Եկ, հետևիր ինձ 2024
Դեկտեմբերի 9-15-ը․ «Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի» Մորոնի 7-9


«Դեկտեմբերի 9-15-ը․ «Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի» Մորոնի 7-9», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Դեկտեմբերի 9-15-ը։ Մորոնի 7-9», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Մորոնին գրում է ոսկե թիթեղների վրա

Միներվա Թեչերտ (1888–1976), Մորոնի` Վերջին Նեփիացին, 1949–1951, յուղանկար մասոնետի վրա, 34¾ x 47 դյույմ: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան, 1969

Դեկտեմբերի 9-15-ը․ «Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի»

Մորոնի 7-9

Նախքան Մորոնին իր սեփական բառերով կեզրափակեր հիշատակարանը, որն այժմ մեզ հայտնի է որպես Մորմոնի Գիրք, նա կիսվեց իր հոր՝ Մորմոնի երեք ուղերձներով՝ «Քրիստոսի խաղաղ հետևորդներին» ուղղված ուղերձով (Մորոնի 7.3) և երկու նամակով, որոնք Մորմոնը գրել էր Մորոնիին: Գուցե Մորոնին ընդգրկել է այս ուղերձները Մորմոնի Գրքում, քանի որ կանխատեսել է նմանությունները իր օրերի և մեր օրերի վտանգների միջև: Երբ այս խոսքերը գրվեցին, նեփիացի ժողովուրդը հեռացել էր Փրկչից: Նրանցից շատերը «կորցրել են իրենց սերը մեկը մյուսի հանդեպ» և հրճվում են «ամեն բանով, բացի նրանից, ինչը բարի է» (Մորոնի 9.5, 19): Եվ սակայն Մորմոնը դեռ հիմք ուներ հույսի համար՝ ուսուցանելով մեզ, որ հույսը չի նշանակում անտեսել կամ պարզամտորեն վերաբերվել աշխարհի խնդիրներին։ Հույսը նշանակում է հավատք ունենալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, ում զորությունը ավելի մեծ ու հավերժ է, քան այդ խնդիրները: Դա նշանակում է՝ «հետևել այն ամենին, ինչը բարի է» (Մորոնի 7.19): Դա նշանակում է՝ թույլ տալ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը «և նրա փառքի և հավերժական կյանքի հույսը մնա քո մտքում հավիտյան» (Մորոնի 9.25):

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Մորոնի 7.12-20

Քրիստոսի լույսն օգնում է ինձ տարբերել ճշմարտությունը սխալից

Շատ մարդիկ հարցնում են. «Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյո՞ք տպավորությունը գալիս է Աստծուց, թե՞ իմ սեփական մտքերից» կամ «Այսօր այնքան շատ է խաբեությունը, ես ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե որն է ճիշտ և որը՝ սխալ»: Մորմոնի խոսքերը Մորոնի 7 գլխում մեզ տալիս են մի քանի սկզբունք, որ կարող ենք օգտագործել՝ այս հարցերին պատասխանելու համար։ Պատասխանները փնտրեք հատկապես 12–20 հատվածներում: Դուք կարող եք օգտագործել այս ճշմարտությունները, որոնք կօգնեն ձեզ գնահատել հանդիպած ուղերձները և այս շաբաթ ունեցած փորձառությունները:

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույցը, «Լույս, Քրիստոսի Լույսը», Gospel Library, «Լույսի նմուշներ. Խորաթափանց լույս» (տեսանյութ) Gospel Library։

Մորոնի 7.20-48

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ «հետևել այն ամենին, ինչը բարի է»

Մորմոնը մի հարց տվեց, որն այսօր հատկապես կարևոր է. «Ինչպե՞ս է հնարավոր հետևել այն ամենին, ինչը բարի է»: (Մորոնի 7.20): Այնուհետև նա ուսուցանեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, հույսի և գթության մասին: 20–48 հատվածները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես է յուրաքանչյուր հատկանիշ օգնում ձեզ գտնել և «հետևել» այն բարությանը, որը գալիս է Հիսուս Քրիստոսից։ Ինչո՞ւ են այդ հատկանիշները կարևոր Հիսուս Քրիստոսի աշակերտի համար:

Տես նաև «Մորմոնի ուսմունքները հավատքի, հույսի և գթության մասին» (տեսանյութ), Gospel Library։

