«Մայիսի 20-26-ը․ «Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ» Մոսիա 18-24»․ Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2024)
«Մայիսի 20-26-ը: Մոսիա 18-24», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Մայիսի 20-26-ը․ Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ
Մոսիա 18-24
Մոսիա 18, 23–24 գլուխներում Ալմայի և նրա ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում «գալ Աստծո հոտը» (Մոսիա 18․8)։ Երբ Ալմայի ժողովուրդը մկրտվեց, ուխտ կապեցին Աստծո հետ «ծառայել նրան և պահել Նրա պատվիրանները» (Մոսիա 18․10)։ Թեև դա անձնական պարտավորություն էր, նաև նշանակում էր, թե ինչպես են նրանք վերաբերվում միմյանց։ Այո, Երկնային Հոր մոտ տանող ուղին անհատական է, և մեր փոխարեն ոչ ոք չի կարող պահել մեր ուխտերը, բայց դա չի նշանակում, որ մենք մենակ ենք: Մենք միմյանց կարիքն ունենք: Մենք՝ որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ, ուխտում ենք ծառայել Աստծուն՝ այդ ճանապարհին օգնելով և ծառայելով միմյանց և «[կրելով] մեկը մյուսի բեռը» (Մոսիա 18․8–10)։ Անկասկած, Ալմայի ժողովուրդը ծանր բեռ ուներ կրելու՝ ինչպես բոլորս: Տերն օգնում է մեզ «հեշտությամբ տանել [մեր] բեռները» (Մոսիա 24․15)՝ տալով մեզ Սրբերի մի համայնք, որոնք խոստացել են սգալ մեզ հետ և մխիթարել մեզ այնպես, ինչպես մենք ենք խոստացել նրանց համար։
Տես նաև «Տերն ազատում է Ալմայի և Լիմքիի ժողովուրդներին» (տեսաֆիլմ), Gospel Library:
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Մկրտվելիս ես ուխտ եմ կապում Աստծո հետ
Մտածեք, թե Մոսիա 18-ում նկարագրված հավատացյալները որքան նվիրված էին Հիսուս Քրիստոսին: Նրանք մեծ համարձակություն էին գործադրում գաղտնի հանդիպելով, որպեսզի սովորեին Նրա մասին (տես հատված 3-ը): Եվ երբ հնարավորություն տրվեց ցույց տալ իրենց նվիրվածությունը մկրտության ուխտի միջոցով, «նրանք ուրախությունից ծափ տվեցին և բացականչեցին. Այս է մեր սրտի իղձը» (Մոսիա 18.11):
Այս հատվածների ընթերցումը կարող է լավ հնարավորություն ընձեռել ձեզ խորհելու, թե որքան կարևոր են ձեր ուխտերը ձեզ համար: Երբ ուսումնասիրեք Մոսիա 18.8–14-ը, մասնավորապես հաշվի առեք հետևյալ հարցերը.
-
Այդ հատվածներից ի՞նչ եք սովորում այն խոստումների մասին, որոնք տալիս եք մկրտության ժամանակ։ Ի՞նչ է Աստված խոստանում ձեզ (տես հատվածներ 10, 13):
-
Ի՞նչ կապ ունի Աստծուն ծառայելու ուխտը միմյանց սպասավորելու մեր ջանքերի հետ (տես հատվածներ 8–9)։
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար «կանգնելու որպես Աստծո [վկա]» (հատված 9):
-
Ինչպե՞ս է մկրտության ուխտը պահելը օգնում ձեզ «լցվել Հոգով»: (Մոսիա 18․14)։ Ինչպե՞ս է Հոգին օգնում ձեզ պահել ձեր ուխտը։
Այս հարցերին պատասխանելիս խորհեք, թե ինչու են ուխտերն ու արարողությունները կարևոր Աստծո համար: Դուք կարող եք գաղափարներ գտնել երեց Ջերիթ Վ. Գոնգի ուղերձում «Պատկանելություն ուխտին» (Լիահոնա, նոյ. 2019, 80–83) կամ Նախագահ Ջին Բ. Բինգհեմի ուղերձում «Աստծո հետ կապած ուխտերը զորացնում, պաշտպանում և պատրաստում են մեզ հավերժական փառքի համար» (Լիահոնա, մայիս 2022, 66–69): Ինչո՞ւ եք դուք երախտապարտ ձեր ուխտերի համար: Ի՞նչ եք անում ձեր խոստումները պահելու համար:
Տես նաև ավետարանական թեմաներ «Մկրտություն», Gospel Library, «Alma the Elder Teaches and Baptizes at the Waters of Mormon (Ալմա Ավագը ուսուցանում է և մկրտում Մորմոնի ջրերում)» (տեսաֆիլմ), Gospel Library:
Աստված պատվիրում է Իր ժողովրդին հավաքվել, կազմակերպվել և միաբան լինել
Ոմանք զարմանում են, թե մենք ինչու եկեղեցու կարիք ունենք: Ուսումնասիրեք Մոսիա 18.17–31 հատվածները և փնտրեք այն արժեքը, որ Ալմայի ժողովուրդը գտավ՝ հավաքվելով «Քրիստոսի եկեղեցում» (Մոսիա 18.17): Ի՞նչ նմանություններ եք տեսնում Ալմայի օրերի Հիսուս Քրիստոսի և մեր օրերի Եկեղեցու միջև։
Ինչպե՞ս կարձագանքեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին, որը չի հավատում, որ կազմակերպված եկեղեցին անհրաժեշտություն է: Ինչո՞ւ եք երախտապարտ, որ պատկանում եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն։
