Մայիսի 27-ից հունիսի 2-ը․ «Նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ» Մոսիա 25-28», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Մայիսի 27-ից հունիսի 2-ը: Մոսիա 25-28», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Մայիսի 27-ից հունիսի 2-ը․ «Նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ»
Մոսիա 25-28
Գրեթե երեք սերունդ ապրելով տարբեր երկրներում՝ Նեփիացիները կրկին մեկ ժողովուրդ դարձան։ Լիմքիի, Ալմայի և Մոսիայի ժողովուրդները, նույնիսկ Զարահեմլայի ժողովուրդը, որոնք չէին սերում Նեփիից, այժմ բոլորը «համարվում էին Նեփիացիների հետ» (Մոսիա 25․13)։ Նրանցից շատերը ուզում էին դառնալ Տիրոջ Եկեղեցու անդամներ, ինչպես Ալմայի ժողովուրդը: Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր «ցանկանում էին վերցնել իրենց վրա անունը Քրիստոսի», մկրտվեցին «և կոչվեցին Աստծո ժողովուրդ» (Մոսիա 25․23–24)։ Տարիներ տևած հակամարտությունից և գերությունից հետո թվում էր, որ Նեփիացիները վերջապես պետք է վայելեին խաղաղության ժամանակաշրջանը:
Սակայն շուտով անհավատները սկսեցին հալածել Սրբերին։ Հատկապես, ողբերգականն այն էր, որ այդ անհավատներից շատերը հավատացյալների զավակներն էին՝ «աճող սերունդը» (Մոսիա 26․1), այդ թվում՝ Մոսիայի որդիները և Ալմայի մեկ որդին։ Պատմությունը հայտնում է հրեշտակի զարմանալի այցելության մասին։ Բայց այս պատմության իսկական հրաշքը պարզապես կամակոր որդիներին հրեշտակների հայտնվելու մասին չէ: Դարձը մի հրաշք է, որն այսպես, թե այնպես, պետք է տեղի ունենա բոլորիս մեջ:
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Ես կարող եմ օգնել ուրիշներին՝ գալ Հիսուս Քրիստոսի մոտ
Բայց դարձն անձնական է. այն չի կարող որպես ժառանգություն փոխանցվել այդ մարդու զավակներին: Երբ կարդաք Մոսիա 26.1–6-ը, խորհեք աճող սերնդի ուրացության հավանական պատճառների մասին և ուշադրություն դարձրեք նրանց անհավատության հետևանքներին: Կարող եք նաև մտածել այն մարդկանց մասին, որոնց կարող եք բերել Քրիստոսի մոտ։ Մոսիա 25–28-ի ձեր ուսումնասիրության ընթացքում Հոգին գուցե շշնջա բաներ, որոնք դուք կարող եք անել` օգնելու նրանց, զարգացնել հավատք առ Հիսուս Քրիստոս:
Աստծո հավատարիմ ծառաները ձգտում են կատարել Նրա կամքը
Երբեմն, մենք գուցե մտածենք, որ Ալմայի նման Եկեղեցու ղեկավարը միշտ ճշգրիտ գիտի, թե ինչպես վարվի։ Մոսիա 26-ում մենք կարդում ենք Եկեղեցում ծագած մի խնդրի մասին, որին Ալման երբեք չէր առնչվել: Ալման ի՞նչ արեց այս իրավիճակում (տես Մոսիա 26.13–14, 33–34, 38–39): Ալմայի փորձառությունից ի՞նչ ենք հասկանում այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք մեր ընտանիքում կամ Եկեղեցու ծառայության մեջ ծագած դժվարին խնդիրներին:
Տերն ի՞նչ ուսուցանեց Ալմային Մոսիա 26.15–32-ում: Ուշադրություն դարձրեք, որ Տիրոջ պատասխաններից մի քանիսը ուղղակիորեն չէին պատասխանում Ալմայի հարցին։ Սա ի՞նչ է հուշում աղոթքի և անձնական հայտնություն ստանալու մասին։
