Եկ, հետևիր ինձ 2024
Հունիսի 24-30-ը․ «Մտեք Տիրոջ հանգիստը» Ալմա 13-16


Հունիսի 24-30-ը․ «Մտեք Տիրոջ հանգիստը»: Ալմա 13-16», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Հունիսի 24-30-ը: Ալմա 13-16», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Նկար
Ալման և Ամուղեկը դուրս են գալիս բանտից

Ալմայի և Ամուղեկի բանտից ազատվելու նկարը, Էնդրյու Բոսլի

Հունիսի 24-30-ը․ «Մտեք Տիրոջ հանգիստը»

Ալմա 13-16

Շատ առումներով Ամուղեկի և Զիզրոմի համար Ամմոնիայում ապրելը լավ էր։ Ամուղեկը «մի մարդ [էր], ոչ փոքր համբավով», որն «ուներ շատ ազգականներ ու ընկերներ» և «մեծ հարստություններ» (Ալմա 10․4)։ Զիզրոմը փորձառու իրավաբան էր, որը շահույթ էր ստանում «շատ գործերից» (Ալմա 10.31): Ապա, Ալման եկավ` ապաշխարելու և «Տիրոջ հանգիստը մտնելու» հրավերով (Ալմա 13․16)։ Ամուղեկի, Զիզրոմի և մյուսների համար այդ հրավերն ընդունելը պահանջեց զոհաբերություն և նույնիսկ հանգեցրեց գրեթե անտանելի ձախորդության։

Սակայն, իհարկե, պատմությունը դրանով չավարտվեց: Ալմա 13–16 գլուխներում մենք սովորում ենք, թե վերջում ինչ է պատահում նրանց հետ, ովքեր հավատում են «Քրիստոսի զորությանը՝ ի փրկություն» (Ալմա 15․6)։ Երբեմն կա ազատում, երբեմն՝ բժշկում, իսկ երբեմն էլ չկա որևէ թեթևացում կյանքում: Սակայն, միշտ «Տերն ընդունում է [Իր ժողովրդին] վեր՝ իր մոտ, փառքի մեջ» (Ալմա 14․11)։ Տերը միշտ շնորհում է «զորություն, ըստ [մեր] հավատքի, որը Քրիստոսում [է]» (Ալմա 14․28)։ Եվ միշտ, այդ հավատքը տալիս է մեզ «հույս, որ [մենք] պիտի ստանանք հավերժական կյանք» (Ալմա 13․29)։ Երբ կարդաք այս գլուխները, կարող եք մխիթարվել այս խոստումներով, և դուք կարող եք ավելի լավ հասկանալ, թե ինչ նկատի ուներ Ալման, երբ խոսում էր «Տիրոջ հանգստի» մասին (Ալմա 13.16

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Ալմա 13․1–19

Նկար
սեմինարիայի պատկերակ
Քահանայության արարողությունները մատնանշում են դեպի Հիսուս Քրիստոսը՝ փրկագնման համար

Ալմայի խոսքերը Ալմա 13-ում բացահայտում են զորեղ ճշմարտություններ Աստծո քահանայության զորության և դրա նպատակի մասին՝ նախապատրաստելով մեզ մտնելու «Տիրոջ հանգիստը» կամ հավերժական կյանք (Ալմա 13․16)։ Գուցե կարողանաք գրել առնվազն մեկ ճշմարտություն Ալմա 13.1–19-ի յուրաքանչյուր հատվածի համար: Ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ սկսել.

Հատված 1։Քահանայությունը նաև կոչվում է «[Աստծո] Որդու կարգի» (տես նաև Վարդապետություն եվ Ուխտեր 107․1–4

Հատված 2։Աստված կարգում է քահանաներ, որպեսզի օգնի ժողովրդին նայել Իր Որդուն՝ փրկագնման համար։

Ուրիշ ի՞նչ բացահայտեցիք։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը քահանայության հանդեպ, երբ խորհում եք այս ճշմարտությունների շուրջ։

Երբևէ մտածե՞լ եք քահանայության արարողությունների մասին՝ որպես Աստծո կողմից տրված պարգևի, որը կօգնի ձեզ «նայելու դեպի Իր Որդին փրկագնման համար» (հատված 2, տես նաև հատված 16-ը): Կազմեք ձեր ստացած արարողությունների ցանկը, ինչպիսիք են՝ մկրտությունը, հաստատումը, հաղորդությունը, կոչման համար ի սպաս դնելը, մխիթարության կամ բժշկության օրհնությունը, հայրապետական օրհնությունը և տաճարային արարողությունները: Մտածեք այսպիսի արարողությունների հետ կապված ձեր փորձառությունների շուրջ: Հաշվի առեք ներգրավված սիմվոլիզմը և ձեր զգացած Հոգին: Ինչպե՞ս են այս արարողությունները մատնանշում դեպի Հիսուս Քրիստոսը` փրկագնման համար:

Որոշ մարդիկ սխալմամբ կարծում են, որ արարողությունները և քահանայության իշխանությունը՝ դրանց կատարման համար, անհրաժեշտություն չեն: Ինչպե՞ս կպատասխանեիք այդ գաղափարին: Ահա գերագույն համաժողովի երկու ուղերձներ, որոնք կարող են լուսավորել ձեր միտքը, ընտրեք մեկը և գրեք պատասխաններ, որոնք կծագեն ձեզ մոտ` Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյ. 2019, 76–79, Դեյլ Գ. Ռենլանդ, «Քահանայությունը և Փրկչի քավիչ զորությունը», Լիահոնա, նոյ. 2017, 64–67:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84.19–22, Ավետարանական թեմաներ, «Covenant (Ուխտ)», Gospel Library.

Նկար
երիտասարդ տղամարդիկ հաղորդության սեղանի մոտ

Քահանայության արարողություններն օգնում են մեզ փրկագնման համար նայել Հիսուս Քրիստոսին:

Ալմա 13

Տերը հրավիրում է մեզ մտնել Իր հանգիստը

«Մտնել Տիրոջ հանգիստը» (Ալմա 13.16) հրավերը հաճախ է կրկնվում Ալմա 13 գլխում: Գուցե դուք կարողանաք փնտրել յուրաքանչյուր հատվածը, որտեղ հայտնվում է «հանգիստ» բառը և խորհել, թե յուրաքանչյուր հատված ինչ է ձեզ սովորեցնում այն մասին, թե ինչ կարող է նշանակել «Տիրոջ հանգիստը»: Ինչո՞վ է դա տարբերվում ֆիզիկական հանգստից։ Ինչպե՞ս ենք մենք գտնում այն:

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022, 95–98. «Եկեք Հիսուսի մոտ», Hymns, no. 117:

Ալմա 14

Տառապանքի պահերին մենք պետք է վստահենք Տիրոջը

Դուք շատերի նման կարող եք զարմանալ, թե ինչու են սարսափելի բաներ պատահում այն մարդկանց հետ, որոնք փորձում են ապրել արդարակյաց կյանքով: Գուցե դուք չգտնեք այս դժվար հարցի բոլոր պատասխանները Ալմա 14 գլխում, բայց շատ բան կսովորեք այն մասին, թե Ալման ու Ամուղեկն ինչպես արձագանքեցին ողբերգությանը։ Ի՞նչ են նրանց խոսքերը և գործողությունները սովորեցնում ձեզ այն մասին, թե ինչու է Տերը երբեմն թույլ տալիս, որ արդար մարդիկ տառապեն: Ի՞նչ խորհուրդ կտային Ալման և Ամուղեկը մեզ, երբ մենք տանում ենք դժվարին փորձություններ:

Տես նաև Հռովմայեցիս 8․35–39, Ա Պետրոս 4․12–14, Վարդապետություն և Ուխտեր 122․5–9, Դեյլ Գ. Ռենլանդ, «Վրդովեցուցիչ անարդարություն», Լիահոնա, մայիս 2021, 41–45։

Միշտ պատրաստ եղեք: Ուսուցողական պահերը շատ արագ են անցնում, այնպես որ, օգտվեք դրանցից, երբ այդպիսի պահեր են առաջանում: Օրինակ՝ աշխարհի որևէ ողբերգություն կարող է հնարավորություն ստեղծել կիսվելու Ալմա 14 գլխի սկզբունքներով այն մասին, թե ինչու է, երբեմն, Տերը թույլ տալիս, որ անմեղները տառապեն։

Ալմա 15․16, 18

Աշակերտությունը զոհաբերություն է պահանջում

Հետաքրքիր կլինի կազմել այն բաների ցուցակը, որոնցից Ամուղեկը հրաժարվեց Ավետարանը ընդունելու համար (տես Ալմա 10․4–5, 15,16) և համեմատել այն բաների ցուցակի հետ, որոնք նա ձեռք բերեց (տես Ալմա 15․18, 16․13–15, 34․8)։ Ի՞նչ եք պատրաստ զոհաբերել, որպեսզի Հիսուս Քրիստոսի ավելի հավատարիմ աշակերտ դառնաք։

Լրացուցիչ գաղափարների համար, տես այս ամսվա Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի թողարկումները:

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Քանի որ այս կիրակին ամսվա հինգերորդ կիրակին է, Երեխաների միության ուսուցիչներին խրախուսում ենք օգտագործել ուսումնական միջոցառումները Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար:

Ալմա 13․1-2, 16

Քահանայության զորությունն օգնում է ինձ մոտենալ Քրիստոսին

  • Որպեսզի օգնեք երեխաներին տեսնել, թե ինչպես է քահանայության զորությունը մեզ ուղղորդում դեպի Քրիստոսը, նրանց ցույց տվեք քահանայության զորության կիրառման եղանակների նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հմր.103–110): Ձեր երեխաները կարող են օգնել ձեզ մտածել ուղիներ, որոնցով Հիսուսն օգտագործեց Իր զորությունը (տես, օրինակ՝ Մատթեոս 26.26–28, Մարկոս 5.22–24, 35–43, Ավետարանի պատկերագիրք, հմր. 38–41): Այնուհետև դուք կարող եք միասին կարդալ Ալմա 13.2-ը և խոսել այն մասին, թե ինչպես է քահանայության զորությունն օգնում մեզ «անհամբեր սպասել [Աստծո] Որդուն» և ավելի նմանվել Նրան։

    Նկար
    մկրտություն
    Նկար
    Հիսուսը ձեռնադրում է առաքյալներին
  • Աստված ինչո՞ւ է մեզ քահանայության արարողություններ տվել: Հանձնարարեք ձեր երեխաներին գտնել պատասխանը Ալմա 13.16-ում։ Եթե նրանք օգնության կարիք ունեն իմանալու, թե ինչ է արարողությունը, կան ցուցակներ General Handbook (Ընդհանուր ձեռնարկ), 18.1 և 18.2-ում: Գուցե դուք և ձեր երեխաները կարողանաք խոսել այդ արարողությունները ստանալիս ձեր ունեցած փորձառությունների մասին: Ինչպե՞ս են դրանք օգնում մեզ անհամբեր «սպասել [Հիսուս Քրիստոսին]՝ [մեր] մեղքերի թողության համար»: «Երբ ես մկրտվեմ» (Children’s Songbook, 103) երգը կարող է օգնել ձեր երեխաներին մտածել քահանայության արարողությունների համար երախտապարտ լինելու այլ պատճառների մասին։

Ալմա 13․10–12

Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել ինձ

  • Այս հատվածները միասին կարդալուց հետո մտածեք ուղիներ, որոնք կօգնեն ձեր երեխաներին պատկերացնել այն, ինչ իրենք ուսուցանում են: Գուցե միասին որևէ բան լվանաք: Ի՞նչ ենք զգում, երբ կեղտոտ ենք լինում: Ի՞նչ ենք զգում, երբ կրկին մաքուր ենք դառնում։ Ինչպե՞ս են այդ զգացմունքները նման նրան, ինչ մենք զգում ենք, երբ մեղք ենք գործում, ապա ապաշխարում և մաքրվում ենք Փրկչի Քավության միջոցով:

Ալմա 14.18–29

Երկնային Հայրը զորացնում է ինձ, երբ հավատք եմ ունենում առ Հիսուս Քրիստոս

  • Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կարող է օգնել ձեզ կամ ձեր երեխաներին պատմել Ալմա 14.18–29-ում գտնվող պատմությունը (տես նաև «Գլուխ 22. Ալմայի առաքելությունը դեպի Ամմոնիա», Մորմոնի Գրքի պատմություններ, 58–63): Շեշտեք, որ Ալման և Ամուղեկը ուժ ստացան շնորհիվ իրենց «հավատքի, որը Քրիստոսում [էր]» (Ալմա 14.26): Դուք կարող եք նաև խոսել մի դեպքի մասին, երբ Աստված ուժ տվեց ձեզ` «ըստ [ձեր] հավատքի»: Ինչպե՞ս կարող ենք Ալմայի և Ամուղեկի նման հավատարիմ լինել:

Ալմա 15․3-12

Հիսուս Քրիստոսը կարող է սրտեր փոխել

  • Զիզրոմի սրտի փոփոխությունը Հիսուս Քրիստոսի միջոցով ոգեշնչող է: Ձեր երեխաների հետ կրկնեք, թե ինչ սովորեցին Զիզրոմի մասին անցյալ շաբաթ։ Միասին կարդացեք Ալմա 15.3–12-ը, որպեսզի բացահայտեք, թե նա ինչպես փոխվեց: Ի՞նչ ենք սովորում Զիզրոմի փորձառությունից` Տիրոջ զորության մասին (տես «Zeezrom Is Healed and Baptized» [տեսանյութ], Gospel Library):

Լրացուցիչ գաղափարների համար տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը:

Նկար
Ալման և Ամուղեկը բանտում

Ալման և Ամուղեկը բանտում, Գարի Լ. Քափ

Տպել