Եկ, հետևիր ինձ 2024
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը. «Հավատքով են բոլոր բաները կատարվում» Եթեր 12-15


«Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը. «Հավատքով են բոլոր բաները կատարվում»։ Եթեր 12-15», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը։ Եթեր 12-15», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Նկար
Եթերը մտնում է քարայր

Եթերը քարայրի խորշում թաքնված Գարի Էռնեստ Սմիթ

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը. «Հավատքով են բոլոր բաները կատարվում»

Եթեր 12-15

Հարեդացիների վերաբերյալ Եթերի մարգարեությունները «մեծ ու զարմանալի» էին (Եթեր 12.5): Նա «ասաց նրանց բոլոր բաների մասին, մարդու սկզբից ի վեր» (Եթեր 13.2)։ Նա տեսավ «Քրիստոսի օրերը» և վերջին օրերի Երուսաղեմը (Եթեր 13.4): Եվ նա խոսեց «ավելի լավ աշխարհի համար, այո, նույնիսկ մի տեղի՝ Աստծո աջ կողմում» (Եթեր 12.4): Բայց հարեդացիները մերժեցին նրա խոսքերը այն նույն պատճառով, որով մարդիկ հաճախ մերժում են Աստծո ծառաների խոսքերն այսօր, «որովհետև նրանք չ[են] տեսնում դրանք» (Եթեր 12.5): Հավատք է պահանջվում, որ հավատանք խոստումներին և զգուշացումներին այն բաների մասին, որոնք մենք չենք կարող տեսնել, ինչպես Եթերից հավատք պահանջվեց, որ անհավատ մարդկանց մարգարեանա «մեծ ու զարմանալի բաների» մասին: Մորոնիից հավատք պահանջվեց, որ վստահի, որ Տերը կվերցնի «գրելու մեջ [իր] թուլությունը» և այն կդարձնի ուժեղ կողմ (տես Եթեր 12.23–27): Այդպիսի հավատքն է մեզ դարձնում «կայուն և հաստատուն, միշտ հարստացնում բարի գործերով, առաջնորդում՝ փառաբանելու Աստծուն» (Եթեր 12.4): Եվ այդպիսի հավատքով է, որ «բոլոր բաները կատարվում են» (Եթեր 12.3):

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Եթեր 12

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է հանգեցնել հրաշքների

Այսօր, ինչպես և Եթերի ժամանակներում, մարդիկ սովորաբար ցանկանում են ապացույցներ տեսնել՝ նախքան Աստծուն և Նրա զորությանը հավատալը: Ի՞նչ եք սովորում Եթեր 12.5–6 հատվածներից այս գաղափարի մասին:

Եթեր 12-ը կարդալու ժամանակ դուք կարող եք ամեն անգամ նշում կատարել՝ «հավատք» բառին հանդիպելիս: Մտածեք, թե յուրաքանչյուր դեպքում ինչ է այն ուսուցանում հավատքի մասին: Կարող են օգտակար լինել հետևյալ հարցերի նման հարցերը. Ի՞նչ է հավատքը։ Ի՞նչ է նշանակում հավատք գործադրել։ Որո՞նք են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի պտուղները: Կարող եք նաև գրանցել ձեր մտքերը այն վկայությունների վերաբերյալ, որոնք դուք ձեռք եք բերել` «նախքան ձեր հավատքի փորձությունը» (Եթեր 12.6):

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․, 101–4։

Հնարավորություն տվեք ուրիշներին կիսվել, երբեմն էլ՝ ուսուցանել: Մարդիկ ավելի լավ են սովորում, երբ հնարավորություն ունեն կիսվելու իրենց սովորածով կամ նույնիսկ ուսուցանելու պաշտոնական միջավայրում: Թե տանը, թե եկեղեցում դուք կարող եք հնարավորության տալ ուրիշներին, այդ թվում՝ երիտասարդներին, ուսուցանելու դասի մի մասը:

Եթեր 12.1–9, 28, 32

Հիսուս Քրիստոսը մեզ տալիս է «ավելի գերազանց հույս»

Ի լրումն հավատքի մասին խորը պատկերացումների, Եթեր 12-ը նաև շատ բան է ասում հույսի մասին: Հետևյալ հարցերը կարող են ուղեցույց հանդիսանալ ձեր ուսումնասիրության համար․

  • Ի՞նչ պատճառներով էր Եթերը ստիպված «հուսալ ավելի լավ աշխարհի համար» (տես Եթեր 12.2–5):

  • Ո՞րն է խարիսխի նպատակը: Ի՞նչ է անում հույսը քո հոգու համար, որը նման է նրան, ինչ անում է խարիսխը նավի համար (տես Եթեր 12.4

  • Ինչի՞ վրա մենք պետք է հույս դնենք (տես Եթեր 12.4, Մորոնի 7.41

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը ձեզ «ավելի գերազանց հույս» տվել (Եթեր 12.32):

Տես նաև Մորոնի 7.40–41, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հույսի կատարյալ պայծառություն», Լիահոնա, մայիս 2020 թ․, 81–84։

Եթեր 12.23-29

Նկար
սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսը կարող է իմ թույլ կողմերը վերածել ուժեղ կողմերի

Երբ կարդում ենք Մորոնիի հզոր գրվածքները, հեշտությամբ մոռանում ենք, որ նա անհանգստանում էր «գրելու մեջ [իր] թուլության» պատճառով և վախենում էր, որ մարդիկ կծիծաղեն իր խոսքերի վրա (տես Եթեր 12.23–25): Եթե երբևէ մտահոգվել եք ձեր սեփական թույլ կողմերի համար, կարդացեք Մորոնիի դժվարությունների և Փրկչի արձագանքի մասին Եթեր 12.23–29 հատվածներում։ Խորհեք այն դեպքերի մասին, երբ Հիսուս Քրիստոսն օգնել է ձեզ հասկանալ ձեր թույլ կողմերը և ուժեղացրել է ձեզ՝ նույնիսկ, եթե Նա ամբողջովին չի վերացրել ձեր թույլ կողմերը։ Նաև մտածեք թուլությունների մասին, որոնց դեմ ներկայումս պայքարում եք: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ստանաք Նրա խոստումը՝ «թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։ (Եթեր 12.27)

Կարող եք ուսումնասիրել հետևյալ հատվածները՝ տեսնելու, թե սուրբ գրություններում ուրիշներն ինչպես ուժ ստացան Հիսուս Քրիստոսի շնորհով.

Տես նաև Ավետարանական թեմաներ՝ «Շնորհ», Gospel Library՝ «Տերը իմ լույսն է», Հիմներ, հմր. 89.

Եթեր 13.13-22, 14-15

Տիրոջ մարգարեներին մերժելը ինձ հոգևոր վտանգի մեջ է դնում

Հարեդացիների թագավոր լինելը պատմականորեն վտանգավոր պաշտոն էր: Դա հատկապես ճիշտ էր Կորիանթումրի դեպքում, քանի որ շատ «զորավոր մարդիկ … ջանացին կործանել Կորիանթումրին» (Եթեր 13.15–16): Եթեր 13.15-22-ում նշեք, թե Կորիանթումրը ինչ արեց իրեն պաշտպանելու համար, և Եթեր մարգարեն ի՞նչ խորհուրդ տվեց նրան անել փոխարենը: Երբ կարդաք Եթերի գրքի մնացած մասը, խորհեք մարգարեներին մերժելու հետևանքների մասին: Ի՞նչ է պատահում մարդկանց հետ, երբ «Տիրոջ Հոգին դադար[ում է] նրանց հետ ճիգ թափել» (Եթեր 15:19): Ի՞նչ է Տերը կամենում, որ դուք սովորեք այս պատմություններից: Մտածեք, թե ինչ պետք է անեք՝ Նրա մարգարեներին հետևելու համար:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Եթեր 12.6-22

Հավատքը հավատալն է այն բաներին, որոնք չեմ կարող տեսնել

  • Օգնեք ձեր երեխաներին կրկնել ձեզ հետ «Հավատքը բաներ են, որոնց վրա հույս ենք դնում և չենք տեսնում» Եթեր 12.6-ից: Նրանց կարող եք ցույց տալ նկարներ, որոնք պատկերում են հավատքի օրինակներ Եթեր 12.13–15, 19–21 հատվածներում (տես Ավետարանի պատկերագիրք, հմր.  7885 և այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։ Հնարավորություն տվեք ձեր երեխաներին պատմել, թե ինչ գիտեն յուրաքանչյուր պատմության մասին: Ահա մի քանի հարցեր, որոնք կօգնեն ձեզ քննարկել հավատքի այս օրինակները.

