Եկ, հետևիր ինձ 2024
Հունիսի 3–9-ը. «Նրանք հաստատուն էին և անխախտ» Մոսիա 29-Ալմա 4


«Հունիսի 3–9. «Նրանք հաստատուն էին և անխախտ» Մոսիա 29-Ալմա 4», Եկ հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)

«Հունիսի 3-9-ը: Մոսիա 29–Ալմա 4», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)

Ալմա Կրտսերը քարոզում է

Ալմա Կրտսերի քարոզը, Գարի Լ. Քափ

Հունիսի 3–9. «Նրանք հաստատուն էին և անխախտ»

Մոսիա 29Ալմա 4

Ոմանք կարող են դիտարկել թագավորներին դատավորներով փոխարինելու Մոսիա թագավորի առաջարկը որպես պարզապես իմաստուն քաղաքական բարեփոխում: Սակայն Նեփիացիների համար, հատկապես նրանց համար, ովքեր ապրում էին ամբարիշտ Նոյ թագավորի օրոք, այդ փոփոխությունը նաև հոգևոր նշանակություն ուներ: Նրանք տեսել էին, թե ինչպես էր անիրավ թագավորն ազդել իր ժողովրդի վրա, և նրանք «չափազանց մտահոգ» էին, որպեսզի ազատվեին այդպիսի ազդեցությունից։ Այդ փոփոխությունը թույլ կտար նրանց պատասխանատու լինել իրենց արդարակեցության համար և «պատասխան տալ [իրենց] անձնական մեղքերի համար» (Մոսիա 29․38

Իհարկե, թագավորների իշխանության վերջը չէր նշանակում Նեփիացիների համայնքի խնդիրների վերջը: Նեորի և Ամղիկիի նման խորամանկ մարդիկ առաջ քաշեցին կեղծ մտքեր, անհավատները հալածեցին Սրբերին, և Եկեղեցու շատ անդամներ դարձան հպարտ ու հեռացան: Այնուամենայնիվ, «Աստծո խոնարհ հետևորդները», անկախ իրենց շուրջը տեղի ունեցածից, մնացին «հաստատուն և անխախտ» (Ալմա 4․15, 1․25

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Մոսիա 29․26-27, Ալմա 2․1-7

Ես կարող եմ դրական ազդեցություն ունենալ իմ համայնքում

Դատավորների կառավարման հինգերորդ տարում մի ճգնաժամ առաջացավ, որով ստուգվեց Մոսիայի այն հայտարարությունը, որ սովորաբար ժողովրդի ձայնն ընտրում է այն, ինչը ճշմարիտ է (տես Մոսիա 29․26)։ Ուսումնասիրեք Ալմա 2.1–7-ը պարզելու, թե որն էր խնդիրը և թե ինչ արեցին Նեփիացիները դրա հետ կապված: Ի՞նչ կարող էր պատահել, եթե «եկեղեցու ժողովուրդը» իր ձայնը լսելի չդարձներ։ Ուրիշ ինչ եք սովորում այս պատմությունից այն մասին, թե Տերն ինչպես է կամենում, որ դուք ներգրավված լինեք ձեր համայնքում (տես նաև Մոսիա 29.26–27):

Որո՞նք են այն կարևոր խնդիրները, որոնց հետ առնչվում է ձեր համայնքը։ Մտածեք, թե ինչպես կարող եք Նեփիացիների նման համոզվել, որ ձեր ձայնն ընդգրկված է «ժողովրդի ձայնի» մեջ։ Դուք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ, ուրիշ ի՞նչ ձևով կարող եք ազդել ձեր համայնքի վրա բարու համար:

Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Սիրեք ձեր թշնամիներին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 26-29:

Ալմա 1

Աստծո խոսքը կարող է օգնել ինձ ճանաչել կեղծ ուսմունքները

Թեև, ի վերջո, Նեորը խոստովանեց, որ իր ուսմունքները կեղծ էին, սակայն նրա ուսմունքները դեռ երկար տարիներ շարունակեցին ազդել Նեփիացիների վրա։ Ձեր կարծիքով, մարդիկ ինչո՞ւ էին հավանում այն, ինչ Նեորն էր ուսուցանում: Ալմա 1.2–6-ում, փնտրեք Նեորի ուսուցանած ստերը և այն ճշմարտությունները, որոնք նա օգտագործում էր այդ ստերը թաքցնելու համար:

Գեդեոնն ընդդիմացավ Նեորին «Աստծո խոսքերով» (Ալմա 1․7, 9)։ Ահա մի քանի սուրբ գրություններ, որոնք հերքում են Նեորի կեղծիքները. Մատթեոս 7․21–23, 2 Նեփի 26․29–31, Մոսիա 18․24–26և Հելաման 12․25–26։ Փորձեք ամփոփել յուրաքանչյուր սուրբ գրության հատվածը: Ի՞նչ եք սովորել ապրող մարգարեներից որոնք հերքում են կեղծ ուսմունքները մեր օրերում:

Ալմա 1.19–31, 4․6-15

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները «Աստծո խոնարհ հետևորդներ են»

Ալմայի գլուխներ 1-ը և4-ը նկարագրում են ժամանակաշրջաններ, երբ Եկեղեցին բարգավաճեց, սակայն Եկեղեցու անդամները տարբեր ձևերով արձագանքեցին այդ բարգավաճմանը։ Օրինակ՝ համեմատեք Ալմա 1.19–30-ը Ալմա 4.6–15-ի հետ՝ տեսնելու, թե Եկեղեցու անդամներն ինչպես փոխվեցին ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Հիմնվելով ձեր կարդացածի վրա՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները ինչպե՞ս են վերաբերվում այն մարդկանց, որոնք տարբեր դավանանքներ ունեն: Քրիստոսի ճշմարիտ հետևորդները ի՞նչ վերաբերմունք ունեն հարստությունների և բարգավաճման հանդեպ: Ի՞նչ եք ցանկանում փոխել ձեր վերաբերմունքի մեջ։

Նմանեցրեք սուրբ գրությունները ձեզ հետ։ Մտածեք, թե պատմություններն ու սուրբ գրությունների ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Օրինակ՝ կարող եք նմանություններ գտնել այսօրվա խնդիրների և Նեփիացիների ունեցած խնդիրների միջև Ալմա 1–4։

Ալմա 4․6-20

սեմինարիայի պատկերակ
Իմ օրինակը և վկայությունը կարող են սրտեր փոխել

Գուցե կարողանաք կապ տեսնել Ալմայի զգացած տխրության և այն հանգամանքի միջև, երբ նա տեսավ, թե ինչ էր տեղի ունենում իր ժողովրդի հետ: Փնտրեք այն խնդիրները, որ նա տեսավ Ալմա 4.6–15-ում: Արդյոք դուք տեսե՞լ եք նմանատիպ խնդիրներ: Գուցե դուք էլ եք անհանգստանում ձեր սիրելիի համար, որը մաքառում է այդ խնդիրների հետ: Մտածե՞լ եք, թե ինչով կարող եք օգնել:

Ոմանք կարող են ասել, որ Ալման՝ որպես գլխավոր դատավոր, լավագույն անձն էր, այդ խնդիրները լուծելու համար: Սակայն Ալման զգաց, որ գոյություն ուներ ավելի լավ տարբերակ։ Երբ կարդում եք 16–20 հատվածները, ի՞նչն է ձեզ տպավորում իր ժողովրդին օգնելու նրա մոտեցման մեջ:

Ալման մեծ հավատ ուներ Աստծո խոսքի և պարզ վկայության» հանդեպ (հատված 19): Ի՞նչ օրինակներ ենք մենք տեսել «պարզ վկայության» զորության վերաբերյալ: Երբ խորհրդածում եք տարբեր ուղիների շուրջ, որոնցով կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայությամբ, դուք կարող եք վերընթերցել Ալմա 4.6–14-ը: Այս հատվածներում Եկեղեցու անդամների գործողությունները ի՞նչ են բացահայտում Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների հանդեպ նրանց վկայությունների մասին: Ի՞նչ եք նկատում՝ իրենց և ուրիշների վրա ունեցած նրանց գործողությունների ազդեցության մասին: Դուք կարող եք նաև մտածել այն մասին, թե ինչպես եք օրհնվել այլ մարդկանց պարզ վկայությամբ, անկախ նրանից՝ դա արտահայտվել է խոսքերով, թե գործերով:

Մտածեք, թե ինչպես կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ՝ խոսքերով կամ գործերով: Ո՞ւմ կարող է օգտակար լինել ձեր վկայությունը:

Տես նաև Գարի Ի. Սթիվենսոն, «Սնուցեք ձեր վկայությունը և կիսվեք դրանով», Լիահոնա, նոյ. 2022, 111–14, «Testimony», Hymns, no. 137, «Alma the Younger Steps Down as Chief Judge (Ալմա կրտսերը վայր է դնում գլխավոր դատավորի պաշտոնը)» (տեսաֆիլմ), Gospel Library, Ավետարանական թեմաներ, «Revelation (Հայտնություն)», Gospel Library.

Լրացուցիչ գաղափարների համար, տես այս ամսվա Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի թողարկումները:

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ալմա 1․2-9

Տերը կարող է օգնել ինձ ճանաչել կեղծ ուսմունքները

  • Ձեր երեխաների հետ Ալմա 1.2–4-ն ուսումնասիրելու եղանակներից մեկն այն է, որ օգնեք նրանց ստեղծել ճի՞շտ, թե՞ սխալ վիկտորինա՝ օգտագործելով Նեորի՝ կեղծ ուսուցչի ուսուցանած արտահայտությունները: Ապա կարող եք խոսել այն մասին, թե ինչու է սատանան հաճախ ճշմարտությունները միացնում կեղծիքի հետ: Օգնեք ձեր երեխաներին մտածել մի քանի օրինակների մասին: Հատվածներ 7–9-ում Գեդեոնը ինչպե՞ս դիմադրեց Նեորի ստերին: (Տես նաև «Գլուխ 20. Ալման և Նեորը» Մորմոնի Գրքի պատմություններ, 54-55:)

Ալմա 1․19–25

Ես՝ որպես Հիսուս Քրիատոսի Եկեղեցու անդամ, սիրում եմ ու ծառայում եմ ուրիշներին

  • Եկեղեցու որոշ անդամներ Ալմայի ժամանակներում առատաձեռն էին և տվող, իսկ մյուս անդամները՝ անբարյացկամ ու հպարտ: Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել այս փորձառություններից, դուք կարող եք միասին կարդալ Ալմա 1.27, 30-ը և կազմել այն մարդկանց ցուցակը, որոնց օգնել են Տիրոջ Եկեղեցու անդամները: Ո՞ւմ գիտենք մենք, որ կարող է «[կանգնել կարիքի]» դեպքում՝ մեր սիրո և օգնության համար (Ալմա 1.30): Կարող եք նաև միասին երգել սիրո և ծառայության մասին, ինչպես օրինակ՝ «Բարին ինձնից պիտ գա» (Հիմներ և մանկական երգեր, 63), և օգնեք երեխաներին մտածել գործողությունների մասին, որոնք կարող են համապատասխանել երգին:

  • Մենք ի՞նչ պետք է անենք, երբ մարդիկ անբարյացակամ են մեր հանդեպ։ Երեխաների հետ կարդացեք, թե ինչպես վերաբերվեցին Քրիստոսի հետևորդներին Ալմա 1.19–20-ում: Խոսեք այն մասին, թե նրանք ինչպես արձագանքեցին հատվածներ 22 և 25-ին: Միգուցե դուք կարողանաք գործադրել արձագանքելու ուղիներ, երբ ուրիշներն անբարյացակամ են:

Ալմա 4․8-20

Իմ վկայությունը կարող է զորացնել ուրիշներին

  • Հաճախ երեխայի «պարզ վկայությունը» (Ալմա 4.19) կարող է ուժեղ ազդեցություն ունենալ ուրիշների վրա: Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հայտնաբերել դա, կարող եք նրանց հետ կարդալ Ալմա 4.8–12, 15-ը, օգնելով նրանց բացահայտել խնդիրները, որոնք ծագում էին Եկեղեցում: Ի՞նչ կարող էր անել Ալման՝ այդ խնդիրները լուծելու համար: Օգնեք նրանց պարզել, թե ինչ որոշեց անել Ալման Ալմա 4.16–20-ում: Գուցե կիսվեք նրանց հետ, թե Փրկիչն ինչպես է օգնել ձեզ, երբ ձեր հոգին բժշկության կարիք ուներ։

  • Եթե ձեր երեխաներին պետք են օրինակներ, թե ինչ է վկայությունը, ցույց տվեք գերագույն համաժողովի խոսնակի տեսանյութը, որը վկայություն է բերում: Կարող եք նաև օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ միասին երգել ( «Testimony» երգը (Hymns, no. 137): Այս աղբյուրներից ի՞նչ ենք սովորում վկայությունների մասին: Թող ձեր երեխաները փորձեն կիսվել իրենց վկայություններով:

Ավելի շատ գաղափարների համար, տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը:

Նեփիացիները կռվում են ամղիկիացիների հետ

Ալման և Ամղիկին, նկարի հեղինակ՝ Սքոթ Մ. Սնոու