«Հունվարի 8–14․ «Ես կգնամ ու կանեմ» 1 Նեփի 1–5», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2024)
«Հունվարի 8-14-ը. 1 Նեփի 1-5», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Հունվարի 8–14․ «Ես կգնամ ու կանեմ»
1 Նեփի 1-5
Մորմոնի Գիրքը սկսվում է իրական ընտանիքի պատմությունով, որն անցնում է իրական մաքառումների միջով։ Դա տեղի է ունեցել մ․թ․ա 600 թվականին, բայց այդ պատմության մեջ կան բաներ, որոնք կարող են ծանոթ թվալ այսօրվա ընտանիքներին։ Այդ ընտանիքն ապրում էր աճող ամբարշտության աշխարհում, սակայն Տերը խոստացավ նրանց, որ եթե հետևեն Իրեն, Նա կառաջնորդի նրանց ապահով մի վայր։ Ճանապարհին նրանք լավ ու վատ պահեր ապրեցին, մեծ օրհնություններ ու հրաշքներ տեսան, բայց նաև ունեցան վեճեր ու հակառակություներ: Սուրբ գրություններում հազվադեպ է հանդիպում ընտանիքի այնպիսի մանրամասն պատմություն, որը փորձում է ապրել ավետարանով. ծնողները պայքարում են իրենց ընտանիքին հավատքով ոգեշնչելու համար և անհանգստանում նրանց ապահովության համար, երեխաները մտածում են՝ արդյո՞ք պետք է հավատան իրենց ծնողներին, եղբայրներին ուղղորդում է նախանձն ու հակառակությունը, իսկ երբեմն ներում են միմյանց: Ընդհանուր առմամբ, այս ոչ կատարյալ ընտանիքի հավատքի օրինակներում ուժ կա:
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Աստծո խոսքը «մեծ արժեք» է ինձ համար
Մորմոնի Գրքի նշանակալի ուղերձներից մեկը Աստծո խոսքի «մեծ արժեքն է» (1 Նեփի 5.21)։ Երբ կարդաք 1 Նեփի 1–5-ը, փնտրեք դեպքեր, երբ Աստծո խոսքը ուղղակի կամ անուղղակի կերպով օրհնեց Լեքիի ընտանիքին (օրինակ՝ տես 1.11–15, 3.19–20, 5.10–22): Այս գլուխներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Աստծո խոսքի մասին: Ի՞նչ եք գտնում, որը ոգեշնչում է ձեզ հետազոտել սուրբ գրությունները։
Տես նաև «As I Search the Holy Scriptures», Hymns, no. 277; “Scriptures Legacy” (video), Gospel Library:
Ես կարող եմ ձեռք բերել և ամրացնել իմ վկայությունը, երբ դառնամ դեպի Տերը
Նեփին հայտնի է առ Տերն ունեցած իր զորեղ հավատքով, սակայն նա պետք է ջանք գործադրեր իր վկայությունը ձեռք բերելու համար, ինչպես մենք բոլորս ենք անում։ Ի՞նչ եք կարդում 1 Նեփի 2 գլխում, որը ցույց է տալիս, թե Նեփին ինչու կարողացավ վկայություն ձեռք բերել այն մասին, որ իր հոր խոսքերը ճշմարիտ էին: Ինչո՞ւ Լամանն ու Լեմուելը չստացան այդ վկայությունը: (Տես նաև 1 Նեփի 15․2-11)։ Ե՞րբ եք զգացել, որ Տերը փափկացրել է ձեր սիրտը:
Տես նաև «Տերը պատվիրում է Լեքիի ընտանիքին հեռանալ Երուսաղեմից» (տեսաֆիլմ), Gospel Library:
Աստված ուղի կպատրաստի ինձ համար, որպեսզի կատարեմ Իր կամքը
Երբ Տերը պատվիրեց Լեքիին և նրա ընտանիքին ձեռք բերել արույրե թիթեղները, Նա մանրամասն հրահանգներ չտվեց, թե ինչպես անել դա: Սա հաճախ ճիշտ է այն ուղղության դեպքում, որը մենք ստանում ենք Աստծուց, և կարող է թվալ, որ Նա «դժվար բան» է պահանջել (1 Նեփի 3․5)։ Ի՞նչն է ձեզ ոգեշնչում Տիրոջ պատվիրանին ուղղված Նեփիի պատասխանի մեջ, որը գտնվում է 1 Նեփի 3․7, 15–16-ում։
Երբ կարդաք 1 Նեփի 3–4 գլուխները, փնտրեք այն բազմազան դժվարությունները, որոնց հանդիպեց Նեփին: Տերը ինչպե՞ս «ճանապարհ պատրաստեց» Նեփիի համար՝ «իրագործելու այն, ինչը նա [պատվիրեց]: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, թե ինչ արեց Տերը Նեփիի համար:
Հզոր ուղիներից մեկը, որն Աստված պատրաստել է, որ մենք պահենք Իր պատվիրանները` Հիսուս Քրիստոսին որպես մեզ Փրկիչ ուղարկելն է: Կարող եք կարդալ նախագահ Դալլին Հ. Օուքսի «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար» ուղերձը (Լիահոնա,մայիս 2021, 75-77): Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ուղի պատրաստել մեզանից յուրաքանչյուրի համար։ Իմանալով, որ Նա հաղթահարել է բոլոր բաները հանուն ձեզ, ինչ եք տպավորված զգում «գնալու և անելու»:
Տես նաև «Նեփին առաջնորդվում է Հոգու կողմից՝ ձեռք բերելու արույրե թիթեղները» (տեսանյութ), Gospel Library; Gospel Topics, “Obedience,” Gospel Library:
Աստծո գործերը հիշելը կարող է ինձ Նրա պատվիրաններին հնազանդվելու հավատք տալ
Երբ Լամանը և Լեմուելը ուզում էին տրտնջալ կամ բողոքել, Նեփին և Լեքին սովորաբար նրանց կողքին էին, որպեսզի ոգեշնչեին և աջակցեին նրանց: Երբ ցանկանում եք տրտնջալ, օգտակար կլինի կարդալ Նեփիի և Լեքիի խոսքերը: Նեփին և Լեքին ինչպե՞ս էին փորձում օգնել մյուսներին հավատք կերտել Աստծո հանդեպ (տես 1 Նեփի 4.1–3, 5.1–8, տես նաև 1 Նեփի 7.6–21): Ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել ձեզ, երբ գայթակղվում եք տրտնջալ կամ բողոքել։
«Ես առաջնորդվեցի Հոգով»
1 Նեփի 4.5–18-ում ի՞նչն է ձեզ տպավորում Հոգուն ճանաչելու և հետևելու Նեփիի ունակության վերաբերյալ. Դուք կարող եք նաև ուսումնասիրել նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» ուղերձը, (Լիահոնա, մայիս 2018, 93-96), որպեսզի ավելին սովորեք Տիրոջից հայտնություն ստանալու մասին:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ես կարող եմ ունենալ իմ սեփական վկայությունը
-
Նեփին ինչպե՞ս իմացավ, որ այն ինչ իր հայրն էր ուսուցանել, ճիշտ էր: Օգնեք երեխաներին պատասխաններ գտնել այս հարցին 1 Նեփի 2.16, 19-ում: Նրանք կարող են նաև բավականություն ստանալ՝ գրելով Նեփիի գործողությունները խորանարդիկների կամ այլ առարկաների վրա, ապա կառուցելով ինչ-որ բան այդ առարկաներով: Դա գուցե հանգեցնի քննարկման այն մասին, թե ինչպե՞ս կարող են այդ գործողություններն օգնել մեզ վկայություն կառուցել:
-
Կարող եք նկարներ կամ առարկաներ ցույց տալ ձեր երեխաներին, որոնք ներկայացնում են բաներ, որոնց վերաբերյալ նրանք գուցե վկայություն են փնտրում, ինչպես օրինակ՝ Մորմոնի Գրքի մի օրինակ կամ Հիսուս Քրիստոսի, տաճարի կամ ապրող մարգարեի նկար: Հրավիրեք նրանց վերցնել մեկը և կիսվել դրա վերաբերյալ իրենց վկայություններով: Նաև կարող եք ձեր երեխաներին պատմել, թե ինչպես եք ձեռք բերել ձեր վկայությունը: Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ մեր անձնական վկայությունը։
Աստված կօգնի ինձ պահել Իր պատվիրանները
-
Օգտագործեք այս աղբյուրներից մեկը կամ ավելին` օգնելու ձեր երեխաներին խոսել այն մասին, թե ինչպես Աստված օգնեց Նեփիին ստանալ արույրե թիթեղները. 1 Նեփի 3–4, այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, “Nephi’s Courage” (Children’s Songbook, 120–21), և «Գլուխ 4. Արույրե թիթեղները» (Մորմոնի Գրքի պատմություններում, 8–12):
-
Դուք և ձեր երեխաները գուցե բավականություն ստանաք 1 Նեփի 3.2-7 հատվածների բեմականացումից: Ձևացրեք, թե Լեքին եք և խնդրեք ձեր երեխաներին վերադառնալ Երուսաղեմ` արույրե թիթեղները ձեռք բերելու համար: Հրավիրեք նրանց պատասխանել իրենց սեփական բառերով, կարծես իրենք Լամանը և Լեմուելն են կամ Նեփին: Ի՞նչ է Երկնային Հայրը պատվիրել է մեզ անել (տես նկարներ 103–15 Ավետարանի պատկերագիրք կամ Մոսիա 18.8–10 գաղափարների համար): Մենք ինչպե՞ս կարող ենք նմանվել Նեփիին։
Սուրբ գրությունները մեծ գանձ են
-
Սուրբ գրությունները շատ կարևոր էին Լեքիի ընտանիքի համար: Դա բացատրելու համար կարող եք հրավիրել երեխաներին օգնել ձեզ պատմել կամ դերախաղով ցուցադրել, թե Նեփին և նրա եղբայրները ինչպես ձեռք բերեցին արույրե թիթեղները: Նրանք երկար ճանապարհ անցան, տվեցին իրենց ոսկին ու արծաթը և թաքնվեցին քարայրում՝ իրենց կյանքը փրկելու համար: Ապա կարող եք կարդալ 1 Նեփի 5.21-ը և խոսել այն մասին, թե ինչու էին սուրբ գրություններն այդքան արժեքավոր Լեքիի ընտանիքի համար: Ինչո՞ւ են դրանք արժեքավոր մեզ համար։ Ինչպե՞ս կարող ենք սուրբ գրություններին վերաբերվել որպես գանձի:
Սուրբ Հոգին կառաջնորդի ինձ, երբ ես ձգտեմ կատարել Տիրոջ կամքը
-
Միասին վերանայեք 1 Նեփի 3 գլուխը և տեսնեք, թե ինչպես Նեփին և նրա եղբայրները փորձեցին ստանալ արույրե թիթեղները, կարդացեք ձեր երեխաների հետ 1 Նեփի 4.6-ը պարզելու, թե Նեփին ինչ արեց, որը թույլ տվեց նրան ի վերջո հաջողության հասնել: Ապա ձեր երեխաները կարող են կազմել մի քանի գործերի ցուցակ, որոնք Աստված կամենում է, որ նրանք անեն: Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել մեզ այդ իրավիճակներում։