«Մայիսի 6-12-ը․ «Տիրոջ ուժով» Մոսիա 7-10», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Մայիսի 6-12-ը։ Մոսիա 7–10», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Մոսիա 6-12-ը․ «Տիրոջ ուժով»
Մոսիա 7-10
Մինչ Մոսիա թագավորի ժողովուրդը վայելում էր «անընդհատ խաղաղություն» Զարահեմլայում (Մոսիա 7․1), նրանք հիշեցին մեկ այլ խումբ Նեփիացիների, որոնք շատ տարիներ առաջ հեռացել էին, որպեսզի ապրեն Լեքի-Նեփիի երկրում։ Սերունդներ էին անցել, և Մոսիայի ժողովուրդը նրանց մասին ոչինչ չէր լսել։ Ուստի, Մոսիան խնդրեց Ամմոնին որոնողական խումբ ուղարկել և փնտրել հեռացած Նեփիացիներին։ Որոնողական խումբը պարզեց, որ այդ Նեփիացիները «անօրինության պատճառով» (Մոսիա 7․24) գտնվում էին Լամանացիների մոտ՝ գերության մեջ։ Սակայն, Ամմոնի և նրա եղբայրների ժամանումից հետո հանկարծ ազատման հույս ծագեց։
Երբեմն, մենք նման ենք գերության մեջ գտնվող նեփիացիներին. տառապելով մեր մեղքերի պատճառով մտածում ենք, թե ինչպես նորից խաղաղություն գտնենք: Երբեմն, մենք նման ենք Ամմոնին, զգալով, որ պետք է օգնենք ուրիշներին, ի վերջո պարզում ենք, որ մեր ջանքերը ոգեշնչել են նրանց՝ «բարձրաց[նել իրենց] գլուխները և ուրախան[ալ] և ապավին[ել] Աստծուն» (Մոսիա 7․19)։ Անկախ մեր հանգամանքներից, մենք բոլորս պետք է ապաշխարենք և «սրտի ողջ նվիրվածությամբ դառնանք դեպի Տերը, հավատքով, որ «նա … կազատի [մեզ]» (Մոսիա 7․33)։
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Հիսուս Քրիստոսն ինձ ազատելու զորություն ունի
Հանդիպումը Ամմոնի հետ թագավոր Լիմքիի մեջ հույս արթնացրեց, և նա ցանկացավ այդ հույսը փոխանցել իր ժողովրդին: Գուցե նրա խոսքերը ձեզ ևս հույս տան: Համատեքստի համար վերանայեք Լիմքիի ժողովրդի իրավիճակը Մոսիա 7.20–25 հատվածներում: Ապա խորհեք այս հարցերի շուրջ, երբ կարդաք Մոսիա 7.14–33-ը:
-
Ի՞նչ ասաց Լիմքին, որպեսզի ամրապնդի իր ժողովրդի հավատքն ու հույսը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
-
Ի՞նչ արտահայտություններ են օգնում ձեզ հույս զգալ (տես հատվածներ 19, 33):
-
Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ վստահել, որ Աստված կարող է և կազատի ձեզ:
Տես նաև «Փրկիչն Իսրայելի», Հիմներ և մանկական երգեր, էջ 5։
Ես ստեղծվել եմ «Աստծո պատկերով»
Մոսիա 7.26-27-ում Լիմքին բացատրեց Աբինադիի կողմից ուսուցանված որոշ ճշմարտություններ: Ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել այդ հատվածներում: Ինչպե՞ս են այս հատվածներն ազդում այն բանի վրա, թե դուք ինչպես եք տեսնում Աստծուն և ինքներդ ձեզ։
Տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Your Body: A Magnificent Gift to Cherish», Լիահոնա, Օգոստ. 2019, 50–55:
Տերը տալիս է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ մարդկությանն օգնելու համար
Երբ Լիմքին լսեց Ամմոնի այն վկայությունը, որ Տերը տեսանող էր բարձրացրել, Լիմքին «անչափ ուրախացավ և գոհություն հայտնեց Աստծուն» (Մոսիա 8․19)։ Ձեր կարծիքով, նա ինչո՞ւ ունեցավ այդ զգացողությունը։ Մոսիա 8․13–19 հատվածներում գրված Ամմոնի խոսքերից ի՞նչ եք սովորում տեսանողների մասին։
Այսօր մենք սատարում ենք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին՝ որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ինչպե՞ս են նրանք «մեծ բարիք» հանդիսանում ձեզ համար (Մոսիա 8.18)։ Ի՞նչ են նրանք ուսուցանել ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:
Ինչպե՞ս կարող եք Ամմոնի նման համարձակ խոսել մարգարեների, տեսանողների և հայտնողների անհրաժեշտության մասին (տես Մոսիա 8.13–18): Օրինակ՝ ինչո՞վ կարող եք կիսվել ձեր ընտանիքի կամ զանգվածային լրատվամիջոցների հետ:
-
Ճշմարտություններ, որոնք վերականգնվել են մեր օրերում Ջոզեֆ Սմիթի և Տիրոջ այլ մարգարեների կողմից (օրինակ՝ Աստծո էությունը, մեր աստվածային ինքնությունը կամ ընտանիքի հավերժական բնույթը): «Հիսուս Քրիստոսի Ավետարանի լրիվության վերականգնումը» կամ «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» (Gospel Library) հռչակագրի վերանայումը կարող է օգնել ձեզ` մտածել այդ ճշմարտություններից մի քանիսի մասին։
-
Պատվիրանների կամ արարողությունների օրհնությունները (ինչպես օրինակ, Իմաստության Խոսքը, մաքրաբարոյության օրենքը կամ ընտանիքների կնքումը):
Անցած ամիս՝ գերագույն համաժողովի ժամանակ, մենք լսեցինք մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին: Ո՞ր ուղերձները ոգեշնչեցին ձեզ։ Ի՞նչն եք այլ կերպ անելու՝ հիմնվելով ձեր սովորածի վրա: Ի՞նչ էին Տիրոջ տեսանողներն ասում «բաների մասին, որոնք պետք է գան»: (Մոսիա 21․17)։
Տես նաև Ավետարանական թեմաներ, «Prophets (Մարգարեներ)», Gospel Library:
Ես կարող եմ դիմակայել իմ մարտահրավերներին «Տիրոջ ուժով»
Զենիֆն ընդունեց, որ իր սխալները իր ժողովրդին դրեցին դժվարին կացության մեջ: Սակայն, ավելի ուշ, երբ նա պատերազմում էր Լամանացիների դեմ, օգնեց իր ժողովրդին Տիրոջ հանդեպ հավատքով դիմակայել իրենց մարտահրավերները։ Երբ կարդաք Մոսիա 9-10 գլուխները, ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Զենիֆի ժողովուրդը, որպեսզի ցույց տար իր հավատքը։ Ինչպե՞ս Աստված զորացրեց նրանց։ Ինչպե՞ս է Նա զորացրել ձեզ: Ձեզ համար ի՞նչ է նշանակում առաջ գնալ «Տիրոջ ուժով» (Մոսիա 9․17, 10․10–11)։
Իմ ընտրությունները կարող են ազդել սերունդների վրա
Երբ կարդաք Մոսիա 10.11–17-ը, բացահայտեք, թե Լամանացիների նախորդ սերունդների գործողություններն ու վերաբերմունքն ինչպե՞ս ազդեց հաջորդ սերունդների վրա: Ի՞նչ է սա առաջարկում այն մասին, թե ձեր ընտրություններն ինչպես կարող են ազդել ուրիշների վրա` բարու կամ չարի համար, ներառյալ մարդկանց, ովքեր դեռ չեն ծնվել:
Երեխաներին ուսուցանելու գաղափարներ
Աստված օգնում էր սուրբ գրությունների մարդկանց, Նա կարող է ինձ ևս օգնել
-