Աստված պատրաստակամորեն ներում է ինձ, երբ ես ապաշխարում եմ և ներում եմ ուրիշներին
Ապաշխարությունը և ներումը Մոսիա 26–27 գլուխներում հաճախակի հանդիպող թեմաներ են։ Փնտրեք խոսքեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են ապաշխարության և ներման մասին Մոսիա 26.22–24, 29–31, 27.23–37 հատվածներում:
Որոշ մարդկանց գուցե հետաքրքրի, թե Աստված իսկապես ներո՞ւմ է իրենց: Ձեր պատկերացմամբ, Ալմա Ավագը ի՞նչ խորհուրդ կտար Զարահեմլայի Եկեղեցու անդամին, որն ուներ այդ մտահոգությունը: Ալման ի՞նչ սովորեց Տիրոջից Մոսիա 26․15-31 հատվածներում, որը կարող է օգնել Եկեղեցու այդ անդամին (տես նաև Մորոնի 6․8, Վարդապետություն և Ուխտեր 19.16–18, 58.42–43)։
Հիսուս Քրիստոսի միջոցով ես կարող եմ փոխվել դեպի լավը
Ակնհայտ էր, որ Ալմա Կրտսերը հոգևոր վերածննդի կարիք ուներ: Նա և Մոսիայի որդիները «մեղսավորներից ամենանողկալին էին» (Մոսիա 28.4): Սակայն իր դարձից անմիջապես հետո Ալման վկայեց, որ դարձը կարևոր է բոլորի համար․ «Մի զարմացիր»,- ասաց նա, «որ ողջ մարդկությունը … պիտի վերստին ծնվեն» (Մոսիա 27․25, շեղագիրն ավելացված է)։
Երբ կարդաք Մոսիա 27․8–37 հատվածների Ալմայի փորձառության մասին, ձեզ պատկերացրեք նրա փոխարեն։ Կարո՞ղ եք ինքներդ մտածել ձեր այն բաների մասին, որոնք պետք է փոխել: Ալմայի հոր նման, ո՞վ է աջակցում և «մեծ հավատքով» աղոթում ձեզ համար։ Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ «համոզվել Աստծո զորության և իշխանության վերաբերյալ» (Մոսիա 27․14)։ Ի՞նչ «մեծ բաներ է» Տերն արել ձեր կամ ձեր ընտանիքի համար, որ դուք պետք է «հիշեք» (Մոսիա 27․16): Ալմա Կրտսերի խոսքերից ու արարքներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչ է նշանակում վերստին ծնվել։ Ինչպիսի՞ օրինակներ եք դուք տեսել:
Գտեք մի պահ և գրանցեք, թե ինչպես է Փրկիչն օգնում ձեզ փոխվել կամ նորից ծնվել, նույնիսկ, եթե ձեր փորձառությունները այնքան փոփոխական կամ հանկարծակի չեն, որքան Ալմայինը: Կա՞ արդյոք մի հիմն, որ կարող եք երգել կամ լսել, որն արտահայտում է ձեր զզացմունքները ինչպես՝ «Ես մնում եմ զարմացած» երգը: Հիմներ և մանկական երգեր, էջ 22): Ո՞ւմ կարող է օգտակար լինել ձեր փորձառությունների մասին լսելը:
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը այդ փոփոխությունը համեմատել է վարունգից թթու վարունգ ստանալու հետ (տես «Դուք պետք է նորից ծնվեք», Լիահոնա, մայիս 2007, 19–22)։ Այդ համեմատությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ` դարձի գալու մասին:
Տես նաև Ավետարանական թեմաներ, «Become like Jesus Christ (Դարձեք Հիսուս Քրիստոսի նման)», Gospel Library, «Alma Testifies He Has Been Born of God (Ալման վկայում է, որ Նա ծնվել է Աստծուց)» (տեսաֆիլմ), Gospel Library.
