Եկ, հետևիր ինձ 2024
Օգոստոսի 25-31. «Ստացեք Նրա լիությունը»․ Վարդապետություն և Ուխտեր 93


«Օգոստոսի 25-31. «Ստացեք Նրա լիությունը»․ Վարդապետություն և Ուխտեր 93», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 93», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը

Դրվագ՝ Ես տեսնում եմ մարդու որդուն, Վոլթեր Ռեյն

Օգոստոսի 25-31. «Ստացեք Նրա լիությունը»

Վարդապետություն և Ուխտեր 93

Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Երբ բարձրանում եք աստիճանով, պետք է սկսեք ցածրից և բարձրանաք քայլ առ քայլ, մինչև որ հասնեք վերև. այդպես է նաև ավետարանի սկզբունքների հետ` պետք է սկսեք առաջինից և առաջ գնաք, մինչև որ սովորեք վեհացման բոլոր սկզբունքները» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 268

Երբեմն վեհացման այդ աստիճանն անհավանական բարձր է թվում, բայց մենք ծնվել ենք Փրկչի մշտական օգնությամբ մինչև վերև բարձրանալու համար: Ինչ սահմանափակումներ էլ որ մենք տեսնենք մեր մեջ, Երկնային Հայրը և Նրա Որդին տեսնում են մեր մեջ փառավոր, աստվածային էակի։ Ինչպես Հիսուս Քրիստոսը «սկզբում Հոր մոտ [էր]», «դուք նույնպես» Նրա մոտ էիք (Վարդապետություն և Ուխտեր 93.21, 23)։ Ինչպես Նա «շարունակեց՝ շնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը», նույնպես և «դուք կստանաք շնորհ՝ շնորհի տեղ» (հատվածներ 13, 20)։ Վերականգնված ավետարանը ուսուցանում է Աստծո ճշմարիտ էության մասին, և, հետևաբար, այն նաև ուսուցանում է ձեր ճշմարիտ էության և ճակատագրի մասին: Դուք բառացիորեն Աստծո զավակն եք և ներուժ ունեք «իր ժամանակին ստանալ Նրա լիությունը» (հատված 19

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 93

Հիսուս Քրիստոսի նման, ես կարող եմ փառավորվել և ստանալ Աստծո «լիությունը»:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք» (Ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ, 40)։ Ուսումնասիրելով Փրկիչի մասին Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում, ուշադրություն դարձրեք նաև, թե ինչ կարող եք իմանալ ձեր մասին։ Օրինակ, ի՞նչ եք սովորում Նրա մասին 3, 12-13, 21 և 26 հատվածներից։ Ի՞նչ նմանատիպ ճշմարտություններ եք գտնում ձեր մասին 20, 23 և 28-29 հատվածներում (տես նաև Ա Հովհաննես 3․2, 3 Նեփի 27․27)։ Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ հասկանալ և կիրառել այս բաժնի ճշմարտությունները.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ստանալ «շնորհ՝ շնորհի տեղ» և շարունակել՝ «շնորհից շնորհ» (12-13 հատվածներ)։ Եթե դա կօգնի, կարող եք կարդալ «Շնորհ» եզրույթը Սուրբ գրքերի ուղեցույցում (Ավետարանի գրադարան):

  • Ի՞նչ եք բացահայտում այս հայտնության մեջ այն մասին, թե ինչպես է Աստված օգնում ձեզ աճել և սովորել: Այս ամենն իմանալով, ինչպե՞ս եք վերաբերվում մյուս մարդկանց և ինքներդ ձեզ։

  • Ի՞նչ եք սովորում «ինչպես պիտի երկրպագեք և ․․․ Ում եք երկրպագում» մասին (հատված 19;, տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Երկրպագություն», Ավետարանի գրադարան):

Վարդապետություն և Ուխտեր 93․1-39

սեմինարիայի պատկերակ
Աստծո փառքը լույս և ճշմարտություն է

Դուք կարող եք նկատել, որ փառքի, լույսի և ճշմարտության նման բառեր հաճախ են հայտնվում այս հայտնության մեջ: Երբ ուսումնասիրեք հատկապես 20–39 հատվածները, թվարկեք այն ճշմարտությունները, որոնք դուք սովորում եք այս հասկացությունների մասին: Այսպիսի աղյուսակ պատրաստելը կարող է օգնել.

Հատված

Ի՞նչ եմ սովորել

Խորհելու հարցեր

Հատված

24

Ի՞նչ եմ սովորել

Խորհելու հարցեր

Աշխարհում շատ խաբեություններ կան: Ինչպե՞ս կարող եմ իմանալ ճշմարտությունը (տես նաև Հակոբ 4.13):

Հատված

28

Ի՞նչ եմ սովորել

Խորհելու հարցեր

Հատված

36

Ի՞նչ եմ սովորել

Աստված լույսի և ճշմարտության էակ է:

Խորհելու հարցեր

Հատված

43

Ի՞նչ եմ սովորել

Խորհելու հարցեր

Ո՞ւմ եմ -անաչում, որ կարծես թե ի վիճակի է դիմակայել չար ազդեցություններին: Ինչո՞ւ են նրանք կարողանում դա անել:

Հատված

Ի՞նչ եմ սովորել

Խորհելու հարցեր

Հատված

Ի՞նչ եմ սովորել

Խորհելու հարցեր

Հատված

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 50․24։

Ի՞նչ եմ սովորել

Խորհելու հարցեր

Ի՞նչ եք գտնում այդ հատվածներից, որոնք ոգեշնչում են ձեզ ավելի շատ լույս ու ճշմարտություն փնտրել։ Ինչո՞ւ են լույսն ու ճշմարտությունը լավ տիտղոսներ Հիսուս Քրիստոսի համար (տես Հովհաննես 8.12, 14.6): Ինչպե՞ս են այս ճշմարտությունները ազդում ձեր կյանքի վրա:

Դուք կարող եք նաև նշել ձեր հավերժական ճակատագրի մասին խոստումները 20, 22, 28, 33–35 հատվածներում: Ի՞նչ կապ կա այս խոստումների և լույս ստանալու միջև:

Կարող եք փնտրել «Քայլեք Աստծո լույսի մեջ» բաժինը (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար, 18–21), որպեսզի պարզեք, թե ինչ կարող եք անել լույս ստանալու համար և ինչպես է Տերը խոստանում օրհնել ձեզ: «Light and Truth, Part 1» և «Part 2» (Ավետարանի գրադարան) տեսանյութերը կարող են լրացուցիչ գաղափարներ տալ:

Տես նաև «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ», Հիմներ, էջ. 66, Թեմաներ և հարցեր, «Սուրբ Հոգի», Ավետարանի գրադարան:

6:39

Light and Truth, Part 1

6:49

Light and Truth, Part 2

պատուհան տաճարում

«Աստծո փառքը… լույս է և ճշմարտություն»:

Վարդապետություն և Ուխտեր 93․40-50

«Կարգի բեր քո սեփական տունը»

«Կարգի բեր քո սեփական տունը» (հատված 43) պատվիրանը չի վերաբերում մեր տան պահարանները կարգի բերելուն, այլ «լույս և ճշմարտություն» (հատված 42) ուսուցանելուն և սովորելուն։ Մտածեք, թե ինչպես եք փորձում հետևել այս խորհրդին: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում: Ի՞նչ ճշմարտություններ կան Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում, որոնք կարող են օգնել։

Ի՞նչ գաղափարներ եք ձեռք բերում երեց Դեյվիդ Ա. Բեդնարի այս ուսմունքներից:

«Իմ գրասենյակում կա ցորենի արտի մի գեղեցիկ յուղանկար։ Յուղանկարը առանձին վրձնահարվածների մի լայն հավաքածու է, որից ոչ մեկը առանձին հետաքրքիր կամ տպավորիչ չէ։ Փաստորեն, եթե մոտ եք կանգնում նկարին, այն ամենը, ինչ տեսնում եք, անկապ և ոչ գրավիչ դեղին, ոսկեգույն և շագանակագույն ներկի թվացող մի զանգված է։ Սակայն, երբ աստիճանաբար հեռանում եք նրանից, բոլոր առանձին վրձնահարվածները միմյանց են միանում՝ ստեղծելով ցորենի արտի հրաշալի տեսարան։ Բազմաթիվ սովորական, առանձին վրձնահարվածները համատեղ ստեղծում են գրավիչ և գեղեցիկ մի կտավ։

Ամեն ընտանեկան աղոթք, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ամեն մի դրվագ և ամեն մի ընտանեկան երեկո վրձնի մի հարված է մեր հոգիների կտավի վրա։ Ոչ մի իրադարձություն չի կարող լինել ավելի տպավորիչ և հիշարժան: Բայց ճիշտ՝ ինչպես դեղին, ոսկեգույն և շականակագույն ներկի վրձնահարվածները լրացնում են միմյանց և առաջացնում տպավորիչ մի գլուխգործոց, այնպես էլ մեր կատարած փոքր թվացող արարքները կարող են առաջ բերել նշանակալի հոգևոր արդյունքներ։ Ուստի, մի՛ ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի։ Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (Վարդապետություն և Ուխտեր 64.33): Հետևողականությունն է գլխավոր սկզբունքը, երբ մենք մեծ աշխատանքի հիմքն ենք դնում մեր կյանքում և դառնում ավելի ջանասեր ու հոգացող մեր իսկ տներում» («More Diligent and Concerned at Home», Լիահոնա, նոյ. 2009, 19–20)։

Տես նաև Հենրի Բ․ Այրինգ, «Տուն, որտեղ Տիրոջ Հոգին է բնակվում», Լիահոնա, մայիս 2019, 22-25։

ընտանիքն աղոթում է միասին

Տերը պատվիրում է ծնողներին «մեծացնել [իրենց] երեխաներին լույսի և ճշմարտության մեջ»:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 93․2-21

Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն ու կյանքն է

  • Կարող եք ցույց տալ Փրկչի նկարը և հարցնել ձեր երեխաներին, թե ինչու է կարևոր սովորել Հիսուս Քրիստոսի մասին և հետևել Նրան։ Այնուհետև կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.19 հատվածը՝ բացահայտելու մեկ կարևոր պատճառ:

  • 93 բաժնում դուք կարող եք ընտրել մի քանի ճշմարտություններ Քրիստոսի մասին, որոնք ոգեշնչում են ձեզ և օգնում ձեր երեխաներին բացահայտել և հասկանալ դրանք (տես նաև «Գլուխ 33. Հայտնություն Հիսուս Քրիստոսի մասին» (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 126–27), կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում): Ձեր ընտրած յուրաքանչյուր ճշմարտության համար կարող եք ձեր երեխաներին բաժանել որևէ բառ կամ արտահայտություն, մինչ դուք միասին կարդում եք հատվածը: Օրինակ՝ Հիսուս Քրիստոսը.

    1:18

    Chapter 33: A Revelation about Jesus Christ: May 1833

Քրիստոսի նկարը

Դրվագ՝ Light of the World,, Հովարդ Լայըն

Վարդապետություն և Ուխտեր 93․23, 29,38

Ես երկիր գալուց առաջ ապրում էի երկնքում` Երկնային Հոր հետ:

  • Փրկիչը երեք անգամ շեշտել է բաժին 93-ում, որ մենք ապրում էինք Աստծո հետ «սկզբում» (հատվածներ 23, 29, 38): Որպեսզի օգնեք ձեր երեխաներին բացահայտել դա, կարող եք հրավիրել նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.23, 29, 38 և փնտրել ճշմարտություն իրենց մասին, որը կրկնվում է այս հատվածներում: Ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք իմանանք այս ճշմարտությունը: Կարող եք նաև հարցնել ձեր երեխաներին, թե նրանք ինչ գիտեն նախքան մեր ծնունդը Երկնային Հոր հետ մեր կյանքի մասին։ Որպեսզի օգնեք նրանց սովորել ավելին, կարդացեք նրանց հետ սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը. Երեմիա 1․5, Վարդապետություն և Ուխտեր 138․53–56, Մովսես 3․5, Աբրահամ 3․22–26։

  • Կարող եք նաև միասին երգել «Զավակն եմ Աստծո» կամ «I Lived in Heaven» (Հիմներ և երեխաների երգարան, էջ 58, 4՝ անգլերեն երգարան) և և քննարկեք ճշմարտությունները, որոնք մենք սովորում ենք այս երգերից՝ երկիր գալու մեր նպատակի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 93․24-39

Ես ստանում եմ լույս և ճշմարտություն, երբ հնազանդվում եմ Աստծուն

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին կիրառել Վարդապետություն և Ուխտերում 93-ի հնազանդության մասին ճշմարտությունները, մի թերթիկի վրա գրեք մի քանի սուրբ գրության հղումներ այս բաժնից: Ուրիշ թերթիկների վրա գրեք այն ճշմարտությունները, որոնք այդ հատվածներից յուրաքանչյուրն ուսուցանում է: Ձեր երեխաները կարող են միասին աշխատել՝ կարդալու հատվածները և համապատասխանեցնելու ճշմարտությունները սուրբ գրությունների հղումներին: Օրինակները կարող են ներառել.

    • Հատված 24. Ճշմարտությունը այն բաների մասին գիտելիքն է, որոնք իրական են անցյալում, ներկայում և ապագայում:

    • Հատված 28. Ես կարող եմ ստանալ լույս և ճշմարտություն, երբ պահում եմ պատվիրանները:

    • Հատված 37. Երբ ես լույս և ճշմարտություն եմ կրում, ես կարող եմ դիմակայել չարին:

    • Հատված 39. Ես կորցնում եմ լույսն ու ճշմարտությունը, երբ անհնազանդ եմ:

    Դուք կարող եք կիսվել ձեզ ծանոթ ճշմարտությունների օրինակներով, երբ պահել եք Տիրոջ պատվիրանները:

Հարմարեցրեք երեխաների տարիքային խմբին: Դուք ծանոթ եք ձեր երեխաների կարիքներին ու կարողություններին. մի վարանեք և հարմարեցրեք գործնական աշխատանքի գաղափարները երեխաների կարիքները բավարարելու համար: Օրինակ, եթե դուք ուսուցանում եք փոքր երեխաներին, ապա այս գործնական աշխատանքի ընթացքում ավելի լավ լինի կենտրոնանալ 93-րդ բաժնի մեկ պարզ ճշմարտության վրա:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Քրիստոսը քարոզում է Թորայից (նկար)

Լույս և ճշմարտություն, Սայմոն Դյուի

գործնական աշխատանքի էջ երեխաների համար