«Հուլիսի 8-14-ը. «Նրանք «երբեք չհեռացան» Ալմա 23-29», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Հուլիսի 8-14-ը։ Ալմա 23-29», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)
Հուլիսի 8-14-ը. «Նրանք «երբեք չհեռացան»
Ալմա 23-29
Երբևէ հետաքրքրվե՞լ եք՝ արդյոք մարդիկ կարող են իսկապես փոխվել: Հնարավոր է՝ դուք անհանգստանում եք, որ չեք կարող հաղթահարել ձեր կատարած վատ ընտրությունները կամ սովորությունները, կամ գուցե նման մտահոգություններ ունեք ձեր սիրելիների մասին: Եթե այո, ապա անթի-նեփի-լեքիները կարող են օգնել ձեզ: Այս մարդիկ նեփիացիների երդվյալ թշնամիներն էին: Երբ Մոսիայի որդիները որոշեցին քարոզել ավետարանը նեփիացիներին, նրանք «ծաղրանքով ծիծաղեցին [նրանց] վրա»: Լամանացիներին սպանելը ավելի խելամիտ որոշում էր թվում, քան նրանց դարձի բերելը: (Տես Ալմա 26.23-25։)
Բայց լամանացիներն իրոք փոխվեցին Հիսուս Քրիստոսի դարձի բերող զորությամբ: Մի ժամանակ նրանք հայտնի էին որպես «վայրի և կարծրացած ու կատաղի մի ժողովուրդ» (Ալմա 17.14), բայց հիմա «տարբերվում էին իրենց ջերմեռանդությամբ առ Աստված» (Ալմա 27.27): Փաստորեն, նրանք «երբեք չհեռացան» (Ալմա 23.6):
Գուցե դուք ունեք որոշ մտքեր կամ գործելակերպեր, որոնք պետք է փոխեք, կամ վայր դնեք «ապստամբության զենքերը» (Ալմա 23.7): Կամ գուցե պարզապես պետք է մի փոքր ավելի խանդավառ լինեք Աստծո հանդեպ: Կարևոր չէ, թե դուք ինչ փոփոխությունների կարիք ունեք, Ալմա 23-29 գլուխները կարող են ձեզ հույս տալ, որ Հիսուս Քրիստոսի քավիչ զորությամբ երկարատև փոփոխությունը հնարավոր կդառնա:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Իմ դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը կփոխեն իմ կյանքը
Թվում էր, թե անհավանական է, որ լամանացիները դարձի գան, սակայն նրանցից շատերը հրաշագործ փոփոխություններ ապրեցին Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Այս դարձի եկած լամանացիներն իրենց անվանեցին անթի-նեփի-լեքիներ:
Երբ կարդաք Ալմա 23–25, 27 գլուխները, խորհեք ձեր սեփական դարձի մասին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես փոխվեցին անթի-նեփի-լեքիները, ինչպես նրանք դարձի եկան «դեպի Տերը» (Ալմա 23.6): Հետևյալ հատվածները կարող են օգնել ձեզ սկսել բացահայտումը․
Ինչպե՞ս են Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը փոխել ձեզ: Ե՞րբ եք դուք ձեզ մոտ զգացել Նրան: Ինչպե՞ս կարող եք հասկանալ՝ արդյոք դարձի՞ եք գալիս դեպի Հիսուս Քրիստոսը: Ի՞նչ է Հոգին հուշում ձեզ անել հաջորդիվ։
Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար «Դարձ դեպի Տերը» Լիահոնա, նոյ. 2012 թ․, 106–9, Դեյլ Գ. Ռենլունդ «Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, նոյ. 2019 թ․, 22–25, Ավետարանական թեմաներ՝ «Դառնալ Հիսուս Քրիստոսի նման», Gospel Library։
Քանի որ Աստված ողորմած է, Նա ներում է ինձ, երբ ես ապաշխարում եմ
Անթի-նեփի-լեքիների հետ տեղի ունեցած փոփոխությունը ավելին էր, քան պարզապես վարքագծի փոփոխություն. այն սրտի փոփոխություն էր, որը ծնվել էր առ Հիսուս Քրիստոսը հավատքից և անկեղծ ապաշխարությունից: Ապաշխարության մասին ճշմարտություն կարող եք գտնել Ալմա 24.7–19 հատվածներից յուրաքանչյուրում: Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները Աստծո ողորմության մասին նրանց հանդեպ, ովքեր ապաշխարում են: Ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններ եք սովորում Ալմա 26.17–22 հատվածներից։
Խորհեք, թե ինչպես է Աստված ցույց տվել Իր ողորմածությունը ձեր կյանքում: Ինչպե՞ս կարող եք արտահայտել ձեր երախտագիտությունը Նրա հանդեպ:
Ավետարանով կիսվելը ինձ ուրախություն է բերում
Ուրախություն բառը Ալմա 23–29 գլուխներում հայտնվում է 24 անգամ, ուստի այս գլուխները արժեքավոր են՝ սովորելու համար, թե ինչպես է Փրկչի ավետարանով ապրելը և դրանով կիսվելը ուրախություն պարգևում: Կարող եք ուսումնասիրել Ալմա 26.12–22, 35–37 և 29.1–17 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Ամմոնի, Մոսիայի որդիների և Ալմայի ուրախության պատճառներիին։ Ի՞նչ եք սովորում այս հատվածներից, որը կարող է ավելի շատ ուրախություն պարգևել ձեր կյանքում:
Երեց Մարկուս Բ. Նեշը ուսուցանել է․ «Ավետարանով կիսվելը ուրախություն և հույս է առաջացնում ինչպես տվողի, այնպես էլ ստացողի հոգում: Ավետարանով կիսվելն ուրախության ուրախությունն է և հույսի հույսը» («Բարձր պահեք ձեր լույսը», Լիահոնա, նոյ. 2021 թ․, 71)։ Ուրիշների հետ ավետարանով կիսվելու ի՞նչ փորձառություն եք ունեցել: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում, երբ ձգտում եք կիսվել ավետարանով: Ինչպե՞ս կարող է Երկնային Հայրը օգնել ձեզ հաղթահարել այդ դժվարությունները:
Ավետարանով կիսվելու եղանակի և դրանից ուրախություն զգալու վերաբերյալ մարգարեական ցուցումներ ստանալու համար կարող եք ուսումնասիրել Նախագահ Դալլին Հ. Օուքսի «Կիսվեք վերականգնված ավետարանով» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2016 թ․, 57–60): Ի՞նչ առաջարկներ եք գտնում այս ուղերձում:
Տես նաև «Բուշ ընտանիքի պատմությունը», «Կիսվեք ձեր համոզմունքներով», «Sharing the Gospel» (տեսանյութեր), Gospel Library.
Ցուցակ կազմեք և ընդգրկեք Մորմոնի Գրքի մասին այն ամենը, ինչով կկամենայիք կիսվել որևէ ընկերոջ հետ: Փորձեք կիսվել Մորմոնի Գրքով` օգտագործելով Մորմոնի Գրքի հավելվածը:
Ես կարող եմ ապաստան գտնել Հիսուս Քրիստոսում և Նրա ավետարանում
Բերքահավաքի ժամանակ հասկերը հաճախ հավաքվում է կապոցների մեջ, որոնք կոչվում են որաներ և տեղադրվում են պահեստներում, որոնք կոչվում են շտեմարաններ: Ալմա 26.5–7 հատվածներում խորհեք, թե ձեր կյանքում ինչ կարող են խորհրդանշել որաները, շտեմարանները և փոթորիկը: Ինչպե՞ս կարող եք ապաստան գտնել Հիսուս Քրիստոսում։
Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյ. 2021 թ․, 93–96, Դեյվիդ Ա. Բեդնար, «Պատվավոր անուն և դիրք ունենալ», Լիահոնա, մայիս 2009 թ․, 97–100, «Հիսուս, իմ հոգու սիրեցյալ », Հիմներ, հմր. 102։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Տերն օրհնում է ինձ, երբ ես ձգտում եմ պահել Նրան տված իմ խոստումները
-
Հավանաբար ձեր երեխաները հաճույքով կթաղեն իրենց «զենքերը», ինչպես անթի-նեփի-լեքիները: Կարող եք կարդալ Ալմա 24.6–24 հատվածներից մի քանիսը, որպեսզի երեխաներին ուսուցանեք Փրկչին հետևելու անթի-նեփի-լեքիների տված խոստումների մասին:: Երեխաները կարող են մտածել մի բանի մասին, որը պետք է փոխեն, որպեսզի հետևեն Նրան, ապա գրեն դա այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում և պատկերացնեն, թե փոս են փորում և թաղում իրենց զենքը:
-
Ձեր երեխաները կարող են կարդալ Ալմա 24.15–19 հատվածները՝ փնտրելով, թե ինչ արեցին անթի-նեփի-լեքիները՝ «որպես վկայություն Աստծո համար»: Այնուհետև կարող եք խոսել նրանց հետ այն մասին, թե ինչպես կարող են մեր ուխտերը «վկայություն լինել Աստծո համար» (հատված 18)։ Հնարավորություն տվեք ձեր երեխաներին խոսելու այն մասին, թե ինչպես են ցույց տալու Աստծուն, որ ցանկանում են հետևել Նրան: Նրանց կարող է ոգեշնչել նման մի երգ․ «Ես ցանկանում եմ ավետարանով ապրել» (Children’s Songbook, 148)
Ալմա 24.7–10, 26.23–34, 27.27–30
Ես կարող եմ ապաշխարել
-
Դուք կարող եք ուսուցանել ձեր երեխաներին անթի-նեփի-լեքիների մասին, որպեսզի օգնեք նրանց տեսնել, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսը օգնել մեզ փոխվել, երբ մենք ապաշխարենք։ Դա անելու համար կարող եք վերցնել երկու ափսե․ մեկի վրա գրեք «առաջ», մյուսի վրա՝ «հետո»: Այնուհետև ձեր երեխաները կարող են կարդալ Ալմա 17.14–15 և 27.27–30 հատվածները, դուրս գրել թե ինչպիսին էին լամանացիները ապաշխարելուց առաջ և հետո և այդ գրառումները դնել ճիշտ ափսեի մեջ: Ալմա 24.7–10 հատվածների համաձայն՝ ի՞նչն օգնեց նրանց փոխվել: Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել Աստծուն՝ Նրա ողորմածության համար:
Հիսուս Քրիստոսը ուրախություն է պարգևում ինձ, և ես կարող եմ կիսվել այդ ուրախությամբ
-
Հավանաբար դուք և ձեր երեխաները հաճույքով կնկարեք Հիսուս Քրիստոսի ավետարանի այն դրվագները, որոնք ձեզ ուրախություն են պատճառում: Կիսվեք ձեր նկարով ձեր երեխաների հետ և խրախուսեք նրանց նույնպես կիսվել իրենց նկարով որևէ մեկի հետ՝ օգնելով այդ մարդուն նույնպես ուրախություն զգալ:
-
Օգնեք երեխաներին գտնել ուրախություն և ցնծություն բառերը Ալմա 26 և 29 գլուխներում։ Ի՞նչը ուրախացրեց Ամմոնին և Ալմային կամ դարձավ նրանց ցնծության պատճառը: Այս հարցը կարող է օգտագործվել քննարկում ծավալելու համար այն ուրախության մասին, որը գալիս է Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելուց կամ կիսվելուց:
Ես կարող եմ օգնել իմ ընկերներին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով
-
Ձեր երեխաները կարող են կարդալ Ալմա 27.22–23 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին նեփիացիները, որպեսզի օգնեն անթի-նեփի-լեքիներին պահել իրենց խոստումը, որ այլևս երբեք չեն պատերազմի: Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ընկերներին պահել իրենց խոստումները։ Երեխաները կարող են դերախաղով ներկայացնել իրավիճակները: Օրինակ՝ ի՞նչ կարող ենք ասել այն ընկերոջը, որը փորձում է ստել կամ չար բան անել։