Աստված լսում է իմ աղոթքները և կպատասխանի դրանց՝ ըստ Իր կամքի և ժամանակի
Գուցե դուք եղել եք Ալմա Ավագի դրության մեջ ընտանիքի որևէ անդամի հետ, որը կործանարար ընտրություններ է կատարում։ Ի՞նչ եք գտնում Մոսիա 27․8–24 հատվածներում, որը ձեզ հույս է տալիս։ Ինչպե՞ս կարող են այդ հատվածներն ազդել ուրիշների համար ասված ձեր աղոթքների վրա։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Տերը կամենում է, որ ես ներեմ
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին բացահայտել, թե Տերն ինչ ուսուցանեց Ալմային ներելու մասին, դուք կարող եք հրավիրել նրանց կարդալ Մոսիա 26.29–31-ը, նաև հաշվեք, թե քանի անգամ է հայտնվում «ներել» բառը: Այս պատմություններն ի՞նչ են ուսուցանում մեզ ուրիշներին ներելու մասին: (Տես նաև «Help Me, Dear Father», Children’s Songbook, 99:)
-
Փրկչի ներման օրինակն ընդգծելու համար դուք կարող եք ցույց տալ Նրա նկարը խաչի վրա և միասին կարդալ Ղուկաս 23.33–34 հատվածները: Ի՞նչ խնդրեց Հիսուսը Երկնային Հորն անել այն մարդկանց համար, ովքեր Իրեն խաչ էին բարձրացնում: Այս քննարկումից հետո, ձեր երեխաները կարող են դերախաղով ցույց տալ, թե ինչպես են ներում միմյանց:
-
Երբեմն դժվար է պահպանել սուրբ գրություններն ամեն օր ուսումնասիրելու սովորությունը: Ինչպե՞ս կարող են օգնել Ալմային ուղղված Աստծո խոսքերը։ Երեխաներին խնդրեք ձևացնել, թե խոսում են մեկի հետ, ով կարծում է, որ Աստված երբեք չի ների իրեն: Հրավիրեք ձեր երեխաներին գտնել որևէ բան Մոսիա 26.22–23, 29–30-ում, որը կարող է օգնել այդ մարդուն:
Հիսուս Քրիստոսն օգնում է ինձ ավելի նմանվել Իրեն
-
Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների դարձը կարող է ցույց տալ ձեր երեխաներին, որ Փրկչի զորությամբ յուրաքանչյուրը կարող է փոխվել: Դուք կամ ձեր երեխաները կարող են օգտագործել այս համառոտ շարադրանքի նկարները, այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և մի քանի կարևոր սուրբ գրություններ Մոսիա 27.8–37 հատվածներից՝ պատմությունը պատմելու համար (տես նաև «Գլուխ 18. Ալմա Կրտսերն ապաշխարում է», Մորմոնի Գրքի պատմություններ, 49–52): Հատուկ շեշտադրում հավելեք հատված 24-ին, ուսուցանելով, որ Ալման ապաշխարեց և Հիսուս Քրիստոսն օգնեց նրան փոխվել: Թող ձեր երեխաները դերերով խաղան այդ պատմությունը, եթե կամենան։
Ես կարող եմ աղոթել և ծոմ պահել, որպեսզի Աստված օրհնի այն մարդկանց, ում սիրում եմ
-
Միասին կարդացեք Մոսիա 27․8-24-ը և խնդրեք երեխաներին գտնել, թե Ալման և իր ժողովուրդն ի՞նչ արեցին Ալմա Կրտսերին օգնելու համար։ Երբևէ ինչ-որ մեկի համար ծոմ պահե՞լ եք և աղոթել։ Ձեր փորձառությամբ կիսվեք երեխաների հետ և թույլ տվեք, որ նրանք էլ կիսվեն իրենցով:
-
Դուք կամ ձեր երեխաները գիտե՞ն որևէ մեկին, ով օգնության կարիք ունի։ Հետևելով Ալմայի օրինակին, գուցե դուք կարողանաք աղոթել միասին այդ մարդու համար և, եթե ձեր երեխաները կարողանան, նրանց համար նաև ծոմ պահեք: