Եկ, հետևիր ինձ 2024
Հուլիսի 22-28-ը․ «Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում» Ալմա 32-35


«Հուլիսի 22-28-ը․ «Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում» Ալմա 32-35», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Հուլիսի 22-28։ Ալմա 32-35», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Նկար
սերմ երեխայի ձեռքին

Հուլիսի 22-28-ը․ «Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում»

Ալմա 32-35

Զորամացիների համար աղոթքը կայանում էր նրանում, որ կանգնելով մի տեղում, որտեղ բոլորը կարող էին տեսնել՝ կրկնում էին սնապարծ, հպարտ խոսքերը: Զորամացիները Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք չունեին, նույնիսկ ժխտում էին նրա գոյությունը և հալածում աղքատներին (տես Ալմա 31.9–25): Ի տարբերություն դրան՝ Ալման և Ամուղեկը համարձակ ուսուցանում էին, որ աղոթքը կապված է այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր սրտերում, այլ ոչ թե հրապարակային դրսևորումների հետ: Եվ եթե աղոթքը չի հանգեցնում կարիքավորների հանդեպ կարեկցանքի, ապա այն «զուր է, և … օգտակար չէ» (Ալմա 34.28): Եվ ամենակարևորը, մենք աղոթում ենք, որովհետև հավատք ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ով փրկագնում է առաջարկում Իր «անսահման և հավերժական զոհաբերության» միջոցով (Ալմա 34.10): Ալման բացատրում է, որ այսպիսի հավատքը սկսվում է խոնարհությունից և «հավատալու ցանկությունից» (Ալմա 32.27): Ժամանակի ընթացքում՝ մշտական սնուցման դեպքում, Աստծո խոսքը արմատ է գցում մեր սրտերում, մինչև այն դառնա «մի ծառ, որն աճում է դեպի հավիտենական կյանք» (Ալմա 32.41):

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ալմա 32.17–43

Ես հավատք եմ գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ սերմանելով և սնուցելով Նրա խոսքը իմ սրտում

Ալմա 32.17-43 հատվածները կարդալիս նշեք այն բառերը և արտահայտությունները, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի և Նրա խոսքերի հանդեպ: Ի՞նչ եք դուք սովորում այն մասին, թե ինչ է հավատքը, և ինչ չէ հավատքը:

Ահա մեկ այլ եղանակ Ալմա 32 գլուխն ուսումնասիրելու համար. նկարեք նկարներ, որոնք ներկայացնում են սերմի աճման տարբեր փուլեր: Ապա պիտակավորեք յուրաքանչյուր նկարը Ալմա 32.28–43 հատվածների բառերով, որոնք օգնում են ձեզ հասկանալ՝ ինչպես ցանել և սնուցել Աստծո խոսքը ձեր սրտում:

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․, 101–4։

Ալմա 32.26-43

Ես ինքս կարող եմ իմանալ

Զորամացիներին, որոնք դեռ չէին վստահում Քրիստոսի մասին Ալմայի վկայությանը, Ալման մի «փորձարարություն» առաջարկեց (տես Ալմա 32.26): Փորձարարությունների համար պահանջվում է ցանկություն, հետաքրքրասիրություն, գործողություն և գոնե մի փոքր հավատք՝ և դրանք կարող են հանգեցնել հրաշալի բացահայտումների: Հիշեք այն փորձարարությունները, որոնք դուք տեսել եք կամ որոնց մասնակցել եք: Համաձայն Ալմա 32.26–36 հատվածների, ինչպիսի՞ փորձարարությունը կարող է հանգեցնել առ Հիսուս Քրիստոս հավատքի:

Ինչպե՞ս եք դուք «փորձարարություն արել» Աստծո խոսքով և իմացել, որ «խոսքը բարի է» (Ալմա 32.28):

Ալմա 33.2–11, 34.17–29

Ես կարող եմ երկրպագել Աստծուն աղոթքով՝ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում

Ալմայի և Ամուղեկի խորհուրդը երկրպագության և աղոթքի մասին նախատեսված էր ուղղելու այն տարաձայնությունները, որ զորամացիներն ունեին։ Կարող եք կազմել դրանց ցանկը (տես Ալմա 31.:13–23) Այդ ցանկի կողքին կարող եք կազմել աղոթքի մասին ճշմարտությունների ցանկ, որոնք գտնում եք Ալմա 33.2–11 և 34.17–29 հատվածներում։ Այս հատվածներց ձեր սովորածն ինչպե՞ս է ազդում այն եղանակի վրա, որով դուք աղոթում կամ երկրպագում եք:

Դուք կարող եք աղոթքի մասին գաղափարներ գտնել նաև օրհներգից, օրինակ՝ «Աղոթքի քաղցր ժամը» (Hymns, no. 142):

Ալմա 34.9-16

Ես ունեմ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության կարիքը։

Ուշադրություն դարձրեք, թե քանի անգամ է Ամուղեկն օգտագործել անսահման և հավերժական բառերը Ալմա 34.9–14 հատվածներում՝ Փրկչի քավիչ զոհաբերությունը նկարագրելու համար: Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Փրկչի Քավությունն անսահման և հավերժական է: Հետևյալ հատվածներում փնտրեք բառեր և արտահայտություններ որոնք նույնպես նկարագրում են Փրկչի Քավությունը․ Եբրայեցիս 10.10, 2 Նեփի 9:., Մոսիա 3:.։

Նույնիսկ երբ մենք գիտենք, որ Հիսուսի փրկելու զորությունը անսահման է և հավերժական, երբեմն կարող ենք կասկածել, թե դա վերաբերում է մեզ, կամ մեկին, ով մեղք է գործել մեր դեմ: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը խոսել է այն մարդկանց մասին, որոնք «թվում է, թե ունեն հավատք Փրկչի հանդեպ, սակայն չեն հավատում, որ Նրա խոստացած օրհնությունները մատչելի են իրենց համար» («Եթե ինձ գիտենայիք», Լիահոնա, նոյ. 2016 թ․, 104)։ Ի՞նչը կարող է խոչընդոտել, որ մենք լիարժեք կերպով ստանանք Փրկչի զորությունը։ Խորհեք, թե ինչպես կարող եք իմանալ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման է և հավերժական։

Խորհելու համար, թե որքան շատ դուք ունեք Փրկչի Քավության կարիքը, օգտակար կլինի մտածել մի բանի մասին, որի կարիքն ունեք ամեն օր: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպիսի՞ն կլիներ իմ կյանքը առանց դրա»: Այնուհետև, երբ ուսումնասիրեք Ալմա 34.9–16 հատվածները, խորհեք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը առանց Հիսուս Քրիստոսի: Այլ գաղափարներ կարող եք գտնել 2 Նեփի 9.7–9 հատվածներում։ Ինչպե՞ս կամփոփեիք Ալմա 34.9–10 հատվածները մեկ նախադասությամբ։

Տես նաև Մայքլ Ջոն Ու. Թեհ «Մեր անձնական Փրկիչը», Լիահոնա, մայիս 2021 թ․, 99–101, Ավետարանական թեմաներ՝ «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Gospel Library, «Վերականգնվածը» (տեսանյութ), Gospel Library։

Ալմա 34.30-41

«Հիմա է ձեր փրկության ժամը և օրը»

Պատկերացրեք, որ ցանկանում եք մասնակցել մարաթոնի կամ երաժշտական ներկայացման։ Ի՞նչ կլիներ, եթե սպասեիք մինչև միջոցառման օրը՝ նոր պատրաստվեիք: Ինչպե՞ս է այս օրինակը կապված Ալմա 34.32–35 հատվածներում Ամուղեկի նախազգուշացումների հետ: Ո՞րն է ապաշխարելու և փոխվելու մեր ջանքերը հետաձգելու վտանգը:

Հատված 31-ը նաև ուղերձ է պարունակում այն մարդկանց համար, որոնք գուցե անհանգստանում են, որ իրենք արդեն շատ են հետաձգել, և ապաշխարելու համար շատ ուշ է: Ձեր կարծիքով, ո՞րն է այդ ուղերձը։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ալմա 32.1–16