Մորոնի 7.44-48

սեմինարիայի պատկերակ
«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

Մորմոնը նկատել է, որ մեր հավատքն ու հույսն առ Հիսուս Քրիստոս մղում են մեզ գթություն դրսևորել: Ի՞նչ է գթությունը: Կարող եք գրել Գթությունը … և այնուհետև կարդալ Մորոնի 7.44–48 հատվածները՝ որոնելով բառեր կամ արտահայտություններ, որոնցով կարող եք ավարտել այս նախադասությունը: Երբ ավարտեք, կարող եք Գթություն բառը փոխարինել Հիսուս Քրիստոս անունով։ Ի՞նչ է դա մեզ ուսուցանում Փրկչի մասին: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ցույց տվել Իր մաքուր սերը: Հիշեք օրինակներ սուրբ գրություններից և ձեր կյանքից։

Նախագահ Դալլին Հ. Օուքսը նկատել է. «Պատճառը, որ գթությունը երբեք չի խափանվում, և պատճառը, որ գթությունն ավելի մեծ է, քան նույնիսկ բարության ամենամեծ դրսևորումը … այն է, որ գթությունը, որը «Քրիստոսի մաքուր սերն է» [Մորոնի 7.47], գործողություն չէ, այլ վիճակ է կամ գիտակցության մակարդակ: … Գթությունն այն է, ինչ մենք դառնում ենք» («Դառնալու մարտահրավերը», Ensign, նոյ. 2000թ, 34): Հիշելով այս խոսքերը՝ դուք կարող եք կարդալ Երեց Մասիմո Դե Ֆեոի «Մաքուր սեր` Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի իսկական նշան» ուղերձից հատվածներ (Լիահոնա մայիս 2018 թ․, 81-83): Ինչպե՞ս է գթությունն ազդում ձեր աշակերտության վրա։ Ինչպե՞ս կարող եք «հետևել գթությանը» (հատված 46):

Տես նաև 1 Կորնթացիս 13.1–13; Եթեր 12.33–34, «Սիրեք միմյանց», Հիմներ, հմր. 308, «Գթություն. Հավատացյալների օրինակ» (տեսանյութ), Gospel Library, Ավետարանական թեմաներ, «Գթություն», Gospel Library:

Օգտագործեք առարկայական դասեր: Հնարավոր է՝ եռոտանի աթոռակ պատկերացնելը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ հավատի, հույսի և գթության միջև փոխհարաբերությունները (տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ «Հույսի անսահման զորությունը», Լիահոնա, նոյեմբեր, 2008 թ․, 21–24)։

Մորոնի 9.3-5

Զայրույթը հանգեցնում է վշտի և տառապանքի

Ի տարբերություն Մորմոնի սիրո ուղերձի Մորոնի 7.44–48-ում, Մորոնիին ուղղված Մորմոնի երկրորդ նամակը ներառում է նախազգուշացումներ մի երևույթի վերաբերյալ, որի դեմ շատերն են այսօր պայքարում. դա զայրույթն է: Ըստ Մորոնի 9.3–5 հատվածների, որո՞նք էին նեփիացիների զայրույթի հետևանքներից մի քանիսը: Ի՞նչ նախազգուշացումներ կարող ենք ստանալ 3-5 , 18–20, 23 հատվածներից։

Տես նաև Գորդոն Բ. Հինքլի, «Երկայնամիտը», Լիահոնա նոյ. 2007 թ․, 62-66:

Մորոնի 9.25–26

Ես կարող եմ հույս ունենալ Քրիստոսում՝ անկախ իմ հանգամանքներից

Երբ Մորմոնը նկարագրեց ամբարշտությունը, որը նա տեսել էր, իր որդուն պատվիրեց չվշտանալ: Ի՞նչ տպավորություն է թողնում ձեզ վրա Մորմոնի պատգամը հույսի վերաբերյալ: Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ Քրիստոսը «վեր բարձրացնի» ձեզ: Քրիստոսի ո՞ր հատկանիշները և Նրա ավետարանի ո՞ր սկզբունքներն են «մնում քո մտքում» և հույս տալիս քեզ: (Մորոնի 9.25)

Տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյ․ 2016 թ․, 81-84:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Մորոնի 7.33

