երեխաների սովորելու համար: Դուք կարող եք օգնել նրանց կրկնել այն՝ ամեն անգամ մի քանի բառ: Կամ կարող եք գրել հատվածը, մի քանի կարևոր բառեր բաց թողնելով և խնդրել ձեր երեխաներին գտնել բաց թողնված խոսքերը: Ապա կարող եք խոսել ձեր երեխաների հետ այն մասին, թե ինչու է Աստված կամենում, որ մենք ծառայենք միմյանց:
-
Կարող եք օգնել ձեր երեխաներին ուսումնասիրել Մոսիա 2.11-18-ը, որպեսզի պարզեն, թե Բենիամին թագավորն ինչ արեց մյուսներին ծառայելու համար: Խնդրեք երեխաներին գրել թղթերի վրա մի քանի եղանակներ որոնցով իրենք կարող են ծառայել ընտանիքի անդամներին: Թղթերը դրեք տարայի մեջ, օրինակ տոպրակի կամ բանկայի մեջ, որպեսզի ձեր երեխաները կարողանան ամեն օր վերցնել դրանցից մեկը և կատարել այդ ծառայության գործը ինչ-որ մեկի համար:
Իմ բոլոր օրհնությունները գալիս են Երկնային Հորից
-
Բենիամին թագավորի ծառայությունն իր ժողովրդին ներշնչված էր Աստծու հանդեպ նրա խորը երախտագիտությունից: Ինչպե՞ս կարող եք նմանատիպ զգացումներ ոգեշնչել ձեր երեխաներին: Դուք կարող եք միասին կարդալ Մոսիա 2.21-ը և սկսել գրել օրհնությունների մի ցանկ, որը Երկնային Հայրն է տվել մեզ: Այնուհետև կարող եք ցուցակին ավելացնել այլ օրհնություններ, որոնց մասին մտածում են երեխաները:
-
Ահա մի խաղ, որը կարող եք խաղալ՝ օգնելով ձեր երեխաներին ճանաչել Երկնային Հոր օրհնությունները: Երեխաները կարող են փոխանցել Փրկչի նկարը, երբ նրանք երգում կամ լսում են որևէ երգ երախտագիտության մասին (տես «Երախտագիտություն» երգը Մանկական երգարանի թեմատիկ ցանկում): Դադարեք երգել կամ պարբերաբար անջատեք երաժշտությունը և հրավիրեք առարկան պահող երեխային կիսվել որևէ օրհնությունով, որի համար նա երախտապարտ է: Ըստ Մոսիա 2.22–24-ի, ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք շնորհակալ ենք մեր օրհնությունների համար:
Հիսուս Քրիստոսը կօգնի ինձ ավելի նմանվել Իրեն
-
Մի հրեշտակ Բենիամին թագավորին պատմեց Հիսուս Քրիստոսի կյանքի և ծառայության մասին։ Գուցե երեխաների հետ փնտրեք նկարներ այն իրադարձություններից մի քանիսի վերաբերյալ, որոնք նշված են Մոսիա 3.5–10-ում (տես, օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, հմր.30, 41, 42, 57,59): Երբ կարդաք Մոսիա 3.5–10-ը, երեխաները կարող են բարձրացնել իրենց ձեռքերը, երբ հատվածում լսեն նկարների վրա երևացող ինչ-որ բան:
-
Ձեր երեխաները երբևէ օգնե՞լ են կերակուր պատրաստել՝ օգտագործելով որևէ բաղադրատոմս: Գուցե խոսեք այդ փորձառության մասին և օգտագործեք Մոսիա 3.19-ը, որպեսզի առաջարկեք մի «բաղադրատոմս», թե ինչպես կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս է Հիսուսն օգնում մեզ դառնալ Իր նման: