Եկ, հետևիր ինձ 2024
Օգոստոսի 4–10. «Կանգնեք սուրբ տեղերում». Վարդապետություն և Ուխտեր 85–87


«Օգոստոսի 4–10. «Կանգնեք սուրբ տեղերում». Վարդապետություն և Ուխտեր 85–87», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 85-87», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

ընտանիքը մոտենում է տաճարին

Օգոստոսի 4-10. «Կանգնեք սուրբ տեղերում»

Վարդապետություն և Ուխտեր 85-87

Սուրբ ծնունդը սովորաբար ժամանակ է՝ խորհելու այնպիսի ուղերձների շուրջ, ինչպիսիք են՝ «երկրի վերայ խաղաղութիւն» (տես Ղուկաս 2.14): Բայց 1832թ. դեկտեմբերի 25-ին Ջոզեֆ Սմիթի միտքը զբաղված էր պատերազմի սպառնալիքով: ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգը նոր էր դիմադրել կառավարությանը և պատրաստվում էր մարտի: Եվ Տերը հայտնեց, որ սա միայն սկիզբն էր. Նա հայտարարեց. «Պատերազմ կթափվի բոլոր ազգերի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 87.2): Թվում էր, որ այս մարգարեությունը կատարվելու էր շուտով:

Բայց այդ ժամանակ դա տեղի չունեցավ։ Ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում Հարավային Կարոլինան և Միացյալ Նահանգների կառավարությունը հասան փոխհամաձայնության և պատերազմը կանխվեց: Բայց մարգարեությունը միշտ չէ, որ իրականանում է տվյալ պահին կամ այն ձևով, ինչպես մենք ենք ակնկալում: Գրեթե 30 տարի այն իրադարձություններից հետո, երբ Ջոզեֆ Սմիթը նահատակվեց, Հարավային Կարոլինան ապստամբեց, որին հետևեց քաղաքացիական պատերազմը: Այսօր պատերազմն ամբողջ աշխարհում շարունակում է «երկրին սուգ» պատճառել (Վարդապետություն և Ուխտեր 87.6): Այս հայտնության արժեքը նվազ է կանխագուշակելիս, թե դժբախտությունները երբ կգան, և ավելի մեծ է ուսուցանելիս, թե ինչ անել, երբ դրանք տեղի են ունենում: Խորհուրդը նույնն է 1831, 1861 և 2025 թվականներին. «Կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք» (հատված 8):

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 85․1-2

Տերը ցանկանում է, որ ես «պատմություն վարեմ»

Ուշադրություն դարձրեք, թե ինչ էր Տերը ցանկանում ներառել Վարդապետություն և Ուխտեր 85.1–2 հատվածներում նկարագրված «պատմության» մեջ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Նա ցանկանում, որ Իր Սրբերը պատմություն վարեն: Ի՞նչ կարող եք գրանցել ձեր ապրելակերպի, [ձեր] հավատքի և գործերի մասին, որը կարող է օրհնություն լինել ձեզ համար և ապագա սերունդների համար: Ինչպե՞ս կարող է անձնական պատմության վարումը օգնել ձեզ գալ դեպի Քրիստոսը:

Տես նաև «Օրագրեր. «Ոսկուց շատ ավելի արժեքավոր», Եկեղեցու նախագահների ուսմունքները. Վիլֆորդ Վուդրուֆ (2011), 125–33, «Պտտվող սրտեր» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։

3:5

Turning Hearts

Վարդապետություն և Ուխտեր 85․6

Սուրբ Հոգին շշնջում է «մեղմ, հանդարտ ձայնով»

Խորհեք այն խոսքերի շուրջ, որոնք Ջոզեֆ Սմիթն օգտագործեց՝ նկարագրելով Հոգին Վարդապետություն և Ուխտեր 85.6-ում: Ո՞ր իմաստով է Հոգու ձայնը «մեղմ» ու «հանդարտ»: Մտածեք այս լրացուցիչ նկարագրությունների մասին, որոնք տրված են Ջոզեֆ Սմիթի միջոցով. Վարդապետություն և Ուխտեր 6․22–24, 8․2–3, 9․7–9, 11․12–13, 128․1։ Ինչպե՞ս է Հոգին խոսում ձեզ հետ:

Տես նաև Ղուկաս 24․32, Մոսիա 5․2, Ալմա 32․28, Հելաման 5․30, Վարդապետություն և Ուխտեր 6․22–23, 11․12–13։

Օգտագործեք առարկայական դասեր: Մարդիկ ավելի լավ են հիշում ավետարանի դասը, երբ տեսնում կամ մասնակցում են առարկայական դասի, որն առնչվում է իրենց սովորածին: Օրինակ, Հոգու մեղմ, հանդարտ ձայնի մասին ուսուցանելիս, միգուցե դուք կարող եք նվագել մեղմ, սուրբ երաժշտության ձայնագրություն, և սովորողները կարող են խոսել այն մասին, թե երաժշտությունն ինչ զգացողություններ է առաջացնում, և որքան ավելի դժվար կլիներ լսել, եթե լինեին շեղող աղմուկներ։ Սա կարող է տանել դեպի քննարկում` մեր կյանքում շեղումների մասին, որոնք ետ են պահում մեզ մեղմ, հանդարտ ձայնը լսելուց:

աղջիկը կարդում է սուրբ գրություններ

Սուրբ գրությունները նկարագրում են Հոգու ձայնը որպես մեղմ, հանդարտ ձայն:

Վարդապետություն և Ուխտեր 86

Արդարակյացները կհավաքվեն Քրիստոսի մոտ վերջին օրերում

Վարդապետություն և Ուխտեր 86-ում տրված է ցորենի և որոմի առակի մեկնաբանությունը, որը գտնվում է Մատթեոս 13.24–30, 37–43 հատվածներում: Երբ դուք սովորեք այս առակի իմաստի մասին, կարող եք լրացնել հետևյալ աղյուսակը.

Խորհրդանիշներ

Հնարավոր իմաստները

Խորհելու հարցեր

Խորհրդանիշներ

Սերմնացանները

Հնարավոր իմաստները

Մարգարեներն ու առաքյալները

Խորհելու հարցեր

Ի՞նչ տեսակի «սերմեր» են ցանում մարգարեներն ու առաքյալները:

Խորհրդանիշներ

Թշնամին

Հնարավոր իմաստները

Սատանան

Խորհելու հարցեր

Ինչպե՞ս է հակառակորդը փորձում կանգնեցնել Տիրոջ աշխատանքը:

Խորհրդանիշներ

Հնարավոր իմաստները

Խորհելու հարցեր

Խորհրդանիշներ

Հնարավոր իմաստները

Խորհելու հարցեր

Ահա մի քանի լրացուցիչ հարցեր, որոնք պետք է հաշվի առնել.

  • Առակը մեկնաբանելուց հետո Տերը խոսեց քահանայության, վերականգնման և Իր ժողովրդի փրկության մասին (տես հատվածներ 8–11): Ի՞նչ կապեր եք տեսնում այս հատվածների և ցորենի ու որոմների առակի միջև:

  • Ո՞րն է ձեր դերը «հեթանոսների համար լույս» և «[Տիրոջ] ժողովրդի համար փրկիչ» լինելու մեջ (հատված 11):

Վարդապետություն և Ուխտեր 87

սեմինարիայի պատկերակ
Խաղաղությունը գտնվում է «սուրբ տեղերում»

87-րդ բաժնի մարգարեությունը զգուշացնում է վերջին օրերին պատերազմի հետ կապված ֆիզիկական վտանգների մասին: Բայց այս հայտնության խորհուրդը վերաբերում է նաև հոգևոր վտանգներին: Խորհեք այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են.

  • Մարգարեությունը հայտնություն է Աստծո կողմից մարգարեին, հաճախ՝ ապագայի մասին: Որո՞նք են մարգարեությունների մի քանի օրինակներ, որոնք տվել են հին և ժամանակակից մարգարեները (տես Հովհաննես 3.14, Մոսիա 3.5, Հելաման 14.2–6): Ինչպե՞ս են դրանք կատարվել (տես Ղուկաս 23.33, Մատթեոս 15.30–31, 3 Նեփի 1.15–21):

  • Որո՞նք են Աստծո մարգարեների մարգարեություններն ընդունելու օրհնությունները:

Այդ մտքերը նկատի ունենալով, կարդացեք 87-րդ բաժինը: (Որոշ պատմական համատեքստի համար կարող եք նաև կարդալ այս շարադրանքի ներածությունը:) Ի՞նչ եք սովորում մարգարեության մասին այս հայտնությունից և դրա կատարման եղանակից: Ի՞նչ կասեք այն մարդուն, ով կասկածում է մարգարեությանը, քանի որ այն անմիջապես չի կատարվում:

Ի՞նչ խորհուրդ է Տերը տալիս 8 հատվածում: Որո՞նք են ձեր «սուրբ տեղերը», որտեղ դուք խաղաղություն և ապահովություն եք գտնում: Ի՞նչն է տվյալ վայրը սուրբ դարձնում: Բացի ֆիզիկական տեղակայումներից, գուցե կան սուրբ ժամանակներ, սուրբ գործեր և սուրբ մտքեր, որոնք կարող են խաղաղություն պարգևել: Օրինակ, ինչպե՞ս կարող են Աստծո մարգարեների խոսքերը սուրբ տեղ լինել ձեզ համար: Ի՞նչ է նշանակում «կանգնեք» և «մի շարժվեք» այդ տեղերից:

Տես նաև «Where Love Is» Children’s Songbook, 138–39, Սրբերը, 1․163–64, «Peace and War» Revelations in Context-ում, 158–64։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 03

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 85․6

Սուրբ Հոգին շշնջում է «մեղմ, հանդարտ ձայնով»

  • Ի՞նչ կպատասխանեն ձեր երեխաները, եթե ինչ-որ մեկը հարցնի նրանց, թե ինչպե՞ս են իմանում, որ Սուրբ Հոգին է խոսում իրենց հետ: Հրավիրեք նրանց կարդալ, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը նկարագրել Հոգու ձայնը Վարդապետություն և Ուխտեր 85.6 հատվածում: Այնուհետև նրանք կարող են վարժվել՝ լսելով ու խոսելով հանդարտ ձայնով: Պատմեք այն մասին, թե երբ է Հոգին խոսել ձեզ հետ մեղմ ու հանդարտ ձայնով:

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ «մեղմ ու հանդարտ ձայն» արտահայտությունը, դուք կարող եք հանգիստ նվագել մանկական մի երգ, օրինակ՝ «The Holy Ghost» (Children’s Songbook, 105): Խնդրեք երեխաներից մեկին կռահել, թե որ երգն է հնչում, իսկ մյուսները թող շեղելու նպատակով աղմկեն։ Այնուհետև դուք կարող եք կրկնել երգը առանց շեղող աղմուկի: Ի՞նչ շեղող ձայներ կարող ենք հեռացնել մեր կյանքից, որպեսզի ավելի հաճախ զգանք Հոգին:

Վարդապետություն և Ուխտեր 86

Ես կարող եմ օգնել Աստծո ժողովրդին հավաքելու գործում

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ 86-րդ բաժնում նկարագրված առակը, դուք կարող եք պատրաստել ցորենի մի քանի փոքր նկարներ և թաքցնել դրանք սենյակում: Բացատրեք ձեր երեխաներին ցորենի և որոմի առակը (տես Մատթեոս 13.24–30) և միասին կարդացեք Տիրոջ մեկնաբանությունը Վարդապետություն և Ուխտեր 86.1–7 հատվածներում։ Այնուհետև ձեր երեխաները կարող են հավաքել ցորենի թաքնված նկարները և դրանց վրա գրել մեկի անունը, ում կարող են «հավաքել» Հիսուս Քրիստոսի մոտ: Ի՞նչ է նշանակում հավաքել մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը: Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք դա անել:

Վարդապետություն և Ուխտեր 86․11

Ես կարող եմ լույս լինել ուրիշների համար:

  • Ահա մի քանի հարցեր, որոնք կարող եք տալ ձեր երեխաներին, երբ քննարկում եք Վարդապետություն և Ուխտեր 86.11 հատվածը. Ինչպե՞ս է լույսն օրհնում մեզ: Ինչի՞ է նման, երբ մենք լույս չունենք: Ինչպե՞ս կարող ենք մենք լույս լինել մյուսների համար։ Օգնեք ձեր երեխաներին մտածել, թե մենք ինչպես կարող ենք շարունակել [Հիսուսի] բարությամբ կիսվել մյուսների հետ:

Վարդապետություն և Ուխտեր 87․6, 8

Ես կարող եմ «կանգնել սուրբ տեղերում»

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 87.6 հատվածը, որպեսզի իմանաք, թե Տերն ինչ է ասել, որ տեղի է ունենալու վերջին օրերում: Այնուհետև կարող եք խոսել ձեր և ձեր երեխաների առջև ծառացած որոշ մարտահրավերների մասին: 8-րդ հատվածում ի՞նչ է ասել Տերը, որ մենք կարող ենք անել դժվար ժամանակներում:

  • Օգնեք երեխաներին կազմել սուրբ տեղերի, սուրբ մտքերի և սուրբ գործողությունների ցուցակ, որոնք կօգնեն նրանց հաղթահարել հոգևոր վտանգը։ Գաղափարների համար տե՛ս «Standing in Holy Places» և «Stand You in Holy Places—Bloom Where You’re Planted» տեսանյութերը (Ավետարանի գրադարան):

    5:36

    Standing in Holy Places

    4:36

    Stand Ye in Holy Places - Bloom Where You’re Planted

մայրը ցույց է տալիս իր երեխային տաճարը

Տաճարը սուրբ վայր է:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

ցորենը դաշտում

Տերը հավաքում է Իր ժողովրդին ցորենի պես:

գործնական աշխատանքի էջ երեխաների համար