Եկ, հետևիր ինձ 2024
Օգոստոսի 5-11-ը․ «Երջանկության մեծ ծրագիրը» Ալմա 39-42


«Օգոստոսի 5-11-ը․ «Երջանկության մեծ ծրագիրը» Ալմա 39-42», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Օգոստոսի 5-11-ը։ Ալմա 39-42», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ 2024 (2023)

Քրիստոսը հեռանում է գերեզմանից

Նա հարություն առավ, Դել Փարսոն

Օգոստոսի 5-11-ը․ «Երջանկության մեծ ծրագիրը»

Ալմա 39-42

Երբ մեր սիրելիներից մեկը լուրջ սխալ է գործում, դժվար է կողմնորոշվել, թե ինչպես արձագանքել: Ալմա 39–42 գլուխները արժեքավոր են նրանով, որ այնտեղ բացահայտվում է, թե Ալման՝ Քրիստոսի աշակերտը, որը մի ժամանակ ուներ իր ծանր մեղքերը, որոնց համար պետք է ապաշխարեր, ինչպես կարգավորեց իրավիճակը: Ալմայի որդի Կորիանթոնը սեռական մեղք էր գործել և Ալման, ինչպես սովորել էր իր ծառայության ժամանակ, վստահեց ճշմարիտ վարդապետության զորությանը՝ իր որդուն հավերժական հեռանկար տալով և ապաշխարությունը խրախուսելով (տես Ալմա 4.19, 31.5): Այս գլուխներում մենք նկատում ենք մեղքը դատապարտելու Ալմայի համարձակությունը և նրա քնքշությունն ու սերը Կորիանթոնի հանդեպ: Եվ, ի վերջո, մենք զգում ենք Ալմայի վստահությունը, որ Փրկիչը «պիտի գա՝ վեր առնելու աշխարհի մեղքերը, [և] փրկության ավետիք հայտարարելու իր ժողովրդին» (Ալմա 39.15): Փաստը, որ Կորիանթոնն, ի վերջո, վերադարձավ ծառայության գործին (տես Ալմա 49.30), կարող է մեզ հույս տալ ներման և փրկագնման համար, երբ մենք խռովված ենք մեր սեփական մեղքերից կամ մեր սիրելիների մեղքերից (Ալմա 42.29):

Տես նաև «Ալման խորհուրդ է տալիս իր որդիներին» (տեսանյութ), Gospel Library.

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ալմա 39

seminary icon
Ես կարող եմ խուսափել սեռական մեղքից

Ալմայի խորհուրդը իր որդուն՝ Կորիանթոնին Ալմա 39 գլխում հիանալի հնարավորություն է տալիս իմանալու սեռական մեղքի, այդ թվում՝ պոռնոգրաֆիայի կործանարար հետևանքների մասին: Գուցե ավելի կարևոր է, որ այն կօգնի ձեզ հասկանալ Փրկչի՝ ներման և բժշկման առաջարկն այն մարդկանց, որոնք ապաշխարում են: Հետևյալ հարցերն ու վարժությունները կարող են օգնել.

  • Ո՞ր սխալները ստիպեցին Կորիանթոնին խախտել մաքրաբարոյության օրենքը (տես Ալմա 39.2–4, 8–9)։ Ի՞նչ հետևանքներ ունեցան նրա գործողությունները (տես 5–13 հատվածները)։ Ի՞նչ ապացույց ունենք, որ Կորիանթոնն ապաշխարել է (տես Ալմա 42.31, 49.30, 48.18): Այս փորձառությունից ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ մասին:

  • Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց, էջ 19–20։ Ապա գրեք ձեր սեփական բացատրությունը, թե ինչ է պոռնոգրաֆիան, ինչու է այն վտանգավոր և ինչ կանեք, եթե հանդիպեք դրան: (Տես նաև Մատթեոս 5:27–28, Վարդապետություն և Ուխտեր 63.16):

  • Ինչպե՞ս կբացատրեք ձեր ընկերոջը, թե ինչու եք նախընտրում խուսափել պոռնոգրաֆիայից և ապրել մաքրաբարոյության օրենքով: Ի՞նչ գաղափարներով կարող եք կիսվել «Ձեր մարմինը սուրբ է» բաժնից՝ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկից (էջ 22–29):

  • Դիտեք «Նայել դա» տեսանյութը (Gospel Library): Դադարեցրեք տեսանյութն ամեն անգամ, երբ Դեյվիդը կարող էր այլ ընտրություն կատարել։ Ինչո՞վ են Դեյվիդի ընտրությունները նման այն ընտրություններին, որոնց դուք կարող եք հանդիպել.

Դադարեցրեք՝ խորհելու համար Անկախ նրանից՝ դուք ուսուցանում եք, թե ինքնուրույն սովորում եք, տեսանյութը դիտելիս ժամանակ առ ժամանակ դադար տվեք և հարցրեք․ «Ի՞նչ եմ ես սովորում»: Դա կարող է գաղափարներ բերել Սուրբ Հոգուց:

Տես նաև Բրեդլի Ռ. Վիլկոքս, «Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն», Լիահոնա, նոյ. 2021 թ․, 61–67, «Պոռնոգրաֆիա» բաժինը Gospel Library հավելվածի «Կյանքի օգնություն» հավաքածուից։

Ալմա 40–41

Ի՞նչ տեղի կունենա իմ մահից հետո

Կորիանթոնը որոշ հարցեր ուներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում մահից հետո: Նրա մտահոգությունները դրդեցին Ալմային ուսուցանել Ալմա 40–41 գլուխների սկզբունքները: Ուսումնասիրելիս կազմեք հոգևոր աշխարհի, հարության և դատաստանի մասին ձեր գտած ճշմարտությունների ցանկը։ Կարող եք այս գլուխները կարդալ մի մարդու տեսանկյունից, որը Կորիանթոնի նման պետք է ապաշխարի։ Ի վերջո, դա վերաբերում է բոլորիս:

Ալմա 40

Ես կարող եմ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով փնտրել իմ հարցերի պատասխանները

Երբեմն մենք կարող ենք մտածել, որ մարգարեները գիտեն ավետարանի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները: Բայց ուշադրություն դարձրեք անպատասխան հարցերին, որոնք Ալման տալիս է գլուխ 40-ում։ Նա ի՞նչ արեց, որպեսզի գտներ պատասխանները: Նա ի՞նչ արեց, երբ չգտավ պատասխանները: Ալմայի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

աղոթող կինը

Աղոթքը եղանակներից մեկն է, որով մենք կարող ենք գտնել մեր հարցերի պատասխանները:

Ալմա 42

Հիսուս Քրիստոսի քավությունը հնարավոր է դարձնում փրկագնումը

Կորիանթոնը հավատում էր, որ մեղքերի համար պատիժը արդար չէ (տես Ալմա 42.1): Ալմա 42-ում Ալման ինչպե՞ս է անդրադարձել իր մտահոգությանը: Կարող եք այս գլխի հատվածները բաժանել երկու խմբի՝ «Աստված արդար է» և «Աստված ողորմած է»: Ինչպե՞ս է Փրկչի Քավությունը հնարավոր դարձնում և արդարությունը, և ողորմածությունը: Փնտրեք լրացուցիչ գաղափարներ «Միջնորդը» տեսանյութում (Gospel Library).

Տես նաև «Ինչ մեծ է իմաստությունն ու սերը», Հիմներ, 195:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ալմա 39.1, 10-11

Իմ լավ օրինակը կարող է առաջնորդել ուրիշներին դեպի Քրիստոս

  • Կորիանթոնին տված Ալմայի խորհուրդը կարող է օգնել ձեր երեխաներին հասկանալ լավ օրինակ լինելու կարևորությունը: Կարող եք միասին կարդալ Ալմա 39.1 հատվածը։ Կորիանթոնի եղբայր Սիբլոնը ինչո՞վ էր լավ օրինակ հանդիսանում։ Ձեր երեխաները կարող են այդ հարցին լրացուցիչ պատասխաններ գտնել Ալմա 38.2–4 հատվածներում։

  • Կարող եք նաև խաղալ մի խաղ, որի ընթացքում դուք և ձեր երեխաները հերթով նմանակում կամ ընդօրինակում եք միմյանց: Օգտագործեք այս խաղը՝ ցույց տալու համար, թե մեր գործողություններն ինչպես կարող են օգնել ուրիշներին ճիշտ ընտրություններ կատարել: Միասին երգեք «Ես աստղի նման եմ» երգը (Children’s Songbook, 163) և օգնեք ձեր երեխաներին մտածել, թե ինչպես կարող են լավ օրինակ լինել:

  • Ցույց տալով լապտեր կամ արևի նկար՝ կարող եք լույսը համեմատել լավ օրինակի զորության հետ: Դուք և ձեր երեխաները կարող եք նաև դիտել Հիսուսի նկարները, որոնց վրա Նա պատկերված է բարի գործեր անելիս, և խոսել այն մասին, թե ինչպիսի օրինակ է Նա մեզ համար: «Փայլիր քո լույսով, որ ուրիշները տեսնեն» և «Դասեր, որոնք ես յուրացրել եմ պատանի հասակում» տեսանյութերը կօգնեն ձեր երեխաներին քննարկել, թե ինչպես կարող է իրենց օրինակը առաջնորդել մարդկանց դեպի Քրիստոսը:

Ալմա 39.9-13

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ ապաշխարել, երբ սխալներ եմ գործում

  • Առանց մանրամասնելու նրա մեղքերի բնույթը, բացատրեք, որ Կորիանթոնը սխալ ընտրություն կատարեց: Ի՞նչ կարող ենք ասել, որպեսզի օգնենք նրան։ Կարող եք ձեր երեխաների համար կարդալ Ալմա 39.9 հատվածը և օգնել նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում ապաշխարել և թողնել մեղքերը։ Վկայեք, որ ապաշխարությունը հնարավոր է Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ։

  • Ահա մի առարկայական դաս, որը ցույց է տալիս ապաշխարության ուրախությունը․ երեխային տվեք մի ծանր առարկա, որ նա պահի, մինչև դուք կպատմեք մի պատմություն այն մարդու մասին, որը սխալ է գործել և վատ զգացել։ Ասացեք ձեր երեխաներին, որ այդ առարկան նման է մեր վատ զգացումներին, երբ ունենում ենք որևէ սխալ բան անելիս։ Երեխայի ձեռքից վերցրեք ծանր առարկան, երբ վկայում եք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են հեռացնել ծանր, վատ զգացումները և օգնել ավելի լավը դառնալ, երբ ապաշխարենք:

Ալմա 40.6–7, 11–14, 21–23

Մահից հետո մեր հոգիները գնում են հոգիների աշխարհ և սպասում Հարությանը և Դատաստանին

  • Բնական է, որ երեխաները հետաքրքրվում են, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ Ի՞նչ կարող եք անել՝ օգնելու ձեր երեխաներին գտնել ոգեշնչված պատասխաններ: Կարող եք գրել մահ, հոգևոր աշխարհ (դրախտ և հոգու բանտ), հարություն և դատաստան բառերն առանձին թղթերի վրա: Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ են նշանակում այդ բառերը։ Ալմա 40.6–7, 11–14, 21–23 հատվածները միասին կարդալիս ձեր երեխաները կարող են բառերը դասավորել այն հաջորդականությամբ, որով դրանք հանդիպում են այդ հատվածներում:

  • Ավելի մեծ երեխաների համար օգտակար կլինի հարցերի պատասխանները փնտրել Ալմա 40.6–7, 11–14, 21–23 հատվածներում: Կարող եք ձեր երեխաներին հարցեր տալ, որոնց պատասխանները կարող են գտնել այս հատվածներում, օրինակ՝ «Ինչպիսի՞ն կլինի իմ մարմինը, երբ ես հարություն առնեմ»: Առաջարկեք նրանց փնտրել պատասխանները համապատասխան հատվածներում:

    Մարիամը և Հիսուսը

    Մարիամը և հարություն առած Տերը, Հարրի Անդերսոն

  • Ձեր երեխաները ճանաչո՞ւմ են որևէ մահացած մարդու: Դուք կարող եք հակիրճ պատմել այդ մարդու մասին: Բերեք ձեր վկայությունը, որ մի օր այդ մարդը և բոլորը հարություն կառնեն Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Անհրաժեշտության դեպքում օգտագործեք շաբաթվա վարժության էջը՝ բացատրելով, թե ինչ է նշանակում հարություն առնել:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Ալման և Կորիանթոնը

Սա է իմ Որդին, նկարի հեղինակ՝ Էլսփեյթ Քեյթլին Յանգ