Եկ, հետևիր ինձ 2024
Հունիսի 10-16-ը․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում» Ալմա 5-7


«Հունիսի 10-16-ը․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում» Ալմա 5–7», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)

«Հունիսի 10-16-ը: Ալմա 5-7», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)

Ալմա Կրտսերն ուսուցանում է Զորամացիներին

Ալմա Կրտսերն ուսուցանում է զորամացիներին

Հունիսի 10-16-ը․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»

Ալմա 5-7

Ալման չգիտեր այսօրվա սրտի փոխպատվաստման վիրահատությունների մասին, որոնք վնասված կամ հիվանդ սիրտը փոխարինում են առողջ սրտով։ Բայց նա գիտեր ավելի հրաշալի «սրտի փոփոխության» մասին (Ալմա 5․26), որի միջոցով Փրկիչը մեզ տալիս է հոգևոր կյանքի նորացում, նման «վերստին ծնվելուն» (տես Ալմա 5․14, 49)։ Ալման կարող էր տեսնել, որ սրտի այս փոփոխությունը հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր Նեփիացիներից շատերին։ Ոմանք հարուստ էին, ոմանք աղքատ էին, ոմանք հպարտ էին, իսկ ոմանք՝ խոնարհ, ոմանք հալածողներ էին, ոմանք էլ՝ հալածանքներից տառապողներ (տես Ալմա 4․6–15)։ Բայց բոլորն էլ բժշկվելու համար կարիք ունեին գալ դեպի Հիսուս Քրիստոսը, այնպես, ինչպես մենք բոլորս ունենք դրա կարիքը։ Անկախ նրանից՝ մենք ձգտում ենք հաղթահարել հպարտությունը կամ դիմակայել տառապանքներին, Ալմայի ուղերձը նույնն է. «Եկեք և մի վախեցեք» (Ալմա 7․15)։ Թող Փրկիչը փոխի կարծրացած, մեղավոր կամ վիրավոր սիրտը և դարձնի այն խոնարհ, մաքուր և նոր:

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Ալմա 5․14–33

Ես պետք է զգամ և շարունակեմ զգալ սրտի հզոր փոփոխություն

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Ես պետք է պարբերաբար ժամանակ գտնեմ հարցնելու ինքս ինձ. «Ինչպե՞ս են իմ գործերը»։ Այս անձնական առանձնազրույցի ժամանակ որպես ուղեցույց ես սիրում եմ կարդալ և խորհել ինքնավերլուծական խոսքերը, որոնք տրված են Ալմայի հինգերորդ գլխում» («Վերադառնալ և ստանալ» Լիահոնա, մայիս 2017, 64)։

Կարող եք կարդալ Ալմա 5.14–33-ը կարծես դուք հարցազրույց եք անցկացնում ինքներդ ձեզ հետ և քննում եք ձեր սիրտը։ Կարող եք գրի առնել հարցերի ձեր պատասխանները։ Ի՞նչ եք սովորում ինքներդ ձեր մասին։ Ձեր հարցազրույցի արդյունքում ի՞նչ եք ոգեշնչվում անել։

Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ, «Պահպանելով սրտի հզոր փոփոխությունը», Լիահոնա, նոյեմբեր 2009, 97–99։

աղջիկը աղոթում է մահճակալի մոտ

Երբ դառնում ենք դեպի Աստված, մենք կարող ենք զգալ «սրտի փոփոխություն»։

Ալմա 5․44-51

Սուրբ Հոգու միջոցով ես կարող եմ ձեռք բերել իմ անձնական վկայությունը Փրկչի և Նրա ուսմունքների մասին

Ալմա 5 գլխում, երբ Ալման բացատրեց, թե ինքն ինչպես ստացավ Փրկչի մասին իր վկայությունը, նա չնշեց հրեշտակ տեսնելու իր փորձառությունը (տես Մոսիա 27.10–17): Ալման ինչպե՞ս ինքնուրույն իմացավ ճշմարտությունը: Կարող եք օգտագործել Ալմա 5.44–51 հատվածներում ձեր գտածը, որպեսզի գրեք «բաղադրատոմս»՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վերաբերյալ վկայություն ձեռք բերելու մասին: Ինչ «բաղադրիչներ» (ավետարանի ճշմարտություններ) և «հրահանգներ» (բաներ, որոնք մենք կարող ենք անել ճշմարտությունը փնտրելու համար) ներառեց Ալման: Ի՞նչ «բաղադրիչներ» և «ցուցումներ» կարող եք ավելացնել ձեր բաղադրատոմսերում՝ ձեր անձնական փորձառություններից կամ սուրբ գրությունների այլ փորձառություններից։

Ալմա 7

«Ես զգում եմ, որ դուք արդարության շավիղներում եք»

Երբեմն մենք նման ենք Զարահեմլայի ժողովրդին, որոնք կարիք ունեին կանչվելու ապաշխարության (տես Ալմա 5.32): Մեկ այլ ժամանակ մենք ավելի նման էինք Գեդեոնի ժողովրդին, որոնք փորձում էին քայլել «արդարության շավիղներում» (Ալմա 7.19): Ի՞նչ եք գտնում Ալմայի ուղերձում Գեդեոնում (Ալմա 7-ում,) որը նման էր Զարահեմլայում նրա ասածին (Ալմա 5-ում: Ի՞նչ տարբերություններ եք նկատում: Փնտրեք այն բաները, որոնք Ալման ուսուցանեց, որը կարող է օգնել ձեզ մնալ «այն շավիղում, որը տանում է դեպի Աստծո արքայություն» (Ալմա 7.19):

Ալմա 7․7–16

սեմինարիայի պատկերակ
Փրկիչն Իր վրա վերցրեց իմ մեղքերը, ցավերը և չարչարանքները

Երբևէ զգացե՞լ եք, որ ոչ-ոք չի հասկանում ձեր մաքառումներն ու դժվարությունները։ Եթե այդպես է, Ալմայի ուսուցանած ճշմարտությունները կարող են օգնել: Երբ կարդաք, մտածեք այն բաների շուրջ, ինչ այս հատվածներն են ուսուցանում Փրկչի զոհաբերության նպատակների մասին։ Դուք կարող եք մի աղյուսակ գծել հետևյալ վերնագրերով Ի՞նչ տառապանք տարավ Փրկիչը և Ինչո՞ւ Նա տառապեց և ցուցակ կազմեք ձեր գտածից Ալմա 7.7–16-ում (տես նաև Եսայիա 53.3–5-ը): Կարո՞ղ եք մտածել հատուկ ժամանակների մասին, երբ Նա կրեց այս տառապանքներից մի քանիսը: Ահա մի քանի օրինակներ սուրբ գրություններից. Մատթեոս 4.1–13, 26.55–56, 27.39–44, Մարկոս 14.43–46, Ղուկաս 9.58: Կարո՞ղ եք այս հատվածներից որևէ բան ավելացնել ձեր ցուցակին:

Մի բան է` հավատալ, որ Փրկիչը տառապեց ձեզ համար: Իսկ ինչպե՞ս է Նրա տառապանքը փոփոխություն առաջացնում ձեր ամենօրյա կյանքում։ Ահա մի քանի սուրբ գրություններ, որոնք ցույց են տալիս, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կարող է օգնել կամ «աջակցել» ձեզ. Ենովս 1.5–6, Մոսիա 16.7–8, 21.15, 24.14–15, 3 Նեփի 17.6–7, Եթեր 12.27–29, Վարդապետություն և Ուխտեր 121.7–10: Ի՞նչ սովորեցիք այդ հատվածներից։ Ի՞նչ այլ ուղիներով է Նա գալիս ձեզ օգնության: Ե՞րբ եք դուք զգացել Նրա օգնությունը:

Նմանատիպ հիմները՝ «Ինձ հետ եղիր Դու միշտ» կամ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ և մանկական երգեր, էջեր. 12, 38) կարող են խորացնել ձեր գնահատանքը Փրկչի աջակցության համար: Այդ հիմնի ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս ձեր զգացմունքները Նրա հանդեպ։

Տես նաև Ավետարանական թեմաներ Gospel Topics, «Atonement of Jesus Christ (Հիսուս Քրիստոսի քավությունը)», Gospel Library, «His Grace (Նրա շնորհը)» (video collection (տեսաֆիլմերի հավաքածու)), Gospel Library:

Վկայեք Հիսուս Քրիստոսի մասին: Մտածեք, թե ինչպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ Փրկչի և Նրա աստվածության, շնորհի ու սիրո մասին: Դուք կարող եք խրախուսել մարդկանց, ում ուսուցանում եք, վկայել Նրա մասին՝ տալով հարցեր, որոնք հուշում են նրանց կիսվել, թե ինչ են զգում Նրա հանդեպ:

Լրացուցիչ գաղափարների համար, տես այս ամսվա Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի թողարկումները:

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ալմա 5.44-48

Ես կարող եմ ձեռք բերել իմ վկայությունը Սուրբ Հոգու միջոցով

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել աճեցնել իրենց սեփական վկայությունը, դուք կարող եք ցույց տալ նրանց ստորև բերված նկարը և հարցնել նրանց, թե մենք ինչպես ենք օգնում կենդանիների ձագերին աճել: Այնուհետև դուք կարող եք դա կապել մեր վկայությունների մասին հոգ տանելու հետ: Ինչպիսի՞ հոգատարության կարիք ունեն մեր վկայությունները: Ինչպե՞ս կարող ենք ասել, որ դրանք աճում են։

    երկու տղաներ՝ կենդանիների ձագերով

    Երբ մենք ընդունում ենք ավետարանը, դա նման է նոր կյանք սկսելուն:

  • Ինչպե՞ս Ալման ձեռք բերեց իր ուժեղ վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: Դուք կարող եք կարդալ Ալմա 5.44–46-ը ձեր երեխաների հետ` այս հարցի պատասխանը գտնելու համար: Գուցե ձեր երեխաները մի ծրագիր կազմեն, որ այս շաբաթ որևէ բան անեն` իրենց վկայությունն ամրացնելու համար:

Ալմա 7.10-13

Փրկիչն Իր վրա վերցրեց իմ մեղքերը, ցավերն ու տառապանքները

  • Ինչպե՞ս կարող եք դուք օգնել ձեր երեխաներին հասկանալ Ալմա 7.10–13-ը, որպեսզի նրանք կարողանան իմանալ, որ Հիսուս Քրիստոսը հոգում է իրենց մասին և կարող է օգնել: Գուցե խնդրեք նրանց կիսվել փորձառությամբ, երբ նրանք հիվանդ էին, կամ ցավերի մեջ կամ ունեին մեկ այլ խնդիր, որը տխրեցրել էր իրենց: Ինչպե՞ս ուրիշները օգնեցին իրենց, որ ավելի լավ զգան։ Վկայեք, որ Փրկիչը ևս տառապել է այդ ամենից և խոսեք այն դեպքերի մասին, երբ Նա հանգստացրել է և օգնել ձեզ:

  • Երբ դուք և ձեր երեխաները կարդան Ալմա 7.11–13-ը, փնտրեք այն բաները, որոնց համար Հիսուսը տառապեց մեզ համար: Հրավիրեք ձեր երեխաներին օգտագործել խոսքեր և արտահայտություններ, որոնք իրենք գտան` լրացնելու հետևյալ նախադասությունը. «Հիսուսը չարչարվեց որպեսզի Նա կարողանա օգնել ինձ»: Ինչպե՞ս է մեզ օգնում այն գիտելիքը, որ Հիսուսը հասկանում է մեր մաքառումները: Ինչպե՞ս ենք մենք ստանում Նրա օգնությունը: Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ:

Ալմա 5.14, 7.19–20

Հիսուս Քրիստոսին հետևելը պահում է ինձ Երկնային Հոր մոտ վերադառնալու նեղ շավիղի վրա

  • Թող ձեր երեխաները նայեն հայելու մեջ, երբ կարդաք Ալմա 5.14-ը (տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Ի՞նչ է նշանակում Փրկչի պատկերն ունենալ մեր դեմքին:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել դեպի Երկնային Հայրը տանող շավիղի Ալմայի նկարագրությունը, որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել լավ ընտրություններ կատարել: Դուք կարող եք կարդալ Ալմա 7.19–20-ը նրանց համար և թող նրանք դերախաղ կատարեն` քայլելով «ծուռ շավիղներով» և քայլելով ուղիղ շավիղով: Օգնեք նրանց մտածել ընտրությունների մասին, որոնք օգնում են մեզ մնալ այդ շավիղի վրա և այլ ընտրություններ, որոնք հեռացնում են մեզ այդ շավիղից: Կարող եք նաև միասին նայել Հիսուսի նկարները և խոսել այն բաների մասին, որոնք Նա արել է, որպեսզի ցույց տա մեզ Երկնային Հոր մոտ վերադառնալու ուղին: «I’m Trying to Be like Jesus, (Children’s Songbook, 78–79) երգը կարող է տալ որոշ գաղափարներ:

լրացուցիչ գաղափարների համար, տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը:

Հիսուսը կրում է կարմիր պատմուճան

Մեր բարեխոսը, Ջեյ Բրայանթ Ուորդ