«Օգոստոսի 12-18-ը. «Հաստատուն կանգնեք Քրիստոսի հավատքում» Ալմա 43-52», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Օգոստոսի 12-18-ը։ Ալմա 43-52», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)
Ալմա 12-18. «Հաստատուն կանգնեք Քրիստոսի հավատքում»
Ալմա 43-52
Երբ կարդում ենք այս բառերը Ալմա 43 գլխի սկզբում՝ «Եվ այժմ, ես վերադառնում եմ պատերազմների մասին մի պատմության՝ Նեփիացիների ու Լամանացիների միջև», բնական հարց է ծագում, թե Մորմոնն ինչու է ներառել այս պատերազմական պատմությունները, եթե նա սահմանափակ տեղ ուներ թիթեղների վրա (տես Մորմոնի խոսքերը 1.5): Ճիշտ է, որ մենք պատերազմներ ենք տեսնում վերջին օրերին, բայց նրա խոսքերում մեծ արժեք կա, որն ավելին է, քան պարզապես պատերազմի ռազմավարության և ողբերգության նկարագրությունները: Նրա խոսքերը նաև պատրաստում են մեզ պատերազմին, որին «մենք զինվորագրվել ենք» (Հիմներ, հմր․ 250)՝ պատերազմ, որը մենք ամեն օր վարում ենք չար ուժերի դեմ: Այս պատերազմը շատ իրական է, և ելքը ազդում է մեր հավերժական կյանքի վրա: Ինչպես նեփիացիները, մենք «ոգեշնչված ենք սուրբ գործով»․ դա «մեր Աստվածն է, մեր կրոնը և ազատությունը, մեր խաղաղությունը, մեր կանայք և մեր երեխաները»՝ այն, ինչը Մորոնին կոչել է «Քրիստոնյաների գործը» (Ալմա 46.12, 16):
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ինձ իմ հոգևոր մարտերում
Երբ կարդաք Ալմա 43-52 գլուխները, մտածեք, թե Նեփիացիներն ինչ արեցին, որը նրանց հաջողություն բերեց: Ապա մտածեք, թե դուք ինչպես կարող եք օգտագործել ձեր սովորածը, որպեսզի օգնեք ձեզ ձեր հոգևոր կռիվներում: Գրի առեք ձեր մտքերը ստրև.
-
Ալմա 43.19․ Նեփիացիները պատրաստել էին իրենց զենքերը: (Ես կարող եմ պատրաստվել իմ հոգևոր զենքերով:)
-
Ալմա 43.23–24․ Նրանք փնտրում էին մարգարեի առաջնորդությունը։
Նաև տեսեք, թե ինչ կարող եք սովորել նեփիացիների թշնամիների ջանքերից: Գրեք, թե սատանան ինչպես կարող է հարձակվել ձեզ վրա նույն եղանակներով.
-
Ալմա 43.8․ Զերահեմնան ձգտում էր բարկացնել մարդկանց, որպեսզի ինքը կարողանար իշխանություն ունենալ նրանց վրա: (Սատանան կարող է գայթակղել, որ ես բարկությամբ գործեմ:)
Տես նաև Ռասսել Մ. Նելսոն «Հավատքով ընդունել ապագան», Լիահոնա, նոյ. 2020 թ․, 73–76, «Հզոր ամրոցը մեր Աստվածն է», Հիմներ, հմր. 68։
«Հաստատուն կանգնեք Քրիստոսի հավատքում»
Ուզո՞ւմ եք նվազեցնել հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքում։ Դա անելու եղանակներից մեկը Ալմա 48.17 հատվածում տրված խորհրդին հետևելն է՝ դառնալ «Մորոնիի նման»: Ալմա 46.11–28, 48.7–17 հատվածները կարդալիս կարող եք կազմել բառերի ցուցակ, որոնք նկարագրում են Մորոնիին։ Ի՞նչ եք սովորում Մորոնիից «Քրիստոսի հավատքում հաստատուն կանգնելու» մասին: (Ալմա 46.27)։
Դուք կարող եք ուսումնասիրել, թե Մորոնին ինչպես է «Քրիստոնյաների գործով» ոգեշնչել ուրիշներին (տես Ալմա 46.11–22): Ինչպե՞ս կնկարագրեիք այդ գործը: Դուք ի՞նչ կարող եք անել՝ այդ գործին մասնակցելու համար։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել ուրիշներին նույնպես մասնակցել:
Գործերից մեկը, որ Մորոնին արեց՝ ուրիշներին ոգեշնչելու համար, ազատության դրոշ ստեղծելն էր, որը շեշտում էր նեփիացիներին ոգեշնչման սկզբունքները (տես հատված 12)։ Ի՞նչ սկզբունքներ են շեշտում մեր Եկեղեցու ղեկավարները մեր օրերում: Դուք կարող եք փնտրել դրանք Երիտասարդներին զորացնելու համար. Ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկում (գրքույկ, 2022 թ․), «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագրում, Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի թեմաներում կամ վերջին գերագույն համաժողովի ուղերձներում։ Դուք կարող եք ամփոփել այն, ինչ նրանք ուսուցանում են, մի քանի պարզ նախադասության մեջ, որպեսզի ստեղծեք ձեր սեփական ազատության դրոշը՝ մի բան, որ կհիշեցնի ձեզ հավատարիմ լինել Փրկչին և Նրա ավետարանին:
Տես նաև Ավետարանական թեմաներ, «Հավատք առ Հիսուս Քրիստոս», Gospel Library։
Սատանան քիչ-քիչ գայթակղում և խաբում է
Սատանան գիտի, որ դուք, հավանաբար, չեք գործի մեծ մեղքեր կամ չեք հավատա ակնհայտ ստերի: Հետևաբար, նա օգտագործում է հնարամիտ ստեր և փոքր գայթակղություններ ՝ այնքան շատ, որքան նա կարծում է, որ դուք կընդունեք, որպեսզի հեռացնի ձեզ արդար կյանքի ապահովությունից:
Փնտրեք այս օրինաչափությունը Ալմա 47 գլխում և խորհեք, թե սատանան ինչպես կարող է փորձել խաբել ձեզ: Մտածեք երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ մտքերի շուրջ․
«Դավաճան Ամաղիկին համոզում էր Լեքոնտիին «վար իջնել» և հանդիպել իր հետ հովտում: Սակայն, երբ Լեքոնտին իջավ բարձր դիրքից, նրան «աստիճանաբար» թունավորեցին, մինչև նա մահացավ, և նրա բանակն անցավ Ամաղիկիայի ձեռքը (տես Ալմա 47): Վիճաբանելով և մեղադրելով՝ որոշ մարդիկ գայթակղում են մեզ իջնել բարձր դիրքից: Բարձր դիրքում գտնվում է լույսը: … Այն ապահով հիմքն է» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը», Լիահոնա, նոյեմբեր 2008 թ․, 74)։
Ի՞նչ եք սովորում «Գայթակղությունը մարում է, երբ մենք փնտրում ենք Քրիստոսին յուրաքանչյուր մտքում» տեսանյութից (Gospel Library), որը կարող է օգնել ձեզ դիմակայել գայթակղությանը:
