Եկ, հետևիր ինձ 2024
Հունիսի 17-23-ը․ «Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին» Ալմա 8-12


«Հունիսի 17-23-ը․ «Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին»: Ալմա 8–12», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)

«Հունիսի 17-23-ը: Ալմա 8-12», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2024 (2024)

Ալման քարոզում է

Ուսուցանել ճշմարիտ վարդապետություն, Մայքլ Թ. Մալմ

Հունիսի 17-23-ը․ «Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին»

Ալմա 8-12

Աստծո գործը չի ձախողվի Սակայն Նրա գործին օգնելու մեր ջանքերը երբեմն թվում է, թե ձախողվում են, առնվազն՝ մենք անմիջապես չենք տեսնում այն արդյունքը, որի համար հույս ենք տածում։ Երբեմն, մենք կարող ենք մի քիչ Ալմայի նման զգալ, երբ նա քարոզում էր ավետարանը Ամմոնիայում, երբ նրան մերժեցին, վրան թքեցին և դուրս նետեցին։ Այնուամենայնիվ, երբ հրեշտակը հրահանգեց նրան հետ գնալ և կրկին փորձել, Ալման արիաբար «շտապ վերադարձավ» (Ալմա 8․18), և Աստված պատրաստեց ճանապարհը նրա առաջ։ Նա ոչ միայն Ալմային ուտելու սնունդ և մնալու տեղ տվեց, այլև պատրաստեց Ամուղեկին, որը դարձավ ընկերակից ծառայողը, ավետարանի ուժեղ պաշտպանը և հավատարիմ ընկերը: Ծառայելով Տիրոջ արքայությունում, երբ կանգնում ենք անհաջողությունների և հիասթափությունների առջև, մենք կարող ենք հիշել, թե ինչպես Աստված աջակցեց և առաջնորդեց Ալմային, և կարող ենք վստահ լինել, որ Աստված կաջակցի և կառաջնորդի մեզ նույնպես, նույնիսկ, դժվարին իրավիճակներում:

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Ալմա 8

սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու իմ ջանքերը համբերություն են պահանջում

Դուք երբևէ փորձե՞լ եք Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվել որևէ մեկի հետ, բայց ձեր հրավերը մերժվել է: Ալման ևս զգաց այդ: Ի՞նչ եք սովորում նրանից Ալմա 8.13–16-ում ավետարանով կիսվելու մասին, չնայած մարտահրավերներին և ընդդիմությանը: Շարունակեք կարդալ հատվածներ 17–32-ը, և փնտրեք արտահայտություններ, որոնք ոգեշնչում են ձեզ շարունակել կիսվել ավետարանով, նույնիսկ, երբ թվում է, թե հաջողության չեք հասնում։

Մարգարեները և առաքյալները Քրիստոսի հատուկ վկաներն են, ուստի նրանք ունեն բազմաթիվ ոգեշնչված խորհուրդներ` կիսվելու Նրա մասին վկայելու վերաբերյալ: Նայեք, թե ինչ է երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել «Բայց ի՞նչ, եթե դա դժվար է» (հատված «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», ուղերձից Լիահոնա, մայիս 2019, 18) կամ նրանով ինչ Գարի Ի. Սթիվենսոնն է կիսվել «Սիրեք, կիսվեք, հրավիրեք» ուղերձում, (Լիահոնա, մայիս 2022, 84–87): Ի՞նչ եք գտնում այնտեղ, որը կարող է օգնել որևէ մեկին, ով սկսում է հուսալքված զգալ ավետարանով կիսվելու հարցում:

Ինպե՞ս կամփոփեիք այն ամենը, ինչ ուսումնասիրել եք այստեղ` ավետարանով կիսվելու մասին մեկ կամ երկու խրախուսող հայտարարություններով: Ստեղծեք պաստառ կամ մեմ, որը կարող է ոգեշնչել ձեզ (և ուրիշներին) շարունակել փորձել:

Տես նաև «Help Me Teach with Inspiration», Hymns, no. 281; «Alma Is Commanded by an Angel to Return to Ammonihah» (տեսաֆիլմ), Gospel Library; Gospel Topics, “Inviting All to Receive the Gospel of Jesus Christ,” Gospel Library:

Ալմա 9.14–23

Աստծո օրհնությունները գալիս են մեծ պատասխանատվության հետ

Կարդալով, թե ինչպես են Նեփիացիները Ամմոնիայում վերաբերվում Տիրոջ ծառաներին, հեշտ է մոռանալ, որ նրանք մի ժամանակ ավետարանով ապրող ժողովուրդ էին և «Տիրոջ մեծապես արտոնված ժողովուրդ» (Ալմա 9․20)։ Երբ կարդաք այն մեծ օրհնությունների մասին, որոնք Աստված տվեց Նեփիի ժողովրդին (տես հատկապես Ալմա 9․14–23), խորհեք այն մեծ օրհնությունների շուրջ, որոնք Նա տվել է ձեզ։ Ի՞նչ պարտականություներ են գալիս այդ օրհնությունների հետ: Ի՞նչ եք անում այդ օրհնություններին հավատարիմ մնալու համար։

Տես Վարդապետություն և Ուխտեր 50․24, 82․3, 93․39։

Ալմա 11-12

Աստծո ծրագիրը փրկագնման ծրագիր է

Ալմա 11–12 գլուխներում Ալման և Ամուղեկը անվանեցին Աստծո ծրագիրը անվանեցին փրկագնման ծրագիր։ Այս գլուխները կարդալիս մտածեք, թե ինչու է փրկագնում բառն օգտագործվում ծրագրի նկարագրության համար: Մի կարճ ամփոփում գրեք այն մասին, թե ինչու Ալման և Ամուղեկը ուսուցանեցին ծրագրի հետևյալ կետերի մասին:

  • Անկում

  • Քավիչը

  • Ապաշխարություն

  • Մահ

  • Հարություն

  • Դատաստան

Ուշադրություն դարձրեք ժողովրդի վրա ունեցած Ամուղեկի խոսքերի ազդեցությանը (տես Ալմա 11․46)։ Աստծո ծրագրի մասին իմանալն ինչպե՞ս է ազդում ձեզ վրա:

Տես նաև Դալլին Հ․ Օուքս, «Մեծ ծրագիրը», Լիահոնա, մայիս 2020, 93–96, «Amulek Testifies of Jesus Christ (Ամուղեկը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին)» (տեսաֆիլմ), Gospel Library:

Ալմա 12.8–18

Եթե ես չկարծրացնեմ իմ սիրտը, ես ավելի շատ կստանամ Աստծո խոսքը

Ոմանք կարող են մտածել, թե ինչու Երկնային Հայրը ամեն ինչի մասին մեզ հայտնի չի դարձնում: Ալմա 12.9–14-ում Ալման բացատրեց մեկ հավանական պատճառ: Այս հարցերը կարող են օգնել ձեզ խորհել այն մասին, թե նա ինչ սովորեցրեց.

  • Ի՞նչ է նշանակում կարծրացնել ձեր սրտերը։ Որո՞նք են կարծրացած սիրտ ունենալու հետևանքները (տես նաև Ալմա 8.9–11, 9.5, 30–31, և 10.6, 25):

  • Ի՞նչ կարող եք անել՝ դարձնելու ձեր սիրտը դեպի Աստված (տես Երեմիա 24.7, Ալմա 16.16, Հելաման 3.35):

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի համոզվեք, որ Աստծո խոսքը «գտնվում է [ձեր] մեջ»: (Ալմա 12․13)։ Երբ ունենաք Աստծո խոսքը ձեր մեջ, այն ի՞նչ ազդեցություն կունենա ձեր «խոսքերի», «գործերի» և «մտքերի» վրա: (Ալմա 12․14):

Ի՞նչ է ուսուցանում ձեզ Ամուղեկի փորձառությունը փափուկ սիրտ ունենալու օրհնությունների մասին (տես Ալմա 10.1–11):

Տես նաև «Alma Warns Zeezrom» (տեսաֆիլմ), Gospel Library։

Ավելի շատ գաղափարների համար տես այս ամսվա Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի թողարկումները:

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ալմա 8-10

Ես կարող եմ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով

  • Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կարող է օգնել ձեզ Ալմա 8–10-ում գտնվող իրադարձություններն ամփոփել ձեր երեխաների համար: Գուցե կամենաք օգնել նրանց գտնել սկզբունքներ, որոնք Ալմային և Ամուղեկին լավ միսիոներներ դարձրեցին: Օրինակ նրանք չհանձնվեցին (տես Ալմա 8.8–13), նրանք վկայեցին Քրիստոսի մասին (տես Ալմա 9.26–27), և նրանք աշխատեցին միասին (տես Ալմա 10.12):