Տերը կարող է ուսուցնել ինձ, երբ ես խոնարհ լինելու ընտրություն կատարեմ

  • Ալման և Ամուղեկը հաջողությամբ ուսուցանում էին զորամացիներին, որոնք խոնարհ էին։ Ի՞նչ է նշանակում լինել խոնարհ: Օգնեք ձեր երեխաներին գտնել խոնարհ բառի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում։ Այդ բառերի նշանակության մասին ուրիշ ի՞նչ հուշումներ կարող են նրանք գտնել Ալմա 32.13–16 հատվածներում։ Առաջարկեք ձեր երեխաներին ավարտել «Ես խոնարհ եմ, երբ ես » նախադասությունը։

Ալմա 32.28-43

Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունն աճում է, երբ ես սնուցում եմ այն

  • Սերմերը, ծառերը և մրգերը ծանոթ առարկաներ են, որոնք կարող են օգնել երեխաներին հասկանալ վերացական սկզբունքներ, ինչպես օրինակ՝ հավատքը և վկայությունը: Ձեր երեխաներին սերմեր տվեք, երբ կարդում եք Ալմա 32.28 հատվածը: Այնուհետև խնդրեք նրանց, որ օգնեն ձեզ մտածել, թե Հիսուս Քրիստոսի մասին վկայություն աճեցնելն ինչպես է նման սերմ ցանելուն և սնուցելուն (տես «Գլուխ 29. Ալման ուսուցանում է հավատքի և Աստծո խոսքի մասին», Մորմոնի Գրքի պատմությունները, 81): Դուք կարող եք ցանել սերմը և խոսել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի սերմը կամ վկայությունն աճի:

  • Այս համառոտ շարադրանքի հետ տրված է մի ծառի նկար. դուք կարող եք օգտագործել այն, որպեսզի լուսաբանեք Ալմայի խոսքերը Ալմա 32.28–43 հատվածներում: Կամ կարող եք գնալ զբոսանքի՝ գտնելով տարբեր աճման փուլերում գտնվող բույսեր, և կարդալ հատվածներ Ալմա 32 գլխից, որտեղ բույսերի աճը համեմատվում է մեր վկայության հետ: Գրատախտակին երեխաները կարող են ծառ նկարել և այդ ծառին մի տերև կամ պտուղ ավելացնեն ամեն անգամ, երբ մտածում են մի բանի մասին, որ կարող են անել՝ Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունը մեծացնելու համար։

  • Երեխաներին կարող եք հնարավորություն տալ ցանել սերմը (որը խորհրդանշում է Աստծո խոսքը) քարի մեջ (որը խորհրդանշում է հպարտ սիրտը) և փափուկ հողի մեջ (որը խորհրդանշում է խոնարհ սիրտը): Միասին կարդացեք Ալմա 32.27–28 հատվածները։ Խոսեք այն մասին, թե ինչ է նշանակում մեր սրտերում «տեղ տալ» (հատված 27) Աստծո խոսքին։

Նկարեք նկարներ։ Որոշ մարդիկ ավելի լավ են սովորում, երբ նկարում են իրենց սովորածը: Ալմա 32 գլուխն ուսումնասիրելիս ձեր երեխաները կարող են նկարել որևէ սերմ, որն աճում և ծառ է դառնում:

Ալմա 33.2–11, 34.17–27

Ես կարող եմ աղոթել Երկնային Հորը ցանկացած պահի, ցանկացած բանի վերաբերյալ

  • Օգնեք ձեր երեխաներին գտնել արտահայտություններ, որոնք նկարագրում են այն վայրերը, որտեղ մենք կարող ենք աղոթել (Ալմա 33.4–11-ում) և այն, ինչի վերաբերյալ մենք կարող ենք աղոթել (Ալմա 34.17–27)։ Նրանք կարող են նկարել իրենց՝ այդ վայրերում աղոթելիս: Միմյանց հետ կիսվեք փորձառություններով, երբ Երկնային Հայրը լսել է ձեր աղոթքները: Կարող եք նաև միասին երգել որևէ երգ աղոթքի մասին, օրինակ՝ «Երեխայի աղոթքը» (Մանկական երգարան, 12–13)։

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նկար
միրգը ծառի վրա

«Եվ ձեր ջանասիրության, ձեր հավատքի և ձեր համբերության շնորհիվ, խոսքի հանդեպ, այն սնուցելիս, … ահա, շուտով դուք կքաղեք դրա պտուղը, որն ամենաթանկարժեքն է» (Ալմա 32.42):

Տպել