Երբ թագավոր Լիմքիի ժողովուրդը փորձանքի մեջ էր, նա սուրբ գրություններից պատմություններ պատմեց, նրանց հավատքը շենացնելու համար: Հարցրեք ձեր երեխաներին սուրբգրային պատմությունների կամ կերպարների մասին, որոնք օգնում են նրանց հավատք ունենալ: Ապա կարող եք կարդալ Մոսիա 7.19-ը նրանց համար և վերանայեք այս հատվածում հիշատակվող պատմությունները (տես «The Passover (Զատիկը)» և «The Israelites in the Wilderness (Իսրայելացիները անապատում)» Հին Կտակարանի պատմություններ, 70–76): Գուցե ձեր երեխաները կամենան դրանք դերակատարել: Տերն ինչպե՞ս օգնեց ժողովրդին այս պատմություններում: Նա ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
-
Լրացուցիչ օրինակների համար, թե Տերն ինչպես է օգնում մեզ, ընտրեք մի քանի հատվածներ «Մորմոնի Գրքի պատմություններ» կամ «Նեփիի քաջությունը» (Մանկական երգարան, 118–19, 120–21) երեխաների հետ երգելու համար: Օգնեք նրանց բացահայտել, թե Տերն ինչպես օգնեց Մորմոնի Գրքի մարդկանց, և Նա ինչպես կարող է օգնել մեզ:
Աստված մեզ տվել է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ
-
Տեսանողների մասին ուսուցանելու համար համեմատեք նրանց այն իրերի հետ, որոնք օգնում են մեզ ավելի լավ տեսնել, ինչպես օրինակ` ակնոցը, հեռադիտակը կամ մանրադիտակը: Ապա, երբ կարդաք Մոսիա 8.17-ը ձեր երեխաների համար, նրանք կարող են իրենց ձեռքերը դնել իրենց աչքերին` կարծես հեռադիտակի միջով են նայում, երբ ամեն անգամ լսեն «տեսանող» բառը (տես նաև Մոսիա 6.35–36-ը): Խոսեք նրանց հետ այն բաների մասին, որոնք Տերն օգնում է մարգարեներին «տեսնել», իսկ մենք չենք կարող տեսնել: Մարգարեներն ու տեսնողները, ինչպես օրինակ Ջոզեֆ Սմիթը, ի՞նչ են հայտնել մեզ:
-
Մոսիա 8.16–18-ը ձեր երեխաների հետ կարդալուց հետո կարող եք օգնել նրանց լրացնելու նմանատիպ մի նախադասություն Տեսանողը նման է … ով օգնում է մեզ … : Օրինակ՝ տեսանողը նման է ճանապարհային նշանի, որը մեզ ցույց է տալիս դեպի Հիսուսը։
-
Դուք կարող եք նաև թղթից ոտնահետքեր պատրաստել և հրավիրել ձեր երեխաներին իրենց վրա նկարել այն բաները, որոնք մեզ խորհուրդ են տվել անել մարգարեները, տեսանողները և հայտնողները: Ոտնահետքերը դրեք հատակին, արահետ՝ ստեղծելով սենյակում, և թող ձեր երեխաները քայլեն այդ ոտնահետքերի վրայով: Ինչպես կարող է տեսանողը «օգտակար լինել» մեզ համար (տես Մոսիա 8.17–18):
Երբ ես թույլ եմ, Տերը կարող է զորացնել ինձ
-
Երբ երեխաները դժվարությունների են հանդիպում, նրանք երբեմն զգում են թույլ ու անօգնական: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին ապավինել Տիրոջ ուժին: Ապա կարող եք նրանց հարցեր ուղղել, թե ինչ ենք անում՝ ֆիզիկապես ուժեղ դառնալու համար: Ի՞նչ է նշանակում ունենալ «մարդկային ուժ» (տես Մոսիա 10.11): Ի՞նչ է նշանակում ունենալ «Տիրոջ ուժը» (տես Մոսիա 9.17-18, 10.10): Ինչպե՞ս ենք մենք ստանում ուժ Տիրոջից: Գուցե ձեր երեխաները նկարեն այնպիսի բաների մի նկար, որ իրենց օգնում է ուժ ստանալ Տիրոջից: