Եկ, հետևիր ինձ 2024
Մայիսի 13-19-ը․ «Լույս, … որ երբեք չի կարող խավարեցվել» Մոսիա 11-17


«Մայիսի 13-19-ը․ «Լույս, … որ երբեք չի կարող խավարեցվել» Մոսիա 11-17», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)

«Մայիսի 13-19-ը։ Մոսիա 11-17», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)

Աբինադին վկայում է Նոյ թագավորին

Աբինադին Նոյ թագավորի առջև, Էնդրյու Բոսլի

Մայիսի 13-19․ «Լույս, … որ երբեք չի կարող խավարեցվել»

Մոսիա 11-17

Խոշոր հրդեհները կարող են սկսվել մի կայծից: Աբինադին միակ մարդն էր, որը վկայում էր մի հզոր թագավորի և նրա արքունիքի դեմ: Նրա խոսքերը հիմնականում մերժվել էին, և նա դատապարտվել էր մահվան: Բայց նրա վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, ով «լույսն է … որ երբեք չի կարող խավարեցվել» (Մոսիա 16․9), երիտասարդ քահանա Ալմայի ներսում ինչ-որ բան առաջացրեց: Եվ այդ դարձի կայծը դանդաղ աճեց, քանի որ Ալման շատերին բերեց ապաշխարության և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի: Ի վերջո, կրակը, որը սպանեց Աբինադիին, մարեց, բայց հավատքի կրակը, որ ստեղծեցին նրա խոսքերը, երկարատև ազդեցություն կունենա Նեփիացիների և այն մարդկանց վրա, որոնք այսօր կարդում են նրա խոսքերը: Մեզանից շատերը մեր վկայությունների պատճառով երբեք չենք ենթարկվի այն ամենին, ինչ Աբինադին կրեց, բայց մենք բոլորս ունենք պահեր, երբ Հիսուս Քրիստոսին հետևելը մեր քաջության և հավատի փորձությունն է: Գուցե ուսումնասիրելով Աբինադիի վկայությունը՝ ձեր սրտում նույնպես վկայության և քաջության կրակ բոցավառվի:

Տես նաև «Աբինադին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին» (տեսաֆիլմ), Gospel Library:

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Մոսիա 11–1317

սեմինարիայի պատկերակ
Ես կարող եմ պաշտպանել Հիսուս Քրիստոսին, նույնիսկ, երբ մենակ եմ

Մինչ ուսումնասիրում եք Մոսիա 11–13-ը, 17-ը, նայեք Աբինադիի նկարներին այս համառոտ շարադրանքում: Ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչ է նշանակում կանգնել որպես Քրիստոսի վկա: Դուք մասնավորապես կարող եք կենտրոնացնել ձեր ուսումնասիրությունը հետևյալ հատվածների և հարցերի վրա.

  • Ինչպե՞ս կնկարագրեիք Նոյին և նրա ժողովրդին: Ինչո՞ւ էր Աբինադիից քաջություն պահանջվում Աստծո ուղերձով նրանց հետ կիսվելու համար (տես Մոսիա 11.1–19, 27–29, 12.9–15):

  • Ինչպե՞ս կնկարագրեիք Աբինադիին։ Ի՞նչ հասկացավ Աբինադին, որն օգնեց նրան լինել համարձակ իր վկայության մեջ (տես Մովսես 13.2–9, 28, 33–35, 17.8–10, 20):

Ե՞րբ եք զգացել, որ մենակ եք կանգնել Փրկչին և Նրա ավետարանը պաշտպանելիս։ Նա ինչպե՞ս օգնեց ձեզ զգալ, որ Ինքը ձեզ հետ էր: Երբ խորհեք սրա շուրջ, կարող եք կարդալ Եղիսեի և նրա երիտասարդ ծառայի պատմությունը Դ Թագավորաց 6.14–17-ում: Ի՞նչն է ոգեշնչում ձեզ այդ պատմության մեջ։

Դուք կարող եք նաև ուսումնասիրել էջեր 31–33-ը Երիտասարդներին զորացնելու համար. Ուղեցույց ընտրություններ կատարելու համար, գտնելով արտահայտություններ, որոնք ձեզ քաջություն են տալիս ճշմարտությունը պաշտպանելու համար: Կամ նույնը կարող եք անել հետևյալ հիմնի բառերի հետ «Ճիշտը գործիր» կամ «Let Us All Press On» (Hymns, nos. 237, 243):

Ինչպե՞ս կարող եք կյանքում կիրառել այն, ինչ սովորեցիք Աբինադիից: «Dare to Stand Alone» (Gospel Library) տեսաֆիլմը պատկերում է մի իրավիճակ, որում դուք կարող եք կանգնել Քրիստոսի և Նրա ավետարանի համար: Ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք մտածել։

Տես նաև Հռովմայեցիս 1.16, Բ Տիմոթեոս 1.7–8, «Գլուխ 8. The Call for Courage», Teachings of Presidents of the Church: Thomas S. Monson (2022), 135–47, Ավետարանական թեմաներ, «Հավատք առ Հիսուս Քրիստոս», Gospel Library:

Ուսուցանեք Հոգով «Ավետարանի հզոր ուսուցումը պահանջում է ոչ միայն դաս պատրաստել, այլև հոգեպես պատրաստվել [որ] լսես և հետևես Հոգու առաջնորդությանը, երբ ուսուցանում ես» (Ուսուցում Փրկչի ձևով, 17):

Մոսիա 12․19-37

Ես պետք է իմ սիրտը նվիրեմ Աստծո խոսքը հասկանալուն

Նոյ թագավորի քահանաները ծանոթ էին Աստծո խոսքին: Նրանք կարողանում էին մեջբերել սուրբ գրությունների հատվածներ և պնդում էին, որ սովորեցնում են պատվիրանները: Եվ այնուամենայնիվ, թվում էր նրանց կյանքը փոփոխության չէր ենթարկվել Փրկչի ավետարանի կողմից: Ինչո՞ւ էր դա այդպես։

Մտածեք այս մասին, երբ կարդաք Մոսիա 12.19–37-ը: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ձեր սիրտը նվիրեք Աստծո խոսքը հասկանալուն: Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ են ձեզ ոգեշնչում փոփոխություններ կատարել ավետարանը սովորելու մոտեցումներում:

Մոսիա 13.11–26

Աստծո պատվիրանները պետք է գրվեն իմ սրտում

Խորհեք Աբինադիի այն դիտարկման մասին, որ պատվիրանները «գրված չէին քահանաների սրտերում» (Մոսիա 13.11): Ի՞նչ կարող է նշանակել այս արտահայտությունը: Երբ կարդաք Մոսիա13.11–26-ը, մտածեք՝ արդյոք այդ պատվիրանները գրված են ձեր սրտում:

Տես նաև Երեմիա 31․31-34, Բ Կորնթացիս 3․3։

Մոսիա 14–15

Հիսուս Քրիստոսը տառապեց ինձ համար

Մոսիա 14–15 գլուխներում ուշադրություն դարձրեք այն բառերին ու արտահայտություններին, որոնք նկարագրում են Փրկչին և ձեզ համար կրած Նրա տառապանքները։ Ո՞ր հատվածներն օգնեցին ձեզ մեծացնել ձեր սերն ու երախտագիտությունը Նրա հանդեպ։

Մոսիա 15․1–12

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը և Հայրը, և Որդին

Նա ուսուցանեց, որ Աստված Որդին` Հիսուս Քրիստոսը կլինի Քավիչը (տես Մոսիա 15․1) բնակվելով մարմնում, կդառնա և մարդ, և Աստված (2–3 հատվածներ)։ Նա Իրեն ամբողջովին ենթարկեց Հայր Աստծո կամքին (5–9 հատվածներ)։ Դրա շնորհիվ Հիսուս Քրիստոսը և Աստծո Որդին է, և Հայր Աստծո երկրային կատարյալ ներկայացուցիչը (տես Հովհաննես 14․6–10

Հիսուս Քրիստոսը նաև Հայրն է այն առումով, որ երբ մենք ընդունում ենք Նրա փրկագնումը, մենք դառնում ենք «նրա սերունդը» և «Աստծո արքայության ժառանգորդները» (Մոսիա 15.11–12): Այլ կերպ ասած, մենք հոգևորապես վերածնվում ենք Նրա միջոցով (տես Մոսիա 5․7

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր վկայել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս ճշմարտությունները: Ինչպե՞ս է այս գիտելիքը ամրապնդում ձեր հավատքը Նրա հանդեպ:

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Մոսիա 11–1317

Ես կարող եմ պաշտպանել Հիսուս Քրիստոսին, նույնիսկ, երբ մենակ եմ

  • Մեր կյանքի ինչ-որ ժամանակ մենք բոլորս բախվում ենք ճնշումների՝ որոշումներ կայացնելու համար, որոնք հակասում են մեր հավատքին առ Հիսուս Քրիստոս: Ձեր երեխաները ի՞նչ կարող են սովորել Աբինադիից՝ Հիսուս Քրիստոսի վկա կանգնելու մասին, նույնիսկ, երբ այն համակրանք չի վայելում։ Արվեստի գործերը այս համառոտ շարադրանքում կամ «Գլուխ 14. Աբինդին և Նոյ թագավորը» ( Մորմոնի Գրքի պատմութուններ գրքում, 38–42) կարող են օգնել նրանց պատկերացնել Մոսիա 11–13, 17-ում գտնվող պատմությունը: Հարցրեք նրանց, թե Աբինադիի վերաբերյալ ինչն է նրանց դուր գալիս։

  • Ձեր երեխաները կարող են բավականություն ստանալ նաև մի քանի անգամ դերախաղով վերարտադրելով Աբինադիի պատմությունը: Այնուհետև նրանք կարող են իրական կյանքի սցենարներ դերակատարել, որպեսզի վարժվեն, թե ինչ կարող են անել, եթե ուրիշները ցանկանան, որ նրանք ինչ-որ սխալ անեն: Կամ գուցե նրանք կարող են կիսվել փորձառություններով, երբ քաջ են եղել` հետևելով Հիսուս Քրիստոսին։ Ինչպե՞ս Աբինադին հետևեց Հիսուս Քրիստոսին (տես Մոսիա 13.2–9, 17.7–10): Ինչո՞ւ Նոյ թագավորը չէր անում այն, ինչը գիտեր, որ ճիշտ էր (տես Մոսիա 17.11–12):

Մոսիա 12.33–36, 13.11–24

Ես պետք է հնազանդվեմ տասը պատվիրաններին

  • Նոյ թագավորի քահանաները գիտեին պատվիրանները, բայց դրանք չունեին «գրված [իրենց] սրտերում» (Մոսիա 13.11): Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին իմանալ պատվիրանները և սիրել դրանք: Գուցե նրանք գրեն պատվիրանները Մոսիա 12.33–36-ից և 13.11–24-ից սրտաձև կտրած թղթերի վրա: Մինչ նրանք անում են այդ, խոսեք նրանց հետ, թե ինչ են նշանակում այդ պատվիրանները և ինչպես հետևել դրանց: Ինչպե՞ս ենք այդ պատվիրանները գրում մեր սրտերում։

  • Միասին երգեք պատվիրանների մասին մի երգ, օրինակ՝ «Պահեք պատվիրանները» (Children’s Songbook, 146–47)։ Ի՞նչ օրհնություններ են գալիս պատվիրանները պահելուց:

Հայր և որդի կարդում են սուրբ գրությունները

Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են Աստծո պատվիրանները։

Մոսիա 14, 16․4-9

Երկնային Հայրը երկիր ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որ ինձ հետ տանի Իր մոտ

  • Չնայած Մոսիա 14-ը կարճ գլուխ է, այն ունի մի քանի բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին: Միգուցե, դուք և ձեր երեխաները կարողանաք թվարկել դրանք, երբ այդ գլուխը միասին կարդաք: Ապա կարող եք խոսել այն մասին, թե ի՞նչ եք զգում Փրկչի հանդեպ, երբ ուսումնասիրում եք այդ բառերն ու արտահայտությունները։

  • Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու համար Աբինադին մեջբերեց Եսայիա մարգարեի խոսքերը, որը մեզ համեմատել է կորած ոչխարների հետ: Գուցե ձեր երեխաները կիսվեն փորձառություններով, երբ նրանք ինչ-որ բան են կորցրել կամ իրենք են մոլորվել: Ինչպե՞ս էին նրանք իրենց զգում։ Ի՞նչ արեցին նրանք: Միասին կարդացեք Մոսիա 14.6 և 16.4–9-ը: Ինչպե՞ս ենք մենք նման ոչխարներին, որոնք մոլորվել և հեռացել են Աստծուց: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ հետ վերադառնալ:

Ավելի շատ գաղափարների համար տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողակումը:

Աբինադին Նոյ թագավորին վկայելիս

Նրա դեմքը շողում էր արտասովոր փայլով, Ջերեմի Վինբորգ