Եկ, հետևիր ինձ 2024
Հուլիսի 15-21-ը. «Աստծո խոսքի ուժը» Ալմա 30-31


«Հուլիսի 15-21-ը. «Աստծո խոսքի ուժը» Ալմա 30-31», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Հուլիսի 15-21-ը։ Ալմա 30-31», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Նկար
Ալման ուսուցանում է Կորիհորին

Բոլոր բաները մատնանշում են՝ կա Աստված (Ալման և Կորիհորը), հեղինակ՝ Վոլթեր Ռեյն

Հուլիսի 15-21-ը. «Աստծո խոսքի ուժը»

Ալմա 30-31

Ալմա 30-31 գլուխների պատմությունները հստակ ցույց են տալիս խոսքերի ուժը՝ չարի ու բարու համար: Կորիհոր անունով կեղծ ուսուցչի «շողոքորթ» և «փքուն խոսքերը» սպառնում էին «բազում հոգիներ վար բերելու կործանման» (Ալմա 30.31, 47): Նմանապես, Զորամ անունով մի ուրացող նեփիացի մարդկանց մի խումբ ուղղորդեց «մեծ սխալների մեջ» և «խեղաթյուրեց Տիրոջ ուղիները» (Ալմա 31.9, 11):

Փոխարենը, Ալման անսասան հավատք ուներ, որ Աստծո խոսքը «ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան», (Ալմա 31.5): Ալմայի խոսքերն արտահայտում էին հավերժական ճշմարտություն և կանչեցին Հիսուս Քրիստոսի զորությունները՝ լռեցնելու Կորիհորին (տես Ալմա 30.39–50), և դրանք հրավիրեցին Նրա օրհնությունները նրանց վրա, ովքեր գնացին իր հետ, որպեսզի զորամացիներին կրկին բերեին դեպի ճշմարտությունը (տես Ալմա 31.31–38)։ Սրանք արժեքավոր օրինակներ են Քրիստոսի հետևորդների համար այսօր, երբ տարածված են կեղծ ուղերձներ: Մենք կարող ենք գտնել ճշմարտությունը՝ վստահելով «Աստծո խոսքի ուժին», ինչպես Ալման արեց (Ալմա 31.5):

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ալմա 30.6-31

Նկար
սեմինարիայի պատկերակ
Հակառակորդը փորձում է խաբել ինձ կեղծ ուսմունքներով

Ալմա 30 գլխում Կորիհորը անվանվում է «հակաքրիստոս» (հատված 6)։ Հակաքրիստոսը ցանկացած ոք կամ ցանկացած բան է, որը բացահայտ կամ գաղտնի հակադրվում է Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին: Ալմա 30.6–31-ում ո՞ր հատվածներն են ցույց տալիս, որ Կորիհորը համապատասխանում է այդ նկարագրությանը: Կորիհորի կեղծ ուսմունքների ուսումնասիրությունը կօգնի ձեզ ճանաչել և մերժել նմանատիպ ուսմունքները: Ձեր ուսումնասիրությանը կարող են օգնել հետևյալ վարժությունները․

  • Ի՞նչ առարկայական դասեր կարող եք մտածել, որպեսզի ավելի լավ հասկանաք Փրկչի ուսմունքների և սատանայի կեղծ ընդօրինակումների միջև եղած տարբերությունը: Որոշ օրինակներ են հետևյալ առարկաները․ ձկնորսության համար օգտագործվող խայծը, կեղծ դրամները և սուտ գովազդը: Ինչպե՞ս կարող եք հասկանալ, որ որևէ բան կեղծ է: Ինչպե՞ս կարող եք ճանաչել ճշմարտությունը:

  • Պատրաստեք կեղծ վարդապետությունների ցուցակը, որոնք Կորիհորն ուսուցանում էր Ալմա 30.6–31 հատվածներում: Նրա ուսմունքներից որո՞նք կարող են գրավիչ լինել այսօր (տես Ալմա 30.12–18, 23–28): Ի՞նչ վնաս կարող է հասցնել նման գաղափարների ընդունումը։ Ի՞նչ կեղծ ուղերձներով է հակառակորդը փորձում խաբել ձեզ այսօր:

  • Ի՞նչ արեց Ալման՝ Կորիհորի ուսմունքներին ճշմարտությամբ հակադարձելու համար (տես Ալմա 30.31–54)։ Ինչպե՞ս կարող եք կիրառել այս սկզբունքները ձեր կյանքում:

Ալմայի նման, ժամանակակից մարգարեներն ու առաքյալներն օգնում են մեզ հասկանալ ճշմարտության և Սատանայի ստերի միջև տարբերությունը: Ի՞նչ խորհուրդ եք գտնում հետևյալ ուղերձներում. Գարի Ի. Սթիվենսոն, «Ինձ մի խաբիր» (Լիահոնա, նոյ. 2019 թ․, 00–00), Դալլին Հ․ Օուքս «Մի խաբվեք» (Լիահոնա, նոյ. 2004 թ․, 00)։

Տես նաև Ավետարանական թեմաներ՝ «Փնտրեք ճշմարտությունը և խուսափեք խաբեությունից», Gospel Library, «Օ, ասա, ի՞նչ է ճշմարտությունը:», Հիմներ, հմր. 272։

Նկար
Կորիհորը խոսում է Ալմայի հետ

Կորիհորը հակառակվում է Ալմային, Ռոբերտ Տ. Բարրեթ

Ալմա 30.39-46

Բոլոր բաները վկայում են Աստծո մասին

Այսօր շատ մարդիկ հավատում են, որ Աստված չկա: Ի՞նչ եք գտնում Ալմա 30.39–46 հատվածներում, որն օգնում է ձեզ իմանալ, որ Աստված իրական է։ Ի՞նչն է խանգարում մեզ ճանաչել Նրան: Ուրիշ ի՞նչ վկայություններ է ձեզ տվել Աստված, որ Ինքը ապրում է:

Ալմա 30.56-60

Հակառակորդը չի աջակցում իր հետևորդներին

Ալմա 30.56–60 հատվածներից ինչ եք սովորում այն մասին, թե սատանան ինչպե՞ս է վերաբերվում իր հետևորդներին: Ի՞նչ կարող եք անել՝ ձեր տունը նրա ազդեցությունից պաշտպանելու համար:

Տես նաև Ալմա 36.3:

Ալմա 31

Աստծո խոսքը ուժ ունի՝ առաջնորդելու մարդկանց դեպի արդարակեցություն

Նեփիացիներից զորամացիների առանձնանալու խնդիրը ոմանց կարող է թվալ որպես քաղաքական կամ զինվորական անհրաժեշտ լուծում (տես Ալմա 31.1–4): Բայց Ալման սովորել էր վստահել «Աստծո խոսքի ուժին» (Ալմա 31.5): Ի՞նչ եք սովորում Ալմա 31.5 հատվածից Աստծո խոսքի զորության մասին (տես նաև Եբրայեցիս 4.12, 1 Նեփի 15.23–24, 2 Նեփի 31.20, Հակոբ 2.8, Հելաման 3.,29–30

Ալմա 31 գլուխն ուսումնասիրելիս ավետարանի ուրիշ ի՞նչ ճշմարտություններ կարող եք գտնել, որոնք կիրառելի են ձեր կյանքի փորձառությունների համար: Օրինակ.

  • Տեսե՞լ եք արդյոք, թե Աստծո խոսքն ինչպես է առաջնորդում ժողովրդին՝ անելու բարի գործեր (տես հատված 5

  • Ալմայի վերաբերմունքը, զգացմունքները և գործողությունները ուրիշների հանդեպ համեմատեք (տես հատվածներ 34–35) զորամացիների վերաբերմունքի, զգացմունքների և գործողությունների հետ (տես հատվածներ 17–28): Ինչպե՞ս կարող եք ավելի նմանվել Ալմային:

  • Ի՞նչ եք գտնում Ալմա 31,30-38 հատվածներում, որ կարող է օգնել մարդկանց, որոնք վշտանում են ուրիշների մեղքերի համար:

Ալմա 31,5-6

Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլորը կարող են փոխվել

Ուշադրություն դարձրեք այն մարդկանց խմբին, որ Ալման տարավ իր հետ՝ ուսուցանելու ավետարանը զորամացիներին (տես Ալմա 31,6)։ Ի՞նչ եք իմանում այդ մարդկանց կյանքի մասին Մոսիա 27,8–37, 28,4, Ալմա 10,1–6, 11,21–25, 15,3–12) հատվածներից։ Նրանց փորձառություններն ի՞նչ ուղերձ են պարունակում ձեզ համար։

Լրացուցիչ գաղափարների համար տե՛ս Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ալմա 30

Մորմոնի Գիրքը զգուշացնում է ինձ կեղծ ուսմունքների մասին

  • Կարող եք ցուցադրել մի քանի առարկա (օրինակ՝ փող կամ ուտելիք) և այդ նույն առարկաների խաղալիք տարբերակները։ Դրա շուրջ կարող է քննարկում սկսվել այն մասին, թե ինչպես կարելի է հասկանալ իրական և կեղծ բաների միջև տարբերությունը: Այնուհետև օգնեք երեխաներին Ալմա 30,12–18 հատվածներում գտնել ստեր կամ կեղծ ուսմունքներ, որոնք Կորիհորն ուսուցանում էր Աստծո մասին։ Ինչպե՞ս է Ալման արձագանքում այդ ստերին Ալմա 30,32–35 հատվածներում: Մենք ի՞նչ ենք սովորում նրա օրինակից:

Ալմա 30,44

Բոլոր բաները վկայում են Աստծո մասին

  • Ալման խոսեց այն մասին, թե ինչպես են երկնքի և երկրի վրա գտնվող բաները վկայում, որ Աստված ապրում է։ Հնարավորության դեպքում ձեր երեխաների հետ քայլեք դրսում կամ կանգնեք պատուհանի մոտ՝ Ալմա 30,44 հատվածը կարդալիս։ Խնդրեք նրանց ցույց տալ իրենց տեսադաշտում գտնվող բաներ, որոնք օգնում են իրենց իմանալ, որ Աստված իրական է, և որ Նա սիրում է իրենց։ Նրանք կարող են նաև նկարել իրենց բացահայտած իրերի նկարները (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը

  • Երբ դուք և ձեր երեխաները երգում եք «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ (Մանկական երգարան, 228–29) երգը, միմյանց փոխանցեք գնդակ կամ այլ առարկա։ Պարբերաբար դադարեցրեք երաժշտությունը և խնդրեք երեխային, որը բռնել է առարկան, կիսվել մի բանով, որ ստեղծել է Երկնային Հայրը, որի համար նա երախտապարտ է:։

Երեխաները սովորում են ցուցադրական նյութերի միջոցով: Ցուցադրական նյութերը կօգնեն ձեր երեխաներին ավելի լավ հասկանալ և ավելի երկար հիշել այն, ինչ իրենց ուսուցանում են: Այս շարադրանքում երեխաների համար նախատեսված վարժությունների մեծ մասի համար օգտագործվում են ցուցադրական նյութեր։ Հետագայում կարող եք նորից ցուցադրել նույն նյութերը՝ օգնելով ձեր երեխաներին հիշել այն, ինչ սովորել են:

Ալմա 31,5

Աստծո Խոսքը զորավոր է

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին հասկանալ, որ Աստծո խոսքն ավելի զորավոր է, քան «որևէ այլ բան»: (Ալմա 31,5)։ Խնդրեք երեխաներին մտածել որևէ զորավոր առարկայի կամ մարդու մասին, կամ ցույց տվեք մի քանի զորավոր առարկաների կամ մարդկանց նկարներ։ Ի՞նչն է նրանց զորավոր դարձնում: Միասին կարդացեք Ալմա 31,5 հատվածը և հարցրեք ձեր երեխաներին, թե իրենց կարծիքով, ի՞նչ է այս հատվածը նշանակում։ Կիսվեք փորձառությամբ, երբ Աստծո խոսքը զորավոր ազդեցություն է ունեցել ձեզ վրա։

Ալմա 31,8-35

Երկնային Հայրը լսում է իմ աղոթքները

  • Համառոտ ամփոփեք Ալմայի և զորամացիների պատմությունը՝ օգտագործելով Ալմա 31,8–35 հատվածները (տես նաև «Գլուխ 28. Զորամացիները և Ռամեումփթոմը», «Մորմոնի Գրքի պատմությունները», 78–80): Երբ երեխաներն օգնեն ձեզ կառուցել Ռամեումփթոմ աշտարակը խորանարդիկներով կամ քարերով, օգնեք նրանց բացահայտել այն բաները, որոնք զորամացիներն ասում էին իրենց աղոթքի մեջ (տես Ալմա 31,15–18։ Բացատրեք, որ մենք այդպես չպետք է աղոթենք։ Երբ դուք և ձեր երեխաները խոսում եք այն մասին, թե մենք ինչպես պետք է աղոթենք, թող նրանք հերթով հեռացնեն խորանարդիկները կամ քարերը։ Նրանք կարող են քարերից մեկը պահել իրենց մահճակալի մոտ՝ որպես հիշեցում, որ աղոթեն ամեն առավոտ և գիշեր: Նրանք կարող են զարդարել իրենց քարը:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նկար
Զորամացիներն աղոթում են Ռամեումփթոմում

Զորամացիների սրտերը «բարձրամտացած էին մինչև մեծ պարծենկոտություն՝ իրենց հպարտությունից» (Ալմա 31,25

Տպել