«Սեպտեմբերի 16-22-ը․ «Բարձրացրու գլուխդ և ուրախ եղիր» 3 Նեփի 1-7», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Սեպտեմբերի 16-22-ը։ 3 Նեփի 1-7», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
Սեպտեմբերի 16-22-ը․ «Բարձրացրու գլուխդ և ուրախ եղիր»
3 Նեփի 1-7
Որոշ իմաստով, դա ոգևորիչ ժամանակ էր Հիսուս Քրիստոսի հավատավորը լինելու համար: Մարգարեություններն իրականանում էին. մեծ նշաններն ու հրաշքները մարդկանց մեջ ցույց էին տալիս, որ Փրկիչը շուտով կծնվի: Փոխարենը, դա նաև անհանգիստ ժամանակ էր հավատացյալների համար, քանի որ, չնայած բոլոր հրաշքներին, անհավատները պնդում էին, որ «ժամանակն անցած է» Փրկչի ծնվելու համար (3 Նեփի 1.5): Այս մարդիկ «մեծ աղմուկ բարձրացրին ամբողջ երկրում» (3 Նեփի 1.7) և նույնիսկ օր նշանակեցին՝ սպանելու բոլոր հավատացյալներին, եթե Սամուել Լամանացու մարգարեությամբ տրված նշանը՝ օրը առանց գիշերվա, տեղի չունենար:
Այս դժվարին հանգամանքներում մարգարե Նեփին «ուժգնորեն աղաղակեց առ Աստված իր ժողովրդի համար» (3 Նեփի 1.11): Տիրոջ պատասխանը ոգեշնչող է յուրաքանչյուրի համար, ով բախվում է հալածանքի կամ կասկածում է և կարիք ունի իմանալու, որ լույսը կհաղթահարի խավարին. «Բարձրացրու գլուխդ և ուրախ եղիր. … ես իրագործելու եմ այն բոլորը, ինչ ես խոսել եմ տվել սուրբ մարգարեների բերանով» (3 Նեփի 1.13):
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձի գալը համբերություն և ջանք է պահանջում
3 Նեփի 1–7 գլուխներում նկարագրված են մարդիկ, որոնք դարձի եկան առ Տերը և մյուսները՝ որոնք դա չարեցին: Ինչո՞ւմ էր կայանում այս խմբերի միջև տարբերությունը: Այսպիսի աղյուսակը կարող է օգնել ձեզ կազմակերպել ձեր մտքերը․
Գործոններ, որոնք թուլացնում են դարձը |
Գործոններ, որոնք զորացնում են դարձը | |
---|---|---|
Չհավատալ մարգարեի խոսքերին և ծաղրել արդար մարդկանց |
Հավատք ունենալ մարգարեի խոսքերի հանդեպ և աղոթել օգնության համար | |
Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ «ուրախ լինել»
Ձեր Երկնային Հայրը գիտի, որ ձեր կյանքում կլինեն դժվար, նույնիսկ երկյուղալի պահեր: Բայց Նա նաև ցանկանում է, որ դուք ուրախություն ապրեք: Կարդացեք 3 Նեփի 1.1–23 հատվածները՝ իմանալու համար, թե հավատարիմ նեփիացիները ինչու էին ստիպված վախենալ: Տերը ի՞նչ փաստարկ բերեց նրանց՝ «ուրախ լինելու» համար:
Փրկիչը մի քանի անգամ օգտագործել է «ուրախ եղեք» արտահայտությունը, օրինակ՝ Մատթեոս 14.24–27, Հովհաննես 16.33, Վարդապետություն և Ուխտեր 61.36, 78.17–19 հատվածներում։ Ի՞նչն է ձեզ տպավորում այդ հրավերներում: Կարող եք կարդալ հարակից հատվածները՝ հասկանալու համար, թե ինչ հանգամանքներում է Փրկիչն ասել այս խոսքերը: Յուրաքանչյուր դեպքում ի՞նչ փաստարկներ բերեց Նա՝ օգնելու մարդկանց դիմակայել իրենց վախերին: Նա ինչպե՞ս է արել դա ձեզ համար:
Կարող եք ուսումնասիրել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Ուրախություն և հոգևոր գոյատևում» ելույթը, (Լիահոնա, նոյ. 2016 թ․, 81–84)։ Ի՞նչ է ձեզ ուսուցանում Նախագահ Նելսոնը՝ ցանկացած իրավիճակում ուրախություն գտնելու մասին: Ուշադրություն դարձրեք, թե քանի անգամ է նախագահ Նելսոնն օգտագործում «կենտրոնանալ» բառը: Գուցե կարողանաք համեմատել տեսախցիկի կամ ոսպնյակի կենտրոնացումը Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալու հետ: Ինչպե՞ս կարող եք ավելի շատ կենտրոնանալ Նրա վրա:
Տես նաև «Վիշտ», «Հույս», «Հոգեկան առողջություն» և այլ թեմաներ Gospel Library հավելվածի «Կյանքի օգնություն» բաժնում։
Տերը կկատարի Իր բոլոր խոսքերը Իր ժամանակին
Կարդացեք 3 Նեփի 1.4–7 հատվածները և խորհեք, թե ինչ կզգայիք, եթե լինեիք հավատացյալներից մեկը: Ի՞նչ արեցին նրանք իրենց հավատքը ամուր պահելու համար (տես 3 Նեփի 1.4–21 և 5.1–3)։ Ինչպե՞ս կատարվեցին Սամուելի խոսքերը (տես 3 Նեփի 1.19–21)։ Ե՞րբ է Տերը Իր խոսքերը կատարել ձեր կյանքում:
3 Նեփի 1.4–15, 5.12–26, 6.10–15, 7.15–26
Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ
Մորմոնը հայտարարել է. «Ահա, ես Հիսուս Քրիստոսի մի աշակերտն եմ» (3 Նեփի 5.13): Ի՞նչ է այս արտահայտությունը նշանակում ձեզ համար: Կարող եք ուսումնասիրել 3 Նեփի 1.4–15, 5.12–26, 6.10–15 և 7:15–26 հատվածները,՝ փնտրելով Քրիստոսի աշակերտներին բնորոշ հատկանիշներ, համոզմունքներ և գործողություններ:
Տես նաև «Փորձում եմ լինել Հիսուսի նման», Մանկական երգարան, 78։
Երբ ես հավատք եմ գործադրում առ Հիսուս Քրիստոս, ես չպետք է վախենամ
Նեփիացիների ունեցած փորձառությունն ավազակախմբերի հետ կարող է պարունակել դասեր, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել հոգևոր վտանգները, որոնց դուք բախվում եք: Փնտրեք այդ դասերը 3 Նեփի 2.11–12 և 3:1–26 հատվածներում: Օրինակ՝ կարող եք ուսումնասիրել Գիդդիանիի խոսքերը 3 Նեփի 3.2–10 հատվածներում և համեմատել դրանք այն ուղիների հետ, որոնցով սատանան կարող է փորձել ձեզ խաբել: Ի՞նչ եք սովորում Լաչոնեուսի օրինակից:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Նոր աստղ հայտնվեց, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց
-
Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կоգնի ձեր երեխաներին իմանալ այն հրաշքների մասին, որոնց ականատես եղան նեփիացիները, երբ ծնվեց Հիսուսը: Կարող եք օգտագործել նաև «Գլուխ 41. Քրիստոսի ծննդյան նշանները» (Մորմոնի Գրքի պատմությունները, 114–16)՝ ուսուցանելով նրանց այս պատմությունը կամ օգնելով նրանց պատմել այն ձեզ:
Մարգարեների խոսքերը միշտ իրականանում են
-
Երբ դուք և ձեր երեխաները կարդում եք 3 Նեփի 1.4–10 հատվածները, առաջարկեք նրանց խոսել այն մասին, թե իրենք ինչ կզգային, եթե լինեին այն ժամանակ ապրող հավատացյալներից մեկը: Այնուհետև, երբ 11–15 հատվածներում նրանք կարդան պատմության մնացած մասը, կարող են առաջարկել հետևյալ նախադասությունն ավարտելու եղանակներ. «Այս պատմության մեջ պարունակվող դասն ինձ համար հետևյալն է․ ․․․»
-
Գուցե ձեր երեխաներն օգնեն ձեզ հիշել այլ դեպքեր, երբ Աստված կատարեց Իր խոստումները, որոնք տրվել էր Իր մարգարեի միջոցով: Գուցե նրանք ցանկանան գտնել այս պատմությունների նկարները Ավետարանի պատկերագրքում (օրինակ՝ տես հմր. 7–8 և 81)։ Հնարավորություն տվեք նրանց կիսվելու, թե ինչ գիտեն այս պատմությունների մասին, և թե ինչպես են կատարվել Աստծո խոստումները: Միասին կարդացեք 3 Նեփի 1.20 հատվածը և կիսվեք այդ ճշմարտությունների մասին ձեր սեփական վկայությամբ:
3 Նեփի 2.11–12, 3.13–14, 24–26
Մենք ուժեղ ենք, երբ հավաքվում ենք միասին
-
Օգնեք ձեր երեխաներին բացահայտել, թե նեփիացիներն ինչու հավաքվեցին միասին, և այն օրհնությունները, որոնք նրանք ստացան 3 Նեփի 2.11–12 և 3.13–14, 24–26 հատվածներում: Ինչո՞ւ է կարևոր, որ այսօր մեր ընտանիքների հետ «հավաքվենք» Եկեղեցում։
-
Օգտագործեք որևէ առարկայական դաս, որը ուսուցանում է միասնության ուժի մասին: Օրինակ՝ կարող եք առաջարկել ձեր երեխաներին փորձել կոտրել մեկ փայտիկ և այնուհետև մի խուրձ փայտիկներ կամ փորձել պատռել մեկ թուղթ, այնուհետև՝ թղթերի մի փաթեթ։ Ինչո՞վ ենք մենք նման փայտիկներին կամ թղթերին։
Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ
-
Կարդացեք 3 Նեփի 5.13 հատվածը և առաջարկեք երեխաներին կրկնել «Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ» արտահայտությունը։ Հասկանալու համար, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը, միասին կարդացեք հետևյալ օրինակներից մի քանիսը. դարձի եկած լամանացիները (տես 3 Նեփի 6.14), Մորմոնը (տես 3 Նեփի 5.12–26) և Նեփին (տես 3 Նեփի 7.15–26)։ Կարող եք նաև գաղափարներ գտնել որևէ երգում, օրինակ՝ «Փորձում եմ լինել Հիսուսի նման» (Մանկական երգարան, 78–79):
-
Օգնեք երեխաներին, որ թղթի վրա գծեն իրենց ափի ուրվագիծը և կտրեն թուղթն այդ ուրվագծով։ Թղթի մի կողմում գրեք «Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ» և առաջարկեք նրանց մյուս կողմի վրա նկարել որևէ բան, որը նրանք կարող են անել աշակերտ լինելու համար։