  • Միսիոներական աշխատանքի մասին այս երգը՝ «I Want to Be a Missionary Now» (Children’s Songbook, 168) կարող է ձեր երեխաներին գաղափարներ տալ ընկերների հետ ավետարանով կիսվելու ուղիների մասին։ Հրավիրեք նրանց իրենց գտած գաղափարների ցուցակ կազմել և մարդկանց հետ կիսվել ավետարանով: Դուք նույնիսկ կարող եք թույլ տալ դերախաղով պատկերել, թե նրանք ինչ կարող են ասել կամ անել:

Խրախուսեք մասնակցությունը: Երբ պատրաստվում եք ուսուցանել, այլ ոչ թե ծրագրում բաներ ասել, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ են անելու երեխաները սովորելու համար»: Երեխաներն ավելի լավ կսովորեն և ավելի երկար կհիշեն, եթե նրանք ակտիվորեն մասնակցեն:

Ալմա 11-12

Աստծո ծրագիրը փրկագնման ծրագիր է

  • Գուցե ձեր երեխաները կարողանան մի գծանկար ստեղծել` ներկայացնելով փրկագնման ծրագրի սկզբունքները, ինչպես օրինակ՝ Ադամի և Եվայի անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը, ապաշխարությունը, մահը, հարությունը և դատաստանը: Ապա կարող եք օգնել նրանց համեմատել իրենց նկարները Ալմա 11-12 հատվածների հետ, որոնք ուսուցանում են այդ սկզբունքների մասին:

Ալմա 8.18-22

Ես կարող եմ լավ ընկեր լինել

  • Խնդրեք մի երեխայի ձևացնել, որ Ամուղեկն է, իսկ մյուսին՝ որ Ալման է, երբ դուք պատմեք Ալմա 8.18-22-ում գտնվող պատմությունը: Ինչպե՞ս էր Ամուղեկը լավ ընկեր Ալմայի համար: Խնդրեք երեխաներին պատմել, թե ինչպիսի ընկեր է եղել ինչ-որ մեկը իրենց համար, և ինչ են զգացել իրենք այդ փորձառությունից:

  • Գուցե կարողանաք ընկերության վերաբերյալ գլուխկոտրուկ ստեղծել կամ նկարել ընկերությունը պատկերող նկար և կտրտեք այն գլուխկոտրուկի մասերի: Գլուխկոտրուկի յուրաքանչյուր մասի դարձերեսին գրեք ինչ-որ բան, որը կարող ենք անել` լավ ընկեր լինելու համար, ներառյալ այն բաները, որոնք Ալման ու Ամուղեկն արեցին: Ձեր երեխաները հերթով կարող են ընտրել որևէ կտոր և ավելացնել այն գլուխկոտրուկին, երբ կարդաք, թե ինչ է գրված դարձերեսին: Ո՞վ մեր ընկերության կարիքն ունի:

երկու աղջիկներ ծիծաղում են

Մենք կարող ենք լավ ընկերներ լինել ուրիշների համար:

Ալմա 11.43-44

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես հարություն կառնեմ

  • Օգտագործեք առարկայական դաս, ինչպես այս օրինակում, որպեսզի ուսուցանեք Հարության մասին` ձեր ձեռքը կարող է ներկայացնել ձեր հոգին, իսկ ձեռնոցը կարող է ներկայացնել ձեր մարմինը: Հանեք ձեր ձեռքը ձեռնոցի միջից՝ ցույց տալով երեխաներին, որ մեր հոգին և մարմինը կբաժանվեն մահվան ժամանակ: Ապա նորից հագեք ձեռնոցը, որպեսզի ցույց տաք, որ մեր հոգին ու մարմինը կրկին կմիանան Հարության ժամանակ: Ձեր երեխաները թող հերթով հագնեն ու հանեն ձեռնոցը, երբ կարդաք Ալմա 11.43-ը նրանց համար: Ցուցադրեք Հարություն առած Փրկչի նկարը (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 59) և վկայեք, որ Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձրեց հարությունը բոլորի համար:

Ավելի շատ գաղափարների համար տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը:

Ալման ճաշում է Ամուղեկի հետ

Ալման ճաշում է Ամուղեկի հետ, Դան Բուր