Եկ, հետևիր ինձ 2024
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը. «Մի զորեղ փոփոխություն» Մոսիա 4-6


«Ապրիլի 29-ից մայիսի 5-ը. «Մի զորեղ փոփոխություն»: Մոսիա 4–6»․ Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)

«Ապրիլ 29-ից մայիսի 5-ը: Մոսիա 4-6», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)

Բենիամին թագավորն ուսուցանում է իր ժողովրդին

Ձեր Աստծո ծառայության մեջ, Վոլթեր Ռեյն

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը. «Մի զորեղ փոփոխություն»

Մոսիա 4-6

Երբևէ լսե՞լ եք որևէ մեկի ելույթը, որը ոգեշնչել է ձեզ փոխել ձեր կյանքը: Գուցե, շնորհիվ ձեր լսածի դուք որոշեցիք ապրել մի փոքր այլ կերպ, կամ նույնիսկ՝ շատ տարբեր կյանքով։ Բենիամին թագավորի քարոզն այդպիսի քարոզ էր, և նրա ուսուցանած ճշմարտություններն այդ նույն ազդեցությունը գործեցին այն մարդկանց վրա, որոնք լսեցին դրանք։ Բենիամին թագավորն իր մարդկանց հետ կիսվեց նրանով, ինչ հրեշտակն ուսուցանեց նրան․ այդ հրաշալի օրհնությունները հասանելի են «Քրիստոսի քավիչ արյամբ» (Մոսիա 4․2)։ Նրա ուղերձի շնորհիվ նրանք փոխեցին իրենց անձի մասին պատկերացումները (տես Մոսիա 4․2), Հոգին փոխեց նրանց ցանկությունները (տեսՄոսիա 5.2), և նրանք ուխտ կապեցին Աստծո հետ, որ իրենք միշտ կկատարեն Նրա կամքը (տեսՄոսիա 5․5)։ Ահա թե ինչպես Բենիամին թագավորի խոսքերը փոխեցին նրա ժողովրդին։ Դրանք ինչպե՞ս կփոխեն ձեզ։

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Մոսիա 4

Հիսուս Քրիստոսի միջոցով ես կարող եմ ստանալ և պահպանել իմ մեղքերի թողությունը

Երբեմն, նույնիսկ երբ դուք զգացել եք, որ ձեր մեղքերը ներված են, հնարավոր է, դժվարացել եք պահել այդ զգացումը և մնալ արդարության ուղու վրա։ Բենիամին թագավորը սովորեցրեց իր ժողովրդին, թե ինչպես ստանալ և պահպանել մեղքերի թողությունը։ Երբ ուսումնասիրեք Մոսիա գլուխ 4-ը, այսպիսի հարցեր տվեք.

Հատվածներ 1-8Որո՞նք են այն պայմանները, որոնց համաձայն Աստված շնորհում է ձեզ մեղքերի թողություն: Ի՞նչ եք սովորում Նրա մասին այս հատվածներում, որը ոգեշնչում է ձեզ ապաշխարել: «Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ ապաշխարել ենք»։

Հատվածներ 11-16Համաձայն այս հատվածների, ի՞նչ է պատահում մեր կյանքում, երբ կատարում ենք այն բաները, որոնք նկարագրված են հատված 11-ում: Արդյո՞ք դուք կամ ձեր սիրելի մարդկանցից մեկը ունեցել է այդպիսի փոփոխություններ: Համեմատեք այդ փոփոխությունները Մոսիա 3․19 հատվածում նկարագրված փոփոխությունների հետ։

Հատվածներ 16–30Ձեր ունեցածով ուրիշների հետ կիսվելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ պահպանել ձեր մեղքերի թողությունը: Ինչպե՞ս կարող եք հատված 27-ը կիրառելով դառնալ ավելի Քրիստոսանման։

Ի՞նչ իմաստով ենք մենք բոլորս մուրացկաններ: Համաձայն այդ հատվածների՝ մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք Աստծո բոլոր զավակներին (տես Մոսիա 4․26)։ Ո՞վ ձեր օգնության կարիքն ունի:

Տես նաև Բեքի Քրեյվեն, «Պահեք տարբերությունը» Լիահոնա, նոյեմբեր 2020, 58-60։

Մոսիա 4․5-10

սեմինարիայի պատկերակ
Ես հավատում եմ և վստահում Աստծուն

Թագավոր Բենիամինի՝ հավատալ և վստահել Աստծուն հրավերը նույնքան կարևոր է այսօր, որքան հին ժամանակներում: Երբ կարդաք Մոսիա 4.5–10-ը, փնտրեք ճշմարտություններ Աստծո մասին, որոնք հիմք են տալիս ձեզ վստահելու Նրան: Ուշադրություն դարձրեք, թե ինչ հրավերներ է տալիս Բենիամին թագավորը հատված 10-ում: Ինչո՞ւ է Աստծուն վստահելը ավելի հեշտ դարձնելու այն, ինչ հրավիրում է անել Բենիամին թագավորը:

Ուսումնասիրեք այս լրացուցիչ սուրբ գրություններից մի քանիսը և մի ցուցակ կազմեք Աստծո հատկանիշների մասին. Երեմիա 32.17, Ա Հովհաննես 4.8, 2 Նեփի 9.17, Ալմա 32.22, Մորմոն 9.9, Եթեր 3.12, Վարդապետություն և Ուխտեր 19․1–3, 88.41 (տես նաև «Քրիստոսանման հատկանիշներ», Gospel Library): Դուք կարող եք օգտագործել ձեր ցուցակը՝ տարբեր եղանակներով լրացնելով այսպիսի մի նախադասություն. «Քանի որ ես գիտեմ, որ Աստված է, ես կարող եմ վստահել Նրան »:

Մեր վստահությունն առ Աստված մեծանում է, երբ մենք փորձառություններ ենք ունենում Նրա հետ: Մոսիա 4.1–3-ում ի՞նչն օգնեց թագավոր Բենիամինի ժողովրդին «գալ Աստծո բարության իմացությանը» (հատված 6): Մտածեք այն փորձառությունների մասին, որոնք դուք եք ունեցել Աստծո հետ: Այդ փորձառություններն ի՞նչ են ուսուցանել ձեզ Նրա մասին: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում (կամ գուցե ձեռնարկեք) Աստծո հանդեպ ձեր հավատքը կամ վստահությունը խորացնելու համար:

Տես նաև Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աստծո մեծությունը», Լիահոնա, նոյ. 2003, 70–73, Ավետարանական թեմաներ «Հայր Աստված», Gospel Library, «Գիտեմ Հայրս ապրում է», Հիմներ և մանկական երգեր, էջ 59:

Կիսվեք սրբազան փորձառություններով: Որոշ փորձառություններ չափազանց սուրբ են կամ անձնական` դրանցով կիսվելու համար։ Երբ հրավիրում եք ուրիշներին կիսվել փորձառություններով, մի ստիպեք նրանց կիսվել, եթե նրանք չեն ցանկանում:

Մոսիա 4․29-30

Ես պետք է հետևեմ իմ մտքերին, խոսքերին և արարքներին

Աստված մեզ չի տալիս բոլոր հնարավոր մեղքերի ցուցակը: Համաձայն Մոսիա 4.29–30-ի, Նա ի՞նչ է անում փոխարենը: Խորհեք, թե ինչպես են ձեր մտքերը, խոսքերն ու արարքները ազդում ձեր և ուրիշների վրա: Ինչպե՞ս են դրանք ազդում Աստծո հետ ձեր հարաբերությունների վրա: Ինչպե՞ս եք «հետևում [ձեզ]»:

Մոսիա 5․1-5

Տիրոջ Հոգին կարող է հզոր փոփոխություն գործել իմ սրտում

Սովորական է դարձել, երբ մարդիկ ասում են․ «ես չեմ կարող փոխվել։ Ես ուղղակի այդպիսին եմ»։ Ի տարբերություն սրա՝ Բենիամին թագավորի ժողովրդի փորձը ցույց է տալիս մեզ, թե ինչպես է Տիրոջ Հոգին իսկապես փոխում մեր սրտերը: Երբ կարդաք Մոսիա 5․1–5 հատվածները, մտածեք, թե ինչպես է դեպի ճշմարիտ դարձ տանող «հզոր փոփոխությունը» տեղի ունեցել, կամ հնարավոր է, դեռևս տեղի կունենա ձեր կյանքում։ Մտածեք այն նուրբ, աստիճանական փոփոխությունների, ինչպես նաև «հզոր» փորձառությունների մասին: Ինչպե՞ս են այդ փորձառություններն օգնում ձեզ, երբ բախվում եք գայթակղության:

Տես նաև Եզեկիել 36.26–27, Ալմա 5.14, «A Change of Heart (Սրտի փոփոխություն), «The People of King Benjamin Make a Covenant (Բենիամին թագավորի ժողովուրդը ուխտ է կապում)» (տեսաֆիլմեր), Gospel Library:

Քրիստոսը բժշկում է հիվանդ կնոջը

Բուժող ձեռքերը, Ադամ Աբրամ

Մոսիա 5.5–15

Ես ինձ վրա եմ վերցնում Հիսուս Քրիստոսի անունը, երբ ուխտեր եմ կապում Նրա հետ

Ի՞նչ եք սովորում Մոսիա 5․7–9 հատվածներից այն մասին, թե ինչ է նշանակում ձեզ վրա վերցնել Քրիստոսի անունը։ Ի՞նչ են ուսուցանում այս մասին հաղորդության աղոթքները (տեսՄորոնի 4–5): Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք «պատկանում» ենք Փրկչին։

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Լիահոնա, մայիս 2021, 116-19։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Մոսիա 4․1-3, 10

Ապաշխարությունը ուրախություն է բերում

  • Ապաշխարության ուրախության մասին ուսուցանելու համար կարող եք թույլ տալ, որ ձեր երեխաները իրենց ձեռքերը կպչուն կամ կեղտոտ դարձնեն և դիտարկեք, թե ինչպես են նրանք զգում լվացվելուց հետո: Այնուհետև դա կարող եք համեմատել Մոսիա 4.1–3 հատվածի մարդկանց զգացողությունների հետ՝ իրենց մեղքերը ներվելուց առաջ և հետո: Կիսվեք Փրկչի՝ մեզ հոգևորապես մաքրելու զորության մասին ձեր վկայությամբ:

  • Ձեր երեխաներն արդյոք գիտե՞ն, թե ինչպես լիովին և անկեղծորեն ապաշխարել: Օգնեք նրանց գտնել, թե ինչ արեց Բենիամին թագավորի ժողովուրդը Մոսիա 4.1–3, 10: Նրանք կարող են նաև վերանայել «Ապաշխարել, Ապաշխարությունը» Սուրբ գրքերի ուղեցույցում: Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս է հնարավոր դարձնում հարությունը:

Մոսիա 4.12–26

Հիսուս Քրիստոսի ավետարանը ոգեշնչում է ինձ սիրով և բարությամբ վերաբերվել ուրիշներին

  • Ուրիշներին ծառայելով՝ մենք մեզ լավ ենք զգում: Խնդրեք երեխաներին կիսվել փորձառությամբ, երբ նրանք սիրել ու ծառայել են ինչ-որ մեկին և ինչ են զգացել այդ փորձառության շնորհիվ: Ի՞նչ պատճառներով մարդիկ, գուցե, չցանկանան ծառայել ուրիշներին: Ի՞նչ կասեինք մարդուն, որպեսզի հրավիրեինք նրան օգնելու կարիքի մեջ գտնվողներին: Փնտրեք գաղափարներ Մոսիա 4.16–26-ում:

  • Բենիամին թագավորն ուսուցանեց, որ երբ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և ստանում ենք մեր մեղքերի թողությունը, մենք «լցվում ենք Աստծո սիրով» (Մոսիա 4.12): Սա օգնում է մեզ սիրառատ ու բարի լինել ուրիշների հանդեպ: Դուք և ձեր երեխաները կարող են ուսումնասիրել Մոսիա 4.13–16, 26-ը (կամ այսպիսի մի երգ «I’ll Walk with You», Children’s Songbook, 140–41) և գտնել արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե մենք ինչպես կարող ենք ծառայել ուրիշներին: Նրանք կարող են այնուհետև դերակատարել այս բաները կամ նկարել դրանց նկարները և կռահել միմյանց արտահայտությունները: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերն ու բարությունը տանը, դպրոցում կամ եկեղեցում:

Երիտասարդ աղջիկը խաղում է մանկիկի հետ

Հիսուս Քրիստոսը ուսուցանել է մեզ բարի լինել ուրիշների հանդեպ։

Մոսիա 5.5–15

Երբ ես ուխտ եմ կապում Աստծո հետ, ես ինձ վրա եմ վերցնում Քրիստոսի անունը

  • Ձեր երեխաները գուցե բավականություն ստանան՝ ստեղծելով անվանապիտակներ, որոնց վրա գրված է «Հիսուս Քրիստոս» և փակցնեն իրենց վերնաշապիկներին՝ սրտի վրա (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Մինչ նրանք անում են դա, կարող եք նրանց համար կարդալ Մոսիա 5.12-ը և խոսել այն մասին, թե ինչպես է Աստծո հետ ուխտեր կամ խոստումներ կապելը նման Քրիստոսի անունը «միշտ գրված [ունենալուն մեր] սրտերում»:

Լրացուցիչ գաղափարների համար, տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը:

Քրիստոսը կերակրում է թռչուններին

Նրա մշտական հոգածության ներքո, Գրեգ Կ․ Օլսեն