    • Այդ մարդիկ ինչի՞ վրա էին հույս դնում։

    • Ինչպե՞ս փորձվեց նրանց հավատքը:

    • Ի՞նչ տեղի ունեցավ նրանց հավատքի շնորհիվ:

    Կարող եք նաև կիսվել հավատք գործադրելու ձեր անձնական փորձառությամբ։

Եթեր 12.4, 32

Հույսը խարիսխ է իմ հոգու համար

  • Հասկանալու համար, թե ինչ է ուսուցանում Եթեր 124 հատվածը հույսի մասին, դուք և ձեր երեխաները կարող եք նայել նավի և խարիսխի նկարին: Նավերն ինչո՞ւ խարիսխի կարիք ունեն։ Ի՞նչ տեղի կունենա այն նավի հետ, որը խարիսխ չունի: Երբ միասին կարդաք Եթեր 12.4 հատվածը, խոսեք այն մասին, թե ինչպես է հույսն օգնում մեզ այնպես, ինչպես խարիսխն է օգնում նավին: Առաջարկեք ձեր երեխաներին նկարել նավի ու խարիսխի նկարներ, որպեսզի կարողանան ուսուցանել ուրիշներին հույսի մասին։

  • Եթե ձեր երեխաներին անհրաժեշտ է հույսի սահմանումը, օգնեք նրանց գտնել այն Սուրբ գրքերի ուղեցույցում՝ «Հույս» (Gospel Library)։ Համաձայն այս սահմանման և Եթեր 12.4, 32 հատվածների, ինչի՞ վրա մենք պետք է հույս դնենք (տես նաև Մորոնի 7.40–42)։ Օգնեք ձեր երեխաներին մտածել հույս բառի այլ հոմանիշների մասին, ինչպես նաև հույս բառի հականիշների մասին։ Դուք կարող եք նաև կիսվել միմյանց հետ ավետարանի ճշմարտություններով, որոնք ձեզ հույս են տալիս:

Եթեր 12.23-29

Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ինձ հոգևորապես ուժեղ լինել

  • Երբեմն երեխաները հայտնվում են իրավիճակներում, որտեղ նրանք Մորոնիի նման զգում են իրենց թուլությունը։ Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչու էր Մորոնին իրեն այդպես զգում Եթեր 12.23–25 հատվածներում և հարցրեք նրանց՝ արդյոք նրանք երբևէ ունեցել են նմանատիպ զգացում: Այնուհետև առաջարկեք նրանց կարդալ 26–27 հատվածները, որպեսզի իմանան, թե Տերն ինչպե՞ս խրախուսեց Մորոնիին։

  • Առաջարկեք երեխաներին որևէ թույլ և որևէ ուժեղ բանի նկար նկարել։ Այնուհետև առաջարկեք նրանց իրենց նկարների վրա գրել որոշ բառեր և արտահայտություններ Եթեր 12.23–29 հատվածներից, որոնք ուսուցանում են, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ, և մեր թույլ կողմերը դարձնել ուժեղ կողմեր։ Խրախուսեք ձեր երեխաներին մտածել իրենց ունեցած որևէ թուլլ կողմի մասին, իսկ հետո փնտրել Փրկչի օգնությունը՝ ուժեղ դառնալու համար։ Կարող եք նաև կիսվել ձեր փորձառությամբ, երբ Փրկիչն օգնել է ձեզ դառնալ բավականաչափ ուժեղ, որպեսզի մի դժվարին գործ կատարեք։

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նկար
Եթերը ծնկի է իջել քարայրի մուտքի մոտ

Սքանչելի էին Եթերի մարգարեությունները, նկարի հեղինակ՝ Վոլթեր Ռեյն

Տպել