Տես նաև Նեեմիա 6.3, 2 Նեփի 26.22, 28.21–22։
Միասնությունն ապահովություն է բերում
Չնայած նեփիացիների զենք ու զրահին և ամրակառույցներին, լամանացիները կարճ ժամանակում գրավեցին նրանց քաղաքներից շատերը (տես Ալմա 51.26–27): Ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Փնտրեք պատասխաններ, երբ կարդաք այս գլուխները (տես հատկապես Ալմա 51.1–12): Մտածեք, թե այս պատմությունը ի՞նչ նախազգուշացումներ ունի ձեր և ձեր ընտանիքի համար:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ալմա 43.17–21, 48.7–8, 49.1–5, 50.1–6
Ես կարող եմ հոգևոր պաշտպանություն գտնել Հիսուս Քրիստոսի ավետարանում
-
Կարող եք օգտագործել «Գլուխ 31․ Մորոնի զորապետը հաղթում է Զերահեմնային» (Մորմոնի Գրքի պատմություններ, 85–88)՝ նեփիացիների ու լամանացիների միջև պատերազմի մասին ձեր երեխաներին պատմելու համար։ Ալմա 43.19 հատվածում նեփիացիների զրահի մասին կարդալիս դուք կարող եք համեմատել մեր մարմինները պաշտպանող զրահը այն բաների հետ, որոնք Աստված տվել է մեզ՝ մեր հոգիները պաշտպանելու համար: Դուք և ձեր երեխաները կարող եք նկարել երեխայի նկար և զրահի մեկական մաս ավելացնել այդ նկարում՝ մեզ հոգևորապես պաշտպանող յուրաքանչյուր բանի համար, որ ձեր երեխաները կասեն։
-
Հետևյալ հատվածները նկարագրում են նեփիացիների կառուցած ամրակառույցները. Ալմա 48.7–9, 49.1–9, 50.1–6։ Այս հատվածները միասին կարդալուց հետո ձեր երեխաները գուցե հաճույքով ամրոց կառուցեն տարբեր առարկաներից, օրինակ՝ աթոռներից ու վերմակներից: «Երեց Սթիվենսոնը ընտանիքների ամրացման մասին» (Gospel Library) տեսանյութը կօգնի ձեզ քննարկել, թե ինչպես հոգևորապես ամրացնել ձեր տունը:
Ալմա 46.11–16, 48.11–13, 16–17
Ես կարող եմ Մորոնի զորապետի նման «հաստատուն լինել Քրիստոսի հավատքում»
-
Ձեր երեխաները կարող են նայել այս շարադրանքում տեղադրված նկարներին և պատմել ազատության դրոշի պատմությունը (տես Ալմա 46.11–16, «Գլուխ 32. Մորոնի զորավարը և Ազատության դրոշը», Մորմոնի Գրքի պատմությունները, 89–90)։ Մորոնին ի՞նչ էր ցանկանում, որ մարդիկ հիշեին (տես հատված 12)։ Երկնային Հայրն ի՞նչ է ցանկանում, որ մենք հիշենք։ Երեխաները կարող են ձևավորել իրենց «ազատության դրոշները» այն արտահայտություններով և նկարներով, որոնք կօգնեն նրանց հիշել այդ բաները։
-
Որպեսզի ուսուցանեք ձեր երեխաներին Մորոնիի նման «Քրիստոսի հավատքում հաստատուն» լինելու մասին (տես Ալմա 4813), կարող եք օգնել նրանց գտնել և դիպչել որևէ ամուր և հաստատուն բանի: Ի՞նչ է նշանակում «հաստատուն լինել հավատքում»: Միասին կարդացեք Ալմա 48.11–12 հատվածները և իմացեք, թե ինչն էր Մորոնիին հաստատուն դարձնում Քրիստոսի հանդեպ իր հավատքում: Կարող եք նաև միասին երգել մի երգ, օրինակ՝ «Ես անվեհեր կլինեմ» (Մանկական երգարան, 162): Ի՞նչ կարող ենք մենք անել «Քրիստոսի հավատքում հաստատուն» լինելու համար։
Սատանան գայթակղում է և խաբում մեզ աստիճանաբար
Միասին կարդացեք ընտրված հատվածներ Ալմա 47.4–19-ից։ Ի՞նչ կլիներ, եթե Ամաղիկիան ասեր Լեքոնտիին, թե նա ինչ էր պատրաստվում անել սկզբում: Ի՞նչ են այս հատվածները ուսուցանում այն մասին, թե ինչպես է սատանան փորձում խաբել մեզ։