Եկ, հետևիր ինձ 2024
Օգոստոսի 19-25-ը․ «Պահպանվեն Նրա սքանչելի զորությամբ» Ալմա 53-63


«Օգոստոսի 19-25-ը․ «Պահպանվեն Նրա սքանչելի զորությամբ» Ալմա 53-63», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Օգոստոսի 19-25-ը։ Ալմա 53-63», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

Երկու հազար պատանի մարտիկներ

Երկու հազար պատանի մարտիկներ, Առնոլդ Ֆրայբերգ

Օգոստոսի 19-25-ը․ «Պահպանվեն Նրա սքանչելի զորությամբ»

Ալմա 53-63

Լամանացիների բանակի համեմատ Հելամանի երիտասարդ տղամարդկանց «փոքր զորքը» (Ալմա 56.33) չպիտի կարողանար հաղթել: Փոքրաթիվ լինելուց բացի` Հելամանի զինվորները «շատ երիտասարդ էին» և «երբեք չէին կռվել» (Ալմա 56.46–47): Որոշ առումներով նրանց իրավիճակը կարող է ծանոթ թվալ այն մարդկանց, որոնք երբեմն մտածում են, որ փոքրաթիվ են ու ճնշված՝ սատանայի և աշխարհի չար ուժերի դեմ պայքարում։

Բայց Հելամանի բանակը որոշ առավելություններ ուներ լամանացիների նկատմամբ, որոնք կապված չէին թվաքանակի կամ զինվորական հմտությունների հետ: Նրանք նախընտրեցին, որ մարգարե Հելամանն առաջնորդի իրենց (տես Ալմա 53.19), «նրանք սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, որ եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր նրանց» (Ալմա 56.47), և նրանք ունեին «արտասովոր հավատք առ այն, ինչին նրանք սովորեցվել էին հավատալ»: Արդյունքում, նրանք պաշտպանված էին «Աստծո սքանչելի զորությամբ» (Ալմա 57.26): Ուստի, երբ մենք բախվում ենք կյանքի մարտերին, կարող ենք խիզախություն դրսևորել։ Հելամանի բանակն ուսուցանում է մեզ, որ «կա արդար Աստված, և նրանք, ովքեր չեն կասկածում, պետք է պահպանվեն նրա սքանչելի զորությամբ» (Ալմա 57.26):

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ալմա 53.10–22, 56.43–49, 55–56, 57.20–27, 58.39–40

seminary icon
Աստծո հանդեպ հավատ ունենալն օգնում է ինձ հաղթահարել վախը

Եթե չլիներ նրանց հավատքը, Հելամանի երիտասարդ զինվորները շատ պատճառներ կունենային վախ զգալու համար: Բայց իրենց հավատքի շնորհիվ նրանք ավելի շատ պատճառներ ունեին խիզախ լինելու համար։ Ալմա 53–58 գլուխներում նրանց մասին կարդալիս՝ փնտրեք գաղափարներ, որոնք օգնում են ձեզ դիմակայել ձեր վախերին՝ առ Քրիստոս հավատքի միջոցով: Կարող եք կենտրոնանալ հետևյալ հատվածների վրա․ Ալմա 53.10–22, 56.43–49, 55–56, 57.20–27 և 58.39–40։ Այս աղյուսակը կօգնի ձեզ գրանցել ձեր գտածը:

Հելամանի պատանի զնվորների առանձնահատկությունները.

Առ Քրիստոս նրանց հավատքն այդքան ուժեղ լինելու հնարավոր պատճառները․

Նրանք ի՞նչ արեցին՝ առ Քրիստոս հավատք գործադրելու համար.

Աստված ինչպե՞ս օրհնեց նրանց.

Մեր հոգևոր մարտերում հաղթելու համար մեզ նույնպես անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի զորությունը: Դուք ինչպե՞ս կարող եք ստանալ Նրա զորությունը: Փնտրեք պատասխանները Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը» ուղերձում (Լիահոնա, մայիս 2017 թ․, 39-42)։ Կարող եք համեմատել նրա խորհուրդը այն բաների հետ, որ արել են Հելամանի զինվորները:

Այդ ամենն ուսումնասիրելուց հետո մտածեք ձեր սեփական հոգևոր մարտերի մասին: Գրի առեք, թե ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը գործադրելու համար:

Տես նաև Նիլ Լ. Անդերսեն «Խոցվածը», Լիահոնա, նոյ. 2018 թ․, 83–86, «Հավատքին հավատարիմ», Hymns, հմր. 254, «Ապավինել Աստծո զորությանը մեր կյանքում» (տեսանյութ), Gospel Library, Ավետարանական թեմաներ, «Հավատ առ Հիսուս Քրիստոս», Gospel Library.

Պատանի զինվորներն իրենց մայրերի հետ

Նրանք չէին կասկածում, նկարի հեղինակ՝ Ջոզեֆ Բրիքի

Ալմա 58.1–12, 31–3761

Հիսուս Քրիստոսի հետևորդները հեշտությամբ չեն վիրավորվում

Թե Հելամանը և թե Պաորանը պատճառներ ունեին վիրավորվելու: Հելամանը աջակցություն չստացավ իր բանակների համար, իսկ Պաորանը սխալմամբ մեղադրվեց Մորոնիի կողմից՝ այդ աջակցությունը մերժելու համար (տես Ալմա 58.4–9, 31–3260): Ի՞նչն է տպավորում ձեզ նրանց արձագանքի մեջ Ալմա 58.1–12, 31–37 և Ալմա 61-ում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք այդպես արձագանքեցին։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարնը մատնանշել է Պաորանին որպես հեզության օրինակ և ուսուցանել է, որ «Հեզության ամենահայտնի և կարևոր օրինակները կարելի է տեսնել հենց Փրկչի կյանքում («Հեզ և խոնարհ սրտով», Լիահոնա, մայիս 2018 թ․, 32)։ Խորհեք, թե ինչպես Փրկիչը հեզություն դրսևորեց: Տես, օրինակ՝ Մատթեոս 27.11-26, Ղուկաս 22.41–42, Հովհաննես 13.4-17: Դուք ինչպե՞ս կարող եք հետևել Նրա օրինակին:

Ալմա 60.7-14

Ես պարտավոր եմ բարձրացնել իմ շրջապատում գտնվող մարդկանց

Մորոնին գրեց, որ Աստված պատասխանատվության կենթարկեր Պաորանին, եթե նա գիտակցաբար անտեսեր նեփիացիների զորքերի կարիքները: Ալմա 60.7–14 հատվածներից ի՞նչ եք սովորում կարիքավորների համար հոգ տանելու մասին։ Ի՞նչ կարող եք անել՝ ավելի լավ տեղեկացված լինելու և ուրիշների կարիքներին համապատասխանելու համար:

Ալմա 62.39-51

Եթե ես խոնարհ եմ, կյանքի մարտահրավերներն իմ սիրտը կդարձնեն դեպի Տերը

Հում ձուն և կարտոֆիլը դրեք եռացող ջրի մեջ․ սա կօգնի ձեզ խորհել այն մասին, թե ինչպես կարող եք ընտրել՝ «փափկել», թե «կարծրանալ» ձեր փորձությունների արդյունքում: Մինչ ձուն և կարտոֆիլը եփվում են, ուսումնասիրեք Ալմա 62.39–51 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե ինչպես մարդիկ արձագանքեցին Հելամանի ծառայությանը՝ լամանացիների հետ իրենց երկար պատերազմից հետո: Այնուհետև կարող եք դա համեմատել այն բանի հետ, թե ինչպես նրանք արձագանքեցին նրա քարոզին 13 տարի առաջ (տես Ալմա 45.20–24)։ Ինչո՞ւ էին նույն չարչարանքները տարբեր կերպ ազդել նեփիացիների վրա: Երբ ձուն և կարտոֆիլը լրիվ եփվեն, կոտրեք ձուն և կտրտեք կարտոֆիլը։ Ինչո՞ւ է եռացող ջուրը տարբեր կերպ ազդել նրանց վրա: Ի՞նչ եք սովորում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք չարչարանքներին արձագանքել: Ինչպե՞ս կարող եք դիմել Աստծուն ձեր չարչարանքների ժամանակ:

Հենվեք տան փորձառությունների վրա: Եթե դուք ուսուցանում եք Եկեղեցու դասարանում, խնդրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են սովորել տանը: Օրինակ՝ հարցրեք, թե ինչ են նրանք սովորել տառապանքների և խոնարհության մասին՝ ձու և կարտոֆիլ եփելու օրինակից:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ալմա 53.20-21, 56.47-48

Ես կարող եմ պատանի մարտիկների նման հավատարիմ լինել Աստծուն

  • Դուք կարող եք օգտագործել բազմաթիվ նյութեր՝ կիսվելու Հելամանի զինվորների պատմությունով, այդ թվում՝ այս շարադրանքում տեղադրված նկարները և «Գլուխ 34. Հելամանը և 2000 երիտասարդ մարտիկները» (Մորմոնի Գրքի պատմությունները, 93–94): Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կարող է օգնել ձեր երեխաներին մտածել, թե իրենք ինչպես կարող են նմանվել Հելամանի բանակին: Սկսելու համար կարող եք կիսվել Ալմա 53.20–21 հատվածներում նկարագրված երիտասարդ զինվորների մի քանի հատկանիշներով։ Կարող եք նաև միասին երգել «Մենք աշխարհին կբերենք Նրա ճշմարտությունը» (Մանկական երգարան, 172–73)։

Ալմա 56.45–48, 57.21

Ես կարող եմ հավատարիմ լինել այն ամենին, ինչ ծնողներս ուսուցանում են արդարությամբ

  • Հելամանի երիտասարդ զինվորները ապավինեցին իրենց մայրերի հավատքին, երբ բախվեցին մեծ մարտահրավերի: Երեխաների հետ կարող եք կարդալ Ալմա 56.46–48 հատվածները և առաջարկել նրանց ուշադրություն դարձնել, թե երիտասարդ մարտիկների մայրերն ի՞նչ ուսուցանեցին նրանց հավատքի մասին: Դուք կարող եք հարցնել նրանց, թե ինչ են սովորել Փրկչի մասին իրենց ծնողներից կամ հավատքով ապրող այլ մեծահասակներից: Ինչո՞ւ է կարևոր «ճշգրտորեն» հնազանդվել։ (Ալմա 57.21):

  • Ինչպե՞ս կարող եք դուք՝ երիտասարդ զինվորների մայրերի նման համոզվել, որ ձեր երեխաները գիտեն Աստծո հանդեպ ձեր հավատքի մասին: Եղանակներից մեկը կիսվելն է այն մասին, թե ինչպես է ձեր հավատքն ազդում ձեր կյանքի վրա: Օրինակ՝ ինչպե՞ս է Նա «ազատել» ձեզ, երբ դուք «չեք կասկածել»:

մայրն ուսուցանում է որդուն

Հավատի սերմ, Ջեյ Ուորդ

Ալմա 53.10-18

Ես կարող եմ պահել Երկնային Հոր հետ կապած իմ ուխտերը

  • Ձեր երեխաները կարող են պատմել որևէ դեպքի մասին, երբ ինչ-որ մեկը իրենց խոստում է տվել և կատարել է այդ խոստումը: Ի՞նչ զգացում են ունեցան, երբ խոստումը կատարվեց։ Կարող եք կարդալ Ալմա 53.10–18 հատվածները և առաջարկել ձեր երեխաներին ուշադրություն դարձնել, թե Հելամանը, Ամմոնի ժողովուրդը և Ամմոնի ժողովրդի որդիները ինչպես տվեցին և պահեցին իրենց խոստումները կամ ուխտերը: Կարող եք կիսվել, թե Երկնային Հայրն ինչպես է օրհնում ձեզ, երբ դուք պահում եք ձեր ուխտերը:

Ալմա 61.3-14

Ես կարող եմ ընտրել չբարկանալ

Առաջարկեք երեխաներին մտածել, թե երբ են մեղադրվել մի բանում, որը իրենք չէին արել։ Պատմեք նրանց, թե ինչպես դա պատահեց Պաորանի հետ (տես Ալմա 60–61, նաև տես «Գլուխ 35. Մորոնի զորապետը և Պաորանը», Մորմոնի Գրքի պատմությունները, 95–97)։ Որպեսզի իմանաք, թե Պաորանն ինչպես արձագանքեց, հերթով կարդացեք Ալմա 61.3–14հատվածները։ Ի՞նչ արեց Պաորանը, երբ Մորոնին մեղադրեց նրան (տես Ալմա 61.2–3, 8–9)։ Ի՞նչ ենք սովորում Փրկչի օրինակից ներման մասին (տես Ղուկաս 23.34):

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Երկու հազար պատանի մարտիկներ

Ճիշտ է, պարոն, բոլորը ներկա են և հաշվառված, նկարի հեղինակ՝ Քլարկ Կելլի Փրայս։