Եկ, հետևիր ինձ 2024
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը․ «Մեր Քավիչի վեմը» Հելաման 1-6


«Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը․ «Մեր Քավիչի վեմը» Հելաման 1-6», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը։ Հելաման 1-6», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

ժայռերին հարվածող ալիքները

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը․ «Մեր Քավիչի վեմը»

Հելաման 1-6

Հելամանի գրքում տրված են թե հաղթանակներ և թե ողբերգություններ նեփիացիների ու լամանացիների շրջանում: Այն սկսվում է «մի լուրջ դժվարություն սկսվեց Նեփիացիների մեջ» խոսքերով (Հելաման 1.1), և դժվարությունները շարունակվում են ամբողջ գրքում: Այստեղ մենք կարդում ենք ամբողջ երկրում տիրող քաղաքական խարդավանքների, ավազակախմբերի, մարգարեների մերժման և հպարտության ու անհավատության մասին: Բայց մենք նաև օրինակներ ենք գտնում՝ ինչպես Նեփին ու Լեքին և «ժողովրդի ավելի խոնարհ մասը», որը ոչ միայն գոյատևեց, այլև ծաղկեց հոգևորապես (Հելաման 3.34): Ինչպե՞ս դա հնարավոր եղավ: Նրանք ինչպե՞ս էին ուժեղ մնում, մինչ նրանց քաղաքակրթությունը սկսեց անկում ապրել և քայքայվել: Նույն կերպ մեզանից յուրաքանչյուրը ուժեղ է մնում «զորեղ քամիների» ժամանակ, որոնք դևն ուղարկում է, որ «հարվածի [մեզ]»՝ կառուցելով մեր կյանքը «մեր Քավչի վեմի վրա, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, … հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5.12):

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Հելաման 1-6

Հպարտությունը հեռացնում է մեզ Հոգուց և Աստծո ուժից

Հելաման 1–6 գլուխները կարդալիս նեփիացիների վարքագծում կարող եք նկատել մի օրինաչափություն: Երբ նրանք արդարակյաց են, Աստված օրհնում է նրանց և նրանք բարգավաճում են: Որոշ ժամանակ անց նրանք դառնում են հպարտ ու ամբարիշտ, կատարելով ընտրություններ, որոնք հանգեցնում են կործանման ու տառապանքի: Հետո նրանք խոնարհվում են և ապաշխարում, իսկ Աստված կրկին օրհնում է նրանց: Այս օրինաչափությունը այնքան է կրկնվում, որ մարդիկ այն կոչում են «հպարտության շրջան»:

հպարտության շրջանը

«Հպարտության շրջան»-ը

Հելաման 1–6-ը կարդալիս փնտրեք այս շրջանի օրինակները: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն ձեզ հասկանալ այս օրինաչափությունը:

  • Հպարտության ի՞նչ դրսևորում եք տեսնում նեփիացիների շրջանում (օրինակ՝ տես Հելաման 3.33–34, 4.11–13)։ Դուք տեսնո՞ւմ եք հպարտության նմանատիպ դրսևորում ձեր մեջ:

  • Որո՞նք են հպարտության և ամբարշտության հետևանքները (տես Հելաման 4.23–26): Որո՞նք են խոնարհության և ապաշխարության արդյունքները (տես Հելաման 3.27–30, 35, 4.14–16):

  • Հելամանն ի՞նչ էր ցանկանում, որ հիշեին իր որդիները (տես Հելաման 5.4–12): Հիշելով այս ճշմարտությունները, ինչպե՞ս կարող եք խուսափել հպարտ դառնալուց:

Տես նաև «Գլուխ 18․ Զգուշացեք հպարտությունից», Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 229–40, «Ես ունեմ Նրա կարիքն ամեն ժամ», Հիմներ, հմր. 98։

Հելաման 3.24-35

Հավատքն առ Քրիստոս ուրախությամբ է լցնում իմ հոգին

Հելաման 3 գլխում Մորմոնը նկարագրել է ուրախությամբ լի մի ժամանակ, երբ Եկեղեցին այնքան էր օրհնվում, որ նույնիսկ ղեկավարներն էին զարմացած։ Հիմնվելով 24–32 հատվածներում ձեր կարդացածի վրա՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչը հանգեցրեց այդ ուրախությամբ լի վիճակին: Սակայն ոչ բոլոր անդամներն էին ուրախանում: Ուշադրություն դարձրեք 33–35 հատվածներում նկարագրված մարդկանց միջև եղած տարբերություններին: Ի՞նչ եք սովորում նրանց օրինակից:

