Եկ, հետևիր ինձ 2024
Հոկտեմբեր 21–27-ը․ «Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել» 3 Նեփի 27-4 Նեփի


«Հոկտեմբեր 21–27-ը․ «Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել» 3 Նեփի 27–4 Նեփի», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Հոկտեմբեր 21-27-ը։ 3 Նեփի 27-4 Նեփի», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

Հարություն առած Հիսուսն ուսուցանում է մարդկանց

Հոկտեմբեր 21–27-ը․ «Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել»

3 Նեփի 27-4 Նեփի

Հիսուս Քրիստոսի ուսմունքները շատ ավելին են, քան պարզապես գեղեցիկ փիլիսոփայություն, որի շուրջ պետք է խորհենք։ Դրանք կոչված են ոգեշնչելու մեզ դառնալ Նրա նման: 4 Նեփիի գիրքը ցույց է տալիս, թե Փրկչի ավետարանն ինչպես կարող է ամբողջովին փոխել մարդկանց: Փրկչի կարճ ծառայությունից հետո նեփիացիների ու լամանացիների միջև դարեր տևած հակառակությունն ավարտվեց: Երկու ազգերը, որոնք հայտնի էին տարաձայնություններով և հպարտությամբ, դարձան «մեկ՝ Քրիստոսի զավակները» (4 Նեփի 1.17), և նրանց «բոլոր բաներն ընդհանուր էին» (4 Նեփի 1.3): «Աստծո սերը … բնակվում էր մարդկանց սրտերում» և «ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով» (4 Նեփի 1.15–16): Ահա ինչպես Փրկչի ուսմունքները փոխեցին նեփիացիներին ու լամանացիներին: Ինչպե՞ս են դրանք փոխում ձեզ։

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

3 Նեփի 27.1-12

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կոչվում է Նրա անունով

Երբ Փրկչի աշակերտները սկսեցին հիմնել Նրա Եկեղեցին ամբողջ երկրում, մի հարց առաջացավ, որոշ մարդկանց համար աննշան թվացող, թե ի՞նչ պետք է լինի Եկեղեցու անունը (տես 3 Նեփի 27.1–3): 3 Նեփի 27.4–12-ում Փրկչի պատասխաններից ի՞նչ եք սովորում այս անվան կարևորության մասին:

Փրկիչը հայտնեց Իր Եկեղեցու անունն այսօր Վարդապետություն և Ուխտեր 115.4-ում: Խորհեք այդ անվան յուրաքանչյուր բառի մասին: Այդ բառերն ինչպե՞ս են օգնում մեզ իմանալ, թե ովքեր ենք մենք, և ինչպե՞ս պետք է գործենք:

Տես նաև Ռասել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյ. 2018 թ․, 87–89, «Հիսուս Քրիստոսը հայտարարում է Իր Եկեղեցու Անունը և Իր Վարդապետությունը» (տեսանյութ), Gospel Library։

3 Նեփի 27.10-22

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է Նրա ավետարանի վրա

Բացատրելուց հետո, որ Իր Եկեղեցին պետք է «կառուցված լինի [Իր] ավետարանի վրա» (3 Նեփի 27.10), Փրկիչը նկարագրեց, թե ինչ է Իր ավետարանը: Ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ Նա ասել է 3 Նեփի 27.13–22 հատվածում։ Ելնելով այս սահմանումից՝ ի՞նչ է նշանակում Եկեղեցու համար (և ձեզ համար) կառուցված լինել Նրա ավետարանի վրա:

Գրի առեք ձեր սովորածը: Նշեք, թե ինչ էր Փրկիչն ուսուցանում Իր աշակերտներին 3 Նեփի 27.23–26 հատվածներում։ Ինչո՞ւ է կարևոր պահել հոգևոր փորձառությունների գրառումները: Ի՞նչն եք ոգեշնչվում գրի առնել, երբ ուսումնասիրում եք Փրկչի ծառայությունը 3 Նեփիում:

3 Նեփի 28.1-11

«Ի՞նչ ես փափագում»

Ի՞նչ կասեիք, եթե Փրկիչը հարցներ ձեզ, ինչպես Նա հարցրեց Իր աշակերտներին. «Ի՞նչ ես փափագում ինձանից» (3 Նեփի 28.1) Մտածեք այս հարցի մասին, երբ կարդաք 3 Նեփի 28.1–11 հատվածները։ Դուք ի՞նչ եք սովորում աշակերտների սրտի ցանկությունների մասին Փրկչի հարցին տված նրանց պատասխաններից: Ինչպե՞ս են փոխվում ձեր ցանկությունները, երբ ապրում եք Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Հիմները հաճախ արտահայտում են սրտի ցանկությունները․ լավ օրինակ է «Տուր ինձ ավելի շատ սրբություն»-ը (Հիմներ, հմր. 131)։ Գտնել մի հիմն, որն արտացոլում է ձեր ցանկությունները:

3 Նեփի 29-30

Մորմոնի Գիրքը նշան է, որ Աստծո վերջին օրերի աշխատանքն իրագործվում է

Մտածեք այն նշանների մասին, որոնք ձեզ տեղեկացնում են, որ ինչ-որ բան է տեղի ունենալու: Օրինակ՝ ինչպե՞ս եք իմանում, որ անձրև է գալու կամ եղանակը փոխվելու է: Ըստ 3 Նեփի 29.1–3 հատվածների, ինչպե՞ս եք իմանում, որ Իր ժողովրդին հավաքելու Աստծո աշխատանքը «արդեն սկսում է իրագործվել» (տես նաև 3 Նեփի 21.1–73 Նեփի 29.4–9 հատվածներում նշեք նաև այն բաները, որ մարդիկ կարող են ուրանալ մեր օրերում: Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն ամրացնում ձեր հավատքն այդ բաների նկատմամբ:

4 Նեփի 1.1-18

սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հետևելը տանում է դեպի միասնություն և երջանկություն

Ի՞նչ կլիներ, եթե դուք ապրեիք Փրկչի այցելությանը հաջորդող տարիներին։ 4 Նեփի 1.1–18 հատվածներն ուսումնասիրելիս դուրս գրեք այն օրհնությունները, որոնք մարդիկ ստացան: Կարող եք նաև նշել նրանց կատարած ընտրությունները, որոնք օգնեցին նրանց գնալ դեպի այդ օրհնված կյանքը: Ի՞նչ էր նրանց ուսուցանել Հիսուսը, որ կարող էր ոգեշնչել նրանց կատարել արդար ընտրություններ: Ահա մի քանի օրինակ, բայց դուք կարող եք գտնել նաև այլ օրինակներ. 3 նեփիի 11.28–30, 12.8–9, 21–24, 40–44; 13.19–21, 28–33, 14.12, 18.22–25։

Խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին, ծխին կամ համայնքին ապրել ավելի մեծ միասնության և երջանկության մեջ: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք հաղթահարել պառակտումները և իրապես «մեկ» լինել Աստծո մյուս զավակների հետ: Հիսուս Քրիստոսի ո՞ր ուսմունքներն են օգնում ձեզ իրականացնել այս նպատակը:

Ցավոք, 4 Նեփի գրքում նկարագրված Սիոնի հասարակությունն ի վերջո ընկավ ամբարշտության մեջ: 4 Նեփի 1.19-49 հատվածները կարդալիս փնտրեք այն վարվելակերպն ու վարքագիծը, որը վերջ դրեց նրանց երջանկությանը և միասնությանը: Ի՞նչ կարող եք անել այս վարվելակերպից կամ վարքագծից խուսափելու համար:

Տես նաև Մովսես 7.18, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Կայուն հասարակություններ», Լիահոնա, նոյ. 2020 թ․, 32–35, Ռեյնա Ի. Ըբարթո, «Միաբանորեն», Լիահոնա, մայիս 2018 թ․, 78–80, Ավետարանական թեմաներ, «Պատկանել Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն», Gospel Library։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

3 Նեփի 273–8

Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն

  • Հիսուսի Եկեղեցու անվան կարևորությունը ներկայացնելու համար ձեր երեխաների հետ խոսեք իրենց անունների մասին: Ինչո՞ւ են մեր անունները կարևոր։ Այնուհետև դուք կարող եք միասին կարդալ 3 Նեփի 273 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Հիսուսի աշակերտների տված հարցերին։ Օգնեք ձեր երեխաներին գտնել պատասխանը 3 Նեփի 27.5–8 հատվածներում։ Ինչո՞ւ է Եկեղեցու անունը կարևոր։

  • Կարող եք օգնել երեխաներին մտածել մի քանի խմբերի մասին, որոնց պատկանում են, օրինակ՝ իրենց ընտանիքները կամ Երեխաների միության դասարանը։ Հարցրեք նրանց, թե ինչն է իրենց դուր գալիս յուրաքանչյուր խմբում գտնվելիս։ Այնուհետև դուք կարող եք միասին երգել «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» երգը (Մանկական երգարան, 77) և խոսել այն մասին, թե ինչու եք շնորհակալ, որ պատկանում եք Փրկչի եկեղեցուն:

3 Նեփի 27.13-16

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է Նրա ավետարանի վրա.

  • Փրկիչն ամփոփեց Իր ավետարանը 3 Նեփի 27-ում։ Դուք կարող եք բացատրել ձեր երեխաներին, որ ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Ի՞նչ բարի լուր ենք մենք գտնում 3 Նեփի 27.13–16 հատվածներում: Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ ուսուցանելով, որ Փրկչի Եկեղեցին կառուցված է Նրա ավետարանի վրա:

3 Նեփի 27.30-31

Երկնային Հայրը հրճվում է, երբ Իր բոլոր զավակները վերադառնում են Իր մոտ

  • Կարող եք խաղ խաղալ, երբ ինչ-որ մեկը թաքնվում է, իսկ մյուսները փորձում են գտնել նրան: Խաղը կհանգեցնի քննարկման այն ուրախության մասին, որը մենք զգում ենք, երբ կորած մարդը գտնվում է: 3 Նեփի 27.30–31 հատվածները կարդալուց հետո դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչպես օգնել միմյանց՝ մոտ մնալ Երկնային Հորը, որպեսզի «ոչ ոք… չկորչի»:

4 Նեփի

Հիսուս Քրիստոսին հետևելը ինձ ուրախություն է բերում

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել 4 Նեփի գրքում նկարագրված մարդկանց երջանկության մասին, դուք կարող եք ցույց տալ նրանց երջանիկ մարդկանց նկարներ: Այնուհետև, երբ դուք միասին կարդաք 2–3 և 15–17 հատվածները (կամ «Գլուխ 48. Խաղաղություն Ամերիկայում», Մորմոնի Գրքի պատմություններ, 136–37), նրանք կարող են մատնանշել նկարները, երբ դուք պատմության մեջ հասնեք որևէ բանի, որը բերում է երջանկություն։

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին կիրառել 4 Նեփի 1.15–16 հատվածներում ուսուցանած նյութը, կարող եք ներկայացնել նրանց իրավիճակներ, երբ մարդիկ բարկացած են միմյանց վրա։ Առաջարկեք նրանց դերախաղով ցույց տալ, թե ինչպիսին կարող է լինել իրավիճակը, եթե մենք ունենանք «Աստծո սերը» մեր սրտերում:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Հիսուսը խոսում է երեք նեփիացի աշակերտների հետ

Քրիստոսը երեք Նեփիացի աշակերտների հետ, նկարի հեղինակ՝ Գարի Լ. Քափ։