Եթե ես հավատք ունենամ առ Հիսուս Քրիստոս, կարող եմ անել այն ամենը, ինչ Նա ուզում է, որ ես անեմ

  • Միասին նայեք մի քանի նկար, որոնք պատկերում են, թե ինչպես է որևէ մեկը սուրբ գրություններից որևէ կարևոր բան անում (տես, օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, հմր. 19, 70, 7881)։ Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպե՞ս է օգնել այդ դեպքերում։ Դուք և ձեր երեխաները կարող եք կարդալ Մորոնի 7.33 հատվածը և տեսնել, թե ինչ կարող ենք անել՝ առ Հիսուս Քրիստոս հավատք ունենալու դեպքում: Դուք կարող եք նաև կիսվել միմյանց հետ փորձառությամբ՝ ինչպես է Աստված օրհնել ձեզ Իր կամքը կատարելու զորությամբ:

Մորոնի 7.41

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը կարող է ինձ հույս տալ

  • Կարդացեք Մորոնի 7.41 հատվածը երեխաների համար և խնդրեք նրանց բարձրացնել իրենց ձեռքերը, երբ լսեն որևէ բան, որի վրա մենք պետք է հույս դնենք՝ ինչպես ասել է Մորմոնը։ Պատմեք նրանց Հիսուս Քրիստոսի շնորհիվ ունեցած ձեր հույսի մասին։

  • Դուք և ձեր երեխաները կարող եք նաև հիշել մեկին, ով որևէ բանի հետ կապված դժվարություններ կարող է ունենալ: Առաջարկեք երեխաներին նկարել մի նկար այդ մարդու համար, որը կարող է հիշեցնել նրան՝ հույսը դնել Հիսուս Քրիստոսի վրա։

Մորոնի 7.40–41, 9.25–26

Ես կարող եմ հույս դնել Հիսուս Քրիստոսի վրա, նույնիսկ, դժվարին փորձությունների ժամանակ

  • Որպեսզի ուսուցանեք ձեր երեխաներին Հիսուս Քրիստոսի վրա հույս դնելու մասին, կարող եք ջուր լցնել թափանցիկ տարայի մեջ և գցել դրա մեջ երկու առարկա․ մեկը, որ լողում է ջրում, իսկ մյուսը՝ որ սուզվում է: Երբ դուք միասին կարդաք Մորոնի 7.40–41 և 9.25–26 հատվածները, ձեր երեխաները կարող են փնտրել, թե ինչ է անում հույսը մեզ համար: Այնուհետև նրանք կարող են համեմատել լողացող առարկան այն մարդու հետ, ով հույս է դնում Քրիստոսի վրա։ Ինչպե՞ս է Նա «[մեզ] վեր բարձրացնում», երբ բախվում ենք դժվարին փորձությունների։ Օգնեք ձեր երեխաներին մտածել, թե ինչպես կարող են Փրկչին և Նրա քաջալերող ուսմունքները պահել «[իրենց] մտքում հավիտյան»։

Մորոնի 7.45–48

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

  • Սիրո մասին երգով, օրինակ՝ «Սիրեք միմյանց» (Մանկական երգարան, 136) կարող եք քննարկում սկսել այն մասին, թե ինչ է գթությունը: Դուք կարող եք կարդալ կամ ամփոփ շարադրել Մորոնի 7.47 հատվածը և առաջարկել ձեր երեխաներին նկարել, թե ինչպես են իրենք սեր դրսևորում որևէ մեկի հանդեպ: Առաջարկեք, որ նրանք այդ նկարը դնեն մի տեղում, որը կհիշեցնի նրանց սիրել ուրիշներին, ինչպես Հիսուսն է սիրում։

  • Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել ձեր երեխաներին՝ փնտրել և զարգացնել Քրիստոսի մաքուր սերը իրենց կյանքում։ Կարող եք օգնել երեխաներին մտածել, թե Հիսուսն ինչ եղանակներով գթություն դրսևորեց (օրինակ՝ տես Ղուկաս 23.34, Հովհաննես 8.1–11, Եթեր 12.33–34)։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:

Լրացուցիչ գաղափարների համար տե.ս Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Հիսուս Քրիստոս

Քրիստոս Փրկչի դիմանկարը, նկարի հեղինակ՝ Հեյնրիխ Հոֆման