Փնտրեք անձնական կիրառում: Մորմոն մարգարեն օգտագործել է «այսպիսով մենք տեսնում ենք» արտահայտությունը, որպեսզի ընդգծի կարևոր ճշմարտությունները, երբ կրճատում էր Մորմոնի Գիրքը: Օրինակ՝ նա ի՞նչ էր ուզում, որ մենք տեսնենք Հելաման 3.27–30 հատվածներում: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս դուք կարող եք երբեմն ընդմիջել, որպեսզի ավարտեք «այսպիսով մենք տեսնում ենք» արտահայտությունը՝ ձեր կարդացածի վերաբերյալ:

Հելաման 5.6-7

Ես կարող եմ պատվել Փրկչի անունը

Հելաման 5.6–7 հատվածների ընթերցումը կարող է ոգեշնչել ձեզ մտածելու ձեզ տրված անունների և ազգանունների մասին: Ի՞նչ են այդ անունները նշանակում ձեզ համար: Ինչպե՞ս կարող եք պատվել այդ անունները։ Ինչն ավելի կարևոր է, մտածեք, թե ինչ է նշանակում կրել Փրկչի անունը (տես Մորոնի 4.3): Ինչպե՞ս կարող եք պատվել այդ սրբազան անունը։

Հելաման 5.12-52

seminary icon
Եթե Հիսուս Քրիստոսին դարձնեմ իմ հիմքը, ես չեմ կարող ընկնել

Ձեզ համար ի՞նչ է նշանակում «կառուցել ձեր հիմքը» «մեր Քավչի վեմի վրա»: (Հելաման 5.12): Ինչպե՞ս եք դուք ապահովություն գտել Հիսուս Քրիստոսում կյանքի փոթորիկների ժամանակ։ Հելաման 5.12–52 հատվածները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես են Նեփին և Լեքին օրհնվել իրենց հավատքը իրենց Քավչի վեմի վրա կառուցելու համար:

Որոշ մարդկանց համար օգտակար է պատկերել այն, ինչ ուսումնասիրում են: Հելաման 5.12 հատվածը պատկերելու համար դուք կարող եք մի փոքրիկ կառույց կառուցել տարբեր տեսակի հիմքերի վրա: Ապա կարող եք ստեղծել «զորեղ քամիներ» դրա վրա ջուր ցանելով և օգտագործելով հովհար՝ քամի ստեղծելու համար: Դա ի՞նչ գաղափարներ է տալիս ձեզ Հիսուս Քրիստոսի վրա ձեր հիմքը կառուցելու վերաբերյալ: Ուրիշ ի՞նչ եք սովորում «Ապահով խարիսխ» տեսանյութից: (Gospel Library)։

Հատված 50-ում նշվում է «բազում ապացույցների» մասին, որ ստացան լամանացիները: Հելաման 5.12–52 հատվածները կարդալիս կարող եք հիշել այն ապացույցները, որոնք Աստված տվել է ձեզ: Օրինակ՝ գուցե Հոգու «շշուկը» ամրապնդել է Փրկչի հանդեպ ձեր հավատքը (Հելաման 5.30, տես նաև Վարդապետություն եվ Ուխտեր 88.66)։ Կամ գուցե դուք խավարի մեջ եք եղել և խնդրել եք Աստծուն ավելի մեծ հավատքի համար (տես Հելաման 5.40–47): Ի՞նչ այլ փորձառություններ են օգնել ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյ. 2021 թ․, 93–96, Շոն Դուգլաս «Ինչպես դիմակայենք մեր հոգևոր փոթորիկներին՝ հավատալով Քրիստոսին», Լիահոնա, նոյ. 2021 թ․, 109–11, Ավետարանական թեմաներ, «Հավատքն առ Հիսուս Քրիստոս», Gospel Library։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Երեխաներին ուսուցանելու գաղափարներ

Հելաման 3.24, 33–34, 4.11-15

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես խոնարհ լինեմ

  • Կարող եք առաջարկել ձեր երեխաներին նկարել «հպարտության շրջանի» իրենց տարբերակը՝ հիմնվելով վերը նշված գծապատկերի վրա: Այնուհետև, Հելաման 3.24, 33–34 և 4.11–15 հատվածները միասին կարդալիս երեխաները կարող են մատնանշել այդ շրջանի այն մասերը, որոնք այդ հատվածները նկարագրում են։ Ինչպե՞ս կարող ենք խոնարհ լինելու ընտրություն կատարել և մնալ այդպիսին:

Հելաման 5.12

Ես իմ հիմքը կկառուցեմ Հիսուս Քրիստոսի վրա

  • Կարող եք օգտագործել տաճարի նկարը, որպեսզի քննարկում սկսեք այն մասին, թե ինչու շենքերը պետք է ամուր հիմք ունենան: Կամ կարող եք նայել ձեր տան կամ Եկեղեցու շենքի հիմքին: Քարե հիմքի ամրությունը շեշտելու համար ձեր երեխաները կարող են փորձել շարժել քարը՝ փչելով դրա վրա: Հելաման 5.12 հատվածը միասին կարդալիս հարցրեք ձեր երեխաներին, թե իրենց կարծիքով, ինչու է Հիսուս Քրիստոսը մեր կյանքի «հաստատուն հիմքը»։ Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքը կառուցել Նրա վրա (տես Հելաման 3.27–29, 35 և Հավատո հանգանակ 1.4):

  • Ձեր երեխաներին առաջարկեք տարբեր տեսակի հիմքերի վրա (օրինակ՝ բամբակյա գնդիկների կամ հարթ քարի վրա) աշտարակ կառուցել՝ օգտագործելով խորանարդիկներ կամ այլ նյութեր։ Ամուր հիմքն ինչո՞վ է նման Հիսուս Քրիստոսին։ Երեխաները կարող են կառույցի վրա մի խորանարդիկ ավելացնել՝ յուրաքանչյուր գաղափարի համար, որով իրենք կիսվում են, այն մասին, թե ինչ կարող են անել Նրան հետևելու համար:

Հելաման 5.21–52

Սուրբ Հոգին շշնջում է մեղմ, հանդարտ ձայնով

  • Հելաման 5.29–30, 45–47 հատվածներում նկարագրվող ձայնն ուսուցանում է մեզ եղանակներից մեկը, որով Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ: Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ այս ճշմարտությունը, կարող եք կարդալ «Գլուխ 37. Նեփին և Լեքին բանտում:» (Մորմոնի Գրքի պատմությունները, 99–102): Երբ խոսում եք մարդկանց լսած ձայնի մասին, խոսեք փափուկ ձայնով: Պատմությունը կրկնեք մի քանի անգամ և առաջարկեք երեխաներին շշնջալ ձեզ հետ միասին։ Օգնեք նրանց մտածել, թե ուրիշ ինչ եղանակներով Սուրբ Հոգին կարող է խոսել մեզ հետ: Այս սկզբունքն ամրապնդելու համար կարող եք միասին երգել «Մեղմ, հանդարտ ձայն» (Մանկական երգարան, 106–7)։

Հելաման 5.20-52

Ապաշխարությունը հոգևոր խավարը փոխարինում է լույսով

  • Որպեսզի շեշտեք, թե ինչ են ուսուցանում Հելաման 5.20–41 հատվածները խավարի և լույսի մասին, փորձեք կարդալ կամ ամփոփել այդ հատվածները մթության մեջ՝ որպես լույսի աղբյուր օգտագործելով միայն լապտերը։ Ձեր երեխաները կարող են լսել, թե ինչ պետք է անեն մարդիկ, որ խավարը ցրվի: Ապա միացրեք լույսերը և միասին կարդացեք 42–48 հատվածները։ Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ ապաշխարության մասին:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նեփին և Լեքին բանտում:

Նույնիսկ բանտում Նեփին և Լեքին պաշտպանված էին Աստծո զորությամբ:

© Մորմոնի Գիրքը պատանի ընթերցողների համար, Նեփին և Լեքին կրակի սյունով շրջապատված, հեղինակ՝ Բրիանա Շավքրոֆտ, պատճենելն արգելվում է