Ի՞նչ կարող եք անել, որ օգնեք ձեր ծխի կամ ճյուղի անդամներին «միավորել իրենց սրտերը միությամբ ու սիրով» (Մոսիա 18.21):
Տես նաև Դալլին Հ. Օուքս «Եկեղեցի հաճախելու պատճառները», Լիահոնա, նոյ. 2021, 24–26, «Love One Another», Hymns, no. 308:
Աստված ինձ օգնում է կրել իմ բեռները
Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը գերի ընկան, բայց տարբեր հանգամանքներում։ Ի՞նչ կարող եք սովորել՝ համեմատելով Լիմքիի ժողովրդի Մոսիա 19–22 և Ալմայի ժողովրդի պատմությունները Մոսիա 18, 23–24։ Երբ կատարեք դա, փնտրեք այն ուղերձները, որոնք վերաբերում են ձեր կյանքին։ Օրինակ ի՞նչ է նշանակում «աստիճանաբար բարգավաճել»: (Մոսիա 21․16) Ինչպե՞ս կարող եք կիրառել այս սկզբունքը։
Ես կարող եմ վստահել Տիրոջը
Չնայած Ալման և նրա ժողովուրդը ապաշխարել էին իրենց մեղքերից, նրանք նույնպես հայտնվեցին ստրկության մեջ: Նրանց փորձը ցույց է տալիս, որ վստահելով Աստծուն և պահելով մեր ուխտերը, միշտ չէ, որ հեռացնում ենք մեր դժվարությունները, բայց դա իսկապես օգնում է մեզ հաղթահարել դրանք։ Երբ կարդաք Մոսիա 23․21–24 և 24․8–17 հատվածները, ուշադրություն դարձրեք այն բառերին և արտահայտություններին, որոնք կօգնեն ձեզ վստահել Տիրոջը՝ անկախ ձեր հանգամանքներից։
Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Լիահոնա, մայիս 2014, 87–90։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Երբ մկրտվում եմ, ես ուխտ եմ կապում Աստծո հետ
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին պատրաստվել մկրտության, կարևոր է նրանց ուսուցանել ուխտի մասին, որը նրանք կապում են, երբ մկրտվում են: Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը և նրանց հետ կարդացեք Մոսիա 18.9–10 հատվածները: Հանձնարարեք մի մկրտված երեխայի ուսուցանել կրտսեր խմբի երեխաներին: Ձեր երեխաներին գուցե հետաքրքիր լինի լսել ձեր մկրտության մասին: Աստծո հետ կապած ուխտերը պահելը ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը։
-
Երեխաները, որոնք մկրտվել են, կարող են հաճախակի հիշեցումներ օգտագործել իրենց կապած ուխտերի մասին և ամեն շաբաթ նորոգել հաղորդության միջոցով: Երեխաները կարող են համեմատել Մոսիա 18.8–10-ում նկարագրված մկրտության ուխտը հաղորդության աղոթքների հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79): Ինչպե՞ս կարող ենք հաղորդությունը դարձնել հատուկ, ակնածալից ժամանակ, ճիշտ ինչպես մեր մկրտություններն էին:
Երբ ես մկրտվում եմ, դառնում եմ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ
-
Արդյոք ձեր երեխաները գիտե՞ն, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Օգնեք նրանց գտնել նկարներ, որոնք ներկայացնում են այն քայլերը, որոնք կատարեցին Եկեղեցու անդամները Մոսիա 18.17–28-ում: Օրինակ`Քահանայության կարգումը և Տասանորդի վճարումը նկարները (Ավետարանի պատկերագիրք, հմր. 106, 113) կարող են ներկայացնել հատվածներ 18-ը և 27–28-ը: Պատմեք նրանց, թե ինչո՞ւ եք երախտապարտ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելու համար։
-
Օգնելով երեխաներին զգալ «միասնության և սիրո մեջ» (Մոսիա 18.21)՝ օգնում եք նրանց կապված մնալ Եկեղեցու հետ իրենց ողջ կյանքի ընթացքում: Հանձնարարեք երեխաներին կարդալ Մոսիա 18.17–28-ը: Ի՞նչ արեցին Քրիստոսի Եկեղեցու անդամները Ալմայի օրերում՝ միմյանց սիրելու և ծառայելու համար: Մենք ինչպե՞ս կարող ենք անել դա մեր ծխում, ճյուղում կամ համայնքում: Սիրո մասին այս երգը՝ «I’ll Walk with You» (Մանկական երգարան, 140), կարող է ամրապնդել այդ ուղերձը:
Աստված կարող է թեթևացնել իմ բեռները
-
Մի պարզ առարկայական դասը կարող է ուսուցումը ավելի հիշվող դարձնել: Պայուսակը լցրեք ծանր առարկաներով (բեռները ներկայացնելու համար) և հրավիրեք որևէ երեխայի պահել պայուսակը: Երբ երեխաների հետ կարդաք Մոսիա 24.8–17-ը, խնդրեք ամեն անգամ մի առարկա հեռացնել պայուսակից, երբ նրանք լսեն Ալմայի և նրա ժողովրդի մասին, որոնք ինչ-որ բան արեցին` փնտրելու Աստծո օգնությունը իրենց բեռները կրելիս: Դուք կարող եք խոսել նրանց հետ այն մասին, թե ինչպես կարող է Երկնային Հայրը մեր բեռները թեթև դարձնել, երբ փնտրենք Նրա օգնությունը: