«Փետրվարի 12-18-ը․ «Մենք ապրեցինք երջանիկ» 2 Նեփի 3–5», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Փետրվարի 12-18-ը։ 2 Նեփի 3–5», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Փետրվարի 12-18-ը. «Մենք ապրեցինք երջանիկ»
2 Նեփի 3-5
Կարդալով 1 Նեփի գիրքը, դուք կարող եք տպավորություն ստանալ, որ Նեփին ինչ-որ կերպ ավելի հաղթանդամ էր, քան կյանքը։ «Հաղթանդամ կազմվածքով» և ֆիզիկապես, և հոգևորապես (1 Նեփի 2.16), նա կարծես անսասան էր թվում փորձությունների դեմ, որոնց դիմակայում էր: Կամ դա, առնվազն, այն է, ինչ կարող ենք ենթադրել: Մինչ Նեփիի հավատքը ուշագրավ էր, նրա քնքուշ խոսքերը 2 Նեփի 4 գլխում ցույց են տալիս, որ նույնիսկ հավատարիմ մարդիկ երբեմն զգում են «թշվառ» և «հեշտությամբ նեղվում են» գայթակղություններից: Այստեղ մենք տեսնում ենք մեկին, ով փորձում և ցանկանում է ուրախանալ, բայց ում «սիրտը վշտանում է [իր] մեղքերի պատճառով»։ Մենք կարող ենք առնչվել դրան և այն հուսադրող վճռականությանը, որը հետևում է. «Այնուամենայնիվ, ես գիտեմ՝ ում եմ ապավինել» (տես 2 Նեփի 4․15–19)։
Թեպետ Նեփին և նրա ժողովուրդը սովորեցին ապրել «երջանիկ» (2 Նեփի 5.27), սակայն նրանք նաև սովորեցին, որ երջանկությունը հեշտությամբ կամ առանց տխրության ժամանակաշրջանների չի տրվում: Ի վերջո, երջանկությունը գալիս է Տիրոջը՝ «մեր] արդարության վեմին» վստահելուց (2 Նեփի 4.35):
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Ջոզեֆ Սմիթը Աստծո կողմից ընտրվել էր ավետարանը վերականգնելու համար
Իր որդի Ջոզեֆի հետ Լեքին կիսվեց Հովսեփին տրված մարգարեությամբ: Մարգարեությունը ապագա «ընտրյալ տեսանողի»` Ջոզեֆ Սմիթի մասին էր: Ըստ 6–24 հատվածների, ի՞նչ էր անելու Ջոզեֆ Սմիթը՝ Աստծո ժողովրդին օրհնելու համար։ Մտածեք, թե Ջոզեֆ Սմիթի գործը ինչպե՞ս է «մեծ արժեք» հանդիսացել ձեզ համար։ Դուք կարող եք որոշ գաղափարներ ստանալ Ջոզեֆ Սմիթի մասին Ավետարանի գրադարանի «Վերականգնման մարգարեներ» հավաքածուի տեսաֆիլմերից: Մտածեք նմանատիպ հարցերի մասին և գրի առնեք ձեր պատասխանները:
-
Ջոզեֆ Սմիթի ուսուցանածի շնորհիվ ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ի՞նչ է ձեր կյանքում փոխվել այն բանի շնորհիվ, որ Տերը վերականգնեց Ջոզեֆ Սմիթի միջոցով:
-
Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե վերականգնումը տեղի չունենար:
Ջոզեֆ Սմիթի առաքելության կարևոր մասն էր` ստեղծել Մորմոնի Գիրքը: Այս գլխից ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչո՞ւ է Մորմոնի Գիրքը կարևոր։ Մասնավորապես, դուք կարող եք պատճառներ փնտրել 7, 11, -13 և 18-24 հատվածներում։
Տես նաև Ջոզեք Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50.24–38 (Աստվածաշնչի հավելված), Ավետարանական թեմաներ, «Ջոզեֆ Սմիթ», Ավետարանի գրադարան, «Praise to the Man», Hymns, no. 27.
«Ով Տեր, ես քեզ եմ ապավինել»
Նեփին ասաց, որ ինքը «կգրի [իր] հոգու բաները» (հատված 15): Երբ կարդաք, թե նա ինչ է գրել 2 Նեփի 4.15–35, հատվածներում, հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկ որո՞նք են իմ հոգու բաները»: Կարող եք Նեփիի նման գրի առնել դրանք, և կիսվել այն մարդկանց հետ, որոնց սիրում եք:
Հասկանալով, թե Նեփին ինչպես էր սփոփանք գտնում, երբ ծանրաբեռնված և մտահոգ էր, կարող եք օգնել ձեզ, երբ ունենաք նմանատիպ զգացումներ: Փնտրեք խոսքեր 15–35-րդ հատվածներում, որոնք ձեզ մխիթարություն են բերում: Ճանաչու՞մ եք մեկ ուրիշի, ով գուցե սփոփանք է գտնում այդ հատվածներում:
Տես նաև Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Իմ հոգու բաները», Լիահոնա, նոյեմբեր 2021, 39-41։
Ես կարող եմ երջանկություն գտնել՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում երջանիկ լինել։ Նեփին գրել է, որ իր ժողովուրդն ապրեց «երջանիկ» (2 Նեփի 5․27)։ Կարող եք ուշադրություն դարձնել Նեփիի և նրա ժողովրդի այն ընտրությունների վրա, որոնք օգնեցին նրանց երջանիկ լինել (տես օրինակ՝ 2 Նեփի 5.6, 10–17): Ի՞նչը կարող է օգնել ձեզ կառուցել երջանիկ կյանք, ինչպես Նեփիի ժողովուրդը։
Ի՞նչ անեծք եկավ Լամանացիների վրա
Նեփիի օրերում Լամանացիներն անիծվեցին և նրանք «կտրվեցին [Տիրոջ] ներկայութjունից … իրենց անօրինության պատճառով» (2 Նեփի 5․20-21)։ Դա նշանակում էր, որ Տիրոջ Հոգին հետ քաշվեց նրանց կյանքից: Երբ Լամանացիները հետագայում ընդունեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը, «Աստծո անեծքն այլևս չէր հետապնդում նրանց» (Ալմա 23.18):
Մորմոնի Գիրքը նաև հաստատում է, որ Լամանացիները սևամաշկ դարձան, երբ Նեփիացիները բաժանվեցին նրանցից: Այս նշանի բնույթն ու տեսքը լիովին հասկացված չէ: Ի սկզբանե, Լամանացիներն այս նշանով տարբերվում էին Նեփիացիներից: Ավելի ուշ, երբ թե Նեփիացիները և թե Լամանացիները անցան ամբարշտության ու արդարակեցության ժամանակաշրջաններով, այս նշանը դարձավ անիմաստ:
Մեր ժամանակների մարգարեները հաստատում են, որ սև մաշկը աստվածային շնորհազրկության կամ անեծքի նշան չէ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է․ «Վստահեցնում եմ ձեզ, որ Աստծո առջև ձեր արժանավոր լինելու հեռանկարը չի որոշվում ձեր մաշկի գույնով: Աստծո հավանությանն ու սիրուն արժանանալը կախված է Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ ձեր նվիրվածությունից, այլ ոչ թե ձեր մաշկի գույնից («Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյ. 2020, 94)։
Մորմոնի Գիրքն ասում է, «բոլորը նույնն են Աստծո համար, … սև և սպիտակ, ստրուկ և ազատ, այր թե կին» (2 Նեփի 26․33)։
Տես նաև «Till We All Come in the Unity of the Faith (Մինչև մենք բոլորս գանքի հավատքի միասնության)» (տեսաֆիլմ), Ավետարանի գրադարան:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ջոզեֆ Սմիթը մարգարե էր
-
Մտածեք, թե ինչպես կարող եք ուսուցանել ձեր երեխաներին այն մեծ աշխատանքի մասին, որ Աստված իրականացրեց Ջոզեֆ Սմիթի միջոցով: Սկսեք` օգնելով ձեր երեխաներին գտնել «տեսանող» բառը 2 Նեփի 3.6-ում և բացատրեք, որ մարգարեները կոչվում են տեսանողներ, որովհետև Երկնային Հայրն օգնում է նրանց տեսնել այն ամենը, ինչ մենք չենք կարող տեսնել: Կիսվեք, թե ինչո՞ւ ենք երախտապարտ` մեր Եկեղեցին առաջնորդող տեսանող ունենալու համար:
-
Ավետարանի պատկերագիրքը ունի մի քանի նկարներ, որոնք դուք կարող եք օգտագործել` ուսուցանելու Աստծո աշխատանքի մասին, որը Նա կատարեց Ջոզեֆ Սմիթի միջոցով (տես նկարներ 89–95): Թող ձեր երեխաները կիսվեն նրանով, ինչ գիտեն նկարների մասին: Ջոզեֆ Սմիթն ինչո՞ւ է կոչվում «ընտրյալ տեսանող»: Ի՞նչ արեց Ջոզեֆ Սմիթը, որը «մեծ արժեքի» է (հատված 7):
Ես սիրում եմ «Տիրոջ խոսքերը»
-
Ի՞նչն է երջանկացնում մեզ: Միասին կարդացեք հատվածներ 2 Նեփի 4-ից, պարզելով, թե ինչն էր բերկրանք պատճառում Նեփիին կամ երջանկացնում նրան (տես հատվածներ 15–16, 20–25, 34–35): «Իմ հոգու բաները» ուղերձում Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը կիսվել է յ«Տիրոջ [յոթ] խոսքերով», որոնք արժեքավոր են նրա համար (Լիահոնա, նոյ. 2021, 39–41): Միասին վերանայեք նրա ցուցակը և խոսեք «Տիրոջ խոսքերի» մասին, որոնք արժեքավոր են ձեզ համար:
-
2 Նեփի 5 գլուխը նկարագրում է նաև բաներ, որոնք օգնեցին Նեփիացիներին ապրել «երջանիկ» (հատված 27)։ Դուք կարող եք տրամադրել որոշ բառեր կամ նկարներ, որոնք ներկայացնում են այդ ամենը և օգնեք ձեր երեխաներին համապատասխանեցնել դրանք գլուխ 5-ի հատվածներին: Որոշ օրինակներ ներառում են ընտանիքը (հատված 6), Աստծո պատվիրանները (հատված 10), սուրբ գրությունները (հատված 12), աշխատանք (հատված 15 և 17), տաճարներ (հատված 16) և Եկեղեցու կոչումներ (հատված 26)։ Ինչպե՞ս են այդ բաները մեզ երջանկություն բերում:
Տաճարը Տիրոջ տունն է
-
Երբ երեխաների համար կարդաք 2 Նեփի 5.15–16-ը, նրանք կարող են ձևացնել, որ օգնում են Նեփիին տաճար կառուցել: Կարող եք նաև ցույց տալ նրանց տարբեր շենքերի նկարներ, ներառյալ տաճարի մի նկար: Ինչո՞վ են տաճարները տարբերվում մյուս շենքերից: Կիսվեք միմյանց հետ, թե ինչու է տաճարը կարևոր ձեզ համար (տես նաև «I Love to See the Temple, Children’s Songbook, 95):